21:14 04.12.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է զինկոմիսարիատի աշխատակցին հարվածած զորակոչիկի ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և խոստովանել կատարածը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում թիվ 1 զինվորական կոմիսարիատի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ նույն օրը […]
20:52 04.12.2019
Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը՝ արմատախիլ անելու կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից իր տեղակալին բերման ենթարկելու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:28 04.12.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածություն համաձայն՝ ՌԴ Կրասնոդարի հայ համայնքի կողմից Սիրիայի հայ համայնքի համար հավաքագրված շուրջ 80 տոննա հումանիտար օգնության բեռը ՌԴ ՊՆ անմիջական օժանդակությամբ հասել է քաղաք Հալեպ։ Առաջիկա օրերին այն կբաժանվի հայ համայնքին և Հալեպի բնակչությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր […]
20:20 04.12.2019
Իռլանդիան վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ «ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան «ոգևորված էր 2018 թվականի գարնան խաղաղ դեմոկրատական նվաճումներով Հայաստանում և կշարունակի խրախուսել և աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը […]
19:50 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանում անցկացված «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովի մի խումբ մասնակիցների՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին, «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արհեստական բանականության զարգացման ծրագրի ղեկավար Դմիտրի Տուրչինին և «Մայքրոսոֆթ» ընկերության՝ ԱՊՀ տարածքում հաճախորդների ծրագրի ղեկավար Աստղիկ Դալլաքյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին […]
19:30 04.12.2019
Պետական ավարտական քննությունները կամ-կամ տարբերակով՝ աշակերտի ընտրությամբ մասնակցելու փորձը ավագ օղակի աշակերտության համար կիրառվում է արդեն երկու տարի: Առաջին կիսամյակի ավարտին ու նախամանորյա տրամադրությամբ քննական շաբաթը այն աշակերտների համար է, որոնք տվյալ առարկաներից միասնական քննություններ չեն հանձնելու: Դեկտեմբերին հանձնելով՝ աշակերտին, ըստ էության, հաջորդ կիսամյակում նույն առարկան ուսումնասիրելու դեպքում ազատ գրաֆիկի հնարավորություն է տրվում: Հայտերից պարզ […]
19:24 04.12.2019
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին։ Վարչապետը բացատրեց, որ կրթության ոլորտում քաղաքականությունը վարում է ոչ թե ԿԳՄՍ նախարարը, այլ կառավարությունը։ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ խոսքը ոչ թե ուսանողների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը «կոռումպացված իշխանությունների հենասյուներից» է […]
19:12 04.12.2019
Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: On the margins of 26th #OSCE Ministerial in #Bratislava meeting of #Armenia FM @ZMnatsakanyan w/ @OSCE Minsk […]
19:03 04.12.2019
Գարեգին Նժդեհի մասին հարց հայ-ռուսական հարաբերություններում չկա։ Դա օգտագործվում է որպես սադրանք որոշ ուժերի կողմից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ դրանով փորձ է արվում սրացումներ մտցնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Նժդեհի անձին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Բալկանյան պատերազմին և Առաջին համաշխարհային պատերազմին նա մասնակցություն է ունեցել որպես ռուսական […]
18:49 04.12.2019
Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ծանոթ է Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին ու բավարարված է դրանցով։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք ծախելու հնարավոր գործարքներին, Փաշինյանն ասաց, որ այդ հարցը մշտապես լինելու է Հայաստանի կառավարությունների օրակարգում՝ անկախ այդ կառավարությունների ճաշակներից, քանի որ դա ազգային անվտանգության հարց է։
18:47 04.12.2019
Ինչո՞ւ են ոստիկանությունը և մի քանի այլ պետական մարմիններ պետական միջոցներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ժամանակ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարց տվեց ԼՀԿ անդամ Մանե Թանդիլյանը՝ մեկնաբանելով, որ իրենք հիմնադրամի դեմ ոչինչ չունեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գուցե դա ավանդույթ է ոստիկանությունում, և որ ոստիկաններն իրենց միջոցներն են հավաքել ու փոխանցել հիմնադրամին։ Փաշինյանը […]
18:45 04.12.2019
Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կարող է հրապարակվել հնգակողմ հայտարարություն, դա ընդամենը նշանակում է, որ մասնակիցները կարող են իրենց բանակցությունների բովանդակության մասին հայտնել այդ հայտարարությամբ։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «[Բանակցությունների] սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա»,- ասաց Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Վարչապետի խոսքերով՝ ներկայումս դեռ պետք է պարզաբանումներ […]
18:30 04.12.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաև […]
18:17 04.12.2019
ԲՀԿ խմբակցության կողմից բիզնես միջավայրի վերաբերյալ դժգոհությունները ժամանակագրորեն սկսել են այն ժամանակ, երբ քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ժամանակ թույլլ տրված չարաշահումների վերաբերյալ, և գործն առնչվում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը։ «Այ, «Հյուսիս-հարավ» պրոյեկտը շատ լավ ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են էդ նախագիծը, որպես […]
18:06 04.12.2019
«Մեկուկես տարվա ընթացքում ձևակերպել ենք Հայաստանի և Արցախի նոր ասելիքը Լեռնային Ղարաբաղի հարցում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով բանակցությունների ներկա փուլը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների ու ժողովուրդների պատկերացումները լիարժեք, 100 տոկոսով նույնական են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, ապա, ըստ Նիկոլ […]
18:00 04.12.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, […]
17:55 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
17:42 04.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կասկածի տակ դրեց խոշոր սեփականատեր, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի այն պնդումները, որ Երևանի քաղաքապետի հետ հանդիպում ունեցած էմիրաթցիները եղել են Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարի ներկայացուցիչներ։ Նա ասաց, որ եթե այդ մարդիկ լինեին շեյխերի ներկայացուցիչներ, ապա կարող էին դեսպանության միջոցով դիմել իրենց, ոչ թե Գագիկ Ծառուկյանի միջոցով հանդիպում կազմակերպել Հայկ Մարությանի հետ։ Սակայն […]
17:38 04.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան […]
17:23 04.12.2019
Եթե Երևանում բնական աղետ լիներ կամ ջրհեղեղ, անտրամաբանական կլիներ որևէ օգնության մերժում։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պատասխանելով Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած ԿամԱԶ-ների մասին հարցին։ «Ես կարծում եմ, որ էն իրավիճակը, որ աղբի հետ կապված կար, դա, ըստ էության, բնական աղետի նման բան էր Երևան քաղաքում»,- ասաց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է գործարար Սամվել Ալեքսանյանի […]
17:08 04.12.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Գնում եմ տուն։ Շնորհակալ եմ բոլորին»: Հիշեցնենք` Արա Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն այսօր փոխարինվել է գրավով: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Վարդանյանին:
16:56 04.12.2019
Հայաստանի իշխանությունների ասած ասելիքն ավելի հասկանալի և ըմբռնելի է դառնում Հայաստանի գործընկերների համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ պետություններից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ դժգոհությունը։ Վարչապետն ասաց, որ վերջին շրջանում հնչած հրապարակային հայտարարությունները հիմնավորում են դա։ Չնայած դրան՝ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է շարունակի այդ խոսակցությունները։ Նա ասաց, որ Բիշքեկում […]
16:49 04.12.2019
Կառավարությունն այսօր օրենքի համաձայն մասնակցում է Ազգային ժողովի նիստին խորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանելու համար։ Գործադիրը, սակայն, այսօր ներկայացել է նեղ կազմով։ Ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2 փոխվարչապետները և 12 նախարարներից ընդամենը 6-ը։ Նիստը վարող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք գտնվում են գործուղումներում կամ արձակուրդում։ Նիստից, հիշեցնենք, բացակայում է նաև ԲՀԿ խմբակցությունը․ նրանք քաղաքական բոյկոտ […]
16:44 04.12.2019
Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, Ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ […]
16:39 04.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատշաճ շահագրգռություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին: «Օրերս Գագիկ Ծառուկյանի կողմից տեղեկություն հրապարակվեց առ այն, որ քաղաքապետ Մարությանը պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերել Աբու Դաբիի թագաժառանգի առաջարկին՝ ներդրում իրականացնելու կենտրոնում […]
16:14 04.12.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության բոլոր պատգամավորները որոշել են մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ամսական 10.000 ՀՀ դրամ սեփական աշխատավարձից տրամադրելու համահայկական ակցիային: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է խմբակցության՝ այսօր տեղի ունեցած նիստում: «Անուրանալի է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը Արցախի […]
15:59 04.12.2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը: Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և […]
15:51 04.12.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը մեկնաբանեց ԱԺ նիստը բոյկոտելու պատճառը՝ նշելով, որ դա ուղղված չէ ո՛չ կառավարության, ո՛չ էլ վարչապետի դեմ: Նրա խոսքերով՝ բոյկոտն ուղղված է ԱԺ իշխող ուժի այն ներկայացուցիչների գործողությունների դեմ, որոնք մոռացել են՝ ինչի համար են գործուղված: Պետրոսյանը դժգոհում է, որ, իր ձևակերպմամբ, շատ են զբաղվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձը […]
15:47 04.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունների շուրջ: […]
15:39 04.12.2019
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա այսօրվա ընթացքում ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու […]