21:36 16.11.2019
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են ապօրինի ճանապարհով գույք ձեռք բերելու մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ անօրինական ճանապարհով անհատույց ձեռք են բերել Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հաստատել է, որ Գլխավոր դատախազությունը գույքի օտարման […]
21:23 16.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան […]
20:41 16.11.2019
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ […]
20:31 16.11.2019
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը, որի ծննդյան օրն է այսօր, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ ասում են, թե իմ տարիքը չի համապատասխանում իմ տեսքին ու եռանդին, գուցե դա ճիշտ է։ Սակայն ես իմ տարիքը հաշվում եմ այն երգերի կյանքով, որոնք ապրում են ոչ միայն իմ ստեղծագործությունների ցանկում, այլև յուրաքանչյուր հայի աչքերի և հոգու մեջ»
20:00 16.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով. ավարտական փաստաթուղթը կորցնելու մասին դիմում, անձնագրի պատճենը, դպրոցում այդ ժամանակահատվածի արխիվի բացակայության դեպքում՝ նաև արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով: Դիմումը ստանալուց հետո ուսումնական հաստատության […]
19:30 16.11.2019
Թեհրանի թեմի առաջնորդարանի լրատվական ծառայությունը արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել. «Փախստականների ճամբար Եգիպտոսի Սայիդ նավահանգստում, որտեղ բնակվեցին ջարդից փախած 4000-ից 5000 հայեր, որոնք եկել էին Իսկենդերոնի շրջանի Սամանդայի գյուղերից: Նկարում՝ մինչ հայ կանայք զբաղված են ձեռքի աշխատանքով, նրանց կողքին կանգնած են երկու ավստրալացի զինվորներ»:
19:05 16.11.2019
«Հնձանների հիմնական մշակութային արժեքը այն է, որ աշխարհին ցույց ենք տալիս` ունենք գինեգործական հզոր կենտրոն: Դեռ երեք տարի առաջ այնտեղ պահպանվում էր մի քանի տասնյակ շինություն: Եթե ասեմ, որ դրանք հրաշք շինություններ են, ճարտարապետական հուշարձաններ` ոչ, սակայն դրանք շատ կարևոր են մեր մշակույթը ներկայացնելու առումով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ հնագետ Սուրեն Հոբոսյանը: Մեզ […]
18:39 16.11.2019
Գերմանիայից արտահանձնվելուց հետո Ադրբեջան են ժամանել ավելի քան 60 ադրբեջանցիները, որոնց մի մասը փաստացի արտաքսվել է այնտեղից։ Ադրբեջանցիները վերադարձվել են Ռեադմիսիայի համաձայնագրի հիման վրա։ Այս մարդկանց մի մասը, սակայն, «քաղաքական հալածյալի» անվան տակ հանցավոր գործունեություն էր ծավալել Գերմանիայում։ Նրանց թվում էին նաև ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, որոնք Գերմանիա էին տեղափոխվել՝ իրենց նկատմամբ Ադրբեջանում հետապնդումների պատճառով։ […]
18:29 16.11.2019
Վենետիկը պայքարում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: Ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկն ինքնին մեծ նշանակություն ունի ոչ միայն իտալացիների, այլև […]
18:12 16.11.2019
Թուրքիայի իշխանությունները նորից ԱՄՆ-ին ակնարկում են, որ եթե իրենց պայմանները բավարարվեն, իրենք պատրաստ են գնել ամերիկյան հրթիռները։ Ի՞նչ պայմաններ են դրանք, և ո՞րն է Թուրքիայի իրական ցանկությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ի տաղավարում զրուցել ենք մեր գործընկեր Գարիկ Հարությունյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:
17:19 16.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Կատար: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կատարի էմիրի դիվանում դիմավորման պաշտոնական արարողությանը կհաջորդի Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հանդիպումը: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Կատարի հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի, Կատարի վարչապետ, ներքին […]
17:15 16.11.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ. «Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում: Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել […]
17:09 16.11.2019
Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ: Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել […]
16:56 16.11.2019
Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների […]
16:50 16.11.2019
Սույն թվականի նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել երեք հարց. 1) ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության ոլորտերի հստակեցման, ենթահանձնաժողովների կազմավորման համար պատասխանատուների ընտրության և հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին առնչվող հարցերի քննարկում: 2) 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀԽ նիստում պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի […]
16:14 16.11.2019
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այլք շախմատ են խաղում […]
16:12 16.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տարածել է ՊՆ-ում իր գլխավորությամբ տեղի ունեցած կոլեգիայի նիստի տեսանյութը: «ՊՆ կոլեգիայի նիստի օրակարգը նույնպես չափազանց կարեւոր էր: Մեր գեներալների, սպաների, զինվորների ոգին անկոտրում է, նվիրվածությունը Հայրենիքին ու ժողովրդին՝ անսահման: Հպարտ եմ մեր փառապանծ զինվորներով, սպաներով, գեներալներով: Եվ, իհարկե, մեր հերոսական ժողովրդով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Հպարտ Քաղաքացինեդով»,- […]
16:08 16.11.2019
«Եթե մեծ վստահություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարանը, բնականաբար, նույն վերաբերմունքը պիտի ունենա նաև հասարակությունը: Այստեղ կարող է լինել վստահության մեծ անկում: Արդյո՞ք ՍԴ-ն նպաստել է նման իրավիճակին, թե՞ ոչ: ՍԴ-ն կայացրել է շուրջ 1500 վճիռ իր գործունեության ընթացքում, դրանց մեծ մասն ուղղված է եղել ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայությաւնը: […]
16:05 16.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ: Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին […]
15:56 16.11.2019
Թուրքիայի՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Գազիանթեփ նահանգում փլուզվել է նոր կառուցվող մզկիթ։ Շինարարները հասցրել էին հավաքել մզկիթի հիմնական երկաթբետոնե կոնստրուկցիաները, երբ դրանք քանդվել են նրանց աշխատանքի ընթացքում։ Ինժեներներից մեկը մնացել է` մնալով փլատակների տակ։ Նրա վրա այնքան քարեր են թափվել, որ շինարարին հաջողվել է հայտնաբերել 33 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ արդեն մահացած վիճակում։ Մզկիթի […]
15:23 16.11.2019
Նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
14:44 16.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Նիստին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները: Քննարկվել են 2020 թվականին, նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
14:37 16.11.2019
Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
14:18 16.11.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին […]
14:10 16.11.2019
Ինչո՞ւ հասարակությունը չի վստահում դատական համակարգին և ի՞նչ անել, որպեսզի վստահի. այս ու նաև «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում է կազմակեպվել, որին մասնակցել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, […]
14:00 16.11.2019
Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական […]
13:59 16.11.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ […]
13:30 16.11.2019
RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը` Տիգրան Քեոսայանը, հայրենասիրական երգեր են երգում: Մարգարիտան իր «Ինստագրամի» էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նրանք մոսկովյան ռեստորաններից մեկում երգում են «Զարթի՛ր, լաո»-ն և այլ հայկական երգեր ու մակագրել է. «Ուրբաթ երեկո։ Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»: https://www.instagram.com/p/B45cNOwq03l/?utm_source=ig_web_copy_link