TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Ինչո՞վ են պայմանավորված կուտակումները Հայաստանի հյուսիսային մաքսակետերում. ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել

17:11 04.10.2019

Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։ Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ը վստահեցնում է, որ […]

̰
Ժպտացող Ռոհանին և ավելի զուսպ Պուտինը՝ Փաշինյանի էքսցենտրիկ սելֆիում․ DailyMail-ի անդրադարձը

16:55 04.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում մի շարք երկրների ղեկավարների հետ արած սելֆին հայտնվել է բրիտանական DailyMail տաբլոիդի ուշադրության կենտրոնում։ Խմբագրությունը հատկապես ուշադրություն է դարձրել Իրանի և Ռուսաստանի նախագահների վրա։ «Իրանի ժպտացող Հասան Ռոհանին և շատ ավելի քիչ տպավորված Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետի նկարած էքսցենտրիկ սելֆիում․ երբ երկու առաջնորդները բանակցությունների համար հանդիպել էին Հայաստանում»։ Այս վերնագրով խմբագրությունը […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել

15:13 04.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշ Պողոսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Բոլորին կոչ եմ անում քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները. Արարատ Միրզոյան

14:55 04.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք հայտարարությամբ հանդես գալ՝ արձագանքելով իր թիմակից Անդրանիկ Քոչարյանի արած արտահայտությանը: Միրզոյանից նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Քոչարյանի այդ արտահայտությունը: «Ես կարծում եմ, ինչ խոսք, գեղեցիկ չէր ձևակերպումը, բայց կարծում եմ, և դա ոչ միայն կոնկրետ Անդրանիկ Քոչարյանի դեպքում, վերջին ամիսներին Հայաստանում իսկապես այդ բանավեճի կամ […]

̰
Գյումրու ավտոմաքսատան շահագործումը կհետաձգվի մեկ շաբաթով

14:49 04.10.2019

Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա SHANTNEWS-ին ասել է, որ թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն: Պատճառները, ըստ ՊԵԿ նախագահի, և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրում մի […]

̰
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն Սերբիա. Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդես են գալիս հայտարարությամբ

14:16 04.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Սերբիայում է գտնվում, նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է` այս պահին Հայաստանի և Սերբիայի նախագահները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ: Հայտարարության համաձայն` ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կայցելեն Սերբիա, մինչև տարեվերջ դեսպանատուն կբացվի ՀՀ-ում: Նշվել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ՀՀ-ն […]

̰
Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է, ու վերջ. Արայիկ Հարությունյան

13:36 04.10.2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Իլհամ Ալիևը միջազգային համաժողովում հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի… Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել: Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը […]

̰
Հայաստանի և Սերբիայի նախագահներն առանձնազրույց են ունեցել

13:28 04.10.2019

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորեց Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր նախագահի դիմավորման արարողությունից և դրան հաջորդած առանձնազրույցից: Ի դեպ, Հայաստանի նախագահի այցին դեռ երեկ անդրադարձել են սերբական բոլոր լրատվամիջոցները։ Սերբական լրատվամիջոցներից մեկին ՀՀ նախագահը հարցազրույց է տվել:

̰
Պոլսի Հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

13:12 04.10.2019

Նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը, հայտնում է ermenihaber.am-ը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցը արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։ Նիստից հետո նախաձեռնարկ մարմնի […]

̰
Հրաժարական չեմ տալու. Ֆելիքս Ցոլակյան

13:02 04.10.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է իր հրաժարականի մասին հարցին. «Հրաժարական չեմ տալիս, ես աշխատելու եմ, շարունակելու եմ աշխատել: Ես այդ մասին տարբեր տեղերում մի քանի անգամ արդեն ասել եմ, որևէ մեկի դուրս գալը, մյուսի ընդունվելը այս ամենի հետ կապ չունի: Ես իմ ասելիքն ասացի այս ուղղությամբ»:

̰
Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում

13:00 04.10.2019

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի սեպտեմբերին սպառողական գների փոփոխությունները ՀՀ-ում: Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2019թ. սեպտեմբերը 2018թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.2%: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Մեկամյա կտրվածքով գնանկում արձանագրվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում՝ -1.4%, ինչպես նաև կապի՝ -0.1% և հանգիստ ու մշակույթի՝ -1.2% […]

̰
Զինծառայող Մուշեղ Աբովյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

12:56 04.10.2019

2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում […]

̰
Ճանապարհների շինարարության ու կառուցման համար այս տարի կհատկացվի 124,4 մլրդ դրամ

12:45 04.10.2019

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանանորոգման համար 2020-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ՝ երկու անգամ ավելի գումար քան 2019-ին։

̰
Հայկական պատվիրակությունը ժամանեց Սերբիայի նախագահական նստավայր

12:40 04.10.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա շարունակվում է: SHANTNEWS.am-ի թղթակիցը Սերբիայից տեղեկացնում է, որ քիչ առաջ հայկական պատվիրակության անդամները ժամանեցին Սերբիայի նախագահական նստավայր: Նշենք, որ նախագահի՝ Սերբիա այցը հագեցած է: Այցի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշումն ընդունվել է

12:32 04.10.2019

ԱԺ-ն ավարտել ու ամփոփել է ՍԴ դատավոր-անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման քվեարկությունը: 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 98 կողմ, 1 դեմ: Այսպիսով, նախագիծն ընդունվել է: Հիշեցնենք, որ քվեարկությանը չի մասնակցել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որն ի սկզբանե հայտարարել է, որ չի […]

̰
Ավստրալահայերը ցանկանում են տեսնել Հենրիխ Մխիթարյանին

12:30 04.10.2019

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք ցանկանում են ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև: Ավստրալահայերը մեծ ցանկություն ունեն տեսնելու Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի մյուս խաղացողներին Սիդնեյի խոշորագույն մարզադաշտում: Այդ մասին ասել է  Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը: […]

̰
Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին բուժզննում է անցել

12:28 04.10.2019

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն Իզմիրլյան կենտրոն է տեղափոխվել ոչ թե այսօր, այլ երեկ: Նա հետազոտվել է, ապա վերադարձել ԱԱԾ մեկուսարան: Նավիկյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հերթական պլանային բուժզննման էր գնացել:

̰
Աշխարհն այսօր նշում է Ժպիտի համաշխարհային օրը

12:08 04.10.2019

1999 թվականից ի վեր, ամեն հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, աշխարհը նշում է Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day)։ 1963 թվականին Մասաչուսեթսից նկարիչ Հարվի Բեյլը ստեղծեց այսօր արդեն բոլորիս այնքան ծանոթ ժպտացող դեղին դեմքը՝ «սմայլիկը»: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: «Հարվին ոչ հայտնի մի արվեստագետ էր, որին մի ամերիկյան ապահովագրական ընկերություն առաջարկեց […]

̰
Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50մլն դրամի վնաս է պատճառվել

11:58 04.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ […]

̰
Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում

11:49 04.10.2019

Կենդանիների համաշխարհային օրվա առթիվ կենդանապաշտպան Նարե Արամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեզանում չկա կենդանիների հիմնախնդրով զբաղվելու մշակույթ: Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն առողջապահության և անվտանգության տեսանկյունից. «Այսօր այս ոլորտում հաջողություն կա, կա ավելի մարդասիրական վերաբերմունք»: «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ դրական միտում կա, և մարդիկ […]

̰
Ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար, չեմ փոշմանել. ԱԻ նախարար

11:40 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը՝ հաշվի առնելով, որ 2018-ին հենց ինքն է երաշխավորել Վանեցյանի՝ ԱԱԾ համակրգ մտնելու համար: Նախարարն ասել է, որ ինքն է երաշխավորել, չի փոշմանել դրա համար, սակայն յուրաքանչյուր պաշտոնյա ինքն է որոշում իր քաղաքական ապագան: «ԱԱԾ-ն և բանակն այն ոլորտներն […]

