Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

17:38 15.01.2020

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական տվեց։ Այս մասին քիչ առաջ հայտնել է ինքը՝ Մեդվեդևը։

Հրաժարականը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին։

Մեդվեդևը հայտարարեց, որ այն պայմաններում, երբ նախագահ Պուտինը խոսել է սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների մասին, իրենք ճիշտ են համարում հրաժարական տալ և նախագահին թույլ տալ՝ ցանկալի փոփոխությունները իրականացնել։

Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին, թեև ասել է, որ «ամեն ինչ չէ, որ ստացվել է»։ Նա խոստացել է առաջիկայում առանձին-առանձին հանդիպել կաբինետի բոլոր անդամների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

16:00 25.04.2024

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ ...

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

14:55 25.04.2024

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ […] ...

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

11:27 25.04.2024

Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ […] ...

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

11:19 25.04.2024

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 25.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

BACK_TO_TOP