18:00 25.12.2019
Կեսգիշերային պատարագով Վատիկանում ազդարարվել է Սուրբծննդյան տոների մեկնարկը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ավանդույթի համաձայն, պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հազարավոր հավատացյալների առջև աղոթք է հղել առ Աստված՝ կաթոլիկ աշխարհի համար ավետելով Փրկչի սուրբ ծնունդը: Կեսգիշերային պատարագին թե´ Սուրբ Պետրոսի տաճարում, թե´ հրապարակում հազարավոր հավատացյալներ են հետևել Պապի խոսքին: Իսկ նա ասել է, […]
17:50 25.12.2019
Այսօր կայացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքը, որի ընթացքում նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, ընթերցել է նախագահի ուղերձը՝ ուղղված իր աջակիցներին: Այս մասին տեղեկացնում է երկրորդ նախագահի կայքը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ բարեկամներ Ողջունում եմ ձեզ և այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ և առաջ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ՝ ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության ու […]
17:35 25.12.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է իր ընտանիքի ու անցորդների հետ տոնածառ զարդարում: «Արդեն ավանդույթ է դարձել մեր տնկած եղևնու զարդարումը: Հաճելի էր, երբ անցորդները միանում էին մեզ, նրանց մեջ հաճախ` հայտնի մարդիկ: Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- լուսանկարներին կից գրել է նա:
17:25 25.12.2019
Երևանի բյուջեի նախագծում նախատեսվել է, որ եկամուտները 2020 թվականին կլինեն գրեթե 107 միլիարդ 147 միլիոն դրամ, որից 27 միլիարդ 20 միլիոնը սեփական եկամուտներն են։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ 2020 թվականին Երևանի ծախսերի ծավալը, ըստ նույն բյուջեի, լինելու է 116 միլիարդ 260 միլիոն դրամ։
17:20 25.12.2019
ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ «Ռիո-2016»-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Ուզբեկ մարզիկի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել: Ըստ այդմ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, 105 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը շուտով կդառնա չեմպիոն։ Այսպիսով՝ Մարտիրոսյանի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: […]
17:10 25.12.2019
Մահացել է «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը: Դոնարա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ից Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն` Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:
17:05 25.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լոռու և Շիրակի մարզերում դատավորներ են նշանակվել: Ելենա Առաքելյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Հասմիկ Ջալալյանը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր: Այս նշանակումներն արվել են՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական […]
17:00 25.12.2019
Հայաստանի խորհրդարանի ամենահարուստ պատգամավորների ցանկը գլխավորում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring-ը ներկայացրել է ԱԺ ամենահարուստ պատգամավորների հնգյակը: Այն հետևյալ պատկերն ունի. Գագիկ Ծառուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 99,035,105,900,0 դրամ Դավիթ Մանուկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 979,708,250,0 դրամ Էդուարդ Բաբայան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն – 358,106,288,5 դրամ […]
16:47 25.12.2019
Հրապարակվել է անցնող տասնամյակի MMA մարտիկների լավագույն տասնյակը: Առաջին հորիզոնականում ամերիկացի Ջոն Ջոնսն է, որը ներկայումս կիսածանր քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոնն է: Երկրորդ տեղում թեթևքաշային կարգում բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դանիել Կորմյեն: Տասնյակում հինգերորդը սկանդալային իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն է:
16:45 25.12.2019
Երևանի ավագանին 40 կողմ, 8 դեմ ձայներով ընդունեց մայրաքաղաքի զարգացման նոր հնգամյա ծրագիրը՝ չնայած ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների քննադատությանը։ Վերջինները պնդում էին, որ անհիմն հիմնավորումներով մի շարք կարևոր ծրագրեր, որոնց թվում են ավտոկայանատեղիները, տրանսպորտային խնդիրները և այլն, դուրս են մնացել ծրագրից, իսկ իմքայլականների պնդմամբ՝ այդ ծրագրերը իրականում ներառված են ծրագրում։
16:44 25.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ ծրագրի մշակումը և ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ […]
16:40 25.12.2019
Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ սկսել է դիտել լեգենդար «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմը: Դա նրան «հարկադրել է» ամուսինը՝ ծագումով հայ ամերիկացի ձեռներեց, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Ալեքսիսն իմ կամքին հակառակ ինձ ստիպում է դիտել «Աստղային պատերազմները»: Այդ պատճառով իմ առաջին հարցը հետևյալն է. «Արդյո՞ք կենդանի է Դարտ Վերդերը»,- գրել է Ուիլյամսն […]
16:20 25.12.2019
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը և կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հայտարարել են, որ լքում են Հանրային խորհուրդը: Իբրև իրենց այս որոշման պատճառ՝ նրանք նշել են Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: […]
16:16 25.12.2019
Երևանի բյուջեի մեջ ֆինանսավորում է նախատեսված մի շարք փողոցների հիմնանորոգման, ինչպես նաև նոր հանգույցների շինարարության համար։ Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։ Նախատեսվում են․ վերակառուցումներ Արշակունյաց պողոտայում, վերակառուցումներ Աշտարակի խճուղում, տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանք Արշակունյաց-Բագրատունյաց խաչմերուկում («Առաջին մասի» հրապարակ), տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանք Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի դիմաց)։ Փոխքաղաքապետը նաև […]
16:16 25.12.2019
«Զարգացում» բառը անտեղի է ներառվել Երևանի զարգացման հնգամյա ծրագրի վերնագրում։ Քաղաքի ավագանու նիստում այսպիսի բնորոշում տվեց Թեհմինա Վարդանյանը մայրաքաղաքի զարգացման նոր ծրագրին, որ քննարկվում է ավագանու նիստում։ Ավագանու ընդդիմադիր անդամի պնդմամբ՝ նույնիսկ նախորդ ծրագիրը, որին իրենք դեմ են եղել, ավելի կառուցողական էր, քան սա։ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»,- ժողովրդական խոսքը մեջբերեց Վարդանյանը։ Նա […]
16:15 25.12.2019
Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեպիտալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը կնոջ՝ Անաստասիա Շուբսկայայի հետ մասնակցել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված սուրբծննդյան ընդունելությանը: Միջոցառումը տեղի է ունեցել Ֆլորիդայում` Թրամփի «Մար-ա-Լագո» նստավայրում: Հատկանշական է, որ ռուս հոկեյիստը Թրամփի սիրելի մարզիկներից է: Օվեչկինը, ի դեպ, դատարկաձեռն չի գնացել Թրամփի մոտ: ԱՄՆ նախագահին նա նվիրել է իր […]
16:05 25.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել: «Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանի որոշմամբ»,- մասնավորապես գրել է Վարդևանյանը: Հիշեցնենք` Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել էր երկու անձ: Նախնական տվյալներով՝ […]
16:00 25.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքացիներն օնլայն տեղեկություն կստանան Երեւանում տրվող շինթույլտվությունների մասին: «Շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները և գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը: Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ […]
15:20 25.12.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.1%: «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.8%-ով Շինարարության ծավալն աճել է 4.8%-ով Առևտրի շրջանառությունն աճել է 11.9%-ով Ծառայությունների ծավալը աճել է 11.6%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 14.2%-ով Արտահանումն աճել է 25.7%-ով Ներմուծումն աճել է 9.6%-ով»,- գրել է Ավինյանը:
15:15 25.12.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» […]
15:09 25.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի […]
15:03 25.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում ՀՀ-ի կատարողականի առաջին ամփոփմանը վերաբերող գրառում է կատարել: «Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ հանդես եկավ Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով: Հետևաբար, այս այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,- […]
15:02 25.12.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: Ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ […]
15:00 25.12.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանային հարցերը լուծի, հստակեցնի սահմանները, որ կայանա իբրև պետություն: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Զուրաբիշվիլին հիշեցրել է սահմանային այն հատվածների մասին, որոնց հարցում Հայաստանի ու Ադրբեջանի հետ համաձայնություն չկա՝ նշելով, որ սահմանազատման գործընթացն ընդհատվել է: «Անհասկանալի է, թե ինչու պետք […]
14:36 25.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 2019 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի 46-ամյա բնակիչը, Վանաձոր քաղաքի Մոսկովյան հասցեում գտնվող հորեղբոր որդուն պատկանող կիսակառույց շենքի կացարանում ալկոհոլ օգտագործելուց հետո կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել […]
13:50 25.12.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) […]
13:41 25.12.2019
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի […]
13:22 25.12.2019
Գետերի աղտոտվածության հիմնական պատճառը հարակից շենքերում ապրող բնակչության լցրած աղբն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ աղբը թափում այդ գետերը։ «Մարդիկ են ստեղծում էդ աղբը։ Ինքն իրեն աղբն իր ոտով չի կարող գալ և հանգրվանել էդ կետերում»,- ասաց քաղաքապետը։ Նա […]
13:20 25.12.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՎԿ-ն հրապարակեց հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով չափվում է տնտեսական աճը: Ըստ այդմ, 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջանցիկ աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Բավական դրական է արտահանման աճը (9%), ինչը կրկին առաջանցիկ է ներմուծման […]
13:12 25.12.2019
Վրաստանում դեկտեմբերի լույս 25-ի գիշերը մի քանի հրդեհ է բռնկվել Աթենիի կիրճում: Այս մասին հաղորդել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից: «Այս պահի դրությամբ օջախները բաժանված են միմյանցից: Հիմա մեզ համար դժվար կլինի խոսել հրդեհի մասշտաբների մասին, քանի որ տվյալները ճշտվում են: Տեղում գործում է կենդանի ուժ»,- ասել է շրջանի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին: Վրաստանի […]