11:07 01.05.2020
Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ իգական սեռի […]
10:58 01.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, ընդհանուր՝ 2148։ Առողջացել է ևս 48 պացիենտ, ընդհանուր՝ 977: Փաստացի բուժում է ստանում 1136 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 -ով՝ հասնելով 33-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 22177։
10:53 01.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է աշխատավորներին․ «Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։ Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։ Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։ Այն կարևոր է […]
10:05 01.05.2020
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին […]
10:01 01.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է եւ այդ […]
09:32 01.05.2020
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի ՛ հայրենակիցներ Հայրենիքի սահմանների անառիկության երաշխավորը Հայոց Բանակի զինվորն է, իսկ թիկունքն ամուր պահողը, երկիրը շենացնողը՝ օրնիբուն բանող, արարող մարդը: Միայն աշխատավոր ձեռքը կապահովի իր, ընտանիքի, ապա և պետության բարեկեցությունը: Մենք շարունակելու ենք խրախուսել նոր աշխատատեղերի ստեղծման, պատշաճ աշխատավարձի ապահովման […]
09:15 01.05.2020
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը սկսել է դիմակ կրել։ Այս մասին է վկայում NBC հեռուստաընկերության տեսանյութը։ Հինգշաբթի Փենսն այցելել է Ինդիանա նահանգ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրող General Motors-ի և Ventec Life Systems-ի համատեղ ձեռնարկություն։ Անցած շաբաթ Միննեսոտայի կլինակա այցի ժամանակ նա եղել էր առանց դիմակի։ Լրագրողների հետ զրույցում պաշտպանիչ միջոցի բացակայությունը բացատրել էր իր վարակված […]
08:44 01.05.2020
Չնայած դիմումներին՝ Չինաստանը թույլ չի տվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին մասնակցել կորոնավիրուսի ծագման աղբյուրների հետաքննությանը։ Այս մասին բրիտանական Sky News-ին ասել է Չինաստանում կազմակերպության ներկայացուցիչ Գաուդեն Գալեան։ «ԱՀԿ-ն շարունակում է հայցեր ուղարկել Չինաստանի առողջապահական կառույցներ և իշխանական մարմիններ»,-ասել է Գալեան՝ նշելով, որ իրենք տեղյակ են՝ արդեն անցկացվում է ազգային հետաքննություն։ Նա ընդգծել է, որ Չինաստանի […]
08:32 01.05.2020
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում նավթաարդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ «ՕՊԵԿ+»-ի գործարքը։ Դաշինքի երկրները, որոնք ընդհանուր վերահսկում են համաշխարհային նավթային արդյունաբերության մոտ 40 տոկոսը, կկրճատեն արդյունահանումն օրական մոտ 10 մլն բարելով՝ նավթի շուկայում կոլապսից խուսափելու համար։ Գործարքը նախատեսում է արդյունահանման նվազեցում 2018 թվականի հոկտեմբերի մակարդակից, բացառությամբ ՌԴ-ի ու Սաուդյան Արաբիայի, որոնք կնվազեցնեն 11 մլն բարել։ […]
08:10 01.05.2020
Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը հատել է 1 մլն-ի նշագիծը՝ 1,042,874։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Covid-19-ով է վարակվել է 3,308,503 մարդ, մահացել՝ 234,112-ը։ Ակտիվ դեպքերի թիվը կազմում 2,031,517, պացիետներից 50,944-ի (3%) վիճակը գնահատվում է ծանր։ Վիրուսի հետևանքով առավել բարդ վիճակ է ԱՄՆ-ում՝ ընդհանուր 1,095,210 վարակված և մահվան 63,861 դեպք։
23:47 30.04.2020
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտը կորոնավիրուսից բուժվել և այսօր տուն է գնացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։ «Երեկոյան ևս բարի լուր ունեմ՝ Այսօր տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին` 32 տարեկան Խ.Վ.-ին: Նա մարտի 28-ին էր մեր կենտրոն էր ընդունվել` հաստատված […]
23:37 30.04.2020
iPhone հեռախոսների վերջին սերնդի մոդելներում ներդրվող նոր օպերացիոն համակարգը (թարմացումը) արդեն ունակ կլինի հասկանալ, որ տիրոջ դեմքին պաշտպանիչ դիմակ կա։ Այս դեպքում հեռախոսը «բացվելու» այլ տարբերակ կառաջարկի։ Այս մասին հայտնում է «Լենտան»։ Դիմակը տեղորոշելիս հեռախոսը կառաջարկի ներմուծել տեքստային գաղտնաբառը՝ բացվելու համար։ Այս նորամուծությունը ներառված է այս տեսակ հեռախոսներում դրվող iOS օպերացիոն համակարգերի նոր թարմացման մեջ։ […]
22:59 30.04.2020
Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
22:41 30.04.2020
