TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամի ոսկյա զարդեր շորթելու համար

11:12 24.12.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական […]

̰
2020-ից միջազգային ու հանրապետական օլիմպիադաներում մեդալ ստացած բոլոր աշակերտներն անվանական կրթաթոշակ կստանան

11:07 24.12.2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «2020-ից միջազգային ու հանրապետական օլիմպիադաներում մեդալ ստացած բոլոր աշակերտներն անվանական կրթաթոշակ կստանան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եռապատկել է կրթաթոշակների բյուջեն՝ այն դարձնելով 35 միլիոն դրամ»: https://www.facebook.com/armgovernment/videos/801866346932589/

̰
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվել է

10:56 24.12.2019

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքննության ավարտի մասին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և 10գ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ

10:46 24.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի և հոգեմետ նյութի անօրինական տեղափոխման հերթական փորձը: Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրի մաքսային կետ-բաժին ժամանած Իրանի քաղաքացուն պատկանող ճամփորդական պայուսակը: Իրականացված հսկողության արդյունքում  հայտնաբերվել են  խոշոր չափի՝ շուրջ 3 կգ «կետամին» տեսակի հոգեմետ նյութ և […]

̰
Ի՞նչ է հարկավոր տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար

10:39 24.12.2019

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է. Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: […]

̰
Առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր․ Արայիկ Հարությունյան

10:11 24.12.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամանորի տոնական օրերին գնանք ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ Սիրելի հայրենակիցներ, մենք առաջարկում ենք Ամանորը տոնելու նոր ծրագիր: Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են իրենց դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հազարատների հետ: […]

̰
Նոր մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ Ջեկի Չանը հազիվ է խուսափել մահից

09:49 24.12.2019

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեկի Չանը պատմել է «Ավանգարդ» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած դրվագի մասին, ինչը կարող էր կյանքին հրաժեշտ տալու պատճառ դառնալ։ Այս մասին նա պատմել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հազիվ է խուսափել մահից փոխհրաձգության տեսարանի նկարահանման ժամանակ, հայտնում է The Straits Times-ը։ Դերասանը թակարդվել էր ծովաժայռի տակ և չի կարողացել […]

̰
Խաբարովսկի երկրամասում Т-50 (Су-57) կործանիչ է վթարվել

08:46 24.12.2019

Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում Т-50 (Су-57) կործանիչ է վթարվել։ Այն ռազմական նշանակություն չունի, այլ պատկանում է արտադրող գործարանին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչը։ Օդաչուն կատապուլտով ցած է նետվել։ Նրան օգնության է հասել Ми-8 ուղղաթիռը։ Վթարը տեղի է ունեցել  «Дзёмги» աերոդրոմից 120 կմ հեռավորության վրա, շարժիչի փորձարկման ժամանակ։ Ինքնաթիռը պատկանել է […]

̰
2019 թվականը «խորդուբորդ» էր Բրիտանիայի համար․ Եղիսաբեթ II

08:22 24.12.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կարծում է, որ անցնող տարին երկրի համար «խորդուբորդ» էր։ Այս մասին ասվում է 93-ամյա թագուհու սուրբծննդյան ավանդական ուղերձում, որով նա հանդես կգա այսօր, փոխանցում է Associated Press-ը։ Թագուհու կարծիքով՝ վերջին 12 ամիսներին Brexit-ի հարցով հասարակական դեբատներում «թունավոր տրամադրությունները» պառակտել են երկիրն ու խորհրդարանը։ «Ուղին, իհարկե, ոչ միշտ էր հարթ, և […]

̰
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել. Factor.am

23:37 23.12.2019

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանը  եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Թե որն է պատճառը, փորձեցինք ճշտել Սամվել Հարությունյանից։ «Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց  Հարությունյանը։ […]

̰
Ուզում եմ Ձեզ մեծ եռանդ ու առողջություն մաղթել, որպեսզի Ձեր առաքելությունը շարունակեք իրականացնել․ Փաշինյանը՝ Չեքիջյանին

23:31 23.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել է Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Վարչապետը շնորհավորել է մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործունեության և բոլոր այն ծառայությունների համար, որ նա մատուցել է մեր ժողովրդին, հայրենիքին: «Համոզված եմ, որ դեռ երկար կշարունակեք այդ ծառայությունը, մանավանդ, որ հիմա, կարծում եմ՝ մշակույթը, դասական […]

̰
Երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ․ Արման Եղոյան

23:16 23.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս իրեն։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Էս երեխաների վաճառքի թեման ուղղակի հանգիստ չի տալիս ինձ, գլխիցս դուրս չի գալիս էդ պատմությունը, մի տեսակ մեղքի զգացում ա քերում հոգիս, ու ամեն օր մի նոր վկայություն ա ի […]

̰
Խախտումներ Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում․ ՄԻՊ

23:07 23.12.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ չհայտարարված այցի արդյունքները։ Այցի ընթացքում իրականացվել է դպրոցում սովորող և խնամվող երեխաների խնամքի պայմանների, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման վիճակի, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող հարցերի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ երեխաների հետ: Մշտադիտարկման այցի արդյունքում կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք: […]

̰
Բացառում եմ՝ Հենրիխ Մխիթարյանը չհրավիրվի հավաքական. Ա․ Մելիքբեկյան

22:23 23.12.2019

ՀՖՖ արտահերթ ժողովի ավարտից հետո ֆեդերացիայի նորընտիր նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: SHANTNEWS-ը Արմեն Մելիքբեկյանին հարց է ուղղել ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանի գնահատականների առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։ Ավելի վաղ ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր էին ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» էր […]

̰
Ծննդյան 91-ամյակի առթիվ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Հովհաննես Չեքիջյանին

21:01 23.12.2019

Ծննդյան 91-ամյակի առթիվ այցելել եմ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Վազգեն Մանուկյանը հանդիպել է երիտասարդներին

20:53 23.12.2019

Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանուկյանը պատմական ակնարկ է կատարել` խոսելով պատերազմի ու բանակի ստեղծման մասին, անդրադարձել նաև 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններին, դրա պատճառներին ու սուր քննադատել իշխանություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԱՏՄ տեսուչները կաշխատեն նաև հանգստյան օրերին

20:08 23.12.2019

Հաշվի առնելով սննդամթերքի առևտրի նախատոնական աշխուժացումը և, դրանով պայմանավորված, սննդամթերքի անվտանգության խախտումների հաճախակիանալը՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները կաշխատեն նաև  հանգստյան օրերին: Դեկտեմբերի 21-ին և 22-ին, Տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները, համագործակցելով տեղեկան ինքնակառավարման մարմինների և ոստիկանության հետ, շրջայցեր են կատարել ողջ հանրապետությունում՝  հատկապես կենդանական ծագման մթերքի փողոցային առևտուրը կանխելու […]

̰
Արարատի մարզում դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին

19:57 23.12.2019

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ […]

̰
Էսպիսի խայտառակ բան ֆուտբոլում դեռ չէի տեսել. Մարինա Թաշչյանը` ՀՖՖ արտահերթ նիստի մասին

19:21 23.12.2019

ՀՖՖ արտահերթ նիստի ընդմիջմանը լրագրողները ընտրությունների ընթացքի վերաբերյալ հարցեր են ուղղել Հֆֆ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանին: Հենրիխ Մխիթարյանի մայրը քվեարկությունը «խայտառակ շոու» է անվանել: «Նախապես ամեն ինչ պայմանավորված էր, արված էր, անելիք չկար էստեղ: Բոլորս էլ գիտենք: Էսպիսի խայտառակ բան ես ֆուտբոլում դեռ չէի տեսել»,- ասել է նա: Մանրամասները` տեսանյութում:

̰
Անի խոշորացված համայնքի 17 գյուղի միակ ծննդաբերական բաժանմունքը փակվում է

19:15 23.12.2019

Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ  էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս: Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի […]

̰
«Երաժշտական ուղևորություն դեպի Հայաստան». ռուսական հեռուստաալիքը` Հայաստանի երաժշտական ավանդույթների և ժամանակակից արվեստի մասին

19:00 23.12.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված է տեսանյութ դեպի Հայաստան կատարվող երաժշտական ուղևորության մասին: «Իմ մոլորակը» ճանապարհորդությունների մասին ռուսական կրթական հեռուստաալիքը «Երազողները» նոր ծրագրի շրջանակներում պատմում է Հայաստանի հնագույն երաժշտական ավանդույթների, հայկական էթնո-ջազի և ժամանակակից արվեստի մասին: «Երազողները» «Իմ մոլորակը» հեռուստաալիքի նոր նախագիծն է, որն օգնում է իրականացնել ճանապարհորդության հետ կապված ամենաանհավատալի երազանքները»,- նշված է […]

̰
Հայտնի են ՀՖՖ գործկոմի նոր անդամների անունները

18:57 23.12.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր մեկնարկել է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ընտրվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները: Գործկոմի անդամ է ընտրվել 14 անձ. Աղաբեկյան Հրաչիկ Աղբալյան Գագիկ Առաքելյան Կիմ Նավոյան Բագրատ Յագան Հրաչ Գալստյան Պողոս Հակոբյան Տիգրան Մկրտչյան Արեն Շաբոյան Կարեն Շահգելդյան Արմեն Ղազազյան […]

̰
Պետությունը կփոխհատուցի մի շարք ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերը

18:56 23.12.2019

3.073 ուսուցչի և 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը կփոխհատուցի պետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը: «Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլևս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու։ […]

̰
Նեղանում եք, ասում եք՝ գլխացավանք եք ստեղծում. Մխիթար Հայրապետյանը` Արայիկ Հարությունյանին

18:41 23.12.2019

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելուն»: Մինչ քվեարկությունը, դիմելով ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանին, հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Տպավորություն է, որ Ձեր մտահոգությունն ամբողջությամբ չեք ներկայացնում: Խոսքն այն մասին է, […]

̰
Ադրբեջանցիներն իրենց դարպասապահից պահանջում են հեռանալ թիմի հայ մարզչից

18:39 23.12.2019

Ղազախական Prosports.kz-ը հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցների և ֆուտբոլային հանրության կողմից դարպասապահ Էմիլ Բալաևի վրա հարձակման մասին այն բանից հետո, երբ նրա «Թոբոլ» ակումբը գլխավորեց հայազգի մարզիչ Գրիգորի Բաբայանը: Պարբերականը նշում է, որ մարզիչը «խիստ հայաբար» կվարվի: «Եթե հայ մարզիչը անցնի «քաղաքականության», ապա կարող է Բալաևին կազմից դուրս թողնել»,- ասում է ֆուտբոլային փորձագետ Աղասալիմ Միրջավադովը: Նմանատիպ […]

̰
Քիմ Քարդաշյանի հայաստանյան լուսանկարը՝ Reuters-ի Տարվա լավագույն լուսանկարների շարքում

18:34 23.12.2019

Reuters լրատվական գործակալությունը ներկայացրել է 2019թ.-ի լավագույն լուսանկարների շարքը:

̰
Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար. Armtimes.com

18:28 23.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար: Տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Օրեր առաջ վարչապետն աշխատանքից ազատել էր ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանին: Արթուր Սարգսյանի աշխատանքային գործունեությունը. 2002-2005թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա` […]

̰
Հրաչյա Հակոբյանն ընդունել է Աննա Հակոբյանի մարտահրավերը

18:13 23.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` նշելով, որ ընդունում է քրոջ` Աննա Հակոբյանի մարտահրավերը: «Սիրով ընդունեցի Աննա Հակոբյանի` ինձ ուղղված մարտահրավերը: Գրանցվել եմ himnadram.org կայքում և սկսած դեկտեմբեր ամսից, ամեն ամիս հիմնադրամին ավտոմատ իմ հաշվից կփոխանցվի 10.000 դրամ»,- մասնավորապես գրել է Հրաչյա Հակոբյանը:

̰
Կանայք ինչքան ավելի շատ ներգրավված լինեն, այնքան օգուտ կտան մեր պետությանն ու ԶՈՒ-ին. Աննա Հակոբյան

18:00 23.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում և հանդիպել ռազմաուսումնական հաստատությունների իգական սեռի կուրսանտների հետ: Հանդիպումը մեր զինված ուժերի ապագա սպաների հետ շատ հետաքրքրական էր, և ինչպես այդ հանդիպման ժամանակ եմ ասել, նրանք ամենադժվար իրավիճակում են […]

̰
Խորհուրդներ 10 մլն ծառ տնկել ցանկացողներին

17:44 23.12.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությանը մասնակցելու հնարավորության մասին: «Ուզու՞մ ես մասնակցել 2020թ․ 10 միլիոն ծառ տնկելու 10-10-10 նախաձեռնությանը։ Հետևի՛ր հրահանգներին և 2020թ. աշնանը տնկիր քո իսկ աճեցրած տնկին։ Եթե սերմ հավաքելու հնարավորություն չունես, դիմի՛ր «Հայանտառ» ՊՈԱԿ, այնտեղ պատրա՛ստ են քեզ օգնել»,- տեղեկացնում է նախարարությունը։

̰
BACK_TO_TOP