18:49 05.12.2019
Ի պատասխան Փելոսիի հայտարարության՝ Սպիտակ տան ներկայացուցիչը մատնանշել է Թրամփի նախագահության օրոք երկրի ձեռքբերումները:
18:31 05.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող […]
18:29 05.12.2019
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանությամբ է հանդես եկել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա այդ մասին արտահայտվել է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Չավուշօղլուն կարծում է, որ սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ, մնում են չլուծված: «Մենք պետք է լուծում գտնենք՝ միջազգային իրավունքի համապատասխան լուծում, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության վրա»,- ասել է […]
18:18 05.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամիսը 10 000 դրամ նվիրատվություն անելու մարտահրավերին: «Ընդունելով Սիփան Փաշինյանի մարտահրավերը՝ միանվագ կատարած նվիրաբերությանս ավելացրի ամսական 10000 դրամ նվիրատվություն։ Մարտահրավեր եմ նետում բոլոր գործընկերներիս, սիրով սպասում եմ ձեր արձագանքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: Սուրեն Պապիկյանի մարտահրավերն ընդունել է նաև […]
18:10 05.12.2019
Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ինքնալուծարման դիմում էր ներկայացրել երկրի նախագահին:
18:00 05.12.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար։ «Քիչ առաջ Նիդեռլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
17:33 05.12.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է մամուլի հրապարակումներին, որոնցում նշվում էր՝ Թուրքիան 2016-ին պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա: «Վերջերս լրատվամիջոցներում էր հայտնվել մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողության մի ծրագիր: Այս թեմայի վերաբերյալ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին մի շարք հարցադրումներ ենք ուղղել»,- […]
17:24 05.12.2019
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությանը: «Կարծում եմ` այս իշխանությունը ձևավորած ուժի և այդ իշխանության կողմից ձևավորված իրավապահ մարմինների կողմից կա լիարժեք վստահություն` ի տարբերություն Հանրապետականի ու իրենց տարածած հայտարարությունների»: Ճշտող հարցին, թե արդյո՞ք չկա քաղաքական […]
17:21 05.12.2019
Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախորդ օրը իր տեղակալին` Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին, ասել է, որ ցանկացած դեպքում կոռուպցիան պետք է պատժվի: «Ցանկացած դեպքում, երբ որ լինին կոռուպցիա, թաթիկները կկտրվեն: Իմ ամեն ելույթը կոռուպցիայի մասին է: Եվ ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում, եթե չեմ սխալվում»: Նաև նշել է, որ ինքը չի հարցաքննվել, […]
17:05 05.12.2019
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և […]
17:04 05.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական համաժողովին: Նա, մասնավորապես, ասել է. «Երեկ իմ ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացրինք հերթական խորհրդակցությունները, թվով հինգերորդն այս տարվա ընթացքում: Այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ […]
17:01 05.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք 2010 թվականին կազմակերպել են ՀՀ կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված Գեղարքունիքի մարզում գտնվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումը՝ այդ […]
17:00 05.12.2019
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ադրբեջանի վարքագիծը միշտ նույնն է եղել, այստեղ զարմանալի կլիներ միայն այն, եթե այդպես չանեին։ Հուսամ, որ շատ շուտով ՀՀ ԱԳ նախարարն իր խոսքը կասի ելույթով, հարցազրույցով, հայտարարությամբ կամ որևէ այլ ձևով, բայց կասի իր/ մեր մոտեցումը։ Հասկանում եմ, որ եղած սուղ […]
16:52 05.12.2019
Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է փոխնախարար Գևորգ Լոռեցյանի՝ կոռուպցիոն հավանական գործարքի մեջ ներքաշված լինելու մասին լուրին: Նախարարի խոսքերով` ինքը տիրապետում է այն տեղեկությանը, որը տարածել է ԱԱԾ-ն և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ ավելին ասել չի ցանկանում: Ճշտող հարցին, թե գոհ եղե՞լ է փոխնախարարից, Արայիկ Հարությունյանը ասել է, […]
16:50 05.12.2019
2020 թվականի բյուջեում նոր ծրագրեր և ծախսեր անելու համար Ազգային ժողովի պատգամավորները 160 առաջարկություն են ուղարկել կառավարություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդ բոլոր ծրագրերը միասին 368 միլիարդ դրամի նոր ծախսեր են ենթադրում։ Իմքայլական Բաբկեն Թունյանի հարցին պատասխանելիս նախարարը ներկայացրեց նաև այդ ծախսերի առաջարկները ըստ խմբակցությունների․ ԲՀԿ – […]
16:42 05.12.2019
ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր […]
16:41 05.12.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք […]
16:39 05.12.2019
ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով. «Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով։ Սոցիալական ներգրավվածություն ու […]
16:12 05.12.2019
Խորհրդարանում բյուջեի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ 4 առաջարկ է ներկայացրել, բոլորը մերժվել են։ Պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից պահանջեց «կանգնել ու ուղիղ պատասխանել», թե որն է պատճառը։ «Ես այլընտրանք չունեմ էլ, ճիշտն ասած, կանգնած եմ, և ուղիղ էլ պիտի ասեմ»,- կատակեց Ատոմ Ջանջուղազյանը, ինչից հետո ծիծաղ լսվեց […]
15:55 05.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Taxi Battle նախագծի առաջիկա թողարկման համար իրենց վարորդական հմտություններով մրցել են «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը և երգչուհի Աննա Խաչատրյանը: BRAVO.am-ն այցելել է նկարահանման հրապարակ՝ պատմելու կադրից դուրս մնացած հետաքրքրական դրվագների մասին: Դժվարություններ՝ հանուն բարի նպատակի Նախագծի հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը լավ գիտի՝ ինչ դժվարություններ են հաղթահարում հայտնիներն առաջին […]
15:31 05.12.2019
Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, […]
15:19 05.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,– ընդգծել է […]
14:51 05.12.2019
Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ դեկտեմբերի 6, 7 և 8-ին նշանակվել են Երևան-Գյումրի-Երևան №102/103 արագընթաց էլեկտրագնացքների լրացուցիչ ուղերթներ: Նշված օրերին լրացուցիչ գնացքներ Երևանից կմեկնեն ժամը 10:30, Գյումրիից՝ 19:40: Այսպիսով, ուղևորների հարմարավետության համար հիշատակի օրերին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն երկուական արագընթաց և երեքական սովորական էլեկտրագնացքներ: Երթևեկության կարգին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պաշտոնական կայքի «Ուղևորատար […]
14:24 05.12.2019
Ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ, նաև երբեմն դժբախտություն են բերում որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը և կից լուսանկարներ տեղադրել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «? Օրերս հերթական դեպքն է գրանցվել: 10 տարեկան երեխան պայթուցիկ է գնել ու վնասվածք ստացել: […]
14:14 05.12.2019
Լիտվայի Delfi պարբերականի լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը նոյեմբերի 14-ին ծավալուն հարցազրույց է անցկացրել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։ Այս մասին հայտնում է ԵՊՀ ցեղասպանագիտության բաժանմունքը: Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի հարց է, և մի օր դա տեղի կունենա։
14:03 05.12.2019
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարությամբ է հանդես եկել Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության առնչությամբ: Ermenihaber-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ․ «Թուրքիո հայ հավատավոր ժողովրդին «Քարերը կտրելու (թափելու) ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը» ( Ժող. 3:5) Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված և տարիներ տևած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար […]
14:00 05.12.2019
Ռուսական ТурСтат տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստան ամենաշատ այցելող զբոսաշրջիկների երկրների վարկանիշը 2019 թվականի 9 ամիսների համար՝ հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը: Հայաստանը մտել է ներգնա տուրիզմի առաջին տասնյակի մեջ, սակայն հանրապետությունից դեպի Ռուսաստան ուղևորությունների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է: 2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է այցելել 420 հազար մարդ, իսկ 2018-ին այդ ցուցանիշը 17 հազարով […]
13:56 05.12.2019
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ […]