TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Ա․ Վանեցյանի և ՀՔԾ պետ Ս․ Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրգործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա․ ՔԿ

13:53 05.12.2019

www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնալսած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: ՀՀ քննչական կոմիտեից հրապարակման առնչությամբ հայտնում են, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ […]

̰
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը արգելափակող սենատորը Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

13:40 05.12.2019

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են […]

̰
Սևանա լճի հարցը քննարկվում է ԱԺ կիսադատարկ դահլիճում

13:30 05.12.2019

Իմքայլական Վարազդատ Կարապետյանն իր նախագծով առաջարկում է հավելյալ կարգավորումներ մտցնել Սևանից ջրառը սահմանափակելու համար։ Դրա համար նա առաջարկում է սահմանել, որ կառավարությունը կարող է նման հարցով ԱԺ դիմել միայն որոշակի դեպքերում։ Այս մասին իր նախագիծը նա այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց կիսադատարկ դահլիճում։ Կարապետյանը բացատրեց, որ երկրորդ ընթերցումից առաջ որոշակի փոփոխություններ են արել, և կառավարությունը կկարողանա […]

̰
̰
Իշխանությունները չեն կարող անվերջ շոուներով ու կալանավորումներով կերակրել հասարակությանը. Գևորգ Պետրոսյան

13:10 05.12.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային ելույթը կարող էր հիմք լինել, որ ցանկանային նրան լռեցնել. «Այնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրները, և բնական է, որ դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել։ Բայց, լինելով իրավաբան, ես չեմ կարող հստակ պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ […]

̰
Կադաստրի պետական կոմիտեն նոր ղեկավար ունի

13:07 05.12.2019

ՀՀ կառավարությունն որոշում ընդունեց Սուրեն Թովմասյանին նշանակել Կադաստրի կոմիտեի ղեկավար: Թովմասյանը խոստացավ ներդնել բոլոր ջանքերը կադաստրի համակարգը բարեփոխելու և արդյունավետ ծրագրերն իրականացնելու համար: «Ներկա պահին աշխատում եմ որպես Ճարտարապետության, շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս: Երկար տարիներ մասնագիտական գործունեություն եմ ծավալել այս ոլորտում: Վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում այս ոլորտում շոշափելի փոփոխություններ կտեսնեն»,- ասաց […]

̰
Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում. Գևորգ Պետրոսյան

12:53 05.12.2019

Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄԷ դսպանության տարածած հայտարարությանը, որ Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան: «Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում։ Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել: […]

̰
750 բառ. նախագծի անվանումն այնքան երկար էր, որ ԱԺ-ում այն չհիշատակեցին

12:46 05.12.2019

Ազգային ժողովում քննարկվող հարցի անվանումը ունի 750 բառ։ Դրա միայն անվանումը տեղավորվում է A4 չափի 3 էջում։ Այդ էր պատճառը, որ ո՛չ նիստը նախագահող Լենա Նազարյանը, ո՛չ բովանդակությունը ներկայացնող արդարադատության փոխնախարարը չկարդացին դրա անվանումը: Նախագիծը վերաբերում է հանրային ու այլ ծառայությունների ոլորտի կարգավորմանը։ Նախատեսվումէ  դրանով որոշակի ներդաշնակեցում մտցնել հանրային և այլ ծառայություններում, որպեսզի դրանք նույնական […]

̰
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծ կքննարկի

12:43 05.12.2019

Օրինագիծը մի շարք խիստ պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի նավթի և գազի ոլորտի վրա, որը կազմում է երկրի եկամտի 40%-ը:

̰
Այս նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, ուղևորահոսքն աճել է 9.4 տոկոսով. «Զվարթնոց»

12:40 05.12.2019

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայաններից: 2019թ. նոյեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 10.1 տոկոսով: Եթե 2018թ. նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202,915 ուղևոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը […]

̰
Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկի թաղամասում ՀՀ քաղաքացի է դանակահարվել

12:21 05.12.2019

Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկի թաղամասում հոսպիտալացվել է ՀՀ քաղաքացի՝ ծնված 1985 թ.: Վերջինս վիրավորում է ստացել կենցաղային վեճի ժամանակ: Տղամարդը պատմել է, որ իր վրա հարձակվել են երեք անծանոթներ և դանակահարել: Նույն օրը ոստիկանները ձերբակալել են կասկածյալին՝ Ուզբեկստանի քաղաքացուհու, ծնված 1981 թ.: Պարզվել է, որ հարբած վիճաբանության ժամանակ նա դանակահարել է հյուրին: Հաղորդվում է, որ ՀՀ […]

̰
Թուրքիան Հայաստանին կոչ է արել հրաժարվել հողային հավակնություններից

12:14 05.12.2019

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչները հայտնել են այն երեք պայմանները, որ պետք է Հայաստանը կատարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Դեսպանության խոսնակ Հուսեին Ալտինալան  նշել է, որ Հայաստանը «պետք է ազատի Լեռնային Ղարաբաղը և մի քանի շրջան», հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, ինչպես նաև «թուրքական հողերի նկատմամբ հավակնություններ չունենա»: […]

̰
Կառավարությունը փուլային եղանակով անցում կկատարի անկանխիկ եղանակով կենսաթոշակ վճարելուն

12:06 05.12.2019

Մինչ այժմ սահմանված էր, որ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում անկանխիկ կամ կանխիկ եղանակով: Անկանխիկ եղանակով ստացող թոշակառուն պետք է ներկայանա բանկ ամեն տարի և ստորագրի ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն: Հիմա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել կարգը` փուլային եղանակով անցում կատարել անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալուն: Հարցը հավանություն է ստացել […]

̰
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար

11:31 05.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել Դիլիջան համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախնական քննության տվյալներով՝ Դիլիջան համայնքի ղեկավարը, 2005 թվականի զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, Դիլիջան […]

̰
Շրջիկ մեքենա-սրճարանների մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

11:00 05.12.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց շրջիկ մեքենա-սրճարանների գործունեությունը կանոնակարգելու մասին նախագիծը, որով չափանիշներ են սահմանվում նման առևտուրը կազմակերպելու համար։ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցության անդամները՝ դեմ։ Շրջիկ սրճարանների գործունեության կանոնակարգման համար առաջարկվում է, որ այդ մեքենաների աշխատանքի թույլտվությունները տա Երևանի քաղաքապետը։ Առևտրի այս կետերը, ըստ նախագծի, պարտավոր կլինեն […]

̰
Թանդիլյանն առաջարկում է քննարկել Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը

10:50 05.12.2019

Ազգային ժողովում ԼՀԿ խմբակցության անունից հարցապնդման քննարկումից հետո խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն առաջարկեց Ազգային ժողովի անունից առաջարկ ուղարկել վարչապետին՝ քննարկելու Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարումը (կամ հրաժարականը) շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։ «Իմ քայլը» խմբակցության անունից Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու։ Իսկ ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի […]

̰
ԱԺ-ում ստեղծվեց Երևանի քաղաքապետարանին տրամադրված նվիրատվությունները քննող հանձնաժողով

10:42 05.12.2019

Ազգային ժողովում այսօր ստեղծվեց սեպտեմբերից Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները քննող հանձնաժողով, ինչը ԼՀԿ խմբակցության նախաձեռնությունն է։ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այն ստեղծվում է ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրություններով։ Խնդիրը վերաբերում է նրան, որ ըստ Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ու Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչների՝ այդ նվիրատվությունների ընդունման մեջ կոռուպցիոն ռիսկեր կան։ ԼՀԿ անդամները տարակուսելի են համարում […]

̰
Մնացականյանն ընդգծել է ԼՂ կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը

10:30 05.12.2019

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների […]

̰
Ամանորը դիմավորենք իրար հետ՝ Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան

10:13 05.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամանորը դիմավորենք իրար հետ՝ Հանրապետության Հրապարակում»։ Գրառմանը կից վարչապետը հրապարակել է Կառավարության պատրաստած տոնական հոլովակը՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ։ «Խելահեղ տոն է լինելու»,-խոստացել է Բրեգովիչը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2485242175129496?__xts__[0]=68.ARDfGMpUGiZsLbb3kmJRsB5UhgBGuyjXryfyCXebtlRyWleKLOIe6QAlzfjASROyLDzmcMimQ50V6Y6bJSekyBFOljdSb-G2RsTT1BmMQ9DTKyaY8RhI9extszZXHaWHvqetZpffhdYZSoqED9_tubPlFyKSEPB97JjwiFetEqyNvQtGUwo0LyUvQWcL_n7oQpRgGglDnYbOEtdAzyOpVdPlwRAQgt7vq4ymnq4_6m55BC36iHKAyN4QeA6gkMHSlXYNVNBSYU7TjjWvkrZv9Nxc2kYO8aaNnp4toQyhijtY7YVzMCNuvma8seuvNI1y_xWt7md1rZlnnsAhIalXudaWkL7WdW4ByryGbUpr-l9I09jsgYgEHM8hRCBP4vKIPdTBXFyldyiH2E2NYrFnH6FotiKQSHID_aFiKQaKr5wn4nuvWCLd3yd2qSna9qd6rJbgnGyW_K3cPmQj4IwYfkindT0aPWlFYlSl8iFi9h7kgChJRqC2KLitvP2CvWlqprNuJQ&__tn__=-R

̰
Սկրիպալների գործի շրջանակում ֆրանսիական Ալպերում լրտեսական բազա է հայտնաբերվել․ Le Monde

09:41 05.12.2019

Արևմտյան հատուկ ծառայությունները պարզել են, որ 15 ռուս լրտեսներ Ալպերի ֆրանսիական հատվածն օգտագործել են որպես բազա՝ Եվրոպայի ողջ տարածքում օպերացիաների իրականացման համար։ Նրանք եղել են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության էլիտար ստորաբաժանման աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է ֆրանսական Le Monde-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ այդ լրտեսներից մեկն էլ, ըստ ամենայնի, մասնակից է եղել նախկին կրկնակի գործակալ […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի սկզբին․ Ադրբեջանի ԱԳՆ

09:20 05.12.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Բրատիսլավայում նախարարներն ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» […]

̰
Հրաձգություն ԱՄՆ ռազմաբազայում․ կան զոհեր

09:10 05.12.2019

ԱՄՆ Հավայի նահանգում գտնվող ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր բազայի նավաշինարանի տարածքում հրաձգություն է իրականացվել։ Նավաստին կրակ է բացել՝ վնասվածք հասցնելով 3 մարդու։ Նրանցից 2-ը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել են։ Նշվում է, որ զոհերն ու վիրավորը քաղաքացիական անձինք են։ Չարագործն ինքնասպան է  եղել։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Մոտ 100 […]

̰
Վարդենիսում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է

08:43 05.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 08:32-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» հատվածում, […]

̰
Լոնդոնում կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

23:30 04.12.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Լոնդոնում երկու նախագահների միջև կայացած հանդիպումն անկացվել է դռնփակ պայմաններում և այն տևել է շուրջ կես ժամ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով Էրդողան-Թրամփ հանդիպմանը, գրառում է […]

̰
Աբու-Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատան պարզաբանումը

23:24 04.12.2019

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում

23:00 04.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, […]

̰
Ջայլամաբուծական ֆերմայում հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ

22:30 04.12.2019

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:

̰
Բրատիսլավայում մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

22:18 04.12.2019

Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայցուցչի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիևային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի․ News.am

22:05 04.12.2019

Արցախը երբեք չի ունեցել որևէ բարդույթ որևէ ազգության հանդեպ։ Մենք չունենք ատելություն ադրբեջանական ժողովրդի հանդեպ, քանի որ մենք չենք պայքարում ադրբեջանցի ժողովրդի դեմ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ղարաբաղում մուղամ լսելու Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի ցանկությունը և ՀՀ վարչապետի տիկին Աննա […]

̰
Կապանի «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է

21:43 04.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, […]

̰
BACK_TO_TOP