12:36 09.06.2022
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, […]
10:53 09.06.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտությունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդության հայացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի 4-րդ շրջափուլը։ Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ: Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրադառնալ նշված թեմաներից որևէ մեկին` […]
17:00 08.06.2022
Գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական հետազոտությունների իրականացման համար տրամադրվելու են 60 ամիս տևողությամբ դրամաշնորհներ՝ 2-5 անձից բաղկացած գիտական խմբերի՝ արտերկրի ղեկավարի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով […]
15:57 08.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունիսի 7-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Մատոկոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար անձնակազմի, […]
12:36 08.06.2022
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։ «Հայոց […]
11:39 08.06.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների մասով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունը փաստացի իրականացրել է 21 ծրագիր և […]
10:47 08.06.2022
Այս տարի Հայաստանն առաջին անգամ միացել է «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը, որն անցկացվելու է հունիսի 17-19-ը ՀՀ ամբողջ տարածքի հնագիտական պեղավայրերում։ Եվրոպական հնագիտության օրերն անցկացվում են 2010 թվականից, համակարգումն իրականացնում է Ֆրանսիայի կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Inrap): Եռօրյա միջոցառումների ընթացքում հանրությանը հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու հնագիտության բոլոր մանրամասներին՝ այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, որոնք սովորաբար փակ են հանրության […]
10:30 08.06.2022
Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը: Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում: 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության […]
08:34 08.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին […]
19:54 07.06.2022
Լատվիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն՝ երկրում արգելվում է դպրոցական և նախադպրոցական կրթություն տալ ռուսերենով։ Այժմ դպրոցներում և մանկապարտեզներում միայն լատվիերենը պետք է կիրառվի։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից դպրոցների առաջին, չորրորդ և յոթերորդ դասարանները, ինչպես նաև մանկապարտեզները կանցնեն լատվիերենի։ 2025 թվականին անցումը պետք է ամբողջությամբ իրականացվի, ասվում է փաստաթղթում։ […]
19:21 07.06.2022
Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզները FCN բարեգործական կազմակերպության և «Փարոս» հիմնադրամի կողմից համալրվել են խոհանոցային, ննջասենյակի և խաղասենյակի գույքով։ Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանն ու FCN հիմնադրամի համահիմնադիր Կարինե Աբուլյանն այցելել են Ջաջուռ և Քեթի բնակավայրերի նորակառույց մանկապարտեզներ։ Տեղեկացնում է Ախուրյանի համայնքապետարանը։ Հիմնադրամը տարիներ շարունակ զբաղվում է Հայաստանի և Արցախի մանկապարտեզների կահավորմամբ, […]
18:37 07.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է […]
18:16 07.06.2022
Այսօր Հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները։ Առաջին օրը դիմորդները քննություններ են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Մայրաքաղաքում և մարզերում բացվել են 14 քննական կենտրոններ։ Միասնական քննությունների համար Գյումրիում կգործեն երեք քննական կենտրոններ, որոնք տեղակայված են դպրոցներում։ Այսօր՝ առաջին օրը, միայն մեկ կենտրոնում էին քննություններ։ Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոց-վարժարանի բակում էին հավաքվել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից […]
15:50 07.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը: Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ 5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
11:43 07.06.2022
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շրջելով Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի քննասենյակներում՝ որևէ խնդիրներ չի նկատել, և ամեն ինչ ընթանում է ըստ ընթացակարգի: «Դիմորդներն էլ փաստեցին, որ որևէ արտառոց խնդիր չկա: […]
10:42 07.06.2022
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։ Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։ Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած դարձնելու համար երեխաներն […]
10:16 07.06.2022
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը: Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով՝, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության […]
19:15 06.06.2022
Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ: Տեղեկացնում է Արմավիր մարզպետարանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան […]
18:33 06.06.2022
Վերջին երեք տարվա մեջ Շիրակի մարզի Լեռնուտի միջնակարգ դպրոցը վերջապես շրջանավարտ ունեցավ։ Միակ շրջանավարտի համար այսօր հնչել է Վերջին զանգը։ 12-րդ դասարանի միակ շրջանավարտը Աբրահամ Մելոյանն է։ Իսկ ընդհանուր առմամբ դպրոցում ավարտական միջոցառումը տարրական, միջին և ավագ դասարանների 1-ական աշակերտների համար էր։ Մոտ 80 բնակիչ ունեցող գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 14 աշակերտ։ Դպրոցը 1990 […]
17:51 06.06.2022
Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել են ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Արմավիրի մարզը ներկայացնող սաները Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով և ցուցահանդեսով: Գեղարքունիքի մարզի Մարտունի […]
15:54 06.06.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արայիկ Խզմալյանն ընդունել են աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին […]
14:26 06.06.2022
2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կստանան «Քիմիա» առարկայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած՝ […]
14:03 06.06.2022
Վաղը՝ հունիսի 7-ին, մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը: Երևանում ու մարզերում գործելու է 14 քննական կենտրոն: Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: Կենսաբանություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (անցյալ տարի 1304-ն էր), իսկ աշխարհագրություն՝ 127 (2021-ին՝ 176):
12:39 06.06.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին: Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, […]
11:36 06.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը: Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին և Անդրե Մանուկյանը, ինչպես նաև […]
10:38 06.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ուսուցիչներ, վաղը կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջին օրն է: Հիշեցնում եմ, որ հայտ եք ներկայացնում մեկ առարկայից: «Հանրահաշիվ», «Երկրաչափություն» առարկաները մեկ թեստում են տեղակայված, էական չի, թե որ առարկան կնշեք էլեկտրոնային մատյանում: Նույնը վերաբերում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային […]
10:09 06.06.2022
Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք: Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես […]
20:34 03.06.2022
Գալիք ուսումնական տարում ևս Ազատանի միջնակարգ դպրոցի աշակերտությունը հին ու վթարային դպրոցում կշարունակի դասերը՝ երկհերթ գրաֆիկով։ Այսպիսի ծանրաբեռնվածության պատճառը դպրոցի համար նոր մասնաշենքի շինարարությունն է։ Մինչ այդ մոտ 750 աշակերտական համակազմ ունեցող դպրոցի աշակերտությունը մեկ հերթով են հաճախել դպրոց, բայց տարբեր ու իրարից երկու կմ հեռու գտնվող մասնաշենքերում։ Նոր դպրոցը կառուցվում է Ասիական զարգացման բանկի […]
19:39 03.06.2022
Այսօր Հանրապետության դպրոցներում հնչել է «Վերջին զանգը»։ 55․477 աշակերտ է հրաժեշտ տալիս դպրոցին, 9-րդ և 12-րդ դասարանցիների համար անցկացվել են «Վերջին դասի» ու «Վերջին զանգի» միջոցառումներ։ Շիրակի մարզում այս տարի դպրոցն ավարտում են 1689 12-րդ դասարանցի, իսկ 9-րդ դասարան ավարտող աշակերտների թիվը մարզում 2663-ն է։ Զգացմունքներն հուզական են, տրամադրությունները՝ բարձր, որոնք մեկօրյա են, որից […]
17:30 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները: Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական […]