16:00 28.11.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
15:19 28.11.2019
Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիր, որի շահառուների խմբերն են. 1) Ընտանեկան նպաստի […]
15:10 28.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և […]
15:06 28.11.2019
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա գտնվում է 102-րդ տեղում: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1765 2. Ֆրանսիա – 1733 3. Բրազիլիա – 1712 4. Անգլիա – 1661 5. Ուրուգվայ – […]
15:05 28.11.2019
Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները […]
15:00 28.11.2019
Կառավարությունը, այսօր ի թիվս այլ ռազմավարությունների, հաստատեց նաև արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախատեսվում է․ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար): Փակել «Գորիս» քրեակատարողական […]
14:42 28.11.2019
«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]
14:42 28.11.2019
ՌԴ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի […]
14:24 28.11.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հերթական փակ քննարկումն է անցկացնելու, և մեզ տեղեկություններ են հասել, որ հերթական հրավիրյալն են ունենալու, և այդ մարդը լինելու է պաշտպանության նախարարությունից: Մեր թղթակցի տեղեկություններով` նա այն մարդն է, որը 2016թ. եղել է ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ էության, հանձնաժողովը փաստացի քննելու և լսելու է […]
14:21 28.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ երկրի ղեկավարների ստորագրությունները ընդունված փաստաթղթի տակ և գրել է. «Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցինք»:
14:17 28.11.2019
ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հատկապես անդրադարձել է քննարկվող պարտադիր առողջության ապահովագրության հարցին՝ նշելով դրա ընդունման դեպքում սպասվող արդյունքները: Արսեն Թորոսյանի խոսքերով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը թույլ կտա բարձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը, բացի դրանից՝ մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են […]
13:59 28.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և […]
13:44 28.11.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: «Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- […]
13:40 28.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ` վերանորոգված ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, նոր թանգարան. Մանրամասները` տեսանյութում:
13:34 28.11.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հնչեցրած գնահատականով՝ 2020-2021 թվականների պետական գույքի մասնավորեցումից՝ վաճառքից, իրենք ակնկալում են ստանալ նվազագույնը 48 միլիարդ դրամ։ Այս գնահատականը այսօր նա հնչեցրեց կառավարության նիստին։ Գործադիրի նիստում ներկայացվեց և ընդունվեց պետական գույքի կառավարման ռազմավարությունը, որում էլ ներառվել էր այս թիվը։ Տերտերյանն ասաց, որ այդ գնահատականը խիստ զգույշ է, ու […]
13:29 28.11.2019
Զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական պարապմունքներ:
13:28 28.11.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը տեղի կունենա 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա դա ասել է Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, […]
13:15 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ […]
13:11 28.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են […]
13:06 28.11.2019
Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։ ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը: Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները, […]
12:59 28.11.2019
Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, ցրելու մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշված որոշումը բացատրվում է նրանով, որ խորհրդարանի ներկա կազմը «չի համապատասխանում երկրի ղեկավարի կողմից վարվող քաղաքականությանը, և փաստացի մնացել է երկրում անցկացված բարեփոխումների առանցքից դուրս»: Խորհրդարանի արձակման հարցը կքննարկվի նոյեմբերի 29-ին, Միլի Մեջլիսի նիստում: […]
12:58 28.11.2019
Նորքի անտառներում կառավարության այսօրվա որոշմամբ կաթիլային ոռոգում կանցկացվի՝ անտառը պահպանելու համար, սակայն այդ տարածքում սկսվող հրդեհների հարցը դա չի լուծի։ Կառավարության այսօրվա նիստում խնդրի մասին ահազանգեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ կաթիլային ոռոգումը միայն արմատներն է ջրում, իսկ հրդեհները լինում են հիմնականում խոտածածկ տարածքների պատճառով։ Նախարարը հարցրեց, թե ինչ պետք է անել այդ խոտածածկ […]
12:51 28.11.2019
Կառավարությունն ընդունեց ֆինանսների նախարարության գործողությունների ռազմավարությունը՝ 2019-2023 թվականների վերաբերյալ։ Գործադիրի նիստում ֆինանսների նախարարը բացատրեց, որ փաստաթուղթը կազմելիս իրենք որպես անկյունաքար ընդունել են կառավարության ծրագիրը։ Նախարարը նշեց, որ ռազմավարության կազմմանը մասնակցել են նաև միջազգային գործընկերները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները։ Ռազմավարության մեջ են մտնում հարկաբյուջետային կարգապահության բարձրացումը, ստվերի կրճատումը, ինչպես նաև պետական պարտքի արդյունավետ կառավարումը։
12:44 28.11.2019
Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը, հայտնում է ermenihaber.am-ը: Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ: Հովվի` Վանա լճի […]
12:34 28.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում կառավարության՝ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացվեց 6 մլն դրամ: Գումարը տրվում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով։
12:26 28.11.2019
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին հարցը: ՀՀ առողջապահության նախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է. «Նախագիծը ենթադրում է Շիրակի մարզում ներկայում գործող «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ծննդատան շենքի կառուցման նպատակով տարածքի հատկացում: Հիվանդանոցի ղեկավարության և շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի միջև […]
12:11 28.11.2019
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Կառավարության որոշմամբ` «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածք է հատկացվել: «Ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել հիվանդանոցին հարակից ՀՀ սեփականության իրավունքով պատկանող՝ Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որևէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։ Հողահատկացումից […]