TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Պուտինը վարչապետի նոր թեկնածու է առաջադրել

20:43 15.01.2020

ՌԴ արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականից ժամեր անց Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի նոր թեկնածու է առաջադրել։ Ռուսաստանի նախագահն այդ պաշտոնն առաջարկել է երկրի հարկային ծառայության տնօրեն Միխայիլ Միշուստինին։ Միշուստինի համաձայնությունը ստանալուց հետո նախագահը նրա թեկնածությունը ուղարկել է Ռուսաստանի խորհրդարանի հաստատմանը։

̰
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

20:41 15.01.2020

Դատարանը բավարարեց պետական մեղադրողների միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին և կիրառեց ստորագրություն չհեռանալու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշել է` հիվանդի վիճակը […]

̰
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում Կոտայքում․ հայտնաբերվել են զենք-զինամթերք, սառը զենքեր, թմրամիջոցներ

19:53 15.01.2020

Ոստիկանությունը շարունակում է պայքարը զանազան ենթամշակութային երևույթների դեմ՝ հետևողականորեն և անզիջում։ Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով, Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի և Նաիրիի բաժիններ բերման են ենթարկվել անձինք։ Կատարվել են անձնական […]

̰
«Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել

19:50 15.01.2020

Հունվարի 15-ին՝ ժամը 18:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
ՄԻՊ-ը` HRW-ի զեկույցի և գրասենյակի ներկայացուցիչների՝ Մանվել Գրիգորյանին այցելելու մասին

19:47 15.01.2020

SHANTNEWS-ը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվել է Human Rights Watch-ի վերջին զեկույցից ու Մանվել Գրիգորյանին՝ իրենց կատարած այցից: Մանրամասները` տեսանյութում:

̰
Շիրակի մարզի 45 համայնք կարկտահարության վնասների փոխհատուցում կստանա

19:30 15.01.2020

Կառավարությունը փոխհատուցում է 2019 թվականի կարկտահարությունների հետևանքով տուժած գյուղացիների վնասը: Շիրակի մարզի 45 համայնքներում փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 240 մլն դրամ: Կառավարությունը չափանիշներ է սահմանել: Դրանցից առաջինն այն է, որ հատուցվում է այն գյուղացիների վնասը, որոնց ցանքերը կարկտահարվել են 50 և ավելի տոկոսով, ինչի հետևանքով Շիրակի մարզում 2000 հեկտարից ավելի տարածքներ փոխհատուցման ենթակա չեն: […]

̰
Քննվում է Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու հարցը. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

19:24 15.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարան է հրավիրվել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նշեց` հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, սրտի սուր անբավարարությունն անհամատեղելի է խափանման միջոց կալանքի հետ: Դատախազները միջնորդեցին փոխել խափանման միջոց […]

̰
Թրամփը խիստ քննադատել է Apple-ին

19:15 15.01.2020

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Apple ընկերությանը, որը հրաժարվել է արգելաբացել իր արտադրած այն հեռախոսները, որոնք օգտագործվում են հանցագործների կողմից։ Թրամփը դժգոհ է, որ ընկերությունը չի համագործակցում քննչական մարմինների հետ՝ այդ հանցագործների դեմ պայքարում։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը ընկերություններին կոչ էր արել քննության շահերից ելնելով համագործակցել «մարդասպանների, թմրավաճառների» ու այլ հանցագործների […]

̰
Մոսկվացի մասնագետները եզրակացրել են` շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի. «Դալմա Գարդեն մոլ»

19:12 15.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի: «Հունվարի 9-ին «Դալմա Գարդեն մոլի» շենքի մի հատվածում նկատվեց վիբրացիա, որի արդյունքում ղեկավարությունը տարհանեց մոլում ներկա հաճախորդներին և աշխատակիցներին՝ ելնելով անվտանգության կանոններից, որից հետո մոլում սկսվեցին հետազոտական աշխատանքներ խնդիրը հասկանալու համար։ ԱԻՆ-ի կողմից հերքվեց այն հանգամանքը, որ […]

̰
Հրայր Թովմասյանը և Ջիանի Բուքիքիոն քննարկել են ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները

19:03 15.01.2020

Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին […]

̰
Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել. Արմեն Դարբինյանը` տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին

18:52 15.01.2020

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում 2019-ի տնտեսական ակտիվության 7.5 տոկոս ցուցանիշը դրական է գնահատել: «Գնահատեմ լավ, որովհետև ավելի վատ կարող էր լինել, գիտեք, այսինքն` որոշակի հիմք կա ենթադրելու, որ այս դրական տենդենցները կկարողանան զարգանալ տարվա ընթացքում և հետագայում»,- ասաց Դարբինյանը: Ի պատասխան մեր հարցին՝ նա անդրադարձել է նաև Հայաստանի՝ հարևան երկրի հետ […]

̰
Մոլորակի կենսաբազմազանությունը պահպանելու համար մարդկությունը 10 տարի ունի. ՄԱԿ

18:45 15.01.2020

Մարդկությունը մեկ տասնամյակ ունի վնասակար թափոնները կիսով չափ կրճատելու և երկրի մակերեսի մեկ երրորդի համար պաշտպանված կարգավիճակ ապահովելու համար: Այդ մասին է վկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի զեկույցը, որը հրապարակվել է հունվարի 15-ին: Ծրագրում ներկայացված է 20 նպատակ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում երկրի վայրի բնությունը պահպանելու համար: Նպատակների շարքում մասնավորապես ներառվում են պլաստիկ թափոնները և […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է շորթման հերթական դեպք

18:42 15.01.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ՄԻՊ-ն ահազանգում է

18:36 15.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից: Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին […]

̰
Պուտինն առաջարկել է խստացնել ՌԴ նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները

18:33 15.01.2020

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում առաջարկել է խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Պետության գործող ղեկավարի կարծիքով՝ նախագահի թեկնածուները պետք Է Ռուսաստանում ապրեն 25 տարուց ոչ պակաս և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենան: «Էլ ավելի խիստ պահանջներ պետք է կիրառվեն այն անձանց […]

̰
Վարչապետը բուժզննում է անցել «Նաիրի» ԲԿ-ում

18:27 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ս/թ հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Համապարփակ բուժզննումը արձանագրել է, որ վարչապետը կատարյալ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ամիրյան փողոցում

18:23 15.01.2020

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2020 թվականի հունվարի 16-ից Երևան քաղաքի Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոցի և Հանրապետության հրապարակի հատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ և այսուհետև տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով […]

̰
Փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ և՛ անհատապես, և՛ պետական մակարդակով․ Արմեն Սարգսյան 

18:17 15.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին […]

̰
Պուտինը նոր պաշտոն է ստեղծել Մեդվեդևի համար նրա հրաժարականից հետո

17:49 15.01.2020

Ռուսաստանի կառավարության հրաժարականից հետո երկրի արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարող է նշանակվել ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։ Այս մասին առաջարկը նրան արել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ու ասել, որ նոր պաշտոն է ստեղծելու՝ ԱԽ նախագահի տեղակալ, և այդ պաշտոնին տեսնում է հենց Մեդվեդևին։ Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը […]

̰
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

17:38 15.01.2020

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական տվեց։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ինքը՝ Մեդվեդևը։ Հրաժարականը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին։ Մեդվեդևը հայտարարեց, որ այն պայմաններում, երբ նախագահ Պուտինը խոսել է սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների մասին, իրենք ճիշտ են համարում հրաժարական տալ և նախագահին թույլ տալ՝ ցանկալի […]

̰
Գաղտնազերծվել է ԱՄՆ նախագահի «Դատաստանի օրվա» ինքնաթիռի սրահը

17:36 15.01.2020

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում ներկայացված են ԱՄՆ նախագահին սպասարկելու համար պատրաստված ամենագաղտնի ինքնաթիռներից մեկի ներքին կահավորումը և կառուցվածքը։ Այս ինքնաթիռը նախատեսված է միջուկային պատերազմի դեպքում բոլոր ցամաքային կայանների ոչնչացումից հետո ԱՄՆ նախագահին օդում սպասարկելու համար։ «Դատաստանի օրվա» անվանում ստացած ինքնաթիռը ունի Boeing E-4B մակնիշ ու պատրաստված է քաղաքացիական Boeing 747-200 ինքնաթիռի հիման վրա։ Այս […]

̰
Հայաստանն այլ շանսեր չունի, քան բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալը. Հակոբ Արշակյան

17:19 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգելու մասին» նախագիծը: Նախագծով կարգավորվելու է Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հարաբերությունները: Սահմանվելու են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Միաժամանակ, նախատեսվում է նաև տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեության շարքում […]

̰
Հայ դպրոցականները Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայից վերադարձել են 18 մեդալով

17:11 15.01.2020

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային: Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: «Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը: Արծաթե մեդալների են արժանացել. Ռուբեն Համբարձումյան – 10-րդ դասարան, մաթեմատիկա […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը կքննվի արտահերթ դատական նիստում 

16:58 15.01.2020

Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք` Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

̰
Ինչպե՞ս բարելավել Հայաստանում Doing Business-ի ցուցիչը. քննարկում խորհրդարանում

16:46 15.01.2020

Հայաստանը Doing Business-ի կամ այլ կերպ ասած` գործարարությամբ զբաղվելու վերաբերյալ ցուցիչում գտնվում է ոչ բարենպաստ` 44-րդ հորիզոնականում: Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, որոնք կդյուրացնեն վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունները: Նախագիծն այսօր ներկայացրել է արդարադատության փոխնախարարը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

̰
Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է

16:45 15.01.2020

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Հիշեցնենք, […]

̰
Հարկային արտոնություն` սահմանին հերթապահող ոստիկաններին. քննարկում ԱԺ-ում

16:28 15.01.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր զինծառայողներին տրամադրվող արտոնությունները տարածել նաև ոստիկանության զորքերի այն զինծառայողների վրա, որոնք սահմանված կարգով և ժամկետներով մեկնում են առաջնագիծ` մարտական հերթապահության: «Հաշվարկման համար հիմք է ընդունվել տարեկան կտրվածքով ոստիկանության զորքերի յուրաքանչյուր գումարտակի կողմից առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելու թիվը և զորքի քանակը: Նաև […]

̰
Պուտինը խոսել է նախագահական պաշտոնավարման ժամկետների մասին

16:20 15.01.2020

Ռուսաստանի Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև նախագահական պաշտոնավարման ժամկետի մասին հարցին։ Նա ասել է, որ ռուսաստանյան հանրության քննարկումների առարկա է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ նույն անձը չի կարող անդադար երկու ժամկետից ավելի լինել նախագահ։ «Այդ հարցը սկզբունքային չեմ համարում, բայց համաձայն եմ դրա հետ»,- ասել է Պուտինը։ […]

̰
Մարդուն պետք է քաջալերել հաղթահարել աղքատությունը. վարչապետ

16:10 15.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր քննարկել են սոցիալական աջակցության նոր համակարգ ներդնելու ծրագիրը։ «Մեր խնդիրն է ներդնել այնպիսի համակարգ, որը մարդուն կքաջալերի հաղթահարել աղքատությունը և ոչ թե մնալ աղքատ»,- գրել է նա:

̰
Արքայազն Ուիլյամը շքանշանի հանձնման ժամանակ «խոսել է» խուլ ու համրերի լեզվով

16:04 15.01.2020

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Ուիլյամը Բուքինգհեմյան պալատում մասնակցել է Բրիտանական կայսրության անդամի շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 37-ամյա թագաժառանգը լեզվի գծով փորձագետ Ալեքս Դուգուիդին շքանշան հանձնելու ժամանակ նրա հետ շփվել է խուլ ու համրերի լեզվով: Աղբյուրը մանրամասնում է, որ Դուգուիդը տասնամյակներ շարունակ որպես խուլ ու համրերի հաղորդավար է աշխատել հեռուստատեսությունում: Շքանշանի հանձնման ժամանակ […]

̰
BACK_TO_TOP