12:05 28.11.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կալանքի տակ գտնվելը չի խոչընդոտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել` վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջը` Բելլա Քոչարյանին։ Նրանք կապը պահպանում են։ […]
12:04 28.11.2019
«Ռոման» ներկայացրել է թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի 5-րդ տուրի «Իստանբուլ Բաշաքշեհիր»-ի դեմ խաղի համար: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է հռոմեական թիմի հայտացուցակում։ Մխիթարյանը դուրս չի եկել խաղադաշտ արդեն շուրջ երկու ամիս: Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին «Լեչչե»-ի դեմ խաղում: «Իստանբուլ Բաշաքշեհիրի»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր:
11:55 28.11.2019
Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն Գյումրիում)։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին […]
11:46 28.11.2019
Կառավարության այսօրվա որոշմամբ` 475 միլիոն դրամ (մոտ 1 մլն դոլար) ուղղվեց ԱԻՆ հրշեջ-փրկարարների աշխատավարձին կից հավելավճարները վճարելուն։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը բացատրեց, որ խոսքը հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մասին է։ Պարզվեց՝ հաջորդ տարվա բյուջեում այդ հավելավճարների ֆինանսավորումը նախատեսված է, սակայն հաջորդ տարվա համար։ Իսկ մինչև տարեվերջ այդ գումարների տրամադրման համար, ըստ Ցոլակյանի, հենց այդքան գումար է պահանջվում։ […]
11:30 28.11.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն: Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Թեյմուրազ Կեկելիձեին: Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ […]
11:20 28.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն: Իրականացված մեծածավալ քննչական և […]
10:54 28.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]
10:40 28.11.2019
Պարբերականը հաղորդում է, որ Ռուսաստանը հարգանքի տուրք է մատուցել Գոհար Վարդանյանի հիշատակին:
09:41 28.11.2019
Ալբանիայի իշխանությունների կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Հաղորդվում է ավելի քան 650 վիրավորի մասին։ Այս մասին փոխանցում է Albanian Daily News-ը։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել մոտ 45 մարդու։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Տիրանայից մի […]
09:31 28.11.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենք՝ Հոնկոնգում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Օրենքը նախատեսում է Հոնկոնգի հետ առևտրային հարաբերությունների ամենամյա վերանայում, ինչպես նաև պատժամիջոցներ անձանց դեմ, ովքեր պատասխանու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտման համար։ Բացի այդ, Թրամփն օրենք է ստորագրել ոստիկանական որոշ հանդերձանքի՝ Հոնկոնգ մատակարարման […]
09:18 28.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում։ Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է […]
09:14 28.11.2019
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված […]
08:47 28.11.2019
Պանկիսի կիրճի Սակոբիանո գյուղում տեղի ունեցած կռվի հետևանքով 1 մարդ է սպանվել, 4-ը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են: Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սկսվել է հետաքննություն՝ կանխամտածված սպանության հոդվածով: Ձերբակալվածներ դեռևս չկան։ Տեղի բնակիչները չեն բացառել, որ միջադեպը կարող է կապված լինել Պանկիսի կիրճում «Խոդորի 3» ՀԷԿ-ի կառուցման շուրջ վերսկսված խոսակցություննրի հետ: «Առճակատումը տեղի է ունեցել երկու […]
23:59 27.11.2019
Ալբանիայի պաշտպանության նախարարը երկրաշարժի զոհերի անունները կարդալիս չի կարողացել զսպել արցունքները։ Ելույթի տեսանյութը հրապարակվել է Facebook-ում։ Նա ընդգծել է, որ դա իր կյանքի ամենադժվար ելույթն էր։ «Մենք կարող ենք վերակառուցել քանդված շինությունները, բայց չենք կարող հետ բերել մահացած քաղաքացիներին»,- ասել է նա։ Վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ Ալբանական դրոշի օրվան նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվում […]
23:22 27.11.2019
Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հիմքը թերևս պետք է առավել խորքում փնտրել: Հետպատերազմյան Լիբանանի կյանքում բեկումնային եղավ 2005թ. երկրի այդ ժամանակ արդեն նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը: Դա տեղի ունեցավ ականապատված մեքենայի պայթյունով: Այն, որ դա պատահական չէր, ոչ ոք չէր կասկածում: Սիրիայի ազդեցությունը Լիբանանում նվազեցնել ցանկացող հանրահայտ գործչի սպանությունը երկրում սկիզբ դրեց հակասիրիական խոշոր […]
23:05 27.11.2019
Նոյեմբերի 27-ին` ժամը 15:09-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: […]
22:52 27.11.2019
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել: Կապ հաստատելով Սիրիայի հայկական եկեղեցու հետ` նրանք պարզել են, որ այնտեղ այժմ հացի խիստ կարիք կա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 27.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ […]
21:11 27.11.2019
Վանաձոր-Ապարան ճանապարհին ուժեղ ձյուն է տեղում։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ տեղադրելով լուսանկարը։
21:03 27.11.2019
Ալբանիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այսօր նորից երկրաշարժ է եղել՝ փոքր-ինչ ավելի թույլ։ Երևանի ժամանակով 18:45-ի սահմաններում եղած ցնցումները եղել են 5,3 մագնիտուդով։ Այս մասին հայտնել է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Նոր ցնցումների հետևանքով նոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։ Նախորդ՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Տիրանայից մի քանի […]
19:59 27.11.2019
Արդեն հայտնի է՝ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի: Իսկ որո՞նք են լավ ու վատ իմաստով հատուկ առանձնացված երկրները զեկույցում. Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում Վրաստանն իր դիրքերն առավել բարելավված երկիրն է: 2009 թվականից ի վեր […]
19:13 27.11.2019
Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Բիշքեկ է ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցելու է երկրների ղեկավարների հանդիպմանը։ https://www.facebook.com/695247433/posts/10156342437512434/
19:07 27.11.2019
Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է բողոքի ակցիաներ և ցույցեր անցկացնել, իսկ հաջորդ մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման մասին կհայտարարի այս շաբաթվա վերջին: «Խաղաղ, ոչ բռնի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման օրը կհայտարարվի շաբաթվա վերջին»,- հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն: Վրացական խնդիրների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում մանրամասներ […]
19:04 27.11.2019
Գյումրիի 50 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգման կարիք ունեն: Ամեն տարի այս ցանկն ընդգրկվում է մարզպետարանի միջնաժամկետ ծրագրում, ու սպասում են ֆինանսավորման: 50 շենքերի ցանկից այս տարի առանձնացվել է մեկը, որի վերանորոգումը հրատապ է: Խոսքը Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի մասին է, որի տանիքը հունիսին ուժեղ քամու հետևանքով պոկվել էր ու հայտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում: 5 […]
18:50 27.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը զրուցել է գրող Աշոտ Աղաբաբյանի հետ հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին: Ինչպե՞ս են կարողացել այդքան հմուտ և այդպես հաճախ փոխել լեզուն, կենսակերպը. այս հարցին Աղաբաբյանը պատասխանել է. «Դա իսկական արվեստ է: Ես մի օր Գոհար Լևոնովնային հարցրի՝ քանի՞ անուն-ազգանուն եք ունեցել, պատասխանեց՝ չեմ հաշվել»,- ասաց Աղաբաբյանը: […]
18:47 27.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն այսօր արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին՝ «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում: «Պառլամենտ» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը մրցանակներ են ստացել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բժշկական կենտրոններ ու հաղորդաշարեր:
18:41 27.11.2019
Բրիտանական BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել ադրբեջանական բանակում կտտանքների իրականացման մասին, որոնք, ըստ հեղինակի, կիրառվել են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվողների նկատմամբ: Ըստ հրապարակման՝ 2017-ին իրականացված խոշտանգումների հետևանքով 9 զոհ է գրանցվել, 25 հոգի դատապարտվել է: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ մոտ 100 զինվոր ու սպա է ենթարկվել տանջանքների: Օգտագործվել են տարբեր միջոցներ. նրանց մերկացրել […]
18:36 27.11.2019
«Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր` նոյեմբերի 27-ին, այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: «Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]
18:17 27.11.2019
Ստամբուլից Երևան այսօր նախատեսված թռիչքը չի կայացել. SHANTNEWS.am-ի տեղեկություններով` թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ Թուրքիայում 2016-ից սկսված տնտեսական վայրիվերումների ու դրա պատճառով ընկերության կրած կորուստների պատճառով: Դրան գումարվել են նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, […]
18:10 27.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել: «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և […]