17:00 24.12.2019
«Տոնական տրամադրություն. Զինվորի տուն Ձմեռ պապն է հյուր եկել նվերներով»: Ֆեյսբուքյան իր էջում այս վերտառությամբ տեսանյութ է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
16:44 24.12.2019
Ռուսաստանի միջուկային եռյակում՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային զորքերում, միջուկային հրթիռներով հագեցած ստորաբաժանումներում նոր սպառազինության տեսակարար կշիռը հասել է 82 տոկոսի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում դա միակ ձեռքբերումը չէ, և որ զինված ուժերում որակական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես ՌԴ նախագահը հիշեցրել է, որ այս […]
16:41 24.12.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը: Որպես պատճառաբանություն նշվեց դրա անհիմն լինելը: Հաջորդ դատական նիստը 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 14:00-ին:
16:30 24.12.2019
32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկից»։ Այս մասին տեղեկանում ենք «Փյունիկի» պաշտոնական կայքից: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է։ Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի, և անցկացրած 4 պաշտոնական խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Էդգար Մանուչարյանին և մաղթում հաջողություն։
16:28 24.12.2019
Մեկնարկել են պետական ավարտական քննությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դեկտեմբերի 24-ին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն է հանձնել 3844 12-րդ դասարանցի: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:
16:19 24.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակով դիմել է արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ` իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նամակի տեքստն ամբողջությամբ: Դրանում մասնավորապես նշված է. «Հարգելի բարեկամներ Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ […]
16:10 24.12.2019
Դալմայի այգիների հողօգտագործողներին վտարում են իրենց տներից: Այս մասին հայտնում է Ecolur-ի ֆեյսբուքյան էջը: Հողօգտագործողները հրաժարվում են դուրս գալ տներից, լրացուցիչ ժամանակ պահանջում, նրանց հիշեցնում են՝ իրենց տներից դուրս գալու պահանջ ներկայացվել է վաղուց:
16:08 24.12.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ: Թե ի՞նչ նպատակով է հանդիպումը եղել և ի՞նչ հարցեր են քննարկել, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել: «Այս պահին նպատակահարմար չենք գտնում մեկնաբանել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ սա առաջին անգամը […]
16:00 24.12.2019
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր բերման […]
15:44 24.12.2019
Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունների դադարման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լարիսա Ալավերդյանը 2018 թ. նոյեմբերի 24-ին ընտրվել էր ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի զարգացման նախագահ:
15:26 24.12.2019
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու […]
15:20 24.12.2019
Կիրակի օրը Քիմ Քարդաշյանը գլամուրային տեսքով ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ամուսնու` Քանյե Ուեսթի «Մերի» օպերայի բացմանը: Չորս երեխաների մայրը շարունակել է հիացնել իր տեսքով նաև երեկոյան, երբ դուրս է եկել ընթրիքի այն նույն ոսկեգույն զգեստով, որը կրել էր այդ հիշարժան իրադարձության համար: Զույգի հետ էին նրանց երեխաներից Նորթը և Սեյնթը:
15:00 24.12.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսուհետ անիմաստ է համարում այդ երկրի քայլերը՝ եվրոպական ընտանիքին միանալու ուղղությամբ։ Նա Եվրոպային մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ։ «Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է: Թուրքիան ԵՄ-ի հետ ե՞րբ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: Իսկ որևէ արդյունք կա՞: Ո՛չ: Չէ՞ որ սա մեծ անարդարություն է: […]
14:44 24.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդիպում է անցկացնում ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ: «Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները»,- գրել է վարչապետը:
14:39 24.12.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում նշված է. «Ընկերներ, մենք հիանալի նորություն ունենք: Մոսկվայի մետրոյում՝ Կոլցևայա գծի վրա, գործարկվել է թեմատիկ գնացք՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձի: Թեմատիկ գնացքում հինգ վագոններ են: Նրանցից յուրաքանչյուրի ներքին հարդարանքը նվիրված է ԵԱՏՄ երկրներից մեկին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղըզստանին և Ռուսաստանին: Ուղևորները հնարավորություն կունենան պարզելու հետաքրքիր փաստեր երկրների վերաբերյալ, ծանոթանալ […]
14:36 24.12.2019
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր ԵՊՀ-ից տարվել է ոստիկանություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք՝ հարուցված քրգործի շրջանակներում: Մանրամասները` ավելի ուշ»,- տեղեկացրին ոստիկանությունից: Նշենք, որ ըստ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի […]
13:55 24.12.2019
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին այսօր հարց ուղղվեց՝ ե՞րբ մենք կստանանք խոստացված կործանիչները և քանի՞սը կստանանք: «Ես Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարը չեմ: Ես անգամ ՀՀ ռազմաօդային ուժերի հրամանատարը չեմ, չեմ կարող խոսել թվերի ու ժամկետների մասին: Համապատասխան լիազոր անձինք հարկ եղած տեղեկությունը կտան ճիշտ պահին»,- ասաց դեսպանը: Մանրամասները` տեսանյութում:
13:40 24.12.2019
Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ հոգեբուժարան տեղավորելու և պահելու ընթացքում երեխաների և անգործունակ չափահասների կարծիքը հաշվի չի առնվում. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց անթույլատրելի օրենսդրության և պրակտիկայի վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության և մի շարք այլ իրավունքների: Արտահերթ զեկույցում, մասնավորապես, արձանագրված է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի […]
13:34 24.12.2019
«Դիլիջան» ԲԿ-ի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Դիլիջան» ԲԿ-ն հիմնովին վերանորոգվել է: «Հիմնովին, որովհետև շենքը շատ հին էր, շատ մաշված էր»,- նշեց նա: Կենտրոնի տնօրենը հայտնեց, որ այն վերազինվել է լավագույն բրենդների բժշկական սարքավորումներով: «Ինչպես խոստացել էինք, դիլիջանցիները պետք է իրենց բուժումը ստանան Դիլիջանում: Մենք Ամանորի նախաշեմին գեղեցիկ անակնկալ ենք մատուցում Դիլիջանի […]
13:15 24.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
12:53 24.12.2019
Հայաստանը 54-րդն է Մարդու ազատությունների վարկանիշում, որը հրապարակել է «Ֆրեյզերի ինստիտուտը»։ Այս արդյունքով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը 41-րդ տեղում է։ Վարկանիշը կազմվել է 2017 թվականի տվյալների հիման վրա, քանի որ ըստ հետազոտողների՝ առայժմ ամբողջական հասանելի են միայն այդ տարվա ցուցանիշները, որոնք որպես ազդեցության գործոններ ներառված են ինդեքսի հաշվարկման մեջ։ 2016 թվականի համեմատությամբ […]
12:51 24.12.2019
Կատարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում: Ավելի վաղ […]
12:46 24.12.2019
Արցախում պահվող ադրբեջանցի դիվերսանտների և Ադրբեջանում գտվող հայ պատանդների հարազատները առաջիկայում կարող են փոխադարձ այցեր կատարել ու տեսակցել իրենց ազգականներին: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտն իր համաձայնությունն արդեն տվել է։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
12:39 24.12.2019
Դիլիջանի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվել է, վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով։ Ներդրումային ծրագիրն իրականացրել է Հարություն Քուշկյանը՝ ներդնելով ավելի քան 2,4 մլն ԱՄՆ դոլար: Դիլիջանի բժշկական կենտրոնը սպասարկում է Դիլիջանի և հարակից 6 համայնքների շուրջ 20-25 հազար ազգաբնակչությանը: Բուժհաստատությունն ունի 175 աշխատակից, որից 30-ը՝ բժիշկ: Անհրաժեշտության դեպքում պարբերաբար իրականացվում են Երևանից ևս 35 բժշկի […]
12:23 24.12.2019
«Դիլիջանում բացվում է նոր բժշկական կենտրոն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այժմ ուղիղ եթերով ցույց է տալիս կենտրոնը:
12:22 24.12.2019
Հայաստանի գլխավոր տոնածառը ԱՊՀ երկրներում տեղադրված ամենաբարձր տոնածառերի շարքում 2-րդն է: Տոնածառի բարձրությունը 37 մետր է: Իսկ ԱՊՀ տարածքում ամենաբարձր տոնածառը Թուրքմենստանում է: Այն տեղադրված է Աշխաբադում, տոնածառի բարձրությունը կազմում է 40 մետր: Երրորդ տեղում Տաշքենդի տոնածառն է՝ 36 մետր: Հաջորդը Բաքվի տոնածառն է՝ 34 մետր: Ռուսաստանում` Կրեմլի հրապարակում կանգնեցված տոնածառը գտնվում է 10-րդ հորիզոնականում […]
12:10 24.12.2019
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է «Ալիք մեդիան»: Նախարարները քննարկել են ռազմավարական համագործակցության և համատեղ տնտեսական ծրագրերը, որոնք երկրները միասին են իրականացնում: Նախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 2020-2022 թվականների համագործակցության նոր գործողությունների ծրագիր: Փաստաթուղթը բոլոր ոլորտներում երեք երկրի ընդհանուր շահերի կոնկրետ քայլերն […]
11:54 24.12.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում: Ինչպես հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «2019 թվականի դեկտեմբերի […]
11:30 24.12.2019
Այսօրվանից հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում մեկնարկել են պետական ավարտական քննությունները: Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 3844 12-րդ դասարանցի: Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի 6287 աշակերտ: Իսկ դեկտեմբերի 26-ին […]
11:29 24.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ»: