TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

22:20 18.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և […]

̰
Կատարում մեկնարկել է Արմեն Սարգսյանի ընթրիքը հայ համայնքի ներկայացուցիչների հետ

21:44 18.11.2019

Կատարում մեկնարկել է Արմեն Սարգսյանի ընթրիքը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ SHANTNEWS.am-ի թղթակիցի խոսքերով՝ ելույթի խոսքից առաջ հնչել են 2 երկրների հիմները։ Թեպետ դեսպանությունը հուլիսից մեկնարկել է իր աշխատանքը, բայց պաշտոնական բացումն այսօր է։ ՀՀ նախագահը շնորհավորել է՝ նշելով, որ վերջապես դեսպանություն ունեցանք։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն այցելել է Կատարում ՀՀ դեսպանություն։ Նախագահը ծառ է տնկել, […]

̰
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

21:01 18.11.2019

Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Արմեն Սարգսյանը Կատարում ՀՀ դեսպանության մոտ ծառ է տնկել

20:02 18.11.2019

Ինչպես տեղեկացրել էինք, նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել է Կատար։ Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են Կատարի տրանսպորտի և կապի նախարար Ջասիմ Սաիֆ Ահմեդ ալ Սուլեյթը և պաշտոնատար այլ անձինք։ SHANTNEWS.am-ի թղթակիցի խոսքերով՝ Արմեն Սարգսյանն այցելել է Կատարում ՀՀ դեսպանություն։ Նախագահը ծառ է տնկել, ապա բացման […]

̰
Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր կապող ճանապարհի հիմնանորգումն ավարտվում է

19:30 18.11.2019

Երևան-Գյումրի մայրուղու խաչմերուկներից մեկը տանում է Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր: Երեսուն տարի 11 կմ երկարության այս ճանապարհով գյուղեր հասնելը փորձություն էր: Ամբողջովին քայքայված ու անանցանելի ճանապարհով գյուղից քաղաք, գյուղից գյուղ հասնելը, մթերք տեղափոխելն անհնար էր դարձել: Երեք համայնքների ղեկավարների ու բնակիչների անթիվ դիմումները մարզային, կենսական նշանակության ճանապարհը հիմնովին նորոգելու պահանջով ավարտվում էր միայն սեզոնային հարթեցումներով: […]

̰
Կատարի հայ փոքրիկների անակնկալը նախագահին

19:29 18.11.2019

Կատարում շարունակվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը հայ փոքրիկները նախագահին դիմավորել են անակնկալով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Դոհայից: Նախագահը գրքեր է նվիրել փոքրիկներին: Ավելի վաղ հայտնել էինք` երեկոյան Արմեն Սարգսյանն ընթրելու է հայ համայնքի 160 ներկայացուցչի հետ: Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով երեկ ժամանել […]

̰
ԱՄՆ կառավարությունն այս տարի ավելացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը մոտ 40 տոկոսով

18:59 18.11.2019

«Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի համար և նաև շնորհավորել բոլորիս՝ նոր ծրագրի մեկնարկի առթիվ: «Դեպի անկախ ապրելակերպ» կոչվող այս ծրագիրը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենք կուտակած, սակայն դրանք գործնականում կիրառելու  տեսանկյունից փորձ չունենք: Հույս […]

̰
Հայերենը, ով վատ է սովորում դպրոցում, նաև վատ է սովորելու այն բուհում. Արայիկ Հարությունյան

18:55 18.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և իր հրաժարականը պահանջող մի խումբ ցուցարարների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է, որ Հայաստանը անկախ և սուվերեն պետություն է: «Մարդիկ ասում են, որ չեն հիշում, թե ով է իրենց դասավանդել այս կամ առարկան: Կրթական համակարգում մեծ տարբերություններ չունենք, որքան վատն է դպրոցը, այնքան վատն է բուհը, […]

̰
Գաղտնի քվեարկություններն անկանխատեսելի են. Արարատ Միրզոյան

18:51 18.11.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ամփոփելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկումը, արձանագրեց, որ այն ընթացավ «բարի մթնոլորտում»: Միաժամանակ նշեց, որ խորհրդարանի գաղտնի քվեարկություններն անկանխատեսելի են. «Չեմ կարծում, որ սա այդ դեպքն է»: Քվեարկությունը վաղն է՝ ժամը 12։00-ին: Տևելու է մեկ ժամ:    

̰
Խոշոր հրդեհ Զովունի գյուղում

18:49 18.11.2019

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների […]

̰
Վրացական ընդդիմությունը դեռևս հստակ չի ձևակերպել իր պահանջը. ջավախահայ խմբագիր

18:42 18.11.2019

Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների ընթացքի մասին SHANTNEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել Ջավախքի լրատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանից: Վերջինս ներկայացրել է մարդկանց փողոց դուրս գալու հիմնական շարժառիթը իշխանության կողմից տրված խոստումը չպահելու մասին՝ միաժամանակ նշելով, որ ընդդիմությունն իր հերթին դեռևս չի հստակ ձևակերպել, թե ինչ պահանջ է ներկայացնում իշխանությանը: Մանրամասները` տեսանյութում:  

̰
ԱԺ-ում թեկնածուները հանդես եկան եզրափակիչ ելույթներով

18:35 18.11.2019

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուները ԱԺ-ում հանդես եկան  եզրափակիչ ելույթով: Լիլիթ Ալեքսանյանը ուրախությամբ նշեց թեկնածուների՝ տարբեր ոլորտներում մասնագիտացված լինելու հանգամանքը: Կարևորելով համագործակցությունը՝ նա ընդգծեց կայուն կամքի և սկզբունքայնության դրսևորումը: Էդգար Շաթիրյանն էլ նշեց, որ հանձնաժողովն ունենալու է ինքնավար մարմնի կարգավիճակ: Ըստ նրա, խոսել մարմնի բացարձակ անկախության մասին, տեղին չէ, այլ է խնդիրը մարմնի […]

̰
Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

18:32 18.11.2019

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է: Նա նշեց, որ պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, այնտեղ նա վիրահատվել է, և ծնկից ներքև զինծառայողին անդամահատել են: Ավելի վաղ հայտնել էինք` Արցախում ականի պայթյունից […]

̰
Վայոց ձորի նախկին մարզպետը փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելիս դեպքի վայրում չի եղել. ՔԿ

18:24 18.11.2019

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն  Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը դրական քվեարկություն է ապահովելու

17:56 18.11.2019

«Լուսավոր Հայաստանը» դրական է վերաբերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուներին: ԱԺ ամբիոնից ասաց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ բարձրաձայնելով, որ խմբակցությունը դրական քվեարկություն է ապահովելու: Տարոն Սիմոնյանը նշեց, որ ցանկացած անցումային հասարակությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորագույն մարմին է լինում, որը պետք է ձևավորի հասարակության և պետության իմունային համակարգը: Նա ցիտեց, որ պետություններն ու […]

̰
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

17:56 18.11.2019

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա նշեց, որ զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է: Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երեկ Արցախում: Ականի պայթյունից վիրավորված Ա. Սադյանին Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել: Զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ:

̰
Մանե Թանդիլյանն առաջարկում է միանալ նախաձեռնությանը՝ հանուն «ՆԵ Անվախ աղջկա» արձանի

17:50 18.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նախաձեռնություն է սկսել Հայաստանում «ՆԵ Անվախ աղջկա» արձանն ունենալու համար: «Աղջիկների մանկական երազանքն ու խիզախությունը օժտված են ուժեղ և մեծ պոտենցիալով։ Անվախ աղջկա արձանը նպատակ ունի ուղերձ հղել հասարակական, տնտեսական և քաղաքական տարբեր համակարգերում սեռով պայմանավորված խտրականության վերացմանը, խրախուսել կանանց ներգրավվածությունը տարբեր հարթակներում և ճանաչել նրանց առաջնորդությունը կառավարման […]

̰
Ո՞վ է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հերթական հրավիրյալը

17:42 18.11.2019

«Այսօր հրավիրված էր շատ կարևոր զինվորական, որը և´ այդ ժամանակ է եղել կարևոր պաշտոնավարող, և´ հիմա Զինված ուժերում»,- նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա լրագրողներին ասաց, որ նիստի ժամանակ քննարկվել են ոլորտին վերաբերող խնդիրներ, ստացել են պատասխաններ: «Այսօրվա հրավիրյալը առնչություն ունեցել է Պաշտպանության բանակի հետ, և […]

̰
Ալեքսանդր Կարապետյանը զարմացրել է թիմակիցներին իր համեստ փոխադրամիջոցով

17:32 18.11.2019

«Սոչի» ֆուտբոլայի ակումբի էկվադորցի պաշտպան Կրիստիան Նոբոան պատմել է, թե իր թիմակիցներից ով ինչ մեքենա է վարում: Ամենահետաքրքիրը Նոբոայի համար եղել է Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչի» ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի փոխադրամիջոցը: «Բոլորը շքեղ մեքենաներ ունեն, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս Կարապետյանի փոխադրամիջոցը: Նա մարզումների գալիս է էլեկտրական հեծանիվով (սամոկատ)»,- ասել  է Նոբոան հարցազրույցի […]

̰
Շրջանառվում է շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգող նոր օրինագիծ

17:15 18.11.2019

Երևանի փողոցներում, հատկապես փոքր կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, գլխավոր պողոտայում և գրեթե ամեն քայլափոխի, հանդիպում ես ավտոմեքենաների կամ կցորդների, որոնցից վաճառվում է սնունդ, ըմպելիքներ, հուշանվերներ: Օրենսդրությամբ խնդիրը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մշակվել և արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ: «Շրջիկ առևտրի մասին». Երևանի քաղաքապետարանն այսպիսի վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան […]

̰
Սերգեյ Բագրատյանը սրամիտ, միաժամանակ կառուցողական առաջարկ արեց

17:14 18.11.2019

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, փառք տալով Տիրոջը, բարձրաձայնում է, որ ներդրվում է մեխանիզմ, որի թեկնածուները հաջողված են: ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ նա առաջնահերթությունը տվեց ոչ թե թեկնածուների հրաշալի ելույթներին, այլ տրամաբանությանը: Բագրատյանը զուգահեռ ընդգծեց նաև հաջողության հասնելու գործում կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության պատրաստակամությունը: Վստահություն հայտնելով, որ ճիշտ […]

̰
Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը

17:02 18.11.2019

Համացանցում հայտնվել է աղմկահարույց «Մել» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութը հրապարակել է Socialmedia.am-ը: Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը, ֆիլմը բաղկացած է 28 րոպեից: Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը: Նշենք, որ ֆիլմի նկարահանման համար […]

̰
Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստների ողբերգական մահվան մասին. ՀՖՖ

17:01 18.11.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Սերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից:

̰
Հայկական ու հայերեն գրքեր կլինեն նաև Կատարում

16:31 18.11.2019

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]

̰
Մաքսային ոլորտում կլինի միասնական էլեկտրոնային հայտարարագիր. Դմիտրի Մարիյասին

16:20 18.11.2019

«Մաքսային ոլորտում թվային լուծումները քայլեր են դեպի ապագա: Դա նշանակում է, որ Հայաստանը կզարգանա ավելի մեծ տեմպերով, ներդրումները կհոսեն դեպի երկիր ավելի ակտիվ, բիզնեսի ու ներդրողների համար հասկանալի կլինի, որ գործ ունեն ժամանակակից պետություն հետ, որտեղ բեռները մշակվում են ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում: Հետագայում այդ ժամերը կկրճատվեն մինչև րոպեներ: Օրինակ` մինչև Մեղրիի սահմանային […]

̰
Սիգարե՞տ, թե՞ այլընտրանք․ կլինիկական հետազոտության արդյունքները

16:06 18.11.2019

Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։ […]

̰
Նոր Հաճնում մահացած 4 երեխաների հայրը վաղը առավոտյան կլինի Հայաստանում. ՀՀ ԱԳՆ

15:38 18.11.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք` խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են […]

̰
Մովսես Հակոբյանը և տեղակալներն ազատվել են կառույցի տեղափոխման պատճառով

15:16 18.11.2019

Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը, նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը և տեղակալ Վաչագան Ներսիսյանը զբաղեցրած պաշտոններից ազատվել են, որպեսզի կառույցը տեղափոխվի ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին Razm.info-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ Նա մանրամասնել է, որ Սահմանադրության փոփոխությունից հետո կարիք է եղել գլխավոր ռազմական տեսչությունը վարչապետի ենթակայությունից տեղափոխել պաշտպանության նախարարության կառույցի մեջ։ […]

̰
Կարևորում եմ կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականությունը. Հայկուհի Հարությունյան

15:02 18.11.2019

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորում եմ ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործումը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ: Հանձնաժողովին իր անդամակցությունը նա բնորոշում է որպես քաղաքացիական պատասխանատվություն՝ իր և Հայաստանի քաղաքացիների առջև: Հարությունյանն ընդգծեց, որ  հանձնաժողովի գործունեությունը նաև քաղաքական պատասխանատվություն է ՀՀ նոր իշխանության համար: «Հավատում եմ, […]

̰
Ինչպե՞ս թվայնացնել մաքսային ոլորտը. Երևանում երկօրյա միջազգային համաժողով է մեկնարկել

13:56 18.11.2019

«Մենք կարիք ունենք արդյունավետ մաքսային ծառայությունների և միջսահմանային համագործակցության, Եվրամիութունն աջակցում  է Հայաստանի կառավարության ջանքերը՝ կատարելագործել մաքսային ծառայությունները, բարեփոխել մեկ պատուհանի սկզբունքը՝ որպես ևս մեկ քայլ դեպի թվային տնտեսության զարգացում: Ինչպես այստեղ ներկա բազմաթիվ երկրները, Հայաստանը նույնպես զարգացնում է ուղիղ տրանսպորտային լոգիստիկա և ենթակառուցվածքներ առևտրի ազատականացման և գլոբալիզացիայի դարում միջազգային առևտրին ինտեգրվելու համար: Ես կարող […]

̰
BACK_TO_TOP