2019 թվականին Հայաստանում գրանցվել է 47 սպանություն, ինչը 12-ով ավելի է, քան վերջին 30 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակը 2018 թվականին: Այս մասին խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանի խոսքով՝ պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ մասը կենցաղային բնույթ է կրում, լինում են […]
21:43 30.04.2020
Ապրիլի 30-ին՝ ժամը 16:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը: Տարհանվել են շենքի 60 բնակիչ: […]
21:31 30.04.2020
Ավետիք Էլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Այդ մասին փոխվարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Ավետիք Էլոյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։
21:21 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է «կոմունալ համերաշխության բանաձևի» մասին։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/715318645675103/
21:09 30.04.2020
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նա Պուտինին ասել է, որ ինքնամեկուսանում է․ «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերը, որ հանձնել էի, դրական արդյունք են ցույց տվել։ Ես պետք է ինքնամեկուսանամ»,- ասել […]
20:46 30.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրուցել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է վերջին շրջանում աշխարհում և Հայաստանում նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և այդ պայմաններում ստարտափների գործունեությանը: Պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում համավարակից հետո՝ նախագահ Սարգսյանը նշել […]
20:37 30.04.2020
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի 207.837 էլեկտրաէներգիայի և 81.697 գազի բաժանորդի ծախս, որոնք փետրվար ամսին սպառել են՝ ▪️10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիա, ▪️30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։ ? Շուրջ 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով: ? Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև […]
18:59 30.04.2020
Միացյալ Նահանգների անուղղակի մեղադրանքներից հետո Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Չինաստանին մեղադրելու փոխարեն ԱՄՆ-ն պետք է ջանքերն ուղղի կորոնավիրուսի դեմ միացյալ պայքարին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք ստուգում են վարկածը, որ միգուցե Չինաստանում պատահաբար կամ անզգուշությամբ վարակի տարածում […]
18:56 30.04.2020
Բոլոր մասնագիտություններով ընդունելության մեկ քննություն է լինելու: Այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց, որ կարծում են՝ միայն դպրոցական գնահատականներով պատկերն այնքան էլ իրական չէր լինի: Նախարարի խոսքերով՝ յուրաքանչյուր դիմորդ բավական ժամանակ ունի այդ մեկ քննությանը լիարժեք պատրաստվելու և մասնագիտության հարցում ճիշտ որոշում կայացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:52 30.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել […]
18:37 30.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակ է տեղադրել սոցիալական հեռավորության կարևորության մասին: «Իրականում գրեթե ամեն ինչ շատ պարզ է։ Կա՛մ պահպանում ենք կանոնները, կա՛մ …»,- գրել է նախարարը:
18:31 30.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ես եթեր եմ մտել, որպեսզի ազդարարեմ կոմունալ ճգնաժամի ավարտը: Նախ ասեմ՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ անջատված է 2600 բաժանորդի էլեկտրական հոսանքը, որը ընդհանուրի 0.3 տոկոսն է, իսկ գազի պարագայում շուրջ 620 հազար բաժանորդներից՝ մոտավորապես 1300 մարդու գազը, որը 0.2 տոկոսն է կազմում»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ […]
18:14 30.04.2020
29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։ Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ արված Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության […]
18:05 30.04.2020
Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Արդյունքում` հայտնաբերվեց նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ «Հարգելի՛ վարորդներ, […]
18:04 30.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որն այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»: Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է առավելագույնն անել, որպեսզի կորուստները նվազագույն լինեն […]
17:58 30.04.2020
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը։ Ստացված փաստական […]