TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Քիմ Քարդաշյանը Երևանում անքուն գիշեր է անցկացրել

09:29 07.10.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Երևանում է՝ մասնակցելու WCIT համաշխարհային համաժողովին։ Երեկ օդանավակայանում վարէջքից հետո նա դուրս էր եկել նախագահական ելքով և ուղևորվել հյուրանոց։ Ժամանումից ժամեր անց նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Երևանում մոտավորապես ժամը 3-ն է, ես չեմ կարողանում քնել։ Այնքան հուզված եմ այստեղ լինելու և բոլորին տեսնելու […]

̰
Մելանյա Թրամփը ստում է օտար լեզուների իմացության հարցում․ լեզվաբան

08:43 07.10.2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ազատ տիրապետում է եվրոպական մի քանի լեզուների։ Ամերիկացի լեզվաբան Ջոն Արավոսիսը վերլուծել է ԱՄՆ նախագահի տիկնոջ հանրային ելույթների բոլոր ձայնագրությունները և նկատել, որ ամենից հաճախ Մելանյան ելույթ է ունենում անգլերենով և մայրենի սլովեներենով, մինչդեռ առաջին տիկինը պնդում էր, թե տիրապետում է գերմաներենին, իտալերենին և ֆրանսերենին, գրում […]

̰
Դանիայի վարչապետը ծիծաղեցրել է խորհրդարանին՝ ուղտի մասին պատմությամբ

08:32 07.10.2019

Դանիայի վարչապետ Մատտե  Ֆրեդերիկսենի ելույթը խորհրդարանի նիստի բացմանը ծիծաղեցրել է պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Denmarks Radio-ն։ Ֆրեդերիկսենը զեկույց է ներկայացրել Դանիայի կառավարության կողմից կրկեսի կենդանիների գնման մասին։ Վերջերս իշխանությունները ձեռք են բերել 4 փիղ, սակայն դրանցից մեկն ընկեր է ունեցել՝ Ալի անունով ուղտը։ Կենդանիներին չբաժանելու համար, կառավարությունը գնել է նաև ուղտին։ Այդ պատմությունը ներկայացնելով՝ […]

̰
Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար․ Աննա Հակոբյան

00:00 07.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել. «Հրաշալի համերգ էր, փառահեղ երաժշտություն և նվագախումբ։ Շնորհակալություն բազմաթիվ աննկարագրելի զգացողությունների համար։ Հայաստանը պատվով ազդարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը #WCIT2019 #Armenia»:  

̰
Ալավերդի համայնքում 230-250 աշխատատեղ կբացվի

23:21 06.10.2019

Նոր ներդրում, 230-250 աշխատատեղ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ Ալավերդի համայնքում հոկտեմբերի 20-30-ը կբացվի կարի արտադրամաս։ Նորաստեղծ «Կոտտոնի» ընկերությունը կապահովի 230-250 աշխատատեղ։ Սա հատկապես կարևոր է կանանց զբաղվածության համատեքստում։ Առաջիկա երեքշաբթի օրը ներդրողների հետ հանդիպումների շարք կունենանք կառավարությունում, էկոնոմիկայի նախարարությունում՝ […]

̰
Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

23:01 06.10.2019

Հոկտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և […]

̰
Ձերբակալվել է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչը, որ 122 մլն դրամ էր հափշտակել և փախուստի դիմել

22:39 06.10.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով`հոկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին: Ըստ աղբյուրի՝ վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել: Աղբյուրի տեղեկություններով՝ բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:  

̰
Հայ մարտիկն առաջին ռաունդում հաղթել է թուրքին, որը խոստացել էր կտրել նրա գլուխը

21:48 06.10.2019

Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:

̰
Արմեն Սարգսյանը և Արամ Ա-ն հանդիպել են

21:39 06.10.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Գլխավոր լուսանկարը՝ Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջից։

̰
Հայկական երկու ակումբների սեփականատերեր հանդիպել են Ջենարո Գատուզոյի հետ

21:10 06.10.2019

Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերեր Արթուր Սողոմոնյանը և Ջիվան Չելոյանցն այսօր «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի հրավերով այցելել են ռեստորան: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, ռուսական МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը և իտալացի գործակալ Մարկո Տրաբուկին: Տրաբուկին թվիթերյան իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել։ Обед в Милане у […]

̰
Հանրապետության հրապարակը՝ հիմա

21:06 06.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆոյսբուքյան իր էջում Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել։ «Հանրապետության Հրապարակը՝ հիմա»,- գրել է նա։  

̰
Փաշինյանը կնոջ և դուստրերի հետ մասնակցում է ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին

20:14 06.10.2019

Հանրապետության հրապարակում մասնակցում ենք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համերգին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

̰
Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս․ Արմավիրի բնակչուհին՝ Փաշինյանին

18:36 06.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել, որ մարզպետի և քաղաքապետի հետ շրջել է Արմավիր քաղաքում։ Զբոսնելիս բնակիչներից մեկը դիմում է Նիկոլ Փաշինյանին․ «Էս ինչի՞ եք սենց հանգիստ ման գալիս»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան     

17:13 06.10.2019

Այսօր՝ առավոտյան 10:00-ին, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։ Բացման […]

̰
«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:47 06.10.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում  է կատարել և հայտնել, որ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. «Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»: Ինչպես տեղեկացրել […]

̰
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Բեկորի հուշարձանին

16:07 06.10.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:

̰
Ո՞վ է Սարգիս Ադամյանը, «Հոֆենհայմի» հերոսն ընդդեմ Բավարիայի․ Բունդեսլիգայի հոդվածը

15:21 06.10.2019

Ֆուտբոլային աշխարհն ու միջազգային մամուլը շարունակում է խոսել Սարգիս Ադամյանի մասին։ Մեր հավաքականի հարձակվողը երեկ փայլեց Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղում։ Սարգիսի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» 2-1 հաշվով «Ալիանս Արենայում» հաղթեց «Բավարիային»։ Ո՞վ է Սարգիս Ադամյանը, «Հոֆենհայմի» հերոսն ընդդեմ Բավարիայի: Այսպիսի վերտառությամբ հոդվածով է Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին: «Գերմանիայի չորրորդ դիվիզիոնից […]

̰
Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը

15:05 06.10.2019

Այսօր Երևանում մեկնարկում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը: Այն հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է, որին այս տարի կմասնակցի տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցիչ: Համաժողովի մեկնարկն այսօր կտրվի Հանրապետության հրապարակում երեկոյան կայանալիք համերգով։ WCIT համաժողովը հյուրընկալած բոլոր երկրների երաժիշտներն առաջին անգամ կկատարեն արհեստական բանականության՝ համակարգչի կողմից գրված երաժշտությունը։ […]

̰
Իմ ու Հրաչի մեջ քիմիա կար այդ ժամանակ․ Աննա Հակոբյան

14:38 06.10.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «2008-ն է, Արմինեի զույգ տղաներից Հրաչն է գրկումս։ Իմ ու Հրաչի մեջ քիմիա կար այդ ժամանակ:))))))»:

̰
Նոյեմբերի սկզբին Երևանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

14:02 06.10.2019

Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։ […]

̰
Ինչպե՞ս կարգավորել զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների

13:54 06.10.2019

150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց  դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը: Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապմունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս […]

̰
Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ

13:10 06.10.2019

Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-ից 10-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, […]

̰
Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները

12:54 06.10.2019

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները: Նա Instagram-ի իր էջում մարզումներից տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։     Посмотреть эту публикацию в Instagram   back to trainings????#tokyo2020 #unitedworldwrestling #arturaleksanyan Публикация от Artur Aleksanyan (@arturaleksanyan_) 5 Окт 2019 […]

̰
Արթուր Վանեցյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից․ News.am

12:22 06.10.2019

Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով այն հարցին, թե ինքը Արցախում գտնվելու ժամանակ քաղաքական հանդիպումներ ունեցել է, թե` ոչ: Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, նա ասաց. «Իհարկե, ոչ»:  

̰
Ինչպես է արհեստական բանականությունը երաժշտություն ստեղծում WCIT-ի բացման համար

12:07 06.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Հանրապետության հրապարակից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Արհեստական բանականությունը ստեղծում է երաժշտություն հենց այս պահին»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
29 տարեկանում մահացել է հոկեիստ Սամվել Մնացյանը

11:50 06.10.2019

29 տարեկան հասակում մահացել է Նովոսիբիրսկի «Սիբիրի» նախկին հոկեիստ Սամվել Մնացյանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական կայքը: 2018-ի ամռանը Մնացյանի մոտ ողնաշարի չարորակ ուռուցք են հայտնաբերել։ Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը հայտնել է, որ սպորտսմենին անհապաղ բուժում է հարկավոր։ Շուրջ կես տարի Մնացյանը բուժվել է գերմանական Ֆրայբուրգում։ Նա քաջաբար պայքարել է քաղցկեղի […]

̰
Գնում ենք Հայաստան․ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել

10:17 06.10.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ և կից գրել. «Գնում ենք Հայաստան»: Հայաստան են ժամանել Սերժ Թանկյանն ու Էրիկ Իսրայելյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ: Նրանք մասնակցելու  են Տեղեկատվական […]

̰
Թանկագին հյուրեր ունենք․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

10:00 06.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Սերժ Թանկյանի և Էրիկ Իսրայելյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Թանկագին հյուրեր ունենք»։ Հիշեցնենք, որ հյուրերը ժամանել են Հայաստան՝ մասնակցելու WCIT համաժողովին։ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 6-9-ին։

̰
Սերբիայի հետ հաջորդ համաձայնագիրը ռազմատեխնիկական է լինելու

23:47 05.10.2019

Սերբիայի հետ հաջորդ համաձայնագիրը ռազմատեխնիկական է լինելու։ Համաձայնագիրը կնքման փուլում է։ Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը, այս մասին հայտնել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Սերբիայի այցն ավարտելուց հետո ՀՀ նախագահը ժամանել է Ժնև․ այստեղ որպես գլխավոր խորհրդատու հրավիրված է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հանձնաժողովի նախաձեռնած նշանավոր անձանց պանելին։ Պանելը, որին մասնակցում են 7 խորհրդատուներ, […]

̰
Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

23:35 05.10.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8.2 միավորով: Ըստ sofascore.com կայքի` հանդիպման լավագույն խաղացող […]

̰
BACK_TO_TOP