10:06 30.09.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։ Միջնորդությունը վերաբերում էր խափանման միջոց կալանքը փոխելուն։ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու […]
09:52 30.09.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Թալին-Արտենի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 14 տուժած և 1 զոհ։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
09:32 30.09.2019
Ավստրիայում սեպտեմբերի 29-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Ավստրիայի ՆԳՆ-ը։ Պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» հավաքել է 38․4 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը ստացել է 21․5 տոկոս ձայն։ Ազատության աջ կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 17․3 տոկոսը։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են «Կանաչներն» (12,4 […]
09:17 30.09.2019
Հունական Լեսբոս կղզում՝ փախստականների «Մորիա» ճամբարում 2 հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կարող է 2 զոհ լինել։ Ողբերգությունը հանգեցրել է զանգվածային անկարգությունների, քանի որ այնտեղ բնակվող փախստականները կարծել են, որ հրշեջները չափազանց ուշ են հասել ճամբար, ինչն էլ միգրանտների մահվան պաճառ է դարձել։ AFP-ն, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ մեքենան ճամբարին մոտեցել է 20 […]
09:07 30.09.2019
ԱՄՆ-ը պետք է վերադառնա միջուկային գործարքին և վճարի Թեհրանին 50 մլրդ դոլար՝ որպես փոխհատուցում նավթային ոլորտի պատժամիջոցների համար։ Այս մասին հայտարարել է երկրի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում վճարի, եթե ցանկանում է, որ Իրանը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին, փոխանցում է ISNA գործակալությունը։ Բացի այդ, նա մեղադրել է ԱՄՆ-ին նրանում, որ […]
08:45 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Արմավիրի Տանձուտ համայնքում անցկացված ղեկավարի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 1004 մարդ՝ գրանցված 1551 ընտրողից։ Անվավեր է ճանաչվել 24 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են այսպես՝ Արարատ Բարիկյան՝ 191, Վարազդատ Հարությունյան՝ 40, Էդուարդ Մարգարյան՝ 290, Մարկոս Նազարյան՝ 53, Մխիթար Պետրոսյան՝ 406։ Արմավիրի մեկ այլ՝ Նոր Կեսարիա համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 796 […]
08:32 30.09.2019
ԿԸՀ տվյալերով՝ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններին ցուցակներում ընդգրկված 6852 անձից մասնակցել է 2906-ը։ Անվավեր է ճանաչվել 57 քվեաթերթիկ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Ավետիսյան՝ 420, Սարդուր Թևոսյան՝ 871, Դավիթ Մինասյան՝ 1111 Սամվել Վարդանյան՝ 447։
08:20 30.09.2019
ԿԸՀ տվյալներով՝ Գեղարքունիք համայնքի ղեկավարի ընտրություններում 370 քվեով ընտրվել է Զավեն Աբրահամյանը։ Նրա մրցակից Լևիկ Հարոյանը ստացել է 317 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվից (1397) ընտրություններին մասնակցել է 702-ը։ 15 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
23:35 29.09.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմավիրի մարզի Զարթոնքում 1586 անձից ընտրությանը մասնակցել է 957 մարդ։ Քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Սամվել Աղաջանյան՝ 522 ձայն Պարույր Սարգսյան՝ 436 ձայն 17 անվավեր Հին գյուղապետը պարտվել է 86 ձայնի տարբերությամբ։
23:15 29.09.2019
Իրանագետ Արմեն Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստան կայցելի երկուշաբթի երեկոյան: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվի հայ-իրանական օրակարգի հարցերի լայն շրջանակ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի ղեկավարներն արդեն երկու անգամ հանդիպել են, տարվա ընթացքում ընթացիկ օրակարգային հարցերը քննարկվել են նաև հեռախոսազրույցների ընթացքում: Ի դեպ, ԵԱՏՄ բարձրագույն […]
22:49 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել […]
22:08 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» նոր տեղեկություններ է հայտնել Արտենիում տեղի ունեցած վթարի մասին: «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։ Վթարի հետևանքով նախնական տվյալներով […]
22:07 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների. Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 647 ընտրող (67.96 տոկոս)։ Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող […]
21:24 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ և 10 վիրավոր։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Ավելի ուշ Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել. «Արագածոտնի մարզի […]
21:10 29.09.2019
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է , որ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
20:20 29.09.2019
Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։ Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս […]
19:43 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
19:38 29.09.2019
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հարգարժան տիկին Հո, Սինգապուրի պատվիրակության հարգելի […]
19:24 29.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու […]
19:12 29.09.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել: «Այսօր Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում մասնակցեցի «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման, ինչպես նաև 2014 թ.-ի Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում ԻՊ-ի զինյալների կողմից իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող, Նադիա Մուրադի անունը կրող հուշարձանի բացման արարողությանը։ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը […]
18:13 29.09.2019
Փարաքարի 14/02 տեղամասում ընտրությունները հարթ են անցնում: Ընտրական հանձնաժողովի նախագահը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ որևէ միջադեպ, ընտրացուցակների հետ կապված որևէ խնդիր չի եղել: Մանրամասները՝ տեսանյութում:
17:58 29.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել է «Մեգերյան կարպետ» գորգերի գործարան: «Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել ենք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։ Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու […]
17:32 29.09.2019
«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ընթացիկ տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ մարմինների ընտրությունների վերաբերյալ: «Փարաքար համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են պայքարում 4 թեկնածու՝ ներկայիս համայնքապետը, երկու ավագանիի անդամներ և համայնքապետի նախկին տեղակալը, քարոզչությունը որոշ իմաստով շարունակվել է ընտրությունների օրը՝ Դավիթ Մինասյանի պաստառներով մեքենան կայանվել էր տեղամասերից մեկի դիմաց, սակայն […]
17:20 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 15։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, կազմել է 27,15 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.
16:58 29.09.2019
Եղեգնուտ համայնքի 15/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Պետրոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրեց տեղամասում ընտրողների մասնակցության մակարդակը: Նա նշեց, որ ընտրողներն ակտիվ են եղել: Պետրոսյանն ավելացրեց, որ ընտրատեղամասում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:06 29.09.2019
Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը: Նախաձեռնության այլ դիտրակումներ ներկայացնում ենք ստորև. «Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից […]
16:00 29.09.2019
«Շանթ» ՀԸ մեկնաբան, հաղորդավար Սագօ Արեանը իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր Բեյրութում բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել: Գրառումը ներկայացնենք ամբողջությամբ. «Պէյրութի մէջ այսօր բողոքի լայնածաւալ ցոյցեր են։ Ցուցարարները կը պահանջեն կառավարութեան հրաժարականը եւ անշուշտ բողոքի այս ալիքին հիմնական դրդապատճառը երկրին մէջ ծանր փուլի մը մէջ մտած տնտեսական տագնապն է ու նաեւ տոլարի […]