10:19 18.11.2019
Արմեն Սարգսյանը Կատարի կրթության հիմնադրամում հանդիպել է շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդի հետ (Şeiḥa Mūzah bint Nāşir al-Misnid), ով քաղաքական և հասարակական գործիչ, Կատարի շեյխ Համադ բեն Քալիֆ-ալ-Թանիի երկրորդ կինն է: Նախագահը հիմնադրամի հուշերի մատյանում նկարել է ապագա սլացող հրթիռ: Շեյխուհին կրթությունը ստացել է Կատարի ազգային համալսարանում (1986—1990), սոցիոլոգ է: Ապա անցել է փորձաշրջան ԱՄՆ-ի […]
10:13 18.11.2019
Հայաստանի համար շատ կարևոր է, որ թվայնացումը տեղի ունենա պետական եկամուտների ոլորտում և այն աշխատանքի մոդել լինի պետություն-մասնավոր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Այս մասին այսօրվա համաժողովի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ կառավարությունը խրախուսում և աջակցում է թվայնացման և արդիականացման ուղիով շարժվող պետական մարմինների գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:16 18.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի։ Ա. Սարգսյանը (նախկինում դատապարտված 7 անգամ) դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, […]
08:51 18.11.2019
Ավստրալիայի հյուսիս-արևելքում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել։ Քուինսլենդ նահանգում կարկուտը լուրջ վնաս է հասցրել մեքենաներին ու տներին, կոտրել ապակիները, հայտնում է ABC-ն։ Հոսանքալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնացել մոտ 20 հազար տուն։ Առավել տուժել են նահանգի հարավային Սանշայն-քոսթ շրջանի բնակիչները։ Large hail has fallen on parts on the Sunshine Coast as severe storms swept […]
23:15 17.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Դրանք իրականացվում են կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ։ Վարչապետի այցը մեկնարկել է Եղվարդ համայնքից, որտեղ առաջին կանգառը Զովունի բնակավայրն էր։ Այստեղ իրականացվում է խմելու ջրի ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը. պատասխանատուները նշել են, որ […]
23:02 17.11.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրել է, որ համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 15-ին ներկա է գտնվել «Վերնատուն» կոչվող հավաքին: «Տեղեկացնեմ ձեզ, որ Կ.Զատուլինն այդ օրը ինձ հետ գտնվել է Հունաստանում` Աթենք քաղաքում, և մասնակցել է ուղղափառության համաժողովին: Մի հավատացեք ամեն տեղեկության, ինչ տեսնում և […]
22:38 17.11.2019
Ուղղակի սրտից… ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և կից տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինվորները երգում։
22:09 17.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին […]
20:33 17.11.2019
Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ողբերգական տեղեկության […]
20:15 17.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համացանցում տեսանյութ է հրապարակել Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունից: «Քանի որ այս կտորը ուղիղ եթերում տեխնիկական խնդիրներ է ունեցել, հարկ եմ համարում տեսագրությունը տեղադրել այստեղ: Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց, որով պատկերավոր կերպով ի ցույց դրվեց բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր առարկա լինել-չլինելու հարցի էությունը: […]
19:47 17.11.2019
Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից ու գնումների համար վերցնում ենք բազմակի օգտագործման կտորե տոպրակներ: Այս մասին գրառում է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկար:
19:40 17.11.2019
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները Վրաստանի խորհրդարանի շենքի դարպասներին կողպեքներ են կախել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի մուտքերը: Ավելի վաղ ընդդիմադիր ուժերը հայտնել էին «խորհրդարանի ամբողջովին շրջափակման» մտադրության մասին։ Ձիտաձե փողոցի կողմից դեպի խորհրդարանի բակ տանող դարպասներին կողպեքներ է կախել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով ավելի վաղ դիմելով ցուցարարներին՝ ասել էր, որ […]
19:31 17.11.2019
Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Երևանի «Արարատ» ՖԱ-ն ողբերգական […]
18:59 17.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնելու է Կատար: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում: Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական դրոշները, կանգնած էր պատվո պահակախումբը։ Նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել […]
