TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Առերևույթ կոռուպցիոն հանցագործության նոր դրսևորումներ խոշորացված Անի համայնքի ղեկավարի մասնակցությամբ 

16:01 28.09.2019

Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ  պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]

̰
Զինծառայող Արման Լևոնյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:41 28.09.2019

28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]

̰
Հայաստանը պատմություն է, որ ո´չ սկիզբ, ո´չ վերջ ունի. Փաշինյան

15:39 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Հայաստանը պատմություն է, որ ո´չ սկիզբ, ո´չ վերջ ունի»: Տեսանյութում Փաշինյանը արտասանում է իր գրած բանաստեղծությունից մի հատված:

̰
ՀՀ-ում ձևավորվել է գործող բանակին համարժեք բանակ. Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին

15:15 28.09.2019

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում հոկտեմբերի սկզբին

15:13 28.09.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան […]

̰
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի մասին

15:10 28.09.2019

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկություն է տարածել մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի վերաբերյալ: «Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը […]

̰
Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին

15:08 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: […]

̰
Տավուշի մարզում մեկնարկել է «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը

15:02 28.09.2019

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է«Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված են ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:  

̰
Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդ է բերման ենթարկվել

14:49 28.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Նշենք, որ Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված […]

̰
Ադրբեջանը մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ 1600 կրակոց է արձակել

14:11 28.09.2019

Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է […]

̰
Настоящее Время-ի անդրադարձը Գյումրիում հայտնի կառապան Մուրադյանների ընտանիքին

14:04 28.09.2019

«Հայ վարպետների` կառապանների դինաստիան. գյումրեցի Մուրադյանները». այս խորագիրն է գրում Настоящее Время-ի պատրաստած տեսանյութը գյումրեցի վարպետների մասին: Տեսանյութը պատմում է կառապան Գրիշա Մուրադյանի թոռան՝ Սամվել Մուրադյանի մասին, ով շարունակում է իր հայտնի պապի գործը: Տեսանյութում խոսվում է այն մասին, որ քաղաք եկող բոլոր հայտնի հյուրերին պապն էր դիմավորում իր կառքով: Լրատվամիջոցը գրառման մեջ պատմում է […]

̰
Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ մեղադրանք է առաջադրվել

13:57 28.09.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, […]

̰
Հայ փոքրիկ երգիչների ֆլեշմոբը հիացրել է գերմանացիներին

13:55 28.09.2019

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հանրաճանաչ «Mädler Passage» առևտրի կենտրոնում անցկացվել է եզակի երաժշտական ​​ֆլեշմոբ Հայաստանի երեխաների մասնակցությամբ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, առևտրի սրահի կենտրոնում կատարել է «Սարի սիրուն յար» երգը և այլ հայկական ստեղծագործություններ: Առևտրի կենտրոնում հավաքված այցելուները բարձր ծափահարություններով են արձագանքել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ներկայացմանը: https://www.facebook.com/100024128175066/videos/506068200207448/

̰
Մահացավ մոհիկաններից վերջինը. կյանքից հեռացել է Մարկ Զախարովը

13:51 28.09.2019

Մահացել է Մոսկվայի «Լենկի» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը: Այս մասին ТАСС-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Ռեժիսորը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին: Նա 85 տարեկան էր: «Մարկ Անտոնովիչ Զախարովը մահացել է այսօր՝ երկարատև հիվանդությունից հետո: Մահացավ մոհիկաններից վերջինը»,- ասել է Վարշավերը: Արտիստի հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ: Այս մասին կհաղորդվի […]

̰
Պահեստազորայինները պատրաստ են մարտական խնդիրների կատարմանը. ԶՈւ ինժեներական զորքերի պետ

13:44 28.09.2019

Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում գնահատականներ ներկայացրեց Հայաստանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ: «Ռազմավարական այս զորավարժությունը մեր ԶՈւ այս տարվա պատրաստության պլանում դիտարկում ենք որպես առանցքային միջոցառում, ոչ միայն ԶՈւ, այլև պետական կառավարման և ՏԻՄ մարմինների համար, որովհետև այդ կառույցներն առաջին փուլին ընգրկված էին մեծ ծավալով, հատկապես զորահավաքի […]

̰
Վրաստանի նախագահը հանդես է գալիս ՌԴ-ի և Վրաստանի միջև երկխոսության օգտին

13:30 28.09.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է փորձի ՌԴ-ի հետ երկխոսության մեջ մտնել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահի ելույթին: Զուրաբիշվիլինի կարծում է, որ Վրաստանը չպետք է «պարփակվի իր մեջ»: «Իմ ելույթի տեքստում ես հստակ ասել եմ, որ այն երկրի համար, որը ունի նման կարգի […]

̰
Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. վարորդը փախուստի է դիմել

13:07 28.09.2019

Երեկ երեկոյան Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում Volkswagen Golf մակնիշի  ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մահացածը նույն փողոցի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանն է: Volkswagen Golf-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Տարածքում հավաքվածները պատմել են, որ վարորդը փորձել է շրջանցել փողոցի մեջտեղում փորված փոսը, ինչիպատճառով  կորցրել է ղեկի կառավարումը, վրաերթի […]

̰
Պահեստազորն իրականացնում է ջոկերի ու դասակների ներդաշնակում. Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել

12:55 28.09.2019

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանում անցկացվող զորավարժություններից: «Պահեստազորը իրականացնում է ջոկերի ու դասակների ներդաշնակում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Ռազմավարական զորավարժությանը մասնակցում են նաև պահեստազորայինները

12:47 28.09.2019

Ռազմավարական զորավարժության շրջանակներում պահեստազորայինների համալրում է ստացել նաև ինժեներական զորքերի, ինժեներների և սակրավորների զորքերի զորամասը: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր համալրման արդյունքում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումներն իրականացրին զորավարժություն, և դրա ընթացքում կիրառվեցին ինժեներական և սակրավորային հնարավոր բոլոր տեխնիկաները, կիրառվեցին նաև ականազերծող, տարածքը մաքրող, այսինքն՝ ճանապարհները խոչընդոտներից ազատող, ուրիշ խոչընդոտների՝ փոսերի, գետերի, լճերի վրա կամուրջներ […]

̰
Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

12:28 28.09.2019

Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան […]

̰
Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. ՔԿ

12:05 28.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է տեղեկացրել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: […]

̰
Արցախում զինվոր է մահացել

11:16 28.09.2019

Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

̰
Վեդրո եմ սարքում, որտեղ կաթի՝ կդնես տակը. վարչապետը Սիսիանում անեկդոտ պատմեց

10:44 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սիսիան՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևելու համար: Վարչապետը, շենքերի տանիքները տեսնելով, հետաքրքրվում էր՝ անձրև եկե՞լ է, տանիքները չե՞ն կաթում: Ասվածի առիթով վարչապետը անեկդոտ հիշեց. «Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում, վարպետը դույլեր ա սարքում: Տանտերն ասում ա՝ էս ի՞նչ ես անում, վարպետն էլ ասում ա՝ դե վեդրո […]

̰
Նիկոլ Փաշինյանը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին

10:25 28.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան: «Այցելել եմ Սիսիան համայնք»,- գրել է նա: Վարչապետի այցը Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությունների շրջանակում է:

̰
Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավորի հանդեպ ոտնձգությունը

10:07 28.09.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և […]

̰
ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցչի ելույթի ժամանակ 8 պատվիրակություններ լքել են դահլիճը

09:00 28.09.2019

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ելույթի ժամանակ մի քանի երկրների պատվիրակություններ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը: Մասնավորապես, դահլիճը լքել են ԱՄՆ-ի և Կոլումբիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պատվիրակներից մեկը, մինչ դահլիճից հեռանալը, ցուցադրաբար շրջել էր աթոռը: Նշվում է, որ կոլումբիական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել վենեսուելական ընդդիմության ներկայցուցիչներ: Նրանք բղավել են իրենց առաջնորդի՝ Խուան Գուաիդոյի անունը, որից […]

̰ ̰
Մնացականյանն ու Զարիֆն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերին

08:23 28.09.2019

Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական […]

̰
Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է․ ՄԻՊ

08:12 28.09.2019

ՄԻՊ-ն արձագանքել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածին։ Տարածված հաղորդագրության մեջ ասված է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ […]

̰
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է

08:03 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման […]

̰
BACK_TO_TOP