15:56 26.12.2019
«Հանրության հետ ինտենսիվ աշխատել ենք: Ավելի քան 50 աշխատանքային հանդիպում ենք ունեցել համայնքներում 1000-ից ավելի մասնակից է եղել: Ավելի քան 1000 դիմումի և նամակի ենք պատասխանել: Մեր հանձնաժողովով անցած էական նախագծերից կցանկանայի նշել հատկապես տարածքային կառավարման մասին օրենքում փոփոխությունը, որտեղ մարզպետների գործառույթներն են հստակեցվել: Մշակում ենք գյուղատնտեսական ոլորտին աջակցելու նախագիծ, 12 քննարկում ենք ունեցել: Այդ […]
15:50 26.12.2019
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների վերաբերյալ առաջարկը ոչ տեղին է, հաղորդում է gazeta.ru-ն: Նա հիշեցրել է, որ «Նորմանդական ձևաչափն» ի սկզբանե ձևավորվել է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար: «Այստեղ մենք խոսում ենք Ռուսաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների մասին, որոնց վերաբերյալ խոսելիս, ցավոք, […]
15:30 26.12.2019
«9 կազմակերպության հետ ունենք փոխըմբռնման հուշագիր, 55 օրենքի նախագիծ է ընդունվել, 26 նիստ ենք անցկացրել, 12-ը՝ համատեղ: 3-րդ նստաշրջանի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի հաստատման աշխատանքներին ենք մասնակցել, և այդ բյուջեն դրական եզրակացություն է ստացել, իհարկե, ոչ միաձայն: Մյուս կարևոր ուղղությունն արտաբյուջեների պրակտիկայի դադարեցումն է, որն իրականացվել է մեր հանձնաժողովի ուժերով: 2020 թվականից արտաբյուջեներ չեն […]
15:23 26.12.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։ Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման […]
15:20 26.12.2019
Զինծառայողներ Ա. Աջամյանի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու և Դ. Մելիքբեկյանի՝ հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Այլ նորություններ այս գործով դեռ չկան: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի […]
15:17 26.12.2019
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:42-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]
15:14 26.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից […]
15:14 26.12.2019
Զորամասերում սննդի կազմակերպման նոր կարգը արդեն գործում է երեսունինը զորամասերում, ներառյալ նաև Պաշտպանության բանակում: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ իրենք տեսնում են նաև խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ գոհ են նոր սննդակարգից, և տեսնում են նաև զորքի դրական վերաբերմունքը նոր սննդակարգին: Գեներալը նշեց, որ կան որոշ խնդիրներ մասնավորապես […]
15:10 26.12.2019
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակում խուզարկություն են կատարել: Իրավապահները գրասենյակ մուտք գործելու համար կոտրել են դուռը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ոստիկանները կարճ ժամանակով ձերբակալել են Նավալնիին, այնուհետև բաց թողել: Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշն ավելի ուշ հստակեցրել է, որ Նավալնիին չեն ձերբակալել, այլ խուզարկության ընթացքում դուրս են հանել […]
15:07 26.12.2019
Հավասար պայմանների դեպքում Հայաստանի Զինված ուժերը նախընտրում են գնել տեղական արտադրողների թողարկած սպառազինությունը: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ առաջիկա տարում ավելի մեծացնելու են տեղական արտադրողներից գնվող սպառազինությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերի, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին: Նա նշեց, որ իրենք նախընտրում են […]
14:54 26.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Նա ցավակցեց զինվորի մահվան առթիվ: Արթուրի պապիկը պատմեց՝ նրա ծնողները վաղուց ամուսնալուծվել են, տղան ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար: «Ասեց՝ ես փեշի տակ մնացող տղա չեմ, ուզում եմ ծառայել: Գնաց, […]
14:10 26.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ եկավ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասաց. «Վարչապետը պատրաստվում էր գալ, ձեզ հետ հանդիպել, սակայն իմանալով, որ փողոց եք փակել, այդ քայլին եք դիմել, հետ է գնացել: Ես պատրաստ եմ ձեզ լսել»: Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները […]
14:00 26.12.2019
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք robertkocharyan.am պաշտոնական կայքից: «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշված է ուղերձում։ Շնորհավորելով Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան […]
13:53 26.12.2019
Բանակում 26 օր առաջ զոհված Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Չնայած ոստիկանության զգուշացումներին, որ իրենց գործողություններն օրինական չեն, վերջիններս ճանապարհ են փակել, սպառնում են փակել նաև երկաթգիծը: Նրանք նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել, պահանջում են այդ հանգամանքների պարզաբանում: Մանրամասները` […]
13:50 26.12.2019
«Հանձնաժողովի կողմից ընդունված նախագծերի 31 տոկոսը եղել է «Իմ քայլի» նախագծերը: Ամբողջությամբ ընդունված նախագծերից կարևորագույններից է «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը, որը սահմանվեց 25 500 դրամ: Դա նշանակում է, որ աղքատության նվազագույն շեմից ցածր ոչ ոք չի կարող վարձատրվել: Այդ փոփոխությունը վերաբերում է 80 000 քաղաքացու: «Նվազագույն աշխատավարձի մասին» նախագիծն ընդունվեց, որը սահմանեց 68 հազար դրամ նվազագույն […]
13:20 26.12.2019
Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչով էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյոք որևէ ճնշում եղել է նախագահի վրա օրենքը ստորագրելու հարցում, արդյոք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա […]
13:14 26.12.2019
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը ԵՊՀ շրջանավարտների միավորման անունից ամանորյա տեսաուղերձ է հղել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից։ «Սիրելի´ շահառուներ, ավարտին է մոտենում մեր համատեղ աշխատանքի ևս մեկ տարի: Նախորդ տարին արգասաբեր էր մեզ համար: Այսօր այս վարում «Շրջանավարտների միավորման» աշխատակազմը զարդարել է «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի առաջին խորհրդանշական տոնածառն այն վստահությամբ, որ 2 տարի […]
13:08 26.12.2019
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով հատուցումներ պետք է ստանան նաև այն զինծառայողները, որոնք վիրավորվել են հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ։ Տոնոյանը նշեց, որ դրանք այն դեպքերն են, երբ զինծառայողները մարտական հերթապահության կամ մարտական ծառայության մեջ չեն եղել, բայց տուժել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիաների, հրետակոծությունների կամ այլ գործողությունների պատճառով։ Նախարարը […]
13:00 26.12.2019
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց տրամադրում է միանվագ դրամական օգնություն՝ որպես կրած վնասի մասնակի փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
12:57 26.12.2019
Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ Ամանորի օրերին շատ են լինում սննդային թունավորումները։ Նա ասաց, որ շատ հիվանդություններ և հենց թունավորումները կապված են նաև սնննդի շատ օգտագործման հետ։ Թորոսյանն ասաց, որ ցանկացած դեպքում բնակչությունը կարող է դիմել առողջապահական հիմնարկություններ։ Նա նշեց, որ իր հանձնարարությամբ պոլիկլինիկական հաստատությունները ամենօրյա հերթապահություն են ունենալու Ամանորի օրերին՝ […]
12:48 26.12.2019
«3 օրվա «Ստալիչնի» սալաթը, 4 օրվա «բլինչիկը» և 15 օրվա խոզի բուդը, մի՛ արեք, հարգելի քաղաքացիներ։ Պատրաստեք էնքան, ինչքան ռեալ է ուտելը»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դա ասաց և՛ սննդի անվտանգության համատեքստում, և՛ այն տեսանկյունից, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը չանցկացնեն «տոլմա փաթաթելով»։ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց, որ […]
12:44 26.12.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն: Այդ մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, հերթապահություն […]
12:34 26.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում ուշադրություն հրավիրեց Ամանորի օրերին ճիշտ սնվելու վրա։ Նա ներողություն խնդրեց, որ իրեն նման իրավունք է վերապահում, բայց կոչ արեց․ «Պետք չի բոլոր հյուրերին ստիպել, որ ուտեն խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո՝ սեղանի վրա եղած բոլոր, ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում՝ վիրավորվելու տրամաբանությամբ, որ՝ բա էսքանը պատրաստել […]
12:18 26.12.2019
Ապրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, ժամանակ ու ցանկություն չունեմ, հիմա կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հանրային խորհրդից դուրս գալու դիմում է գրել: «Ապրիլ ամսից չեմ մասնակցել նիստերին, չեմ հասկանում, դրա համար էլ չեմ […]
12:16 26.12.2019
Կառավարության առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել: Ակցիա իրականացնողները պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհ փակել և Կառավարության մոտ բերել իրենց տղայի դին: Նրանց հորդորեցին սպասել […]
11:55 26.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ քննարկում սկսեց Ամանորը տոնելու հայկական սովորույթների մասին ու որոշ «խմբագրումների» տարբերակներ առաջարկեց։ Նա հիշեցրեց, որ տոներին ընդառաջ հայկական ընտանիքներում քննարկումներ են լինում, թե ինչի վրա ծախսել գումարը, այս կամ այն երշիկը գնել, թե ոչ։ «Ես առաջարկում եմ էս մտածումների փուլում ուղղակի որոշում կայացնել և Ամանորի առիթով հարազատներին, ընկերներին, բարեկամներին […]
11:52 26.12.2019
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ մեծ գումարներ են ծախսվում Ամանորի պատրաստությունների համար։ Փաշինյանն ասաց, որ 270 միլիոն դրամ է հատկացվել դրան։ Վարչապետի խոսքով՝ այդ քննարկումները դադարեցին, երբ պարզ դարձավ, թե այդ ծախսերի դիմաց ինչ է ստացվելու։ Փաշինյանն ասաց, որ իրենք պետք է որդեգրեն այնպիսի քաղաքականություն, որի դեպքում պետական միջոցների ծախսերն […]
11:50 26.12.2019
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին խնդրեց ներկայացնել, թե ինչպիսին են լինելու Ամանորի օրերը մշակութային տեսանկյունից։ Հարությունյանը բնորոշեց, որ նախկինում Ամանորին մշակութային կյանքը զրոյանում էր, հիմա իրենք փոխել են իրավիճակը։ Նա ասաց, որ Ամանորի օրերին մոտ 20 ներկայացում է լինելու թատրոններում, որոնք նախատեսված են մեծերի, փոքրերի, ընտանեկան դիտումների համար։ Հարությունյանի խոսքով՝ […]
11:42 26.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է` «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված […]