23:20 05.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով փակել լրատվամիջոցը։ Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն Պետականությունը անձնական շահից, էլի ենք անելու։ Մենք հպարտ ենք , որ […]
22:46 05.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ժամանել է Երևան։ Նա մասնակցելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019), որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը։ Վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:
22:40 05.10.2019
«Շանթի» եթերում ավարտվել է 24 մասից բաղկացած «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմը եթեր հեռարձակվելու առաջին իսկ օրերից զբաղեցրել էր վարկանիշային ամենաբարձր սանդղակները: Ամեն սերիայի հետ շարունակում էր աճել ֆիլմի թե՛ վարկանիշը և թե՛ ծածկույթը՝ մրցակցությունից դուրս թողնելով այլ հեռուստանովելները: Ինչպես է հեռուստալսարանը գնահատում ֆիլմի վրա կատարված աշխատանքը. SHANTNEWS-ի հարցախույզը հանրապետության տարբեր բնակավայրերում: Այն, որ «Թղթե […]
22:25 05.10.2019
Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» […]
21:27 05.10.2019
Երեք ամսվա ընդմիջումից հետո այսօր նիստ է անցկացրել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը: Անհրաժեշտ ձայների քվորում չլինելու պատճառով նիստը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ ուշացումով՝ նվազագույն 12 անդամների ներկայությունն ապահովելուց հետո։ Առաջինը քննարկման է դրվել խորհրդի անդամներ Գայանե Շագոյանի և Հայկակ Արշամյանի հրաժարականների դիմումների հարցը: Խորհրդի անդամությունից հրաժարվելու պատճառ Գայանե Շագոյանը ներկայացրել է քաղաքական հայացքների անհամատեղելիությունը, իսկ […]
20:53 05.10.2019
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։ Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ […]
20:40 05.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին․ ««Հայելի» ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական»։
20:10 05.10.2019
Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպին: «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն»,-գրել է […]
20:06 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որ առաջին գոլերը խփեց «Հոֆենհայմի» կազմում: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել 54-րդ և 80-րդ րոպեներին: Ադամյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, և փոխարինվել երկրորդ գոլը խփելուց հետո՝ 82-րդ րոպեին:
19:31 05.10.2019
Հայաստանը և Սերբիան շատ ընդհանրություններ ունեն, եղել են մեկ կայսրության` Օսմանյան կայսրության մեջ: Ես երկար կարող եմ պատմել հայ-սերբական ընդհանրությունների մասին` սկսած Հռոմեական կայսրությունից, մինչև այն ժամանակները, երբ սերբերն այցելել են Կիլիկիա: Ես երկար կարող եմ խոսել երկու երկրների պատմության մասին, սակայն ավելի հետաքրքիր է այսօրվա աշխարհի մասին խոսելը: Այս մասին Սերբիայում` հայ համայնքի անդամների […]
18:54 05.10.2019
Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում իրավիճակի միտումնավոր սրմանը ուղղված քայլերը։ Վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈՒ մեկ և վիրավորվել երեք զինծառայող, Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերի սահմանային միջադեպերին, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀՀ ԱԳՆ մշտական համակարգման մեջ է ՊՆ-ի հետ: Գործի են […]
18:44 05.10.2019
Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան հերթական գրառման մեջ հայտնում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի քաղաքապետի հետ ունեցած հանդիպման ու քննարկված հարցերի մասին: «Թբիլիսիում առիթ ունեցա հանդիպելու նաև Բիշքեկի քաղաքապետ Ազիզ Սուրակմաթովի հետ։ Մեր երկու քաղաքները շփման մեծ պոտենցիալ ունեն։ Քաղաքապետ Սուրակմաթովի հետ քննարկեցինք մեր քաղաքների միջեւ համագործակցությունը խորացնելու, մասնավորապես, Բիշքեկն ու Երևանը […]
18:30 05.10.2019
Օրեր առաջ «Եվրոպա լիգայի» խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել էր խաղադաշտում։ Ինչպե՞ս է Արցախի դրոշը հայտնվել խաղադաշտում. SHANTNEWS.am-ի տաղավարում այս թեմայի շուրջ է զրույցը ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:22 05.10.2019
Այսօր նախատեսված է Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժությունների ավարտը: Այն նշանավորվեց զորահավաքով, որը, ըստ պատասխանատու մարմինների, աննախադեպ էր իր ծավալներով: Զորավարժության աննախադեպության, կիրառված սպառազինության և գործողությունների բնույթի մասին SHANTNEWS-ը զրուցել է մեր գործընկեր Գարիկ Հարությունյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:
17:18 05.10.2019
Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Մեզ հետ զրույցում Անափիոսյանը նշեց, որ մաղթում է, որ ուսուցիչները մեծ նվիրումով անեն իրենց գործը, ձգտեն նորարարության և սերունդներ կրթելու գիտակցումն ընդլայնվի. «Ես ինքս, լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից, մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ: Ես ուսուցիչ չեմ, այլ դասախոս եմ, գիտեմ, թե […]
17:09 05.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի այստեղ 8 ներկայացուցիչ: Առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը: Նա պայքարում է Մ18 խմբում: Շանթը 4 տուրից հետո ունի 3 միավոր և տեղ է զբաղեցնում առաջատարների խմբում: Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը, վաստակել են 2,5 […]
17:04 05.10.2019
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 100 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:56 05.10.2019
Комсомольская правда պարբերականը իր ինստագրամյան էջում անդրադարձել է Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: Պարբերականը ներկայացրել է աղջկա հաջողության պատմությունը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ Արմինեն սովորական երևանցի աղջիկ է: Օգտատերը դրական մեկնաբանություններ են գրել Արմինեի հասցեին՝ նշելով, որ նա ունի գեղեցիկ, ոչ երկրային արտաքին: Հիշեցնենք, որ Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի […]
16:49 05.10.2019
Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հաճախել է 3 դպրոց և շատ բան ունի մտաբերելու. «Ես բոլորին մաղթում եմ առողջություն, համբերություն, քանի որ աշակերտների, հատկապես կամակոր աշակերտների հետ աշխատանքը համբերություն է պահանջում, որպեսզի պետությունը ավելի շատ իրեն հանձնառու զգա ուսուցիչների […]
16:13 05.10.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելգրադում եղել է այն խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 1988թ. Հայաստանին օգնություն բերելու ժամանակ ավիավթարից զոհված օդաչուների հիշատակին։ Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից, նա հարգանքի տուրք է մատուցել զոհված օդաչուների հիշատակին: Նախագահն այստեղ զրուցել է օդաչուների ընտանիքների անդամների, ինչպես նաև Բելգրադում ապրող հայերի հետ։
16:02 05.10.2019
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 3-ին Տավուշում հակառակորդի կրակից զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղի անտառապահ Ժիրայր Աբովյանի միակ որդին էր։ Ցավակցում ենք․․․»:
15:54 05.10.2019
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով: Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ: «Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Մենք «Հայկական առաջին […]
15:43 05.10.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Քաղաքապետն այդ մասին գրառում է կատարել. «Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։ Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։ Շնորհավորում եմ չքնաղ […]
15:19 05.10.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Թբիլիսիում զբոսնելիս պատահաբար հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին. «Իմ համար Թբիլիսիով ման եմ գալիս, ավագանիական հոգսերից կտրվում, մեկ էլ տեսնում եմ … »:
15:15 05.10.2019
ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտյան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հյուրընկալվել է Ռուբեն Բաբայանին. «Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:
15:05 05.10.2019
Սերբիայում Անհայտ զինվորի հուշարձան այցելելուց հետո հայկական պատվիրակությունը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, այցելել է Կալեմեգդան ամրոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից: Ամրոցը 1079թ. հռչակվել է բացառիկ կարևորության մշակութային հուշարձան։ Հին միջնաբերդը հիմնադրվել է Ք.ծ.ա. 3-րդ դարում, շատ անգամ ավերվել արշավանքների ժամանակ: 12֊րդ դարում վերակառուցվել է ՝որպես ամրոց: Հայկական պատվիրակությանն ուղեկցում է հենց Բելգրադի քաղաքապետը: […]
15:00 05.10.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում իր բարեմաղթանքներն է հղել Ուսուցչի տոնի օրվա առթիվ. «Նախ` ցանկանում են շնորհավորել այս տոնի կապակցությամբ: Ես ունեցել եմ առաջին ուսուցիչ, դասղեկ, ով մեծ դեր է խաղացել իմ արժեհամակարգի գործում: Ես շատ կարևորում եմ ուսուցչի դերը սերնդի դավանած արժեքների հարցում»: Տաթև Հայրապետյանը վստահ է, որ ուսուցիչը […]
14:58 05.10.2019
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, […]
14:40 05.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Անգնահատելի է ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, դաստիարակելու գործում, քանի որ նոր Հայաստանում կարևորը գիտելիքի, հմտությունների, ընդունակությունների զարգացումն է: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի […]