12:26 01.04.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս […]
12:11 01.04.2020
Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։ Այս մասին հայտնում է Ermenibaer-ը: Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։ Հիշեցնենք, […]
11:27 01.04.2020
Արցախում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրության նախնական արդյունքներն արդեն հայտնի են: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ Քաշաթաղի շրջանում առաջատարն Արայիկ Հարությունյանն է՝ 2714 ձայնով, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ 1048 ձայնով: Վիտալի Բալասանյանը 217 ձայն է հավաքել, Մարտունու շրջանում ևս Արայիկ Հարությունյանը առաջատար է՝ 6131 ձայնով, Մասիս Մայիլյանը ստացել է 3178 […]
11:08 01.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 571 -ի։ Մարտի 31-ի տվյալների համեմատ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել է 39-ով։ Ապաքինվել է 31 պացիենտ։ 537 մարդ փաստացի բուժում է ստանում։ Գրանցվել է մահվան 3 դեպք։ Անցկացված 2704 թեստի […]
11:04 01.04.2020
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ «Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ ՝ ? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: […]
10:53 01.04.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, […]
09:37 01.04.2020
Worldometer միջազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 859 346-ի, 42 334 մարդ (19%) մահացել է, 178 հազարը (19%)՝ ապաքինվել։ Վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը՝ 188,578, որից, վերջին տվյալներով՝ մահացել է 4,054-ը։ Երկրորդ տեղում Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվել է 105,792 մարդ, մահացել՝ 12,428-ը։ Երրորդ տեղում Իսպանիան […]
09:03 01.04.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակն իր հետ կբերի նաև դրական արդյունքներ։ Նրա կարծիքով՝ մարդիկ կսկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել հիգիենային։ «Հիմա կատարվող որոշ գործողություններ լավ պրակտիկա կլինեն ապագայի համար, այդ թվում՝ գրիպով չվարակվելու համար, որը նույնպես մահաբեր է»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը մարտի 31-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվել […]
08:31 01.04.2020
Ժնևում գտնվող ՄԱԿ-ի շտաբից հայտնում են, որ կազմակերպության 9 աշխատակից վարակված է COVID-19-ով։ Այս մասին փոխանցում է China.org-ը։ Անձի գաղտնիության ապահովման նպատակով որևէ այլ տվյալ չի հաղորդվում։ Կազմակերպությունում վստահեցրել են, որ կանխարգելման հարցերով սերտորեն համագործակցում են Շվեյցարիայի կառավարության և ԱՀԿ-ի հետ։ Ավելի վաղ՝ մարտի 28-ին, Ժնևում ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ալեսանդրա Վելուչին ճեպազրույցի ժամանակ հայտնել էր […]
08:09 01.04.2020
Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալներով՝ Հադրութի շրջանում նախագահի 14 թեկնածուներից առավել շատ ձայներ է հավաքել «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 3610։ Ստացած ձայների քանակով երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է՝ 1278, երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը՝ 890։ Ստացած քվեներով Արայիկ Հարությունյանն առաջատար է նաև Շահումյանի շրջանում։ Նրան է աջակցել 888 ընտրող։ Մյուս երկու թեկնածուները ստացել են […]
01:21 01.04.2020
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Պարտադիր է ապրիլի 1-ի ժամը 23։59-ից: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
01:10 01.04.2020
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` ? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը ? Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում ✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով […]
00:29 01.04.2020
Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։ Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի […]
00:15 01.04.2020
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը […]
23:33 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծին: «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական […]
23:25 31.03.2020
Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև […]
23:22 31.03.2020
Արցախյան ընտրությունների թեմայի շուրջ այսօր «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Կազիմիրովի հետ: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր 1992-1996թթ.: Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
23:19 31.03.2020
Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը այդ առիթով գրել է․ «Պարետատունը դիտարկում է […]
23:08 31.03.2020
Ղարաբաղում այսօր տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածած հայտարարությունում նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման […]
23:05 31.03.2020
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 71 կողմ […]
22:25 31.03.2020
Մեկուսացումից դուրս է եկել ևս 150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
22:19 31.03.2020
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող: Տոկոսային հարաբերկացությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72,7 տոկոսը: Մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ընտրությանը 39 022 ընտրողից մասնակցել է 27 893 քաղաքացի, այսինքն՝ է 70.6 տոկոս: Ասկերանում ընտրությանը ընտրելու իրավունք ունեցող 12 104-ից մասնակցել է 9611 քաղաքացի՝ 79.4 տոկոս: Հադրութում ընտրությանը […]
22:16 31.03.2020
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է համացանցի միջոցով տարբեր խարդախությունների կամ հափշտակությունների աճ։ Թիրախները հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերից՝ մասնավորապես Facebook-ից՝ օնլայն խաղարկությունների կազմակերպման միջոցով։ Այս եղանակով հափշտակություններ կատարողները սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց անուններ և լուսանկարներ։ Արդեն իսկ գրել ենք Հենրիխ Մխիթարյանի, Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Սերժ Թանկյանի և այլոց անվան նմանությամբ ստեղծված կեղծ էջերի մասին։ Ինչպես տեղեկացնում […]
22:04 31.03.2020
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն այս պահին խորհրդարանում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ, որից հետո կկայանա վերջնական քվեարկությունը: Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նախագծի տապալումից հետո երեկոյան ևս մեկ արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստին ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում: Քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» […]
21:46 31.03.2020
Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա և ավարտվեց քվեարկությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքինՕրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր […]
21:40 31.03.2020
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։․ «Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման […]
21:20 31.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ցանկանում եմ նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով […]
20:21 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էմին Ավետիսյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում: