TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

Գլխավոր

Ես էլ եմ ձեզ շատ կարոտել. Կարեն Կարապետյան

13:52 11.05.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով, որտեղ այսօր մասնակցելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: Լրագրողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին նախկին վարչապետին: «Սոցիալական դիստանցիա չկա՞: Եթե թույլ տաք՝ ես մտնեմ, հետո կխոսենք»,- ասաց նա: Կարապետյանը որևէ հարցի չպատասխանեց. «Ես էլ եմ ձեզ շատ կարոտել, ձեր տոնը շնորհավոր, թույլ տվեք անցնեմ, հետո […]

̰
Արմավիր քաղաքում անհայտ անձը մտել է տներից մեկը և կրակել 29-ամյա բնակչի ուղղությամբ․ նա տեղում մահացել է

13:51 11.05.2020

2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի: Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական […]

̰
Սպանության փորձ Գեղակերտ գյուղում

13:48 11.05.2020

2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է […]

̰
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

13:36 11.05.2020

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են […]

̰
2019թ. եռակի աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների թիվը. Արման Թաթոյանի զեկույցը

13:32 11.05.2020

Եթե 2016-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 5113 դիմում-բողոք, ապա 2019-ին դրանց թիվը գերազանցել է  13 հազարը։ Իսկ  2020թ. առաջին 4 ամիսներին ստացված դիմումների թիվը 75 տոկոսով գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ընթացքում ստացվածների թիվը: Վիճակագրությունն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 2019թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս նա իր ելույթում անդրադարձել է ոչ […]

̰
Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

13:09 11.05.2020

2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել […]

̰
Վանաձորի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից

13:08 11.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել: Սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության […]

̰
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 11-ը

13:07 11.05.2020

ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել  Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին։ «Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների […]

̰
Բակո Սահակյանը Մարուքյանի և Թանդիլյանի հետ քննարկել է Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

13:02 11.05.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանին: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է ՀՀ խորհրդարանական և […]

̰
Նյու Յորք նահանգում ծերանոցներ այցելություններն արգելվել են

13:00 11.05.2020

Նյու Յորք նահանգի իշխանություններն արգելել են ծերանոցներ այցելությունները և բոլոր աշխատակիցներին կարգադրել են պաշտպանիչ դիմակներ կրել: Այս մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, մայիսի 10-ին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն: «Բնակչության խոցելի հատվածներն ավելի շատ են վտանգված: Այսօր մենք ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցներ ծերանոցներում գտնվող տարեց մարդկանց պաշտպանելու համար»,- շեշտել է Կուոմոն: Ըստ նրա՝ պացիենտների հարազատների և ընկերների […]

̰
Ամեն ինչ հնարավոր է. պատգամավոր Արթուր Դավթյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին

12:57 11.05.2020

«Ամբողջ ելույթը ծափահարության արժանի էր»,- մայիսի 11-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Լրագրողները կրկին փորձեցին ճշտել նրանից՝ արդյո՞ք վարչապետի ելույթը ԱԺ-ում չէր պարունակում բռնության կոչ, Դավթյանը տվեց բացասական պատասխան: «Վարչապետը այն անձն է, որ երբեք բռնությունը չի խրախուսում»,- ասաց Դավթյանը՝ ընդգծելով, որ մանդատից […]

̰
ԱՄՆ-ն արդարացել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան՝ պատերազմի մասին հաղորդագրության մեջ ԽՍՀՄ-ի մասին չի նշվել

12:55 11.05.2020

Ռուսաստանում ԱՄՆ նախկին ռազմական կցորդ (2012-2014թթ.) Պիտեր Զվակը փորձել է բացատրել, թե ինչու է Սպիտակ տունը, խոսելով նացիստների եմ տարած հաղթանակների և հաղթողների մասին, մոռացել նշել ԽՍՀՄ-ը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Ըստ պաշտոնաթող գեներալի՝ ուրբաթ օրը Սպիտակ տան Հաղթանակի օրվա ուղերձում Խորհրդային ​​Միության դերի հիշեցման բացակայությունը հատուկ չի արվել, և ամերիկյան կողմը չի ցանկացել […]

̰
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ

12:48 11.05.2020

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ-ում:

̰ ̰
Կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք Կոտայքի մարզում

12:36 11.05.2020

Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպք, որից առողջացել է 175 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է մարզպետը:

̰
Վարչապետը նախարարների առաջին տեղակալներ է նշանակել

12:32 11.05.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել նախարարների առաջին տեղակալներ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Մեկ այլ որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի […]

̰
Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է

12:22 11.05.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է: «Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է […]

̰
Նյու Յորքում կորոնավիրուսով հիվանդացած տասնյակ երեխաներ հոսպիտալացվել են վտանգավոր համախտանիշով

12:17 11.05.2020

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ այդ համախտանիշի պատճառով մահացել է 3 երեխա, որոնցից ամենափոքրը եղել է 5 տարեկան:

̰
Վարչապետն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղել է Արցախ

11:57 11.05.2020

ՀՀ  անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործուղվել է Արցախ. այս մասին ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մայիսի 11-12-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք, 1 մահ

10:59 11.05.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։ Առողջացել է ևս  34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 […]

