TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.61 oC

Գլխավոր

Ադրբեջանցիները պատրաստվում են Հայաստանի տարածքում ստեղծել ադրբեջանական երկրորդ պետությունը

19:14 11.05.2020

Սենսացիոն լուր է տարածվել ադրբեջանական Minval.az լրատվական գործակալության կողմից: Մեր հարևանները պատրաստվում են երկրորդ ադրբեջանական հանրապետությունը ստեղծել Հայաստանի տարածքում: Թեմային հետևել է «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է․ ներսում՝ վարորդի դին

19:07 11.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 06:10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

19:03 11.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։ Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների […]

̰
ԼՂ ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական. La Verità

18:59 11.05.2020

Իտալական «Լա Վերիտա» օրաթերթում լույս է տեսել Իգնացիո Մանգրանոյի հեղինակած «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության գրավական» վերտառությամբ հոդվածը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ․ «Մեկ ամիս էլ դեռ չի անցել Լեռնային Ղարաբաղի (պատմական և պաշտոնական անվանումը՝ Արցախ) նախագահական և խորհրդարանական ընտրություններից, որոնց անցկացումը հերթական անգամ ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ժողովրդավարության և […]

̰
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ փաստաթուղթը՝ պատրաստված Եռատոնի կապակցությամբ

18:56 11.05.2020

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ պատրաստած փաստաթուղթը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի, Շուշիի ազատագրման 28-ամյակի և Բանակի օրվա կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում:

̰
50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրերի համար

18:51 11.05.2020

2020թ. փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: […]

̰
Սահմանափակումները դրական արդյունք տվել են. Արցախի պարետ

18:46 11.05.2020

«Օրենսդրական առումով սահմանափակումներ չկան: Արտակարգ իրավիճակը կարող է երկարաձգվել ևս մի քանի անգամ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ երկարաձգումը կարող է իրականացվել տարբեր ժամկետներով: Նման որոշումներ կկայացվեն՝ ըստ ստեղծված իրավիճակի: Մարտիրոսյանը կարծում է, որ վերջին ժամանակներում կիրառված սահմանափակումները դրական արդյունք տվել են: Ի պատասխան լրագրողների հարցերին՝ նա […]

̰
COVID-19-ի կանխարգելման հաշվին մուտքերը կազմել են 1․066․772․957,9 դրամ

18:42 11.05.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 11.05.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1․066․772․957,9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4153։

̰
Կյանքն ու մահը՝ կողք կողքի. թռչնի բույն՝ ականի հարևանությամբ

18:40 11.05.2020

Լուսանկարում երևացող թռչնի բույնը, ոչ ավելի, ոչ պակաս, «ՊՄՆ-2» տեսակի ականի կողքին է: Կյանքն ու մահը՝ կողք կողքի. լուսանկարն այդպես կարելի է մեկնաբանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնի մեջ թռչնի ձվեր են, ասել է թե՝ կարճ ժամանակ անց, այդտեղ նոր կյանք է սկսվելու: Լուսանկարը տարածել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում՝ […]

̰
Հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի և 14 հարակից օրենքների մասին

18:37 11.05.2020

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. ապրիլի 21-ին: Օրենքի ընդունումը կառավարությունը հիմնավորում է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և այդ համատեքստում հանցավոր գործունեության արդյունքում ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական […]

̰
Որքա՞ն կշարունակվի արտակարգ իրավիճակն Արցախում

18:07 11.05.2020

Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար պատճառ դարձած խնդիրները շարունակվում են, Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև հունիսի 11-ը: Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նշանակում է՝ արցախցիներն առայժմ շարունակելու են ապրել որոշ սահմանափակումների պայմաններում: «Ընթացիկ իրավիճակից ելնելով՝ հնարավոր է […]

̰
Մայիսի 12-ից ՌԴ-ում ավարտվում է ոչ աշխատանքային օրերի ռեժիմը. Պուտին

17:58 11.05.2020

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ 65 տարեկանից բարձր և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ինքնամեկուսացման ռեժիմը կպահպանվի:

̰
̰ ̰
«Սրի մնացորդներ». ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը արտահայտությունն օգտագործելիս. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

17:37 11.05.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ օգտագործել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: Ի՞նչ է այն նշանակում, ո՞ւմ նկատի ուներ Էրդողանը այդ արտահայտությունն անելիս: Թեմայի շուրջ է քննարկումը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալեհավաք կայանների տեղադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 35 քրգործ. վերականգնվել է ավելի քան 74 մլն դրամ

17:06 11.05.2020

2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ […]

̰
Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից ուրբաթ օրը տեղի ունեցածի համար. Թունյան

16:56 11.05.2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ներողություն խնդրել մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի համար: «Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից ուրբաթ օրը տեղի ունեցածի համար, նրա համար, որ մենք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած, մեր ժամանակը վատնում ենք այդպիսի բաների վրա»: Մանրամասները՝ […]

̰
Արցախի ՊԲ զինծառայողներին բնակարանների վկայագրեր են հանձնվել

16:51 11.05.2020

Մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ բանակի հրամանատարության կողմից անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում: «Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին հանձնել են նոր բնակարանների վկայագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք […]

̰
Միջադեպ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղում․ ի՞նչ են պատմում ականատեսները

16:41 11.05.2020

Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղում։ Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փոխքաղաքապետը կոռեկտության կոչ է արել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին

16:40 11.05.2020

ՀՀ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես՝ նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ: Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավել ևս, […]

̰
Ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն ա, էգուց կասի՝ կերան, սպանին, մորթին. Սասուն Միքայելյան

16:34 11.05.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում ելույթից առաջ հայտարարեց՝ ելույթը կապ չունի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ: «Իմ ծնողները Եղեռնի ծնունդ են, հայրս 1912 թվին է ծնվել, մայրս՝ 1915, ես 15 տարեկանից հորից զրկվել եմ, հերս, հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհայտ կորել է, հայրս վիրավոր եկել է՝ կանտուժեննի, տենց ընտանիք […]

̰
ԵՄ երկրները հավանական են համարել կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը

16:10 11.05.2020

ԵՄ երկրները նախազգուշացրել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին, նաև կոչ են արել պատրաստվել իրադարձությունների նման ընթացքին: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ռիսկերի գնահատման վերջին տվյալների համապատասխան՝ անդամ-երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ գերմանական Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավարը հայտնել է, որ սպասվում է […]

̰
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթները վերսկսվում են

16:08 11.05.2020

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է նշված. «Հարգելի համաքաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության բաժնից հայտնում են, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթները վերսկսվում են: Համապատասխան ծանուցումներն ըստ հասցեատերերի կուղարկվեն»:

̰
Կարեն Կարապետյանը տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը. Անդրանիկ Քոչարյան

15:56 11.05.2020

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ի՞նչ հարցեր են տրվել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կարապետյանին հարցերի մի ամբողջ փաթեթ է տրվել այն մասին, թե իր վարչապետության ժամանակ՝ 2016-2018թթ. ինչ աշխատանքներ են կատարվել: «Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Ինչո՞ւ այդ […]

̰
Իրանը հայտնել է Օմանի ծոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի թիվը

15:37 11.05.2020

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարում են Օմանի ծոցում իրանական նավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նվազագույնը 19 մարդու զոհվելու մասին: «Զոհերի թիվը 19 է, 15 անձ տուժել է, նրանց առողջական վիճակը բավարար է»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վթարված նավը հասցվել է նավատորմ տեխնիկական ստուգման համար: Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 9 մեքենա

15:30 11.05.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 9 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝  6, […]

̰
Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը Էդվարդ Նալբանդյանն է

15:14 11.05.2020

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հայտնելով, որ նամակն արդեն ուղարկել է: Նա շեշտեց՝ եթե լուրջ ուսումնասիրեն հանձնաժողովի հրավիրյալների հերթականությունը, կարող են ինչ-որ եզրահանգումների գալ, բայց դա բավարար չէ, շատ կարևոր է հանձնաժողովի եզրահանգումը, որ ամբողջացնի «ապրիլյան ավանտյուրան» […]

̰
Ինչպե՞ս է գնահատում կառավարության աշխատանքը Կարեն Կարապետյանը

14:57 11.05.2020

Հետևո՞ւմ է ՀՀ ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս է գնահատում այսօրվա կառավարության աշխատանքը: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նշեց՝ հետևում է՝ որոշակի առումով, ոչ համակարգված ձևով, ինչ վերաբերում է կառավարության աշխատանքը գնահատելուն՝ Կարապետյանն ասաց. «Նախ և առաջ, այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ. որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև […]

̰
Թուրքիայում տղամարդը փորձել է հրկիզել հայկական եկեղեցու դուռը. հանցագործը բերման է ենթարկվել

14:44 11.05.2020

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

13:55 11.05.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները: Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, առաջարկությունները վերաբերել են բնակարանների, հասարակական, արտադրական տարածքների, ավտոտնակների, չկառուցված հողամասերի գույքահարկի դրույքաչափերին: Անդրադարձ է կատարվել գույքերի և տարածքների գնահատման մեթոդաբանությանը, […]

̰
BACK_TO_TOP