TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+19 oC

Գլխավոր

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ

18:54 23.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ: Վարչապետն իր խոսքում նախ շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով և նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին

18:48 23.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված աշխատանքը ԵԽ-ի հետ նպաստում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները

16:23 23.04.2025

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային […]

̰
Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը

14:36 23.04.2025

Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ «Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ […]

̰
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

14:18 23.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

̰
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի՝ ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ

13:10 23.04.2025

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի ապրիլ և մայիս ամիսների վճարումների իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի ևս 209 մլն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագրի շրջանակում այս պահին հաստատվել է 3594 դիմում։ Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և […]

̰
Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ

11:11 23.04.2025

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված, երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:08 23.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Հրդեհ Գնդեվազ գյուղում

08:00 23.04.2025

Ապրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան […]

̰
Ովքե՞ր են Հռոմի պապի գլխավոր թեկնածուները. hայամետ կարդինալը կարող է դառնալ պոնտիֆիկոս

23:02 22.04.2025

Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը: Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին: Ո՞ւմ անուններն են ամենից հաճախ հիշատակվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակն իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու: Աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում, շարադրում […]

̰
Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան Գրիգորյան

22:23 22.04.2025

Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրը

21:12 22.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին

19:18 22.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

16:32 22.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով: Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ […]

̰
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ

16:12 22.04.2025

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։ «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

14:22 22.04.2025

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան  կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց […]

̰
4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

10:12 22.04.2025

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 1-ին, պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքը և հիմնական գումարը ստանալու հարցի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով, որսորդական […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:08 22.04.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

̰
Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը

08:00 22.04.2025

Ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան […]

̰
ՍԴ-ն հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

23:27 21.04.2025

Հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։ Համաձայն որոշման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են […]

̰
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իսրայելցի ոստիկանները ուժ են կիրառել հայ հավատացյալների դեմ

23:10 21.04.2025

Սուրբ Զատկի տոնակատարությունները Երուսաղեմում տհաճ իրադարձություններով են ուղեկցվել: Աստծո Հարության տաճարում միջադեպ է տեղի ունեցել հայ հավատացյաների և իսրայելացի ոստիկանների միջև: Կոնկրետ ի՞նչ է եղել: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին, Զատկին նախորդող Ավագ շաբաթ օրը, երբ Երուսաղեմի Աստծո Հարության տաճարում տեղի էր ունենում քրիստոնեական աշխարհի […]

̰
Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել Բաքուն

22:22 21.04.2025

Ադրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:04 21.04.2025

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։ Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո՝ 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը […]

̰
Արարատ Միրզոյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

17:01 21.04.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: «Միանում եմ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց, որոնք սգում են Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը։ Նա միավորեց բազմաթիվ հայերի սրտերը՝ ճանաչելով հայկական ժառանգությունը, նվիրվելով մարդասիրական գործին և անջնջելի հիշողություն թողեց 2016 թվականին Հայաստան կատարած իր այցելության մասին։ Թող հովվապետ Ֆրանցիսկոսի ժառանգությունը առաջնորդի մեզ դեպի […]

̰
Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

16:54 21.04.2025

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 14395 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1949 քաղաքացի) ետ է ստացել 1316 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +175 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91,4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

16:16 21.04.2025

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […]

̰
Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ

16:03 21.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,- X-ի իր էջում գրել է վարչապետը:

̰
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

16:00 21.04.2025

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

14:32 21.04.2025

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […]

̰
Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

14:19 21.04.2025

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի  կարգավորման առարկան եկամտային […]

̰
BACK_TO_TOP