18:04 23.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությանը և պաշտպանների բողոքի` դատարանի քննությանը. «Ամենայն հավանականությամբ, դատարանը այսօր միաժամանակ կքննարկի մեր բողոքը և կալանավորման միջնորդությունը: Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հարցաքննվել է, այդ մասին նշում կար նաև իր հարցազրույցում»: Երվանդ […]
17:58 23.10.2019
Պարգևատրումները իրականացվել են հրամանների հիման վրա և դրանք հասանելի են բոլորին: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը ևս ստացել է պարգևավճար: Լրագրողի այն հարցին, հիմա է լավ աշխատո՞ւմ, թե՞ նախկինում, Բաթոյանը պատասխանեց. «Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ որպես փոխնախարար և նախարար, […]
17:56 23.10.2019
Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Ժոզեֆ Դոլը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: «ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով: Հայաստանում սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը պետք է լինեն երաշխավորված: Հայաստանի գործող իշխանությունները պետք է հավատարիմ մնան […]
17:51 23.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին խորհրդարանում կառավարությանը դիմելով՝ բարձրաձայնեց Ֆիրդուսի 17 շենքի բնակիչների մտահոգությունը: Պապոյանը նշեց՝ վերջիններիս թաղամասը 2007-ից համարվում է իրացման գոտի, իրենք սահմանափակված են իրենց գույքը օգտագործելու հետ կապված գործողություններում: Քաղաքացիները դժգոհել են, որ վերջին ամիսներին օտարող կազմակերպության ներկայացուցիչներ են եկել, բանավոր առաջարկել են գին, որին քաղաքացիները համաձայն չեն, […]
17:50 23.10.2019
Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները, ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և […]
17:41 23.10.2019
Ազգային ժողովի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր կառավարությանը հարց տալիս հիշեցրեց, որ Հայաստանում ավտոմեքենաները պետք է տեխզննում անցնեն, որպեսզի չտուգանվեն։ Բայց մեքենաների տերերը գնում են տեխզննման կտրոնը, հաճախ առանց մեքենան տեխզննման տանելու։ Պատգամավորը հարցրեց՝ արդյո՞ք սա կոռուպցիա չէ։ Հարցին պատասխանելիս ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այդ հարցը կա կառավարության ծրագրում, և իրենք մտադիր են տեխզննման […]
17:34 23.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին. «Պատասխան «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Հարգելի Հայկուհի Խաչատրյան Ներողություն եմ խնդրում անձամբ Ձեզնից և հավատացնում եմ՝ իբրև մարդ և հայր, նաև ինձ համար նուրբ ու ցավոտ այս […]
17:28 23.10.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջին երեք հարցերից երկուսը վերաբերում էին ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը՝ ոչ պարտադիր դարձնել հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության ուսուցումը բուհերում։ «Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայ գրականությունը ինձանից և մեր թիմից պաշտպանել»,- ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նորից պատասխանելով հարցին։ Հարությունյանը հիշեցրեց, որ 2010 թվականին մասնակցել […]
17:20 23.10.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է իր ակտիվ գործունեությանը և գրել, որ իր կարծիքով` ընդդիմությունն օգտագործում է իր ակտիվ գործունեությունն ընդդեմ ամուսնու. «Հայաստանում դեռ չկա այն ընկալումը, որ երկրի վարչապետի տիկինը պետք է ակտիվ գործունեություն ծավալի, ինչպես այժմ ես։ Դա շատ բարդ է, որովհետև ես մշտական ճնշման տակ եմ գտնվում։ Ես […]
17:11 23.10.2019
Քննարկվում է տարբերակ, որ պարգևատրումները լինեն ոչ թե ավտոմատ, այլ հայեցողական, որ նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատ աշխատողին չխրախուսել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս փոփոխությունը նույնպես տեղի է ունեցել, իսկ ինքը դուրս է բերել իր հայտարարությունները, թե քանի անգամ է ասել, որ մեր նախարարները պետք է արժանապատիվ […]
16:54 23.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանը մեջբերեց մամուլում հայտնված տեղեկությունը, թե վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են: «Ուզում եմ հարցը քննարկենք հետևյալ համատեքստում. ըստ էության, առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը […]
16:52 23.10.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ քննարկվում է բուհական համակարգի ուսուցումից հայոց լեզվի, հայոց պատմության և հայ գրականության պարտադիր բնույթը հանելու հարցը։ Հարությունյանը հաստատեց, որ իրենց տրամաբանությունն այն է, որ աշակերտները այսպես թե այնպես դպրոցում սովորում են այդ առարկաները։ Նա նշեց, որ բուհերը, հավանաբար, ներառելու են այդ առարկաները, բայց […]
16:37 23.10.2019
Ոսկե զարդերը կարող են ԵԱՏՄ երկրներում էժանանալ: Հոկտեմբերի 25-ին միության երկրների կառավարությունների ղեկավարները կստորագրեն երկու կարևոր փաստաթուղթ, որոնք կկարգավորեն ոսկերչական շուկան ամբողջ Եվրասիական երկրներում: Այս մասին Известия-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից (ԵՏՀ): Դրանցից առաջինը զարդերի վրա կապարակնիքների փոխադարձ ճանաչումն է: Դա հնարավոր կդարձնի փոքր-ինչ նվազեցնել ապրանքների գները Եվրասիական երկրներում սովորական սպառողների համար: Երկրորդ փաստաթուղթը […]
16:30 23.10.2019
Ղազախստանի քաղաքացին կարող է Ռուսաստանում հայտնվել ճաղերի հետևում այն բանի համար, որ ոչ օրինական ճանապարհով ամերիկյան «Tesla Model S» էլեկտրամոբիլ է դուրս բերել Հայաստանից: Նա մեքենան դուրս է բերել Հայաստանի սահմանից հատուկ մեքենայի (էվակուատոր) միջոցով, ընդ որում, չի մուծել մաքսային վճարները: Այս փաստով հարուցվել է քրեական գործ: Հաղորդվում է, որ ղազախստանցուն, որին ձերբակալել են Հյուսիսային […]
16:20 23.10.2019
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իշխանությունը յուրացնելու քրգործով որպես կասկածյալ ներգրավվելու թեմային: Բաբլոյանը վստահեցրել է, որ գործել է օրենքի ու Սահմանադրության համաձայն: «Ես չեմ խախտել սահմանադրություն, օրենք, չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը դիմումը շուտ գրել, այդ ամենի համար ես պատասխանատու չեմ: Երբ ինձ ասում են՝ […]
15:56 23.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարություն է տարածել այսօր Գյումրիում մեքենավարների գործադուլի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ս.թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները դուրս չեն եկել աշխատանքի՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Մեքենավարների և նրանց օգնականների նման գործողությունները հանդիսանում են աշխատանքային օրենսդրության խախտում և որակվում են որպես անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա […]
15:55 23.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դռնփակ դատական նիստը, որտեղ դատարանը քննել է կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը: Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Պաշտպանական կողմը նաև գրավ է առաջարկել մեղադրանքում ներգրաված վնասի չափով՝ 230 մլն դրամ: «Իրենց հիմնավորումները նույնն է, որ ազատության […]
15:50 23.10.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ-որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա […]
15:48 23.10.2019
«Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ՀՕ-172-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված է, որ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվա դրությամբ (այսինքն՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ) առկա, օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված մինչև 5 միլիոն դրամը […]
15:40 23.10.2019
««Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության […]
15:30 23.10.2019
Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը: Հաղորդվում է, որ քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի տասնյակ պետություններ. դրանց շարքում առաջինն Ուրուգվայն […]
14:43 23.10.2019
Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը: «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել […]
14:26 23.10.2019
Անգլիայի Էսսեքս կոմսությունում իրավապահ մարմինները բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 39 մարդու դի, այդ թվում՝ մեկ դեռահասի: Այս մասին հայտնել է Sky News-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդը: Ենթադրվում է, որ բեռնատարը եկել է Մեծ Բրիտանիա Բուլղարիայից շաբաթ օրը: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
13:52 23.10.2019
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ մի խումբ պաշտոնատար անձինք իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն տալու նպատակով զավթել են իշխանությունը՝ սահմանադրական սահմանափակումը գործողության մեջ մտնելուց առաջ Հրայր Թովմասյանին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը` 70 տարին, լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին […]
13:50 23.10.2019
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում փաստացի դավաճանել է քրդերին` սահմանին մենակ թողնելով թուրքերի դեմ: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը: Կրեմլի ներկայացուցիչը այսպիսով արձագանքել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զեյմս Զեֆրիի ասածին: Վերջինս կասկած էր հայտնել, որ քրդերը կհեռանան այն տարածքներից, որոնց հետ կապված ԱՄՆ-ն և Թուրքիան […]
13:46 23.10.2019
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի Twitter-յան գրառումը. «Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- նշել է նա:
13:36 23.10.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 23-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե […]
13:30 23.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական: «Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի […]
13:14 23.10.2019
Սևանի գոյատևման համար նվազագույն մակարդակը 1903,5 մետրն է, ու կառավարությունները երկար տարիներ փորձում են հասնել այդ մակարդակին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «2002-2011թթ․ հրաշքի շնորհիվ, երևի Սևանի ճիչը Աստված լսեց, և էդ առատ տեղումների հաշվին հնարավոր եղավ 3,5 մետրով 10 տարվա ընթացքում Սևանի մակարդակը բարձրացնել։ Դա միայն ամենազոր Աստծո գործն […]
13:05 23.10.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում նախօրեին խոսել էր Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառներից: Այս մասին տեղեկացնում ե Ermenihaber-ը։ Փայլանը այդ թեմայով գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու և ինչպես են փակցվել այդ […]