Կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Կառավարությունը հաստատել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

14:18 28.07.2022

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Սահմանված կարգով այն կներկայացվի Ազգային ժողով՝ հաստատման:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թթ. համար: Նրա խոսքերով՝ ժամանակի հրամայական է կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում:

«ՀՀ տնտեսական և հանրային կյանքի շարունակական և առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով։ Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար»,- նշել է փոխնախարարը:

Արթուր Մարտիրոսյանը փաստել է՝ նախագծի մշակումը կատարվել է մասնակցային գործընթացով. այն քննարկվել է կրթության տարբեր շահակից խմբերի և լայն հանրության հետ՝ վերջնարդյունքում արժանանալով համընդհանուր հավանության: Նրա խոսքերով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ և լրամշակվել քննարկումների արդյունքներով։ Մասնավորապես՝ հստակեցվել է մինչև 2030թ. արդյունքային շրջանակը, որը ներկայացված է կրթության բոլոր մակարդակները ներառող արդյունքներով։

Ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ ծրագրի կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց։ Ըստ նախարարի տեղակալի՝ կրթության զարգացման տեսլականն այն է, որ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքերով՝ ծրագրի վերջնական նպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ, որը յուրաքանչյուրին, կյանքի բոլոր փուլերում, հնարավորություն կտա ստանալ իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովել իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը:

Ծրագրի վերջնանպատակի իրականացման համար, ըստ Արթուր Մարտիրոսյանի, սահմանվել են հետևյալ երեք ռազմավարական ուղղությունները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ անբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում և կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում և արտահանում։

Նախարարի տեղակալը հնչեցրել է նաև փաստաթղթի՝ առավել նշանակալի հայեցակարգային դրույթները նախադպրոցական, հանրակրթության, ՄԿՈՒ, բարձրագույն և շարունակական կրթության ոլորտներում:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքերով՝ նախագիծը մշտապես գտնվել է վարչապետի ուշադրության կենտրոնում, և բոլոր քննարկումները տեղի են ունեցել հենց նրա գլխավորությամբ: «Մենք մի քանի չափանիշներ ենք սահմանել. առաջինը՝ պետք է իրականացել մեր նախընտրական խոստումները, այս դեպքում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական ու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն ՀՀ քաղաքացիների համար իրենց իսկ բնակավայրում»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այս խնդիրը թիրախավորելու համար գործում է մեկ այլ ծրագիր, որը վերաբերում է 300 դպրոցի և 500 մանկապարտեզի մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին ընթանում են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ռազմավարության մյուս կարևոր կետը, ըստ Համբարձում Մաթևոսյանի, վերաբերում է ակադեմիական քաղաքին, որն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափանիշ սահմանի ոչ միայն ՀՀ-ի մասշտաբներով, այլև հնարավորինս հասանելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա ուսանողների համար: «Կրթության զարգացման պետական ծրագիրը թերևս միակ ոլորտային փաստաթուղթն է, որը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից, որով էլ ընդգծվում է փաստաթղթի կարևորությունը»,- փաստել է փոխվարչապետը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ փաստաթուղթը բավականին երկար է քննարկվել. «Դրա պատճառն այն էր, որ մենք բոլոր ուղղություններով պետք է հասկանայինք մեր տեսլականը և հավատայինք դրա իրականացմանը: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 8 տարիների ընթացքում բարդ է նախանշված նպատակներին հասնելը, բայց վերջին 4 տարիների ընթացքում կրթության ոլորտում շատ ուղղություններով բավականին աշխատանք ենք արել ու առաջ գնացել»:

Նշենք, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագիրը, Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 2030 թվականի համար Կայուն զարգացման նպատակների մասին բանաձևը, մի շարք այլ ռազմավարական փաստաթղթեր։

Հավելենք, որ Ազգային ժողովի կողմից ծրագրի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կհաստատի նաև ծրագրի իրականացման գործողությունների պլանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP