20:53 01.05.2020
Ադրբեջանում սկսվել են նավթարդյունաբերողների զանգվածային կրճատումները: Գործազուրկների բորսայում կարող է հայտնվել 10 հազար մարդ: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:41 01.05.2020
«Զրույց քաղաքացու հետ» ձևաչափում այսօր ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավոր մարդու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, Արցախի պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրներին, վերջին շրջանում իր կողմից նախաձեռնած քաղաքական քննարկումներին: Նախագահը նշել է, որ հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, խորհրդարանական և արտախորհրդարանական […]
20:00 01.05.2020
Հրաշալի աշխատանք #6, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և կից ներկայացրել տեսահոլովակների մրցույթի մասնակից աշակերտներից մեկի աշխատանքը։ ««Մնա տանը» տեսահոլովակների մրցույթը, որը հայտարարել էինք շաբաթներ առաջ, մոտեցավ ավարտին: Աշակերտների ուղարկած տեսանյութերից ընտրել ենք 6-ը, որոնք մեկը մյուսից տարբերվող են և գերազանց կատարված: Հերթով կհրապարակեմ: ✅Երևանի Ա․ Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, 5-ի առաջին դասարան»,- […]
19:07 01.05.2020
Ապրիլի 30-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 24 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Տրանսպորտային միջոցներից երկուսը շահագործվում էր ժամկետանց համարանիշերով, […]
19:04 01.05.2020
Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք, որոնցից 6-ն արդեն առողջացել և դուրս է գրվել, 2 քաղաքացի շարունակում է բուժումը: Ընդհանուր արվել է 287 թեստավորում: Այս մասին մայիսի 1-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը: «Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ մեզ […]
18:56 01.05.2020
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես գրել է, որ այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ «Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի […]
18:39 01.05.2020
Մայիսի 4-ից սահմանափակումների զգալի մասը կհանվի: Ո՞ր ոլորտներին և ո՞ր դեպքերին է վերաբերում նոր որոշումը: Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ մանրամասներ են հայտնել ՀՀ էկոնոմիկայի ու առողջապահության փոխնախարարները: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:32 01.05.2020
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները: Այս մասին հայտնում […]
17:50 01.05.2020
Իտալական «Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև թուրք Չենգիզ Յունդերին: Մայրաքաղաքային թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որպեսզի ստանա Մխիթարյանին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային […]
17:47 01.05.2020
Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ Եվ այսպես, կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։ Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ։
17:44 01.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձել է լուսանկարների միջոցով պատասխան տալ հարցերին, թե որոնք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները:
17:08 01.05.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր ճանապարհներով փորձ է արվում ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Ռիսկայիններից, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն արդեն ներառվել են համապատասխան խմբում: Նանուշյանն ասում է՝ բնակչության շրջանում օրական շուրջ 1000 թեստավորում անելու հնարավորություն կա: Շարունակվում են նաև այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները՝ […]
16:43 01.05.2020
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս, նախ՝ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների ու գնահատականների համար: Որպես մասնագետ, ուզում եմ անդրադառնալ որոշ սահմանափակումների հանմանը: Ժողովուրդ ջան, իհարկե, երկար չէին կարող մնալ սահմանափակումները, սակայն վերջինս չի նշանակում «անզուսպ» […]
16:32 01.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման կանխումը և պացիենտների բուժումը մեր բոլորի հիմնական խնդիրներից են։ Նախարարը գրառմանը կից այս տեսահոլովակն է նաև ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:15 01.05.2020
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վարչապետ Միխայիլ Միշուստինին շուտափույթ առողջացում է մաղթել: Հիշեցնենք, որ Միշուստինը կորոնավիրուսով է վարակվել: Աշխատանքային օրենսգրքի կատարելագործման հարցերով նիստի ժամանակ Մեդվեդևը ասել է. «Ես բոլորին սրտանց առողջություն եմ մաղթում, այս դժվարին իրավիճակում հատկապես առողջություն եմ մաղթում մեր այն քաղաքացիներին, որ հիվանդ են, կառավարության իմ գործընկերներին, Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինին և ընդհանրապես […]
16:10 01.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Աշխատավորների օրը։ «Այսօր մենք նշում ենք աշխատավորների միջազգային օրը անսովոր մի իրավիճակում, որը ստիպում է մեզանից յուրաքանչյուրին վերանայել մեր պատկերացումները աշխատանքի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Երկու տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց, որ աղքատության հաղթահարման ճանապարհին իր ուղենիշը լինելու է […]
16:00 01.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Մնա տանը» թեմայով տեսահոլովակների մրցույթ էին հայտարարել աշակերտների շրջանում: «Քիչ առաջ հանձնաժողովի ընտրած վեց հաղթողների տեսահոլովակները դիտեցի: Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք …»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ շուտով կհրապարակեն այդ հոլովակները:
15:54 01.05.2020
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է բոլոր աշխատավորների համար՝ մաղթելով, որ բոլորն աշխատանք ունենան։ Վիդեոտեսագրությունը հրապարակել է Vatican News տեղեկատվական պորտալը։ Մայիսի 1-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը։ «Աղոթենք բոլոր աշխատավորների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատանք ունենա, որպեսզի բոլորին վճարեն արդարացիորեն և որպեսզի բոլորն ունենան աշխատանքի արժանապատվություն և վայելեն հանգստի հաճույքը»,- ասել է […]
15:44 01.05.2020
Հայաստանում ԵՄ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս անգամ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող […]
15:34 01.05.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը: Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող […]
15:18 01.05.2020
Սահմանափակումների վերացման լուրերին զուգահեռ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց համապատասխան սկզբունքները՝ աշխատողների միջև, նաև հաճախորդների հետ աշխատանքի ընթացում սոցիալական հեռավորության ապահովում, աշխատավայրերում հիգիենիկ միջոցառումների իրականացում: Ջերմություն ունենալու դեպում էլ դուրս գալ աշխատավայրից ու բժշկի դիմել: Փոխնախարարը հիշեցրեց նաև խոցելի խմբերի ու հեռավար աշխատանքի կազմակերպման մասին: […]
14:23 01.05.2020
Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան: Բայց տրանսպորտի արգելքը կպահպանվի: Սիմոնյանի խոսքերով՝ փակ են լինելու նաև մոլերն ու հանրախանութները, […]
13:55 01.05.2020
Հայաստանում կարանտինի հետևանքով մնացած ռուսաստանցիների մի մասը կարողացել է վերադառնալ հայրենիք: Մոսկվան շնորհակալություն է հայտնում հայ և վրացի դիվանագետներին: Թեմայի շուրջ զրույց «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:08 01.05.2020
Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ «Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը […]
13:02 01.05.2020
Ռուսաստանի նախագահական աշխատակազմից հերքել են տեղեկությունները, թե իբրև վերջերս նշանակված վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռանում է։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լուրերն «անհեթեթություն» է որակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Հինգշաբթի օրը Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար հանդիպմանը ասել էր, որ ինքը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Նրա առաջարկությամբ երկրի նախագահը վարչապետի պաշտոնակատար է նշանակել փոխվարչապետ Անդրեյ […]
12:30 01.05.2020
Հազարավոր վարդագույն ֆլամինգոներ են հավաքվել հնդկական Մումբայում այն բանից հետո, երբ կորոնավիրուսային կարանտինի ընթացքում մարդկային ավելի քիչ գործունեության և աղտոտման շնորհիվ օդը և ջուրն ավելի մաքուր են դարձել, հայտնում է Daily Mail-ը: Բնակարաններից մեկից արված լուսանկարներում երևում է 150000-ից ավելի գեղեցիկ թռչուն: Բնապահպանները նշում են, որ թեպետ ֆլամինգոներն ամեն տարի գաղթում են այդ տարածք, այս […]