TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

12:04 24.10.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի` 3.010 […]

̰
Պուտինն ու Սիսին գագաթնաժողովին են ներկայացել նույն փողկապով

12:02 24.10.2019

Ի դեպ, ՌԴ նախագահի և Թուրքիայի նախագահի վերջին հանդիպման ժամանակ նույն իրավիճակն էր ստեղծվել:

̰
Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

12:01 24.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադառնա Երևան:

̰
Եթե ՀԲ-ն ուղղի տեխնիկական սխալը, Հայաստանն առաջընթաց կունենա․ Ջավադյանի ասածը զվարճացրեց ներկաներին

11:54 24.10.2019

Համաշխարհային բանկի կազմած Doing Business նոր զեկույցում Հայաստանը զիջել է իր դիրքը 6 հորիզոնականով, ինչի վերաբերյալ կառավարության նիստում պարզաբանումներ ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, ընթացքում հայտարարեց, որ այդ նահանջը ՀԲ գործընկերների թույլ տված տեխնիկական սխալի հետևանք է։ Այս հայտարարությունից հետո կառավարության անդամները չզսպեցին ծիծաղը։ «Բա էսքան իզո՞ւր էինք քննարկում, պարո՛ն Ջավադյան, շուտ ասեիք՝ […]

̰
Ծառուկյանն ի՞նչ պատասխանի. ԲՀԿ առաջնորդն անդրադարձել է հոկտեմբերի 27-ին

11:40 24.10.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նաիրի Հունանյանի՝ վաղաժամ ազատ արձակման դիմումին: Ծառուկյանը նշել է, որ դա իրավապահների գործն է: Հարցին՝ արդյո՞ք նա ունի կասկածներ, չի պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց․ Փաշինյան

11:19 24.10.2019

«Վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր մենք տարեցների խնամքի տուն ենք փակում կամ գիշերօթիկ դպրոց», – կառավարության նիստի սկզբում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար, ըստ նրա, պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացրած կարգավորումը վարչապետը վերաձևակերպեց և ասաց, որ տարեցների խնամքի ծառայություններն իրենք փորձում են […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

10:42 24.10.2019

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար: ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և […]

̰
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ

10:24 24.10.2019

Ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:

̰
Թրամփը չեղարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

10:10 24.10.2019

Դոնալդ Թրամփի խոսքով՝ Թուրքիան հավաստիացրել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները և հրադադարը կդարձնի մշտական:

̰
Լիբանանում ցուցարարները կշարունակեն ակցիաները, քանի դեռ կառավարությունը հրաժարական չի տվել

09:51 24.10.2019

Բողոքի ակցիաները շարունակվում են՝ չնայած այն բանին, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է տնտեսական բարեփոխումների նոր ծրագրի մասին:

̰
Ճապոնիայում ցուցադրել են ապագայի ավտոմեքենաները

09:09 24.10.2019

Տոկիոյում մեկնարկել է Tokyo Motor Show-ն, որն այս տարի անցկացվում է 46-րդ անգամ։ Ամենախոշոր տաղավարները ճապոնական առաջատար կոնցեռններինն են (Toyota, Nissan, Honda և Mazda), իսկ ահա օտարերկրյա ընկերություններից ցուցադրությանը մասնակցում են Renault-ն ու Mercedes-Benz-ը։ Ցուցադրության համար ընտրվել է «Բացելով ապագան» կարգախոսը․ դրա հետ կապված ընկերությունների հիմական շեշտը դրված է կոնցեպտների և էլեկտրամոբիլների վրա։ Honda-ն ներկայացրել […]

̰
Քրդերը մեղադրել են Թուրքիային Սիրիայում ֆոսֆորով զինամթերք կիրառելու մեջ

08:32 24.10.2019

Թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում օպերացիայի ժամանակ կիրառել են ֆոսֆոր պարունակող զինամթերք։ ԱՄՆ Կոնգրեսում նման հայտարարությամբ է հանդես եկել «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» (SDC) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդը։ Նրա խոսքով՝ Թուրքան խաղաղ բնակչության դեմ գործածել է ֆոսֆոր քիմիական գազ։ Ահմեդը հայտարարել է, որ չեն կարող փորձաքննություն անցկացնել, քանի որ քրդերը նման հնարավորություն  չունեն։ Այս մասին […]