̰
Ինչո՞ւ Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսվածից շուտ մեկնեց Հայաստանից. ռուսական վարկած

11:39 04.10.2019

Ռուսական «Незыгарь» տելեգրամ-ալիքը ներկայացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից ժամանակից շուտ մեկնելու իր վարկածը: Մինսկում իր աղբյուրներին հղում անելով՝ ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վերադարձի պատճառը դարձել է Ռուսաստանի կտրուկ արձագանքը ռուսական դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի՝ Բելառուսը լքելուն: Սպիրիդոնովը երկիրը լքել է բելառուսական կողմի խնդրանքով: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում […]

̰
«Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»․ հրշեջ-փրկարարներին բնակարաններ կտրվեն

11:27 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նորություն է հայտնել՝ նշելով, որ դրանից տեղյակ չեն նաև համակարգում: Խոսքը փրկարարներին բնակարանով ապահովելու մասին է: Այդ գաղափարը դեռևս սաղմնային վիճակում է, սակայն այն կարող է միս ու արյուն առնել, և փրկարարները կկարողանան լավ աշխատանքի համար ապահովվել բնակարաններով: «Անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքին տեղ չունի»,- ասել […]

̰
Այս տարի փրկարարները պայքարել են 8509 հրդեհի դեմ. ԱԻ նախարար

11:16 04.10.2019

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իր պաշտոնավարման մեկ տարվան: «Հպարտությամբ կարող եմ նշել մեկ բան՝ այս մեկ տարվա ընթացքում կառավարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ լուծվել են ԱԻՆ համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ: Այս տարվա ընթացքում ունեցանք հրդեհների աննախադեպ քանակ՝ 8509 հատ, որը նախորդ տարվանից ավելի քան […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր

10:42 04.10.2019

Ս. թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: ԱԱԾ ղեկավարության և իր անունից ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով ԱՄՆ […]

̰
Գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը. Արփինե Հովհաննիսյան

10:32 04.10.2019

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ «Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։ Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է և դարձրել տոկուն ցանկացած […]

̰
ԱԺ-ում մետաղահանքերի քննիչ հանձնաժողով ստեղծվեց

10:24 04.10.2019

Ազգային ժողովն այսօր գրեթե միաձայն քվեարկությամբ ստեղծեց նոր քննիչ հանձնաժողով, որը զբաղվելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների ստուգումներով։ Նախաձեռնությունը սկսել էին ԲՀԿ պատգամավորները, իսկ հետո նրանց միացան մյուս խմբակցությունները։ 111 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով հաստատվեց, որ «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների […]

̰
Հայաստանը Վրաստանից առաջ է. Մամուկա Խազարաձեն` Վրաստանի տնտեսության մասին

09:27 04.10.2019

«2012 թվականին ես նույնպես աջակցել եմ «Վրացական երազանքին», հույսեր ունեի»,- այս մասին հայտարարել է «Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն: Վերջինս հավելել է, որ պատրաստ է երկրի տնտեսական վիճակի հետ կապված բանավեճի, փոխանցում է Ալիք Մեդիան։ «Մենք բոլոր պարամետրերով հետ ենք գնում, և սա ասում եմ ամբողջ պատասխանատվությամբ: Եթե ինչ-որ մեկը կցանկանա այս հարցով բանավիճել, […]

̰
Ինչ՞ու են ՀՀ հավաքականի 7 ֆուտբոլիստներ զրկվել տարկետումից

09:19 04.10.2019

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ փոփոխություններ են մտցվել:  Ըստ այդ,   7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարող համարվել նշված հավաքականի անդամ: Տարկետման իրավունքից զրկված ֆուտբոլիստներն են՝ Դանիել Արթուրի Պետոյան, Հարություն Աբրահամի Հարությունյան, Սարգիս […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

08:44 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 07:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:05-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Աշոցք գյուղում՝ 3 […]

̰
BACK_TO_TOP