11:31 26.12.2019
Վարչապետի հորդորով այսօր Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց, թե ինչ գործոններ են ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի և արտահանման աճի վրա։ Նախարար Տիգրան Խաչատրյանը մի քանի ոլորտներ թվարկեց․ կոնյակի արտահանումն աճել է 27 տոկոսով, գինիների արտահանումն աճել է 50 տոկոսով, մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով, բուսական ծագման ապրանքներ՝ 18,5 տոկոսով, հատկապես՝ վարունգի և ելակի […]
11:30 26.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ` նշելով, որ ողջ գիշեր Երևանում ջերմաստիճանը +5 աստիճանից չի իջել: «Այսօր առավոտյան մի տեսակ գարնան հոտ էր գալիս։ Ամբողջ գիշեր Երևանում ջերմաստիճանը +5 աստիճանից չիջավ»,- գրել է Սուրենյանը:
11:22 26.12.2019
«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»․ այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սկսեց Կառավարության նիստը։ Նա մեջբերեց ԱՎԾ վիճակագրությունը, որի համաձայն՝ նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 10,1 տոկոս։ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց, որ արտահանման աճը կազմել է 25,7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև տնտեսության կոնկրետ ճյուղեր։ Վարչապետի խոսքով՝ սա ապացուցում է, որ տնտեսական […]
11:18 26.12.2019
Թուրքիայի արևելքում՝ Վանա լճում (պատմական Հայաստանի արևմտյան հատվածում) ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Արտակարգ պատահարի հետևանքով կա 7 զոհ: 64 ներգաղթյալներ փրկվել են: Վանի նահանգը Աֆղանստանից ու Պակիստանից տեղափոխվող ներգաղթյալների համար տարանցիկ գոտի է: Ներգաղթյալները գալիս են Իրանից և Թուրքիայի տարածքով ուղևորվում Եվրոպա:
10:53 26.12.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել, և այն ընդունվել է: «Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար, ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին: Շնորհակալություն այն […]
10:45 26.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով […]
10:43 26.12.2019
Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս խորհուրդ է տրվում` քաղցր նվերները գնել առևտրի կետերից, ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է, գնել […]
09:53 26.12.2019
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոսո քաղաքի իշխանությունները որոշել են վերացնել ձնագնդի խաղալու՝ ավելի քան 50 տարի առաջ սահմանված արգելքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում քաղաքային պաշտոնյաներն ու ոստիկանները ձնագնդի են խաղում՝ հաստատելու համար, որ արգելքը կհանվի։ Արտասովոր արգելքը քաղաքում գործում է 1962 թվականից։ Օրենքը ձնագնդին դասում է նույն կատեգորիային, ինչ […]
09:20 26.12.2019
Առնվազն 16 մարդ է զոհվել Ֆիլիպիններին պատուհասած «Ֆանֆոն» թայֆունի պատճառով, հայտնում է AFP-ն։ Ավելի քան 4000 մարդ ստիպված է եղել տարհանվել Արևելյան Վիզայաներ տարածաշրջանից։ Տարերային աղետի պատճառով առնվազն 60 ներքին ավիաչվերթ է չեղարկվել, 157 նավեր չեն կարողանում ծով դուրս գալ, ավելի քան 20 հազար ուղևորներ մնում են նավահանգիստներում։ Անցած գիշեր թայֆունը հողին է հավասարեցրել մոտ […]
08:54 26.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում։ Լարսի […]
08:45 26.12.2019
Սաուդյան Արաբիայում վաղ ամուսնությունների արգելք է սահմանվել։ Նոր օրենքով սահմանվել է ամուսնության նվազագույն շեմ՝ 18 տարեկանը։ Այս մասին հայտնում է Saudi Gazette-ը։ Նշվում է, որ 18 տարին չլրացած անչափահասը, ով ցանկանում է ամուսնանալ, պետք է հատուկ թույլտվություն ստանա։ Համապատասխան դիմումները պետք է ուղարկել հատուկ մասնագիտացած դատարան, որը կորոշի՝ վաղ ամուսնությունը կարո՞ղ է բացասաբար ազդել նորապսակի […]
08:21 26.12.2019
«Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգը դեկտեմբեր 25-ի որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռ։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը։ Նշվում է, որ հրթիռն արձակվել է Իսրայելի բնակիչների ուղղությամբ՝ Խանուկայի տոնակատարության ժամանակ։ Տագնապի ազդանշանը հնչել է երկրի հարավային Աշկելոն քաղաքում։ Այդ ժամանակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ էր ունենում «Լիկուդ» կուսակցության նախընտրական հանրահավաքում։ Քաղաքական գործիչը […]
00:00 26.12.2019
Վրաստանի Քոբուլեթիի շրջանում՝ Չաքվիսթավի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան 10 մ բարձրությունից ընկել է կիրճը: Մեքենայի բոլոր ուղևորները և վարորդը՝ 5 երիտասարդներ, տեղում մահացել են: Մահացածները մոտ 17 տարեկան պատանիներ են: Նրանցից չորսը 11-րդ դասարանի աշակերտներ են եղել։ Ականատեսների խոսքերով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով մեքենան մայրուղուց դուրս է եկել և ընկել կիրճը։ Հարուցվել է […]
23:40 25.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները:
23:19 25.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե […]
22:48 25.12.2019
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն: Շնորհավորելով նորանշանակ տեղակալներին՝ Է. Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի […]
22:31 25.12.2019
Գյումրիի ավտոմաքսատան մուտքից մինչև Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամաս տանող փողոցի երկայնքով մաքսազերծման հերթին սպասող մեքենաների մեկուկես կիլոմետր երկարության շարան է: Բնակելի շենքերի շրջակայքը վերածվել է հարմար կայանատեղիի: Մեքենայի մաքսազերծման համար վարորդների մեծ մասը դեռ երեկվանից՝ ուշ երեկոյան են եկել, այսպես ասած, հերթ պահել փողոցի այն հատվածում, որտեղ ազատ են գտել: Հերթով, կարգով ու շարքով […]
22:20 25.12.2019
ԱԺ մոնիթորինգ ծրագրի շրջանակում ամփոփվել են Ազգային ժողովի տարեկան աշխատանքները: ԱԺ մոնիթորինգն ամփոփել է խորհրդարանի ամենա-ներին. ամենահարուստից մինչև ամենաշատ բացակայածը: Այսպես, նախ խոշորացույցի տակ են հայտնվել պատգամավորների հայտարարագրերը: Պատգամավորներից 86-ը պաշտոնի ստանձնման հայտարարագիր է լրացրել 2019 թվականի հունվարի 14-ի դրությամբ: Մյուս 46-ը լրացրել է 2018 թվականի տարեկան հայտարարագիր, քանի որ մինչև պատգամավոր ընտրվելը ևս զբաղեցրել […]
22:17 25.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ նվագում է Լևոն Մալխասյանը։
21:44 25.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականի նոյեմբերը խփել է տարվա տնտեսական ռեկորդը․ «2019 թվականի նոյեմբերը խփեց տարվա տնտեսական ռեկորդը. Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 10.1 տոկոս: Արտահանման աճ՝ 25.7 տոկոս: Շնորհավորում եմ բոլորիս: Դուխով:))»։
21:37 25.12.2019
Հայաստանում բարդ իրավիճակ է առաջացել հրդեհների պատճառով։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը խոսել է եղանակային անոմալիայի պատճառով դեկտեմբերին Հայաստանում հրդեհների քանակի, դինամիկայի և դրանցում մարդկային գործոնի մասին: 2018-ի համեմատ, այս տարի Հայաստանում հրդեհների թիվն աճել է մոտ 55 տոկոսով կամ 3574-ով: Այս տարի գրանցվել է հրդեհների առավելագույն քանակություն՝ վերջին 16 տարվա ընթացքում: […]
20:44 25.12.2019
ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: «Տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ […]
20:12 25.12.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարված ստուգումներով ու նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ստեփանավան համայնքի ղեկավարը, հանդիսանալով «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կատարել է ապօրինություններ։ Պարզվել է, որ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-ից 2019 թվականների ընթացքում հիշյալ […]
19:17 25.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ: «Իմ խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների պատվին կազմակերպված ամանորյա ընդունելությանը»,- գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ «Ուզում եմ նախապես շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, Ձեր և Ձեր ընտանիքների, այն աշխատանքային կոլեկտիվների, ԶԼՄ-ների, որոնք դուք ներկայացնում եք: 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից […]
19:12 25.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:45-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել են նույն բնակարանի՝ թվով չորս բնակիչներ՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է […]
19:07 25.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարեվերջյան հանդիպումները քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և Գերագույն մարմնի անդամներ Արծվիկ Մինասյանի, Շաղիկ Մարուխյանի և Աշոտ Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի, […]
19:04 25.12.2019
Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանի տրանսֆերային արժեքը զգալիորեն աճել է: Ըստ Transfermarkt-ի` տրանսֆերային արժեքների նոր, թարմացված ցուցակի` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը աճել է 150 հազար եվրոյով և այժմ կազմում է 600 հազար եվրո: Տեղեկացնենք, որ Հայաստանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
18:50 25.12.2019
Այս տարվա դեկտեմբերի 24-25-ին լրանում է հայոց պատմության ողբերգական իրադարձություններից մեկի` Ագուլիսի Եղեռնի 100-ամյա տարելիցը: Մեկ դար առաջ օսմանյան զորքը և նրան միացած ադրբեջանցի զինված խառնամբոխը հիմնահատակ ավերեցին Ագուլիսը` սպանելով ավելի քան 1000 բնակչի: Ի դեպ, Գողթնի լեռների լանջերին գտնվող տասը թաղեր ընդգրկող Ագուլիսը 17-րդ դարում ունեցել է 8000 տուն հայ բնակիչ, 1919 թվականին այնտեղ […]
18:39 25.12.2019
Ամանորի համար պահված սառեցված մսամթերքը` հնդկահավ, խոզի բուդ, անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 1100C, ապա սառեցնել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է […]
18:22 25.12.2019
Երևանի քաղաքապետը ավագանու նիստից հետո զրուցել է նաև լրագրողների հետ: Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցելու՝ ստուգելու համար մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնավարմանը զուգահեռ եղել է «Երկուս ու կես» ՍՊԸ տնօրենը: Երևանի քաղաքապետն անդրադարձել է այդ վարույթին: Մանրամասները` տեսանյութում: