20:21 02.05.2020
Երևանի շախմատի ֆեդերացիայի և Ղազախստանի՝ Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի համատեղ ուժերով այսօր կայացավ Հայաստան-Ղազախստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտը 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ «Մրցամարտն անցկացվեց lichess.org շախմատային հարթակում: […]
19:58 02.05.2020
Շիրակի մարզի Բավրայի անցակետում դադարեցրել են բեռնատարների վարորդների՝ կորոնավիրուսի ռապիդ թեստերի միջոցով ախտորոշումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Նրա խոսքով՝ COVID-19-ի արագ կողմնորոշիչ թեստերը, որոնք տեղում ախտորոշում են վիրուսի լինել-չլինելը, Բավրայի անցակետում երկար ժամանակ է, ինչ չեն կիրառվում, ավելին, անցակետում նաև նմուշառում […]
18:46 02.05.2020
Մայիսի 4-ից գրեթե բոլորը կկարողանան ազատ տեղաշաարժվել և աշխատել, ինչպես նախկինում՝ մինչ կորոնավիրուսի հայտնվելը։ Բայց սա չի նշանակում, որ վիրուսը չեզոքացել է: Սրա մասին փաստում են ամեն օր ավելի շատ ավելացող դեպքերը: Պարզապես մարդիկ պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ, քանի դեռ այն վերացնելու դեղամիջոցը չի հայտնաբերվել: Մայիսի 4-ից հանվող սահմանափակումները հենց այս տրամաբանության մեջ […]
18:28 02.05.2020
Իրանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ձևաչափի մասին՝ նրանք քաղաքները բաժանելու են երեք տարբեր գույների: Գույները բնորոշելու են առավել շատ և քիչ վտանգված քաղաքները: Այս մասին է զրույցը իրանահայ բժիշկ Ռուբիկ Սարդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:14 02.05.2020
Արցախի տեղեկատվական շտաբը որոշել է արցախյան բարբառով հորդորել արցախցիներին ձեռքով միմյանց չբարևել. «Ծերքավ բարև մեք տալ»,- ասված է փոքրիկ տեսանյութին կից արված գրառման մեջ:
18:04 02.05.2020
Մայիսի 1-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ երեխաների աջակցության կենտրոնում 16-ամյա երկու պատանի ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել։ Ժամը 19.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ, «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չի եղել հաղորդում […]
17:26 02.05.2020
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի […]
17:19 02.05.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների, հայտնում է, որ մինչև սթ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես դեսպանությունը խոստանում է այն հայտնել։ Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման […]
16:35 02.05.2020
Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով։ Այդ մասին մասին գրված է Կառավարության ֆեյսբուքյան էջում: «Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,- ասում է […]
16:14 02.05.2020
Կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: Այս մասին DW-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար […]
15:55 02.05.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում թեմային անդրադարձել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում […]
15:25 02.05.2020
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որ պատրաստվում են մշակել ԵՄ-ում, հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ավելի վաղ Անգելա Մերկելն ու ԵՄ այլ առաջնորդներ կոչ են արել միջոցներ հավաքել՝ շուրջ 7,5 միլիարդ: Այդ գումարն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ մշակելու համար: «Հարցն այն է՝ ինչպես ենք մենք մշակելու կորոնավիրուսի […]
14:30 02.05.2020
Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ «Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:
14:06 02.05.2020
ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը կորոնավիրուսով են վարակվել: Այս մասին հայտնում են ՌԴ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից: Յակուշևն ասել է, որ բուժումը ստանալու է քաղաքի հիվանդանոցներից մեկում, որ լինի բժիշկների հսկողության տակ: «Շարունակում եմ կապի մեջ մնալ»,- ասել է նա: Նախարարի բուժման ընթացքում նրան կփոխարինի Յակուշևի տեղակալը՝ Նիկիտա Ստասիշինը:
14:02 02.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. Թոքաբորբ ունեցող` 454 հոգի, Ծանր վիճակում` 63 հոգի, Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»:
13:56 02.05.2020
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) […]
13:54 02.05.2020
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում, որը կրում է «Միասին մենք կարող ենք» խորագիրը, անցկացվելու է նաև բարեգործական աճուրդ: Դրան մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հայ և համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Նիկոլյա Անելկան, Խորեն Հովհաննիսյանը, Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը, Ռոբերտ Էմմիյանն ու այլ հայտնիներ: Նրանք աճուրդի են հանել իրենց համազգեստները և […]
13:52 02.05.2020
ՊԵԿ-ը հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել: Այսուհետ հարկ վճարողները կարող են մեկ հարթակում և՛ ներկայացնել հաշվետվությունը, և՛ կատարել հարկային պարտավորությունները՝ օգտագործելով բանկային քարտը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:22 02.05.2020
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ […]
12:32 02.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է 13 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ […]
11:26 02.05.2020
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ: «Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից […]
10:58 02.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, ընդհանուր՝ 2273։ Առողջացել է ևս 33 պացիենտ, ընդհանուր՝ 1010: Փաստացի բուժում է ստանում 1227 մարդ։ Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 33։ Մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակի առկայությամբ, սակայն այլ պատճառներով […]
09:16 02.05.2020
Վենեսուելական բանտում անկարգությունները 46 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով ուղղիչ հաստատության աշխատակցին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան Պորտուգեսա նահանգի Գուանարե քաղաքում, երբ բանտարկյալները զանգվածային փախուստի փորձի ժամանակ տապալել են ուղղիչ հաստատության ցանկապատը։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։ Վիրավորների թիվը […]
08:54 02.05.2020
Worldometer միջազգային վիճակագրական ծառայության հաղորդմամբ՝ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 239,604 մարդ, ապաքինվել՝ 1,081,676-ը։ Ընդհանուր առմամբ մինչ օրս վարակվել է 3,401,225 մլն մարդ։ Ներկայում աշխարհում կա 2 մլն-ից ավելի ակտիվ դեպք։ Բուժում ստացող պացիենտներից 51,355-ի (2%) վիճակը ծանր է։ ԱՄՆ-ը շարունակում է վարակակիրների (1,131,452) ու մահվան դեպքերի թվով (65,776) մնալ առաջատար։ Իսպանիայում մինչ օրս վարակվել է […]
08:33 02.05.2020
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը 20 օրում առաջին անգամ երևացել է հանրությանը՝ մասնակցելով պարարտանյութերի արտադրության Սունչհոնի գործարանի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Արարողությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին և նվիրված է եղել Աշխատավորների միջազգային օրվան։ Թարմ լուսանկարներում Կիմ Չեն Ինը պատկերված է երկրի ղեկավարությամբ շրջապատված։ Առաջնորդը շրջել է արտադրամասերով, […]
08:10 02.05.2020
Կորոնավիրուսային հիվանդությունից ԱՄՆ-ում մահացածների թիվը կարող է կազմել մոտ 100 հազար, ինչը զգալի շատ է նախկին կանխատեսումից։ Այս մասին Սպիտակ տանը ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է TASS-ը։ «Հուսանք, որ կունենանք 100 հազարից քիչ զոհ, ինչը, միևնույնն է, սարսափելի ցուցանիշ է»,-ասել է ԱՄՆ նախագահը, ով ապրիլի 17-ին 60-65 հազար մահվան կանխատեսում […]
23:42 01.05.2020
Այսօր՝ մայիսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է […]
22:42 01.05.2020
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Հարգելով պ.-ն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը՝ պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի […]
22:20 01.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի: Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ […]