TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC

Գլխավոր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

12:17 21.04.2025

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։ Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, […]

̰
Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

12:00 21.04.2025

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։ «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է»,- ասվում է հրապարակման մեջ։ Պոնտիֆիկոսը 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Հետո նրա վիճակը բարելավվել էր, ու նա դուրս էր գրվել հիվանդանոցից։ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջ կյանքը […]

̰
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:04 21.04.2025

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

̰
Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է․ Փաշինյան

08:58 21.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցցանցի էջում եւ կից տեսանյութ հրապարակել. «Արթիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված և կահավորված է»։ Տեսանյութն՝ այստեղ։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 21.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

22:27 19.04.2025

Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […]

̰
Արաղչի. Իրանը և ԱՄՆ-ը կարողացան ավելի մեծ փոխըմբռնման հասնել բանակցություններում

18:30 19.04.2025

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում կարողացել են ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այսօր բանակցությունները տևեցին չորս ժամ, և մենք կշարունակենք առաջ շարժվել: Այս անգամ մեզ հաջողվեց ավելի մեծ փոխըմբռնման հասնել մի շարք հարցերի շուրջ»,- ասել է նա […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով

17:30 19.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […]

̰
Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […]

̰
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

12:57 19.04.2025

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […]

̰
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը

11:59 19.04.2025

Այսօր Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրու համայնքապետի պաշտոնը: «Ստանձնելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը»,- ասել է Ղուկասյանը:

̰
Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:47 19.04.2025

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Եվրոպայի առաջնությունում ապրիլի 19-ին Հայաստանն ունի 3 մասնակից: Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 81 կգ քաշային կանայք` Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը: Իսկ ժամը 20:00-ին իր մրցելույթները կսկսի 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:  

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

10:23 19.04.2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […]

̰
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան

10:19 19.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […]

̰
Վարչապետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

21:15 18.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […]

̰
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

17:41 18.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր […]

̰
Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […]

̰
Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […]

̰
Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:04 18.04.2025

​Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: ​ ​Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ […]

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

12:50 18.04.2025

Ապրիլի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Գիորգի Պերտաիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։

̰
Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻՊ ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

09:17 18.04.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Հնարավո՞ր է արդյոք, որ հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը ստորագրվի Թբիլիսիում

22:56 17.04.2025

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը «միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը»: Ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ընդամենը […]

̰
Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, սպասում են որ Ադրբեջանը ստորագրի պայմանագիրը, և այդ սպասումը անհամբերության է արդեն վերածվում․ Հովսեփ Խուրշուդյան

22:21 17.04.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։ Անդրադարձ է եղել Գյումրիի ընտրությունների արդեն վերջնական արդյունքներին, նաև արտաքին և ներքաղաքական վերջին զարգացումներին։ Գյումրիի ընտրություններն ավարտվեցին, բայց կառավարման ժգնաժամը չավարտվեց։ Արդյո՞ք քաղաքի կառավարումը դարձյալ դատապարտված է ձախողման, և արդյո՞ք անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Ինչպես կարելի է պատկերացնել այսպիսի ավագանու գործունեությունը, երբ ամեն անգամ ինչ-որ […]

̰
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

21:17 17.04.2025

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը։ Այս մասին հայտնել են ԱԺ մամուլի ծառայությունից:

̰
Կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ գործադիրի որոշումները

20:40 17.04.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է: Մեկ այլ ծրագրով  պետությունը տարբեր ուղղություններով   կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները։

̰
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ

18:24 17.04.2025

Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը:

̰
BACK_TO_TOP