17:58 17.11.2019
Բնապահպան, ակտիվիստ Թեմինա Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ջերմուկում Ամուլսարի խնդրի շուրջ քննարկում է ընթանում, որին ներկա են պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գրիգորյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, այլք: «Հանդիպումը փակ է լուսաբանման համար։ Արդեն տևական ժամանակ է, ինչ տեղացիներին համոզում են, որ Ամուլսար տանող ճանապարհները բացեն։ Հիշեցնեմ, որ […]
17:14 17.11.2019
Բուխարեստում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև 4 հայ շախմատիստներ: Հիշեցնենք՝ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը և Վլադիմիր Պողոսյանը հանդես են գալիս 50-ից բարձր տարիքայինների խմբում, իսկ 65-ից բարձր տարիքայինների խմբում մեր միակ ներկայացուցիչը Ռաֆայել Վահանյանն է: Երեկ երեկոյան կայացել է առաջնության հինգերորդ տուրը, որում կարեն Մովսիսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր […]
17:07 17.11.2019
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի և «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները: Այս մասին գրում է Georgia Online-ը: Հրապարակման համաձայն՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով 15.00-ին: Ցուցարարները պահանջում են, որպեսզի անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ժամանակավոր կառավարության և անաչառ ընտրական գործընթացի պայմաններում: Մյուս ցուցարարները, որոնք պետք է հավաքվեն հյուրանոցում, առաջ են քաշելու «Վրացական երազանքի»՝ իշխանությունից հեռանալու […]
16:12 17.11.2019
«Շրջում եմ Նոր Հաճնով, այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել է իր էջում վարչապետը: Շրջայցի ընթացքում նրան էին մոտենում բնակիչներ, երեխաներ: «Եկեք քննարկենք, որտեղ տեսանք, որակի հետ կապված խնդիրներ չկան, մասշտաբային ծրագրեր են»,- ասաց […]
15:33 17.11.2019
«Հասանք Նոր Հաճն. սուբվենցիոն ծրագրի շրջանակում այստեղ հիմնանորոգվում է մարզադպրոցը»,- իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամեն տեղ ունենք էս պրոբլեմը՝ աշխատատեղեր կան, աշխատողներ չկան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարզադպրոցի տարածքում շրջելիս: Նրան մոտեցան նաև բնակիչներ՝ իրենց հուզող խնդիրների մասին պատմելով: «Վերջապես ձեզ տեսա»,- ասաց կանանցից մեկը: «Աստված Ձեզ պահապան»,- ավելացրեց նրանցից […]
15:09 17.11.2019
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի […]
14:13 17.11.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության […]
13:26 17.11.2019
«Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգումը նույնպես իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այցելելով համայնքի վերանորոգվող մանկապարտեզ: Վարչապետի խոսքով՝ մանկապարտեզի հիմնանորոգմամբ փոխվելու է տեղի բնակիչների կյանքը, նրանք իրենց երեխաներին Երևան տանելու փոխարեն կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով: «Մեր ժողովուրդը սովոր է, որ ասի՝ վայ բա մեզ հումանիտար օգնություն չտվեցին, […]
12:40 17.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով Նոր Կտակարանի՝ իր ամենասիրած կտորներից մեկը՝ «Տասը մնասի առակը»: Ստորև ներկայացնենք առակը. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար։ 13Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: (…) 15Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն […]
12:09 17.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում»,- գրել է վարչապետը: Նրան ուղեկցում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
11:59 17.11.2019
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ճիշտ էլ նկատել են ))»:
11:37 17.11.2019
Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ի միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ է։ Ջերմ լուսանկարով երգչուհին շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձը՝ գրելով․ «…Լինել քո կողքին… Շնորհավոր ծնունդդ»։ View this post on Instagram …Լինել քո կողքին… Շնորհավոր Ծնունդդ @levka8 A post shared by Sirusho (@sirushoofficial) on Nov 16, 2019 at 9:11am […]
11:01 17.11.2019
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի կողմից հիմնադրված «Վերնատուն» ակումբին՝ ափսոսանք հայտնելով, որ այդ «վեհ գաղափարը վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի»: «Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն […]