TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Էրդողանը սպառնում է վերսկսել Սիրիայում թուրքական բանակի գործողությունները

18:25 14.01.2020

Սիրիայի Իդլիբ նահանգի տարածքում անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի այնտեղից փախստականների նոր հոսք չսկսվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա ասել է, որ հիմա Իդլիբից Թուրքիայի սահմանի ուղղությամբ շարժվում է 400 հազար փախստական։ Դրա համար Էրդողանը մեղադրում է Սիրիայի գործող կառավարությանը և սպառնում նրան։ Թուրքիայի նախագահը սիրիական իշխանություններից պահանջում է […]

̰
Ինչո՞ւ է դարձյալ հետաձգվել Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը

18:18 14.01.2020

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել: Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է […]

̰
Աղետալի վիճակ Վենետիկում. ջրանցքները ցամաքել են

18:10 14.01.2020

Վենետիկի աշխարհահռչակ ջրանցքներում ջուրն այնքան է պակասել, դրա մակարդակն այնքան է իջել, որ գոնդոլները նստել են «ավազին»։ Տեղատվությունը 45 սանտիմետրով իջեցրել է ջրի մակարդակը։ Այս մասին են վկայում ցանցում հայտնված լուսանկարները։ Դեռ նոյեմբերին Վենետիկը հեղեղվել էր անսովոր շատ տեղումներից, ինչի պատճառով քաղաքը միլիարդավոր դոլարների կորուստներ կրեց։ Հիմա, սակայն, հակառակ պրոցեսն է տեղի ունենում, և քաղաքը […]

̰
Սանկտ Պետերբուրգում շտապօգնության բժիշկը ծեծել է հայազգի 76-ամյա հիվանդին

18:00 14.01.2020

Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության բժիշկն իրեն ծեծի է ենթարկել: Դրա հետևանքով Միրզոյանին շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 76-ամյա Ժորա Միրզոյանի կինը պատմել է, որ ամուսինը նախկինում սրտի կաթված է ստացել և առիթմիա ուներ: Հունվարի 9-ի առավոտյան նրա […]

̰
Տաշքենդում հայ ճանաչված դիզայներ է սպանվել

17:45 14.01.2020

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սպանել են հայկական արմատներով հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին: «Համաձայն նախնական տվյալների՝ սպանությունը տեղի է ունեցել երեկոյան, մայրաքաղաքի Յաշնաբադսկի շրջանում»,- հայտնել է Kommersant.uz-ն: Նշվում է, որ հայտնի դիզայների սպանության մասին լուրը հաստատել են հանրապետության գլխավոր դատախազությունում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Նարիման Գրիգորյանը Ուզբեկստանում նոր սերնդի հագուստի հայտնի մոդելյոր-դիզայներ էր: Նա հաճախ էր […]

̰
Այս պահին ծննդատունը չի փակվում. Ռոմանոս Պետրոսյանը՝ Եղվարդի ծննդատան մասին

17:35 14.01.2020

Առավոտից Եղվարդի բնակիչներն ու տեղի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք լսել էին այն լուրը, որ Եղվարդի ծննդատունը պատրաստվում են լուծարել: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Եղվարդ՝ հանդիպելու  բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ու բնակիչների հետ։ Պետրոսյանն ասել է, որ մոտ ապագայում ծննդատունը չի փակվի: «Եղվարդ խոշորացված համայնքը, հարակից գյուղերը սպասարկելու համար կա […]

̰
Ո՞վ կդառնա ՀՀ 2019 թվականի «Լավագույն ֆուտբոլիստ». քվեարկությունը մեկնարկել է

17:25 14.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Լավագույն ֆուտբոլիստին» և «Լավագույն մարզչին», ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: «2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը 30 խաղացող է հավակնում: «Լավագույն մարզչի» կոչմանը հավակնում է 8 մասնագետ: Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 24-ը:

̰
Հայտնի են Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավորները

17:17 14.01.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով մեղավոր են ճանաչվել հաստատության նախկին տնօրեն Հասմիկ Մկրտչյանը, գլխավոր հաշվապահ Քրիստինա Պողոսյանը և հաշվապահ Լիդա Սարգսյանը: Ըստ դատավճռի՝ դատարանն ապացուցված է համարվել այն, որ 2006-2016 թթ.-ին զբաղեցնելով մանկատան տնօրենի պաշտոնը՝ Հ. Մկրտչյանը, նախնական համաձայնություն ձեռք բերելով հաշվապահ […]

̰
Իրաքը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ զորքերը երկրից դուրս բերելու որոշումից

16:52 14.01.2020

Իրաքի իշխանությունները մտադիր չեն վերանայել խորհրդարանի որոշումները երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման վերաբերյալ: Հունվարի 14-ին այդ մասին հայտնել են հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդիի գրասենյակից, հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ Իրաքի կառավարությունը չի փոխի այդ երկրից օտարերկրյա ռազմական զորախմբերը, ներառյալ ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, և Միացյալ Նահանգների հետ որևէ նոր պայմանագիր չի կնքվի, […]

̰
Դատարանը երկարաձգել է Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի կալանքը

16:41 14.01.2020

Դատարանը որոշել է երկարաձգել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Այս մասին РИА Новости- ին հայտնել է նրա փաստաբան Զամիր Ժոոշևը: Համաձայն պաշտպանական կողմի՝ դատարանը որոշել է Աթամբաևի ազատազրկման ժամկետը երկու ամսով երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը: Փաստաբանը նաև հայտնել է, որ գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 16-ին: Նշենք, որ Ղրղզստանի նախկին […]

̰
Բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված. Տոնոյանը հաստատում է

16:14 14.01.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին բանակում զոհված Արթուր Աջամյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Դիտարկմանը, թե իրավապահներն ի վերջո չեն հստակեցնում՝ ինքնասպա՞ն է եղել նա, թե՞ սպանվել, Տոնոյանը վստահեցրեց. «Կհստակեցնեն, հաստատ կհստակեցնեն»: Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բանակում զոհերի թիվը պատմական նվազագույնի է հասցված, Տոնոյանը նշեց. «Ես հաստատում եմ այդ տեղեկությունները: […]

̰
Վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական. Փաշինյանը ջնջել է իր գրառումը

16:12 14.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տվյալներ էր հրապարակել վերջին երեք տարվա ընթացքում Հայաստան ժամանածների վերաբերյալ: «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել […]

̰
Իտալիայի գավաթի խաղարկություն. ֆուտբոլ «Շանթ»-ի եթերում

16:04 14.01.2020

Շարունակվում է Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը: «Շանթ» հեռուստաընկերությունն այսօր և առաջիկա երկու օրերին կցուցադրի 1/8 եզրափակչի ամենաուշագրավ հանդիպումները: Այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 23։40-ից «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում կարող եք դիտել 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Կալյարի» հանդիպումը: Վաղը՝ հունվարի 15-ին` ժամը 23։40-ից կարող եք հետևել «Յուվենթուս»-«Ուդինեզե» հանդիպմանը, իսկ հունվարի 16-ին` ժամը 00։10-ից «Շանթ»-ի և «Շանթ […]

̰
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

16:01 14.01.2020

Կալանքի տակ գտնվող ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են հիվանդանոց։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ նրա առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հիշեցրել է, որ պաշտպանական կողմը բազմիցս բարձրաձայնել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի անդամները Դավիթ Տոնոյանի հետ քննարկել են ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր

15:44 14.01.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումների «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության շրջանակներում հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպման ընթացքում քննարկեցինք պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին […]

̰
Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ

15:30 14.01.2020

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այդ մասին են վկայում ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները, որը բնորոշ է ներկայիս սեզոնին: Այսպես` 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած, որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը […]

̰
Ռուսաստանը չի բացահայտում Պերմյակովի պահման վայրը

15:26 14.01.2020

Ռուսաստանի Պատժի կրման դաշնային ծառայությունը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հրաժարվել է հայտնել Հայաստանում ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը` հղում անելով Ռուսաստանի օրենսդրությանը։ «Դատապարտյալների անձնական տվյալներին, անձնական գործի նյութերին կամ այլ կոնտակտային տեղեկատվությանն առնչվող տվյալների տրամադրումը հակասում է 2006 թվականի հուլիսի 27-ի №152-ՖЗ ՌԴ Դաշնային օրենսգրքի «Անձնական տվյալների մասին» օրենքին»,- ասվում է Ռուսաստանի […]

̰
Արցախում շմոլ գազից 7 քաղաքացի է թունավորվել

15:23 14.01.2020

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը` ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 34 տարեկան Ի. Վ.-ն և 37 տարեկան Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 8 տարեկան Ա. Ա.-ն, 10 տարեկան Ա. […]

̰
Ի՞նչ հանգամանքներում է շտապօգնության բուժակի գլխին հիվանդը հարվածել երկաթե խողովակով

14:30 14.01.2020

Հունվարի 12-ին Երևանի շտապօգնությունում ստացված կանչն անսպասելի ընթացք էր ունեցել: Սունդուկյան փողոց, շենք 1 հասցեով մեկնած շտապօգնության հոգեբուժական բրիգադի բուժակի գլխին հիվանդը հարվածել էր երկաթե խողովակով: Բուժակը տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը` ժամը 18։00-ին, կանչով նշված վայր ժամանած բժիշկ՝ 58-ամյա Կարեն Ա․-ին երկաթե ձողով հարվածել է նույն բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Հայկ […]

̰
Նրա մեջ հայատյացություն չեմ նկատել. Գևորգ Հակոբյանը՝ Յուսիֆ Էյվազովի հետ մեկ բեմում հանդես գալու մասին

14:14 14.01.2020

«Մենք միասին երգել ենք: Շատ լավ ընկերներ ենք: Ես բացարձակ չեմ նկատել, որ նա ոչ միայն ադրբեջանցի չէ, այլև այլազգի արտիստ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի հայտարարությունն իր հետ նույն բեմում հանդես գալու մասին, նշեց Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Էյվազովը Հակոբյանի հետ իրենց աշխատանքը մատնանշել էր՝ […]

̰
Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել

14:10 14.01.2020

Գործարար Սամվել Կարապետյանի ավագ որդու ընտանիքում համալրում է եղել: Սարգիս Կարապետյանն ու Սալոմե Կինցուրաշվիլին երեխա են ունեցել: Էթնա անունով աղջկա ծննդյան մասին դեկտեմբերի 13-ին Instagram-ի իր էջում հայտարարել է Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկը: «Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մեր ընտանիքում ծնվել է հրաշք աղջիկ Էթնան: Սա + Սա = Էթերի + Էթնա: 2020 թվականը մեր […]

̰
Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի խիստ վթարային շենքի ապամոնտաժման հարցը դարձյալ օրակարգային է

14:00 14.01.2020

Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային  խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր […]

̰
Ինչպիսի՞ն են անցած տարվա տնտեսական ցուցանիշները

13:50 14.01.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց անցած տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածը: Այդ հատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5 տոկոս: Ըստ նախարարության կանխատեսման՝ 2019-ին տարեկան ՀՆԱ  իրական աճը կկազմի շուրջ 7.5 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ եղել է 9.3 տոկոս, իսկ ծառայություններն աճել են 14.8 տոկոսով: Շինարարության մասով էլ հետևյալ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

13:48 14.01.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը` ժամը 13։00-ն։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։ Նշենք, որ Միհրան Պողոսյանը չի ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի […]

̰
Փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ. Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

13:19 14.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին: Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, […]

̰
Հենրիխ Մխիթարյանը ՀՀ հավաքականում է արդեն 13 տարի

13:16 14.01.2020

13 տարի առաջ հենց այս օրը Մխիթարյանը նորամուտը նշեց ՀՀ հավաքականում: 2007 թվականի հունվարի 14-ին` Պանամայի հավաքականի  դեմ ընկերական խաղում, Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ  ազգային թիմում: Այն ժամանակ Մխիթարյանը դեռ  17 տարեկան էր: Այդ օրը նա մարզադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկին, իսկ մեր հավաքականը  1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի […]

̰
Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնող նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց հանձնաժողովում

13:10 14.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկությունը: Նախագծով Նաիրա Զոհրաբյանն առաջարկում էր Քրեական օրենսգրքում նոր հոդված սահմանել՝ «Զինծառայողին ինքնասպանության հասցնելը»: Այժմ Քրեական օրենսգրքում առկա 110 հոդվածը վերաբերում է ընդհանրապես ինքնասպանության հասցնելուն` սահմանելով երեքից հինգ տարվա ազատազրկում: Առաջարկվող փոփոխությամբ կտարանջատվի զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործությունը, իսկ […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է բեզոարյան գեղեցիկ արու այծի

12:49 14.01.2020

WWF Armenia-ն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում տեսախցիկների տեղադրումից հետո կտրուկ նվազել է որսագողությունը: «Նպատակասլաց լինելը տվեց իր առաջին պտուղները: Երկու տարվա աշխատանքի արդյունքում «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում ոչ միայն կտրուկ նվազեց որսագողությունը, այլ նաև հատուկ տեղադրված խցիկի միջոցով նկարահանվեց այս գեղեցիկ արու բեզոարյան այծը, որին արդեն շատ […]

̰
Դատարանի տեխնիկան հին է, կրիչները չկարողացան հետազոտել

12:35 14.01.2020

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և ևս 4 ամբաստանյալների գործով դատական նիստն այսօր էլ անսպասելի կարճ տևեց. դատարանը պետք է հետազոտեր քրեական գործի ապացույցները, մասնավորպես գաղտնալսված հեռախոսային խոսակցություները, սակայն պետական մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ փորձել են դահլիճի տեխնիկան և դրանով հնարավորչէ   նորմալ հետազոտել այդ խոսակցությունները: […]

̰
Բանկերը ստացած 160 մլն դրամ եկամուտից բաժին չեն հանում ավանդատուներին․ քննարկում ԱԺ-ում

12:25 14.01.2020

Ազգային ժողովի ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի նախագիծը, որով որոշակի կանոնակարգումներ են մտցվում բանկերում դրվող ավանդների դիմաց վճարումների համակարգում։ Մանուկյանը նշեց, որ ավանդի հաստատման օրը բանկերը չեն հաշվարկում ու այդ օրվա համար տոկոս չեն վճարում ավանդատուներին։ Արդյունքում կուտակվում է 160 միլիոն դրամ, որից ավանդատուները բաժին չեն ստանում բանկերից։ Պատգամավորների […]

̰
BACK_TO_TOP