Արմեն Ջիգարխանյանի անունից գործող էջը կեղծ է. հերթական խաբեությունը՝ Facebook-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.09 oC

Արմեն Ջիգարխանյանի անունից գործող էջը կեղծ է. հերթական խաբեությունը՝ Facebook-ում

22:16 31.03.2020

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է համացանցի միջոցով տարբեր խարդախությունների կամ հափշտակությունների աճ։ Թիրախները հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերից՝ մասնավորապես Facebook-ից՝ օնլայն խաղարկությունների կազմակերպման միջոցով։ Այս եղանակով հափշտակություններ կատարողները սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց անուններ և լուսանկարներ։ Արդեն իսկ գրել ենք Հենրիխ ՄխիթարյանիՔիմ ՔարդաշյանիՍիրուշոյի, Սերժ Թանկյանի և այլոց անվան նմանությամբ ստեղծված կեղծ էջերի մասին։

Ինչպես տեղեկացնում է Infocheck.am-ը, այս անգամ կեղծարարներն օգտագործել են հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի լուսանկարը, ու անվան նմանությամբ ստեղծել Armen DzikWhyuilhmfkrin էջը։

 

Գրառման մեջ Արմեն Ջիգարխանյանի անունից հանդես եկող էջը նշում է, թե փնտրում է 1500 մարդու՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ տարածքներից, և կոչ անում մեկնաբանություններ թողնել գրառման տակ։ Այդ գործողությունից հետո օգտատերերը ստանում են անձնական հաղորդագրություններ՝ կոչով՝ տարածել հոդվածը 5-10 խմբերում։ Այնուհետև ևս մեկ նամակ՝ հղման տեսքով, որտեղ մարդիկ պետք է գրանցեն իրենց անձնական տվյալները, այնուհետև՝ բանկային քարտի տվյալները՝ հետագայում գումար ստանալու համար։ Կարճ ժամանակ անց խաբեբաները յուրացնում են բանկային քարտում առկա գումարը։

ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կիբերհանցագործության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողներին հաջողվել է արգելափակել նմանօրինակ մի քանի էջեր և քայլեր ձեռնարկել դրանց տերերի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Այս գործով երկու քաղաքացիներ արդեն իսկ տուժող են ճանաչվել։

 

 

Անկախ իրազեկման միջոցառումներից՝ այս գրառումները շարունակում են մոլորեցնել և թիրախավորել հազարավոր օգտատերերի, այդ պատճառով կարևոր է հիշել մի քանի պարզ կանոններ, որոնք կօգնեն խուսափել նմանօրինակ խարդախություններից.

  • Կասկածով վերաբերեք բոլոր այն հաղորդագրություններին, որոնք գումար աշխատելու հեշտ ճանապարհ են առաջարկում
  • Ուշադրություն դարձրեք հայտարարության բովանդակությանը. նմանատիպ խաբեությունները, որպես կանոն, կատարվում են օտարերկրացիների կողմից, որոնց գրառումներում կան բազմաթիվ սխալներ
  • Մի բացեք այն հղումները, որոնք ուղարկվել են անծանոթ անձանց կողմից՝ առանց համոզվելու, որ դրանք կեղծ չեն
  • Երբեք մի փոխանցեք ձեր բանկային տվյալներն անծանոթ անձանց
  • Ճանաչված անձանց խաղարկություններին մասնակցելիս՝ անպայման համոզվեք, որ դա նրանց պաշտոնական էջն է, որում առկա է «ստուգված է» (verified) տարբերակիչը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP