15:26 09.05.2020
Հաղթանակի և խաղաղության տոնի օրը նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյան-Մելիքյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը պատերազմի մասնակից հայուհուն շնորհավորել է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ և հղել իր ջերմ բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, նշելով, […]
15:05 09.05.2020
Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․. Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած […]
14:53 09.05.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթի ժամանակ շարասյան կազմում անցել է 18 հանդիսավոր հաշվարկ` լեգենդար Т-34 տանկի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ զորահանդեսին եղել է 185 միավոր տեխնիկա: Շարասյան երկարությունը շուրջ 2 կմ է կազմել: Այս տարվա զորահանդեսը տարբերվել է […]
14:44 09.05.2020
«Ակամա հիշեցի, որ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ պապիկիս հետ յուրաքանչյուր մայիսի 9-ին քայլում էինք դեպի եղբայրական գերեզմանոց: Ինձ համար շատ կարևոր է այս Եռատոնը, քանի որ իմ կյանքում առաջին անգամ ես մտել եմ Շուշի հենց մայիսի 9-ին: Առաջին կամավորականների մեջ էի ու առաջին անգամ մտա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի: Հայության համար այդ օրը պատմական նշանակություն ունեցավ: […]
14:34 09.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։ Ըստ այդմ՝ եթե վարորդը ուզում է համագործակցել օնլայն որևէ պլատֆորմի հետ, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև ամսական պարտադիր վճարներ, որոնք կհասնեն մինչև 11000 դրամի՝ […]
14:33 09.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա առթիվ: 75 տարի առաջ մեր ժողովուրդը, նախկին ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ համատեղ հաղթանակ տարավ ֆաշիզմի նկատմամբ: Այդ հաղթանակը ձեռք բերվեց մարդկային մեծ տառապանքների, զոհերի, աննախադեպ խիզախության և համառության շնորհիվ»: Поздравляю всех нас с Днем Победы. 75 лет назад, наш народ вместе […]
14:25 09.05.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով։ Նա այս օրը համարել է փառավոր օր՝ նացիզմից և ֆաշիզմից ազատագրման համար պայքարած հերոսներին հիշատակելու օր։ «Օրը նշանավորում է միությունը և խաղաղությունը, որ այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում»,- իր թվիթերյան էջում գրել է նախարար Մնացականյանը։ Happy 75th Anniv of #Victory & Peace Day […]
14:15 09.05.2020
Բեռլինում ակցիա է տեղի ունեցել՝ նվիրված Եվրոպան նացիոնալ-սոցիալիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ: Մայիսի 8-ի երեկոյան Բրանդենբուրգյան դարպասների վրա լուսային էֆեկտով գրվել է «շնորհակալություն» բառը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն: Հաղորդում է DW-ն: «1945թ. մայիսի 8-ին ուշ երեկոյան, կապիտուլյացիան ուժի մեջ մտավ: Բեռլինն այս պրոյեկցիայով 75 տարի անց ցանկանում է շնորհակալություն հայտնել դաշնակիցներին Եվրոպան նացիոնալ-սոցիալիզմից ազատագրելու համար»,- […]
14:00 09.05.2020
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Շուշիի ազատագրումը» խորագրով: «Շուշիի ազատագրման և Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողության շուրջ արդեն իսկ բազում անդրադարձեր են եղել ինչպես հայրենական, այնպես էլ օտար հեղինակների կողմից և, համոզված ենք, որ դեռ կլինեն, հատկապես, որ իրադարձությունն ինքնին հետաքրքիր է ինչպես ռազմական, այնպես […]
13:43 09.05.2020
Հայրենական պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ յուրահատուկ ֆլեշմոբ էր Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրում: շ ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերել Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և դրանք հանձնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին: Վետերանները դրոշները տեղափոխել են ռազմական օդանավակայան և հանձնել հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։ […]
13:40 09.05.2020
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
13:35 09.05.2020
Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին` այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով: Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում […]
13:34 09.05.2020
«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայերի դերը շատ մեծ է: Մի քանի ամիս առաջ դիմել եմ Հայաստանի Հանրապետության պատասխանատուներին, արդեն իսկ խեղաթյուրում են պատմական փաստերը ոչ միայն հայերի, այլև շատ այլ ազգերի մասնակցության տվյալները Հայրենական մեծ պատերազմին: Կարող եք բացել ցանկացած պատմական փաստաթուղթ ռեալ հայերի մասնակցության. և զոհերի թիվը չի ֆիքսված: Դա ինձ համար տարօրինակ է, […]
13:20 09.05.2020
«2020թ. լրացել է Շուշիում հայերի ջարդերի 100-ամյակը: Այսօր Արցախի ժողովրդի հետ միասին տոնում ենք եռակի հաղթանակ, որն արտացոլանքն է ճկունության, վճռականության և ագրեսիայի դեմ դիմադրության»,- գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան էջում: 2020 marks the 100th anniversary of the massacres of #Armenia’ns in #Shushi. Today we join the people of #Artsakh in their […]
13:18 09.05.2020
Չնայած կորոնավիրուսի արագ տարածմանը՝ Բելառուսի իշխանությունները չեն հրաժարվել այսօր Մինսկի կենտրոնում Հաղթանակի օրվա առթիվ շքերթ անցկացնելու գաղափարից: Շքերթը մեկնարկել է: Չնայած Լուկաշենկոյի հրավերին, որևէ երկրի առաջնորդ չի մասնակցում այդ միջոցառմանը: Շքերթին ներկա են հազարավոր մարդիկ՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցի: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը նախապես հայտարարել էր, որ պարզապես չեն կարող չեղարկել շքերթը։ «Դա, իհարկե, էմոցիոնալ, […]
13:08 09.05.2020
Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է կորոնավիրուսով վարակված 50-ամյա տղամարդ: Այս մասին գրում է news.am-ը` հղում անելով Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանին: «50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, և այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում մասնակցել է ծննդյան […]
12:55 09.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի […]
12:42 09.05.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Երկրորդ համաշխարհային պատերազմի հարգելի՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսնե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Անձնազոհության, աննահանջ խիզախության և սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլև վերապրողների ու հերոսացածների, ականատեսների և […]
12:30 09.05.2020
ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհավորելով վետերաններին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի՛ վետերաններ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառավոր հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։ Ֆաշիստական ոճրագործության դեմ պայքարը միավորեց ժողովուրդներին, և այդ միահամուռ պայքարում անուրանալի է հայ ժողովրդի ավանդը։ Այսօր մենք տարիների հեռվից […]
12:20 09.05.2020
Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, […]
11:44 09.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ […]
11:30 09.05.2020
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Այս պահին Մոսկվայում մեկնարկել է ավիաշոուն: Հիշեցնենք, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ խաթարվել են Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները և շքերթները: Ռուսաստանում այս տարի չի լինի ռազմական շքերթ, […]
11:23 09.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Այսօր բոլորս կցանկանայինք այցելել Հաղթանակի հուշարձաններ և մեր հերոսների շիրիմներին։ Կցանկանայինք ավելի ջերմ ու անմիջական շնորհավորել մեր վետերաններին։ Սակայն, վստահաբար, բոլորս գիտակցում ենք, […]
11:17 09.05.2020
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 146 նոր դեպք, ապաքինվել է ևս 49 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության […]
11:14 09.05.2020
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Հաղթանակ զբոսայգում» հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտի զոհերի հիշատակին:
11:01 09.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 9-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3175-ի։ Առողջացել է ևս 49 պացիենտ, ընդհանուր՝ 1267։ Փաստացի բուժում է ստանում 1852 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 44-ի։ Մահվան ևս 2 […]
10:24 09.05.2020
Մայիսի 8-ին` ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման […]
10:21 09.05.2020
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի […]
10:04 09.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուշիի ազատագրումը մեր բանակի հաղթական մեծ մկրտությունն էր։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Շուշիի ազատագրման օրը՝ 1992թ. մայիսի 9-ը հռչակվեց Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օր։ Բանակ, որն այսօր հզոր ուժ է, որն ամեն օր ապացուցում է՝ հակառակորդի ռազմատենչ հոխորտանքները ոչինչ չարժեն։ Քո լինելու […]