TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

Գլխավոր

Գլխավոր դատախազը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում բարձրաստիճան միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցերը

09:43 15.04.2025

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին ու Երևանում ԵԽ գրասենյակի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արման Զրվանդյանին, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը բարձր է […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:02 15.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […]

̰
Ի՞նչ ուղերձներ ունեին հայ-իրանական զորավարժությունները

23:09 14.04.2025

Հայաստանն ու Իրանն այս ամիս երկօրյա համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին: Ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունեն այս զորավարծությունները. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Նվեր Դավթյանը:

̰
Ադրբեջանա-ֆրանսիական առճակատումն աճում է․ Փարիզը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ

22:17 14.04.2025

Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակված կրակոցներին: Ժան Նոել Բարոն իր մտահոգությունն է հատնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ի՞նչ է նա ասել կոնկրետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժան Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսենբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արդգործնախարարների այդ հավաքը: Նրա հնչեցրած մեղադրանքները […]

̰
Երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղությանը և կայունությանը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը թուրքական NTV-ին

20:17 14.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Հայաստանի-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան գործընթացներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ։ – Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային […]

̰
Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսին «Շանթ Ռեզիդենսն» արժանացել է պարգևի

19:42 14.04.2025

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային երկօրյա ցուցահանդեսը, որն առաջին փորձն էր համակարգված կերպով արտերկրում ներկայացնելու Հայաստանում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Ապարանում կյանքի կոչվող կառուցապատման ծրագրերը։ Նախնական արդյունքներն ամփոփվել են ցուցահանդեսի ավարտին նվիրված գալա ընթրիքի շրջանակներում, որին ներկա են եղել Ռուսասատանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, […]

̰
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

16:49 14.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Բացի այդ, համաձայնեցվել է նաև մոտ ապագայում Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը:

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին

16:35 14.04.2025

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը խոսել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի կարեւորության մասին: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպմանը մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին

15:37 14.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Լիտվայի ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները բոլոր ուղղություններով: Վլադիսլավ Կոնդրատովիչն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին, որոնք միտված են կարողությունների ուժեղացմանը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ ՆԳՆ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել […]

̰
Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությամբ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

14:34 14.04.2025

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին սոցցանցում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես շատ մտահոգված եմ սահմանին աճող լարվածությամբ։ Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կընդլայնվի, որպեսզի կարողանա վերահսկել և զսպել այդ լարվածությունը։ Այժմ […]

̰
Երբ կդադարեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:08 14.04.2025

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

12:46 14.04.2025

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […]

̰
Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել

11:57 14.04.2025

Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Մանդատից հրաժարվելը են երկուսը՝ «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը եւ «Իմ հզոր համայնք»կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։ Այսօր Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու ընտրված անդամների մանդատների ստացման եւ գրանցման օրն է։

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

11:03 14.04.2025

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը: Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ […]

̰
Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ

08:39 14.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է շուտով որոշում կայացնել Իրանի վերաբերյալ։ «Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի վերաբերյալ»,- ասել է նա իր ինքնաթիռում Սպիտակ տան մամուլի կենտրոնի լրագրողների հետ զրույցում։ Ապրիլի 12-ին Օմանում կայացել են Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման առաջին խորհրդակցությունները։ Ինչպես հայտնում են […]

̰
Լոռու մարզում տեղում է ձյուն

08:00 14.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Լոռու մարզում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

̰
Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը մեկնարկում խոշոր հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

23:58 13.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը շուրջ 15 տարվա դադարից հետո մասնակցեց հոկեյի աշխարհի առաջնությանը։ Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Մալայզիայի ընտրանին։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 24։3 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջին 3 միավորն է վաստակել տնային ԱԱ-ում։ Մեր ընտրանին վաղը՝ ապրիլի […]

̰
Մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը ամենամոտ ապագայում, Ադրբեջանը՝ ոչ. Միրզոյան

18:56 13.04.2025

Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և խոսել Ադրբեջանի հետ շփումներից: Լրագրողը՝ նշելով, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, հարցրել է Արարատ Միրզոյանին, քննարկվե՞լ է արդյոք պայմանագրի ստորագրման հարցը: «Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ […]

̰
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին

16:13 13.04.2025

Հանրապետության տարածքում` ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 14-16-ը շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ: Ապրիլի 13-16-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա […]

̰
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

13:42 13.04.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ գործակցության հարցերը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր ցուցանիշը՝ խաղաղության պայմանագրի տեքստի […]

̰
Ի՞նչ ներբերանգներ են երևում Թուրքիայի ներքաղաքական կյանքում

23:54 12.04.2025

Վերջին շաբաթներն ակտիվ էին Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Հիմա կարծես իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ: Այս մասին հեռավար «Հորիզոնին» հարցազրույց է տվել Ստամբուլում գործող «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

23:17 12.04.2025

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […]

̰
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

23:09 12.04.2025

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

̰
Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ը

23:01 12.04.2025

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […]

̰
Հայաստան-Ադրբեջան. որո՞նք էին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ուղերձները

22:29 12.04.2025

Անթալիայում ընթացքի մեջ է դիվանագիտական ֆորումը: Դրան արդեն երրորդ անգամ մասնակցում է նաև Հայաստանը: Ֆորումի շրջանակում առանձին պանելային քննարկում նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին: Դրանք քննարկվում էին Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարի՝ ֆորումում առաջ քաշած հարցերին և այլ թեմաների անդրադարձել է Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար […]

̰
Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ

21:18 12.04.2025

Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ: Հաջորդիվ վարչապետն այցելել […]

̰
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

20:27 12.04.2025

Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։

̰
Առանձնապես խոշոր չափերով ավազակությունը՝ բեմադրություն․ կան ձերբակալվածներ

19:06 12.04.2025

Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […]

̰
Tasnim. Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվել են

18:19 12.04.2025

Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել:

̰
Լավրովը Բայրամովին հայտնել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին

16:31 12.04.2025

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և կրթական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության […]

̰
BACK_TO_TOP