̰
Դատապարտում եմ այս օրերին Փարիզում Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա հարձակումները․ Ա․ Հարությունյան

23:25 23.10.2019

Դատապարտում եմ այս օրերին Փարիզում Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա հարձակումները: Վստահ եմ, որ Ֆրանսիայի իրավապահները միջոցներ կձեռնարկեն մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

̰
Այսօր հարձակում է եղել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա

23:10 23.10.2019

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-ում տեղեկացրել է, որ այսօր հարձակում է եղել Փարիզի հյուսիսում գործող Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել է Տոլմաջյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին հարձակում է կատարվել Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա, […]

̰
Համայնքային ներքին խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն․ հարցուպատասխանը տևել է մոտ 4 ժամ

23:07 23.10.2019

Հարցուպատասխանը տևել է մոտ 4 ժամ: Հարցերը բազմաբնույթ էին՝  սկսած համայնքային ներքին խնդիրներից մինչև արտաքին քաղաքականություն:  Պատգամավորները հարցեր  են ուղղել նպատակին չծառայող տեխզննման կտրոնների,  հեռավոր համայնքներում տրանսպորտի բացակայության, Ողջի գետ վրա տեղի ունեցած խողովակաշարի վթարի, ատոմակայանի վարկային ժամկետի ավարտի, նախկին օլիգարխներից  ներդրումային սպասելիքների, Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման դիմումի և բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես չընկնել կիբերհանցագործների ծուղակը. խորհուրդ է տալիս Սամվել Մարտիրոսյանը

23:00 23.10.2019

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանզի-վասնզի էս թեման շարունակում է ծլել ու ծաղկել, և կրկին ինձ ծուղակն ընկած մարդիկ են դիմում, շատ եմ խնդրում, էս գիշերվա կեսին նայեք էլի ու նենց արեք, որ էլ ինձ չգրեք։ Ի՞նչ կլինի, ես ձեզ շատ եմ խնդրում»:

̰
Ինչո՞ւ Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները Սիրիայում, և ի՞նչ ճակատագիր է սպասվում քրդերին. զրույց թուրքագետի հետ

22:25 23.10.2019

Սոչիում երեկ հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Ավելի քան 6 ժամ տևած քննարկումների առանցքային թեման Սիրիայի հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակն էր: Հանդիպման վերջում կողմերրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Թուրքիան հայտարարել է, որ կարիք չկա վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում, քանի որ քրդերը պատրաստ են լքել այդ տարածքները: Ինչո՞ւ Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները […]

̰
Քլոե Քարդաշյանը՝ հայկական զինանշանով վզնոցով

22:07 23.10.2019

Քիմ Քարդաշյանի քույրը՝ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ պարանոցին կրում է հայկական զինանշանով վզնոց:

̰
Ի՞նչ հայկական պրոֆիլներ են կոտրել ադրբեջանական հաքերները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից. զրույց մեդիա անվտանգության մասնագետի հետ

21:49 23.10.2019

Facebook-ը ֆեյքերի դեմ պայքարում կոշտ քայլերի է անցել: Ռուսական ծագում ունեցող մի շարք օգտահաշիվներ այլևս հասանելի չեն: Մարկ Ցուկերբերգի ղեկավարած ընկերությունը դրանք սառեցրել է: Բացի դրանից՝ սառեցվել են նաև Իրանից կառավարվող երեք ցանցեր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է մեդիա անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը: Նա նաև անդրադարձել է ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտատերերի պրոֆիլները գողանալու խնդրին: […]

̰
Բաբլոյանը և պատգամավորները՝ Արսեն Բաբայանի դեմ մեղադրանքի մասին

21:03 23.10.2019

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կասկածվում է իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այդ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Մեղադրանքը վերաբերում է 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետական խմբակցության պատգամավոր […]

̰ ̰
Ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն. փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան

20:26 23.10.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Քոչարյանը. «ազատվել եմ սեփական դիմումիս համաձայն»,- հավելել է նա: Քոչարյանն այս պահին այլ հարցերի չպատասխանեց: Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին. մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը:

̰
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը

19:56 23.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ […]

̰
Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ Փաշինյան

19:13 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման հարցը ոչ թե տեսլականի, այլ մարտավարության հարց է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, Փաշինյանն ասաց, որ չի կարծում, թե տեսանելի ժամանակահատվածում այն չի փոխվել, նույն գծի վրա է արդեն 13 տարի շարունակ։ «Եվ դա հիմնական պրոբլեմն է։ Եվ մենք […]

̰
Կարծում եմ՝ ելքը պարզ է․ նախարարը՝ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատման հարցի մասին

19:10 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատեց, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում իրականացված ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատման հայցով։ Նախարարը բացատրեց, որ 20 տարվա ազատազրկումից հետո նրան տրվում է այդպիսի դիմում ուղղելու հնարավորություն։ Իսկ դիմումի ստացումից հետո, ըստ Բադասյանի, պրոբացիայի և քրեակատարողական ծառայությունները պետք է հանդես գան եզրակացություններով․ […]

̰
Մանրամասներ պոչամբարից նյութերի` Ողջի գետը լցվելու միջադեպից

19:03 23.10.2019

Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ հանքավայրերից մեկի պոչամբարից Ողջի գետը լցված նյութերի վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նա ասաց, որ որոշ ծանր մետաղների մասով թույլատրելի չափաքանակների գերազանցում են արձանագրել արդեն։ Աղտոտման հարցով կարող են քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանել, իսկ քրեական օրենսգրքով էլ մանրամասնվում են ջրերին էական […]

̰
Եթե Ձեզ մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ սկսում է անհանգստացնել․ Փաշինյանը՝ Ուրիխանյանին

18:59 23.10.2019

«Եկել եմ վճռական մտադրությամբ՝ գործնական աջակցություն ցուցաբերելու երկրի վարչապետին»,- այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այն հարցին, որ աշխատատեղերի ավելացումը, որի մասին շարունակ խոսում է վարչապետը, չի արտացոլվում «1000 դրամների» հիմնադրամի հաշվետվություններում։ Ուրիխանյանն ասաց, որ իր մոտ է այդ հաշվետվությունը (պատգամավորն այդ հիմնադրամի հոգաբարձու է), և այնտեղ չկան այդ գումարները։ Իսկ […]

̰
Նա այնքան «նագլի» է, որ համարձակվում է վաղաժամկետ ազատման մասին դիմում գրել. Բախշյանը` Նաիրի Հունանյանի մասին

18:45 23.10.2019

Հոկտեմբերի 27-ի գործը, ի տարբերություն Մարտի 1-ի գործի, այնպիսին է, որ դրանում կան ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական խաղացողներ: Այսօր` հոկտեմբերի 23-ին, կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ նախկին պատգամավոր և հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: Նրա խոսքերով` նոր դեմքերը ժամանակ չունեն Հոկտեմբերի 27-ին անդրադառնալու, իսկ […]

̰
Նույն տրամաբանությամբ ամեն ամիս պետք է հրապարակենք, թե նախարարները ինչքան աշխատավարձ կամ գործուղման գումար են ստանում. Արայիկ Հարությունյան

18:34 23.10.2019

«Ամեն տարի, կարծեմ մինչև մարտի սկիզբը կամ վերջը, մենք տալիս ենք հաշվետվություն և տվյալ տարվա ընթացքում ստացած եկամուտները հրապարակում ենք, այստեղ գաղտնի բան չկա»,- հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքացին պետք է հայտարարագրի միջոցով իմանա բարձրացված աշխատավարձերի մասին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ նույն այդ […]

̰
Սուրեն Պապիկյանը կհանդիպի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադուլ անող մեքենավարների հետ

18:30 23.10.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետին հարց ուղղեց Գյումրիում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների գործադուլի մասին: Հարցին պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ ուշ երեկոյան մեքենավարների հետ հանդիպում է ունեցել տրանսպորտի գծով իր տեղակալը: Նախարարը շեշտեց՝ խնդիրը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և աշխատողների միջև է, […]

̰
BACK_TO_TOP