18:52 24.10.2019
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Բաբլոյանը, ինչին վերջինս պատասխանեց. «Իմ կարգավիճակը չգիտեմ էլ ինչ է»: Բաբլոյանն ասաց, որ ՀՔԾ-ում բոլոր հարցերին հստակ պատասխանել է և կարծում է՝ ինչ արել է, արել է օրենքի սահմաններում: Նա նկատեց՝ շատ բարի տրամադրված զրույց էր: «Որևէ […]
18:50 24.10.2019
Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են […]
18:30 24.10.2019
Հայկական հանցավոր խմբի 3-րդ անդամն է խոստովանել, որ զբաղվում էր հայաստանցիների ապօրինի միգրացիայով դեպի Միացյալ Նահանգներ։ 31-ամյա Հրաչյա Աթոյանը ճանաչել է իր մեղքը հանցավոր սխեմային մասնակից լինելու հարցում։ Խումբը կեղծ միջոցառումներ է կազմակերպել, որոնց իբր մասնակցելու համար իբր պարային խմբերի անվան տակ Միացյալ Նահանգներ է ապօրինի տեղափոխել հայ միգրանտների՝ 3-10 հազար դոլար վճարի դիմաց։ ԱՄՆ […]
18:21 24.10.2019
Յութուբյան բլոգեր Եվա զու Բեկը, որն ունի մի քանի տասնյակ հազար հետևորդներ, իր էջում անդրադարձել է Հայաստանին: Նա նշել է, որ Հայաստանը այն հրաշալի երկրներից է, որի մասին պետք է սկսել խոսել հենց հիմա: Բլոգերը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու արժե այցելել Հայաստան: Առաջին պատճառը Երևանն է: Եվան պատմում է Երևանի բնակչության մասին, այցելում […]
18:14 24.10.2019
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը խոստացել է, որ կզբաղվի Ռուսաստանի Արմավիրում հայկական եկեղեցու բակից Գարեգին Նժդեհի վերաբերյալ ցուցանակի ապամոնտաժումով։ Հայկական RusArminfo կայքի հետ զրույցում պատգամավորը հաստատել է իր խոսքերն ու Նժդեհին անվանել «նացիոնալիստ»։ Ռուսական իշխանական շրջանակներում վերջին շրջանում կենտրոնացած են Նժդեհի դեմ, և դա […]
18:04 24.10.2019
«Հայ-ճապոնական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, քան ներկայումս ունենք»,– ասել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հարցազրույց տալով «Շանթ» ՀԸ մեկնաբան Նաիրի Հոխիկյանին: «Երկու երկրներն էլ գնահատում են երկկողմ հարաբերությունները, երկուսս էլ դժվար ճանապարհ ենք անցել, շատ հին ժողովուրդ ենք, կիսում ենք որոշակի արժեքներ, որակներ, ունենք պատմական անցյալ,- նշել է […]
17:36 24.10.2019
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնել է, որ հեռանում է պաշտոնից: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ […]
17:32 24.10.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Հաղթանակ» ենթակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց՝ այն արտադրող կայան չէ, ենթակայան է: «ԲԷՑ-ը՝ որպես հաղորդող ծառայություն մատուցող ընկերություն, ունի նմանատիպ ևս 15 ենթակայան: Այն հիմնադրված է եղել 1988 թվին՝ 31 տարի առաջ, ամբողջությամբ քայքայված էր»,- ասաց նա: Վարդանյանը հայտնեց՝ քանի որ Երևանում սպառումն օրեցօր ավելանում է, նոր […]
17:24 24.10.2019
Բարձրավոլտ էլեկտրացանցերի «Հաղթանակ» ենթակայանի գործարկման արարողության ժամանակ, որին ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործարար Սամվել Կարապետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնատար անձինք, Սամվել Կարապետյանը շրջայցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները մասնավորապես հարցրել են, թե ինչ փուլում է տնտեսական հեղափոխությունը, ինչ նոր ծրագրեր կան: «Սկզբնական փուլում […]
17:02 24.10.2019
Մի հարցում է պատասխանատու, երբ աջակցել է Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության. երեկ այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է արել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Ի պատասխան այս հայտարարության՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե ինքն ընդունել է, որ խախտում է թույլ տվել, լավ կլինի, որ իրավական կամ քաղաքական պատասխանատվություն կրի: Ես […]
16:29 24.10.2019
Գրեթե մեկուկես տարի պաշտոնավարելուց հետո երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այդ հայտարարել էր, թե համաձայն չէ, որ ոստիկանական համակարգը գլխավորի քաղաքացիական անձ: Մինչդեռ հիշեցնենք՝ իշխանությունը հակված է այդ պաշտոնում տեսնել հենց քաղաքացիական անձի: Ո՞րն է, ի վերջո, փոխոստիկանապետի հրաժարականի պատճառը, հետաքրքրվել են լրագրողները վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: […]
16:26 24.10.2019
Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Ռոմա»-ի այսօրվա խաղին: Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղի հայտացուցակը: Մխիթարյանի անունը բացակայում է: Թիմի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հույս է հայտնել, որ Մխիթարյանը շուտով կկարողանա օգնել թիմին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում և […]
16:12 24.10.2019
Ազգային ժողովի նախագահ Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ հանդիպել է Ամուլսար տանող ճանապարհները փակած բնակիչների հետ. «Երեկ Ազգային ժողովի պատգամավորներ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Վարազդատ Կարապետյանի և Միքայել Զոլյանի հետ հանդիպել ենք դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ համայնքների մի խումբ բնակիչների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը, կառավարության […]
16:01 24.10.2019
ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորմանը: Պողոսյանը գրել է. «Անցած երեք օրերի զգացմունքներս խեղդում են: Ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ մի բան պետք է ասեմ, բայց թե ինչ … Հիշեցի, որ 2015-ի սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում մի ելույթ էի ունեցել: Կայքերից մեկում […]
16:00 24.10.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում: «Նիստում կընդունվեն մի […]
15:43 24.10.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի շուրջ բանակցություններին: Հարցին՝ եթե որոշվի, որ գազի գինը պետք է բարձրացվի, կարգը ինչպես է, Բաղրամյանը պատասխանեց. «Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ հայտը ներկայացնելուց հետո հանձնաժողովը 80 աշխատանքային օր ունի հայտը նայելու համար: Որոշումն ընդունելուց հետո էլ սակագներն ուժի մեջ են մտնում 30 օր հետո: Դա օրենքի […]
15:37 24.10.2019
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամները վրդովված են հայկական որոշ լրատվամիջոցների նյութերից, որտեղ նշվում է, թե բենդը գումար է վաստակել 2015թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ունեցած համերգից: «Ցավալի է, թե ինչպես է ցանկացած բան քաղաքականացվում. ինչպես է քաղաքական նպատակներով արվեստն ապատեղեկատվության, այլ կերպ ասած` կեղծ լուրերի միջոցով վարկաբեկվում: Մենք վերջերս հայկական մամուլում նկատեցինք որոշ […]
14:40 24.10.2019
Անգլիական Գրեյս քաղաքում բեռնատարի մեջ մահացած վիճակում հայտնաբերված 39 մարդիկ եղել են Չինաստանի քաղաքացիներ, գրում է ITV News-ը: Մահացածների մեջ եղել է մեկ դեռահաս: Սպանության կասկածանքով ձերբակալվել է բեռնատարի վարորդը, որը 25 տարեկան էր և ապրում էր հյուսիսային Իռլանդիայում: Նշվում է, որ դիակներով լի բեռնատարը Մեծ Բրիտանիայի տարածք է մտել բելգիական Զեբյուրգե նավահանգստից: Այս պահին […]
14:25 24.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել հանրապետության զորամասերից մեկի ճաշարանից: «Զինվորների սննդի նոր համակարգը շարունակվում է ընդլայնվել»,- գրել է նա:
14:19 24.10.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նշված է. «Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։ Վստահեցնում եմ, որ չեմ կատարել այնպիսի արարք, ինչի համար հնարավոր կլինի ինձ ենթարկել […]
13:51 24.10.2019
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է երեք տեղով, և հիմա Պաղեստինի հավաքականի հետ գտնվում է 99-րդ տեղում: «ԵՎՐՈ 2020»-ի որակավորման փուլի մեր մրցակիցներից Իտալիան 15-րդն է, Բոսնիա և Հերցեգովինան՝ 48-րդը, Ֆինլանդիան՝ 55-րդը, Հունաստանը` 58-րդ, Լիխտենշտեյնը՝ 181-րդը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի. 1․ Բելգիա 2․ Ֆրանսիա 3․ […]
13:31 24.10.2019
Այսօր կովկասյան հովազը կշրջի Երևանի փողոցներում: Այս մասին հայտնում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Այս երեկո՝ ժամը 19։00-ից մեր հովազը կլինի Հանրապետության հրապարակի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Երիտասարդական» մետրո-կայարանի տարածքում։ Երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում […]
13:04 24.10.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կկալանավորվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց որոշումը: Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու արարք կատարելու մեջ: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի որոշումը որակեց որպես «քաղաքական»: «Մերժվեց նույնիսկ գրավի միջնորդությունը: Սա հերթական քայլն էր ևս մեկին անազատության մեջ պահելու համար, և […]
13:00 24.10.2019
Տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու վերաբերյալ կառավարության քննարկման ընթացքում ֆինանսների նախարարը ասաց, որ պետք է հոգալ, որ «հնարամիտ» ընկերությունները սողանցքեր չգտնեն իրենց շահերը սրա միջոցով սպասարկելու համար։ «Էդ ընկերությունների ցուցակը ինձ կտաս, պարոն Ջանջուղազյան, ովքեր մեզանից ավելի հնարամիտ են»,- Ատոմ Ջանջուղազյանին ժպտալով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հետո լրջությամբ պատասխանեց, որ պետք է ուշադիր լինել, որ […]
12:41 24.10.2019
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը: Այս մասին հայտնել է ArmSport.am կայքը: Մինչ այս Նիկտա Սիմոնյանը արժանացել է Հայաստանի պետական մի շարք պարգևների, այդ թվում` «Պատվո շքանշան»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Վարչապետը այդ օրը Մոսկվա է մեկնելու […]
12:30 24.10.2019
Կառավարության նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համայնքների հետ համատեղ ֆինանսավորմամբ աշխատանքների հարցում որոշ դեպքերում դանդաղումներ կան, քանի որ շինարարական կազմակերպությունները «բավարարված են», և որոշ դեպքերում մրցույթներին չեն մասնակցում։ «Ծանրաբեռնված են»,- նախարարին ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախարարն էլ հաստատեց՝ ծանրաբեռնված են, և այդ խնդիրը շատ լուրջ է։ Փաշինյանն էլ շարունակեց՝ խոսել են, որ […]
12:28 24.10.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը: Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց՝ դատարանի որոշմամբ՝ Բաբայանի նկատմամբ կալանքն ընտրվեց որպես խափանման միջոց, գրավի միջնորդությունը մերժվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և իշխանության յուրացմանն օժանդակելու համար
12:24 24.10.2019
ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով` նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի […]
12:16 24.10.2019
Կառավարությունն այսօր որոշեց 363 միլիոն դրամ հատկացնել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ սա ծրագրերի միայն մի մասն է։ Վարչապետը հիշեցրեց, որ երբ նախորդ տարի իրենք հայտնել էին սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի մասին, ասել էին, որ պատրաստ են 10 միլիարդ դրամի համաֆինանսավորում անել, եթե համայնքները նույնպես […]