17:27 23.12.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունև լրացում կատարելու մասին» և «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Հեղինակներն առաջարկում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել […]
17:20 23.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ:
17:12 23.12.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որպես զորակցություն, 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի Հայոց թեմի առաջնորդարանին: «Ի զորակցություն լիբանանահայությանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար […]
17:00 23.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում և դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները: Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ […]
16:46 23.12.2019
Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հյուրընկալվել է թուրքական «A Haber» լրատվականին, հայտնում է Ermenihaber-ը: Պատրիարքը խոսել է ԱՄՆ-ի Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին: Հայ-թուրքական հարաբերությունների անցյալի ու ներկայի առումով նա կրկին ակնարկել է 2 երկրների միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը: Անդրադառնալով ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած դեպքերին՝ Մաշալյանն ասել է. «Մեր անհատական զարգացման […]
16:38 23.12.2019
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի […]
16:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այսօրվա ժողովի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆեդերացիայի քարտուղարի պաշտոնը։ Նա ստացավ 13 ձայն, մրցակիցը՝ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն ընտրություններից առաջ հայտարարությամբ էր հանդես եկել` սթափության կոչ անելով: Արմեն Մելիքբեկյանը […]
16:14 23.12.2019
Տոներին ընդառաջ գնումներն արդեն սկսվում են: Բոլորի մտքում է` ի՞նչ առնել, ո՞ր մթերքն է պետք, ի՞նչն է ամենակարևորը և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չվնասված մթերք, աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը […]
15:54 23.12.2019
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է 2020 թվականի Արցախի նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի թեկնածությունը: Այս թեկնածության առաջադրումն անցել է միաձայն: Հայտարարվել է, որ բոլոր բնակավայրերում քարոզարշավի մեկնարկը կտրվի «Միացում» կարգախոսով:
15:50 23.12.2019
Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ: Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ […]
15:46 23.12.2019
Ռուսաստանը կանի հնարավորը Սիրիայի տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ Մուալեմի հետ բանակցությունների ժամանակ: «Մենք ամեն ինչ կանենք, որ ամբողջ ծավալով իրագործվի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևը, որը ենթադրում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնում»,- ասել է նա: […]
15:36 23.12.2019
2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 314,1 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Ավելին՝ այստեղ:
15:32 23.12.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գոհար Լևոնի Վարդանյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Լևոնի […]
15:26 23.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Դավիթ Խաժակյանի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 17-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել էին, որ, հիմնվելով քաղաքացիների արձագանքների վրա և ելնելով մի շարք այլ հանգամանքներից, ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմում իր […]
15:20 23.12.2019
Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի […]
15:00 23.12.2019
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է DPA գործակալությունը: Ստոլտենբերգը նշել է, որ այժմ դաշինքի և Մոսկվայի միջև հարաբերություններում դժվարություններ կան, ուստի կարևոր է միասին նստել բանակցությունների սեղանի շուրջ:
14:59 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, […]
14:51 23.12.2019
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։ Կոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։ […]
14:46 23.12.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մինչ օրակարգային […]
14:43 23.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին ստորագրել է Հաշվապահական հաշվառման մասին, Աուդիտորական գործունեության մասին, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն […]
14:39 23.12.2019
2018 թվականի համեմատությամբ 2019-ին Սևանի մակարդակը 6 սմ-ով ավելի է, իսկ 1 սմ-ն կազմում է մոտ 13 մլն խմ ջուր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ջրի դիմաց հավաքագրումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել են 840 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են, որ այդ թիվը […]
14:30 23.12.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօրվա նիստը շատ բուռն քննարկումներով և փոխադարձ մեղադրանքներով է ընթանում։ Նիստը վարում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանը, ինչը նույնպես վիճարկման թեմա է դարձել հենց սկզբից։ Քվեարկություններից մեկով, երբ անհրաժեշտ էր պարզել, թե որ կազմակերպությունները պետք է մնան ֆեդերացիայի կազմում, խնդրի պատճառ դարձավ քվեների հաշվարկի կարգը՝ ձեռնպահները պետք է հաշվել, թե […]
14:10 23.12.2019
Հուլիսի 25-ին տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի հետաքննություն էր սկսվել:
14:06 23.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մեղրիի գազաֆիկացմանն ու խմելու ջրով ապահովելուց հետո համայնքներում առաջացող անհարմարություններին: «Մեղրիի գազաֆիկացման համար պատրաստ ենք տրամադրել գումար: Համայնքի կողմից և որոշակի ֆինանսներ տրամադրած սուբյեկտի կողմից իրականացվել է նախագիծը: Կառավարությունը պատրաստակամություն հայտնել է, տարեվերջին այդ գումարի փոխանցումը կկատարենք, Մեղրին կգազաֆիկացվի: Ուղղակի ֆիզիկապես միանգամից […]
14:04 23.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հայաստանի և Արցախի ԱԽ-ների համատեղ նիստի բացման իր ելույթը: «Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որը բացեցի ստորև բերվող ելույթով»,- նշել է նա։
14:00 23.12.2019
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ԱԺ-ում բալային համակարգի քննարկման ժամանակ ասաց. «1.5 մլն ակտի միջից բողոքարկվում է 1 տոկոսը, որը վկայում է այն մասին, որ ունենք քաղաքացիների մեջ իրազեկման մակարդակ էնքան, որ 1 տոկոսն է բողոքարկվում, որից զգալի մասը բողոքարկում են փաստաբանների միջոցով, այսինքն` որոշակի ուղղորդում կամ հավաքագրում ունեն, որ ասում են` գնա էսինչի […]
13:42 23.12.2019
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ: Միկրոբիզնեսով կարող են զբաղվել նրանք, ովքեր ունեն մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն: Նոր համակարգը փոխարինելու է ընտանեկան ձեռնարկատիրության, ինքնազբաղված անձանց, և որոշ դեպքերում նաև արտոնագրային հարկի համակարգերին: Միկրոբիզնեսով զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության տեսակների ցանկն առանց փոփոխության ներկայացված է Հարկային օրենսգրքում. նրանք են՝ կոշկակարները, ժամացույց վերանորոգողները, […]
13:33 23.12.2019
ՀՀ ԱԺ-ում գումարվել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստում 2 օրենքի նախագիծ է քննարկվում՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքում՝ «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու […]