TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով. Փաշինյան

12:55 02.04.2020

2019թ. բյուջեի եկամուտները, 1-ին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ կան։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է

12:50 02.04.2020

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք աուտիզմ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, մասնակից դարձնենք նրանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։  Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման […]

̰
Ուզում եմ Արցախի ժողովրդին շնորհավորել, տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

12:38 02.04.2020

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական արդյունքներն են վկայում այդ մասին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոսուն փաստ է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ընդունված միջոցառումները կթեթևացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը. Փաշինյան

12:34 02.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այս օրերին մարդկանց տնտեսական վիճակին: Նա մասնաորապես գրել է. «Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որևէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք: Այսօր […]

̰
Մեր անկախության սերնդի զինվորները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ. Փաշինյան

12:30 02.04.2020

Մինչ նիստի օրակարգին անցնելը, կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը։ Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցերից ամենակարևորի պատասխանն է տրվել։ Անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել հայրենիքի անվտանգությունը և ինքնիշխանությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
92 հաստատված նոր դեպք. Հայաստանի 9 բժշկական հաստատություն զբաղվում է միայն կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներով

12:20 02.04.2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 92-ով: Այսօր այդ մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ հաստատված դեպքերի գերակշիռ մեծը ի սկզբանե կասածելի գոտում է եղել, բայց կան նաև նոր բերովի դեքեր տարբեր երկրներից թեˊ ցամաքային, թեˊ օդային ճանապարհով: «Այժմ նրանց շփման շրջանակը պարզվում է մեկուսացնելու համար: Այս պահին արդեն […]

̰
Ավստրալիայում սկսել են փորձարկել կորոնավիրուսի 2 հնարավոր պատվաստանյութեր. BBC

12:15 02.04.2020

Սովորաբար ներկա փուլին հասնելու համար պահանջվում է 1-2 տարի:

̰
Ապրիլի 2-ը նաև կատարվածը վերաիմաստավորելու ամսաթիվ է. Աննա Հակոբյան

12:12 02.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ապրիլյան պատերազմին վերաբերող գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է. «Արդեն չորս տարի է՝ ապրիլի 2-ի առավոտը սկսվում է մեր հերոս տղաների սուրբ հիշատակը ոգեկոչելով։ Արմենակը, Ռոբերտը, Ժորան, Քյարամը, Հովսեփը, Արգիշտին, Բենիամինը և Ապրիլյանի մնացած հերոսներն իրենց սխրանքներով մնացին պատմության քառուղիներում, մնացին մեր հիշողության մեջ ու մեր աղոթքներում։ […]

̰ ̰
Աջակցություն կտրվի կորոնավիրուսի հետևանքով սոցիալական դժվարություն ունեցող որոշ ընտանիքների

11:57 02.04.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը հաստատելու հարցը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Նախարարը շեշտեց՝ միջոցառումը մեծ թվով մարդկանց է վերաբերում: Միջոցառման շահառու են […]

̰
Ունենք երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. ԱՆ խոսնակ

11:12 02.04.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։ Ունենք 2 առողջացած՝ […]

̰
Կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք․ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի

10:59 02.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663-ի։ Ապրիլի 1-ի տվյալների համեմատ՝ հայտնաբերվել է վարակման 92 նոր դեպք։ Ապաքինվել է 33 պացիենտ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ Փաստացի բուժվում է 626 քաղաքացի։ Անցկացված 2940 թեստի պատասխան եղել է […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի․ 1tv.ge

10:50 02.04.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում: Երկրում գրանցված է կորոնավիրուսի 130 հաստատված դեպք, 26 պացիենտ ապաքինվել է: Կարանտինի ռեժիմում է մնում 5437 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 260-ը:

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

09:57 02.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին

09:54 02.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք […]

̰
Իսրայելի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Haaretz

08:38 02.04.2020

Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Պաշտոնյան կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ՝ հսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը։ Նշվում է, որ նրանք իրենց լավ են զգում։ Նախարարն աշխատում է սովորական աշխատանքային գրաֆիկով՝ տնից։ Նախարարի հետ վերջին 2 շաբաթներին շփում ունեցած անձինք կգտնվեն տնային կարանտինում։ Խոսքը վերաբերում է […]

̰
Վարակման 117 դեպք Վրաստանում. հիվանդներից մեկը տեղափոխվել է ՀՀ-ից. «Ալիք Մեդիա»

00:00 02.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ: «Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը թեժ գիծ է գործարկել

23:27 01.04.2020

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ս/թ․ ապրիլի 1-ից դեսպանությունում գործում են թեժ գծի հետևյալ հեռախոսահամարները։ + 7 (495) 624 – 32 – 43 – բազմաալիք + 7 (495) 624 – 12 – 69 Գործում են նաև +7 (968) 378 – 78 – 33; +7 (903) 130 […]

̰
Արցախի ոստիկանությունն անդրադարձել է Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը

22:58 01.04.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից Հարություն Կարապետյանը իր էջում տեսանյութեր է հրապարակել և կից գրել. «Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին հայտարարություն հանցագործության մասին պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու […]

̰
Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում

22:45 01.04.2020

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: «Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռեւս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի […]

̰
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար

22:18 01.04.2020

Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ այստեղ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

̰
Պարետի որոշմամբ 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

21:51 01.04.2020

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման՝ վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252. 2) «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ […]

̰
Վիճաբանություն և կրակոց գյուղմթերքի շուկայում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

21:16 01.04.2020

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ […]

̰
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան

21:06 01.04.2020

Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

̰
Պուտինը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել կառավարությանը

20:59 01.04.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը ստորագրել  է օրենք, որը կառավարությանը լիազորություն է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար: Փաստաթուղթը տեղադրվել է իրավական տեղեկատվական պորտալում: Ըստ այդ որոշման՝ ՌԴ իշխանություններն իրավունք ունեն երկրի տարբեր հատվածներում կամ ամբողջ երկրում հայտարարել արտակարգ դրություն: Որոշմանը կից  մեկնաբանություններում նշվում է, որ փաստաթուղթը կարգավորելու է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր իրավահարաբերությունները: Նախարարների կաբինետն […]

̰
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը  չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում

20:53 01.04.2020

ԱԺ-ում երեկ մի քանի արտահերթ նիստերի արդյունքում ընդունված աղմկահարույց նախագծին այսօր անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարետատանը հրավիրված ասուլիսի ընթացքում: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը տեղեկությունների բացահայտման մասին չէ, չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում, իսկ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են անմիջապես արտակարգ դրության ավարտից հետո: Նախարարը դարձյալ պարզաբանել է մանրամասներն ու պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու. Գագիկ Սուրենյան

20:23 01.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է։ ՍՈՒՏ Է»։  

̰
̰
Ի՞նչ է սահմանում պարետի նոր որոշումը

20:13 01.04.2020

Արտակարգ դրության պարետի որոշմամբ՝ այսօրվանից նոր սահմանափակումներ են գործում։ Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումների հարցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ

20:11 01.04.2020

2020 թ. մարտի 31-ին, համաձայն 2017 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության,Արցախի Հանրապետությունում միաժամանակ կայացել են հերթական՝ վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի քան 140 միջազգային դիտորդ և շուրջ 40 օտարերկրյա […]

̰
BACK_TO_TOP