̰
Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացնում է 2019թ. տարեկան հաղորդումն ու զեկույցը

10:43 11.05.2020

Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2019 թվականի տարեկան հաղորդումը և տարեկան զեկույցը: «2019թ. մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության, արժանապատվությունը նվաստացնող խոսքի զարգացումը»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Քարաթափման պատճառով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը միակողմանի փակ է

10:23 11.05.2020

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։ Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Իրանը սխալմամբ հրթիռ է արձակել իր ռազմանավի ուղղությամբ․ կան բազմաթիվ զոհեր

09:23 11.05.2020

Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական սխալ է տեղի ունեցել։ Իրանի Jamaran ականակիրը սխալմամբ խոցել է իրենց նավը։ Այս մասին Twitter-ում հայտնել է TASNIM գործակալության քաղաքական բաժնի տնօրեն Մահդի Բահտիարին։ Հակատանկային C-802 (Noor) հրթիռի կողմից խոցված Konarak հածանավը խորտակվել է։ ԶԼՄ-ները հայտնում են 20-40 զոհի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։ Տեղի ունեցածի պաշտոնական հաստատում դեռևս […]

̰
Վրաստանում տեղատարափ անձրևներից 20 գյուղ է հեղեղվել

09:10 11.05.2020

Տեղատարափ անձրևներից լրջորեն տուժել են Վրաստանի արևելյան Կախեթի մարզի 20 գյուղերի բնակիչները։ Ջրածածկ է եղել 15 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ վնասվել են ավտոճանապարհներ, ջուրը լցվել է տների նկուղներն ու առաջին հարկերը, ոչնչացրել պարենի պաշարները։ Ափերից դուրս են եկել Կաբալի և Դուրուջի գետերը։ Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են բերքից։ Վնասվել են նաև խաղողի այգիները։ […]

̰
Պայթյուն Ստավրոպոլում․ կա 15 վիրավոր

08:42 11.05.2020

РЕН ТВ  հեռուստաալիքը հրապարակել է կադրեր Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից, որտեղ մայիսի 10-ին տեղի բնակչի գործողությունների հետևանքով տուժել է 15 մարդ։ Կադրերում պատկերված է իրավապահների աշխատանքը տան մոտ, որտեղ տեղացիները ծննդյան տարեդարձ են նշել։ Անսթափ քաղաքացին նրանց ուղղությամբ РГД-5 նռնակ է նետել։ Պայթյունը որոտացել է Գեորգիևսկի քաղաքային շրջանի առանձնատներից մեկի մոտ։ Նույն […]

̰
Ուհանում COVID-19-ով վարակվածների թիվը կրկին աճում է

08:30 11.05.2020

Չինական Ուհան քաղաքում, որն էլ համարվում է կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնը, մայիսի 10-ին ի հայտ է բերվել վարակման 5 նոր դեպք։ Տևական դադարից հետո քաղաքում արդեն երկրորդ օրն անընդմեջ (նախորդ օրը՝ 1 դեպք) գրանցվում են տեղային բռնկումներ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով Հուբեյ նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը։ Ավելի քան 1 ամիս քաղաքում […]

̰
Մեծ Բրիտանիան հայտնվել է կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարների եռյակում

08:20 11.05.2020

Մեծ Բրիտանիան հայտնվել է կորոնավիրուսի վարակակիրների թվով առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով Իտալիայից։ Երկիրն աշխարհում COVID-19-ով վարակվածների թվով զբաղեցնում է երրորդ, իսկ մահվան դեպքերի թվով՝ երկրորդ տեղը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում Միացյալ Թագավորությունում գրանցվել է վարակման 219 183 դեպք․ մինչդեռ Իտալիայում՝ 219 070։ Համավարակի բռնկումից ի վեր Մեծ Բրիտանիայում մահացել է 31 855 մարդ։ Մահվան ելքերի […]

̰
Դաքքայում մահացել է Բանգլադեշի 300-ամյա հայ համայնքի վերջին ներկայացուցիչը

00:20 11.05.2020

89 տարեկանում Դաքքայում մահացել է Բանգլադեշի 300֊ամյա հայ համայնքի վերջին ներկայացուցիչը՝ Դաքքայի Սուրբ Հարության Հայ Առաքելական եկեղեցու վերջին պահապանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

̰
Միայն այսօր կորոնավիրուսի 3 դրական դեպք է գրանցվել Փարաքարում․ Նարեկ Մկրտչյան

23:57 10.05.2020

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, կարծես մոռացել ենք, որ երկրում դեռ համավարակը տարածվում է: Ինքս ապրում եմ Փարաքար համայնքում, որտեղ մարդիկ անցել են բնականոն ապրելակերպին` մոռանալով պահպանել վարակի տարածումը կանխարգելող կանոնները: Սիրելի՛ փարաքարցիներ և թաիրովցիներ, մեր համայնքում վիճակը դեռ խիստ մտահոգիչ է. քիչ առաջ խոսել եմ […]

̰
Սպանություն Արմավիրի մարզում. հրազենային վնասվածքներով սեփական տանը հայտնաբերել են «Սովռանո» ընկերության 30-ամյա մենեջերի դին

23:12 10.05.2020

Այսօր՝ մայիսի 10-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի […]

̰
BACK_TO_TOP