TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Գլխավոր

Լիբանանահայ լեռնագնացը բարձրացել է Մանասլուի գագաթ

14:02 27.09.2019

Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանը, արշավախմբի անդամների հետ, այս անգամ էլ  բարեհաջող հասել է Նեպալի Մանասլու գագաթ: Հիշեցնենք, որ մայիսին Ավետիս Կալպակլյանին հաջողվել էր բարձրանալ Էվերեստի գագաթը: Իսկ մինչ գագաթին հասնելը նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:

̰
Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 2-րդն է, Ռուբեն Ալեքսանյանը՝ 6-րդը. Ծանրամարտի ԱԱ

13:53 27.09.2019

Թաիլանդում ավարտվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային ծանրորդները: Նրանց թվում, ինչպես արդեն նշել էինք, նաև հայազգի երկու մարզիկներ կան՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Արդեն ավարտվել են մրցումները պոկում վարժությունում: Գոռ Մինասյանը հաջող է կատարել իր բոլոր մոտեցումները` բարձրացնելով 200, 207 ապա 212 կգ կշռող ծանրաձողը: Սա առայժմ երկրորդ ցուցանիշն […]

̰
Չեմ կարող դատել մարդկանց. Gucci-ի ցուցադրությանը մասնակցած մոդելը` քննադատությունների մասին

13:40 27.09.2019

Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին. «Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի […]

̰
ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին. Սուրեն Սարգսյան

13:30 27.09.2019

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ և Իրանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի ելույթներին: «Կապ չունի համաձայն ես, թե ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին: Գաղափարական, համակարգված, տրամաբանական, մաքսիմալ հիմնավորված, համեմված տասնյակ մեսիջներով, տեսլականներով և PR տեխնոլոգիաներով… Մարդիկ նույնիսկ թշնամությունն են բարձր որակով ու […]

̰
Թագուհի Թովմասյանը նորակերտցիներին Սոտքի ոսկու հանքը սպասարկող երկաթգիծը բացելու կոչ է արել

13:16 27.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների տեղի երկաթգիծը փակելու խնդրին: «Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10։20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոտքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ […]

̰
ԱԺ-ում ստեղծվել է հանքերի հաշվետվություններն ուսումնասիրող հանձնաժողով

13:10 27.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ «Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։ Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»:

̰
Չեմ կարծում, թե ՍԴ դիմաց կանգնած 10 հոգին հասարակությունն է․ ՍԴ անդամ

13:00 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին Սահմանադրական դատարանի չեզոքության և այլ սկզբունքների վերաբերյալ։ Լրագրողներից մեկի պնդմանը, թե հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, նա պատասխանել է․ «Գիտեք, ես չեմ կարծում, թե էն 10 հոգին, որ եկան, Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակությունն են»,- ասաց Գյուլումյանը։  

̰
Գյուլումյանը տեսնո՞ւմ է Վահե Գրիգորյանին կարգապահական տույժի ենթարկելու հիմքեր

12:50 27.09.2019

Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստերին մասնակցությունը օրենքով պարտադրվում է ՍԴ անդամներին, և չմասնակցության դեպքում նրանց նկատռմամբ կարող են կարգապահական տույժեր սահմանվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։ Նա բացատրեց, որ կարգապահական տույժի ՍԴ անդամին կարելի է ենթարկել, եթե ՍԴ 3 այլ անդամ նման նախաձեռնությամբ հանդես գա։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր ՍԴ […]

̰
Վաղը կարճատև անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին սպասվում են շատ տաք օրեր. Գագիկ Սուրենյան

12:35 27.09.2019

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում: «Ժողովուրդ ջան, վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում են արևառատ ու շատ տաք օրեր։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 […]

̰
Արթուր Վանեցյանը Վայոց Ձորի մարզում ֆուտբոլի դաշտեր է բացել

12:34 27.09.2019

ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ հայտնելով ֆուտբոլային դաշտերի բացման մասին: «Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։ ՀֆՖ-ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի […]

̰
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ալվինա Գյուլումյան

12:30 27.09.2019

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Խոսքը վերաբերում էր նոր օրենսդրական նախաձեռնությամբ դրվող կարգավորումներին։ Արդարադատության նախարարության նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին թոշակի գնալու նոր հնարավորություններ տալ։ Հարցին՝ Գյուլումյանը կօգտվի՞ այդ տարբերակից, ինքը Գյուլումյանը պատասխանեց, որ հրաժարական չի պատրաստվում տալ։ Հրայր Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության, […]

̰
Կառավարությունը դեմ է, որ բրոկերային գործունեությանը արտոնություններ տրվեն

12:23 27.09.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է մի նախագիծ, որին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը: ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանն ու Արտակ Մանուկյանն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում և ԱԱՀ-ից ազատել բրոկերային գործունեությունը արժեթղթերի մասով: Կառավարության հետ քննարկումները արդյունք չեն տվել, այսօր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հանձնաժողովում ներկայացրել է իրենց հիմնավորումները:

̰
Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի նոր շենքը Հավլաբարում կարող է պատրաստ լինել 2020թ.

12:17 27.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի նոր շենքը Հավլաբարում, ըստ պլանի, պետք է պատրաստ լինի 2021-ին, բայց պատասպանատուներն ասում են՝ այս տեմպերով եթե գնա, 2020-ին էլ կավարտվի: Նախկին շենքը ամրացնել հնարավոր չէր, այն քանդվել, զրոյից է կառուցվում: Նախկինի մեկ դահլիճի փոխարեն այն […]

̰
Ադրբեջանի ևս մեկ սպանված զինծառայողի տեղեկությունները կոծկվել են

12:00 27.09.2019

Ադրբեջանի բանակը այս օրերին կորցրել է ևս մեկ զինծառայողի, որի մահվան մասին տեղեկությունները կոծկվել են։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ ինֆորմացիա չի հաղորդել Գյուրբաթ Գուլիևի մահվան մասին։ Այլընտրանքային տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է օրեր առաջ առաջնագծում ստացած հրազենային վիրավորումից հետո։ Այսօր կայացել է նրա հուղարկավորությունը։

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

11:39 27.09.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության […]

̰
Ադրբեջանը դիվերսիայի հետևանքով ևս մեկ զոհ է տվել. Տիգրան Աբրահամյան

11:38 27.09.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիային: «Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն […]

̰
«Շանթ»-ը՝ լրատվական և ժամանցային ու հումորային ծրագրերի առաջատար

11:23 27.09.2019

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել է տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները: Ինչպես հաղորդում է Media.am-ը, 2019-ի երկրորդ եռամսյակում (ապրիլից-հունիս) հեռուստածրագրերի դիտարկումների արդյունքում պարզվել է՝ լրատվական ծրագրերի առաջատարը շարունակում է մնալ «Շանթ»-ի «Հորիզոնը», երկրորդ տեղում Հանրայինի «Լուրերն» են, երրորդում՝ «Արմենիայի» «Ժամը»: Գրեթե նույն պատկերն է նաև սերիալների պարագայում, որտեղ ավանդապես մրցակցում են […]

̰
Երևանը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել աղբահանության ոլորտում պաշտոնյաների և «Սանիտեքի» կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով

11:19 27.09.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում  ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ […]

̰
Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

11:09 27.09.2019

Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն  ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային […]

̰
«Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվել է մոտ 15000 հակ անասնակեր

10:19 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին: Սեպտեմբերի 27-ին` ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության […]

̰
Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները պատրաստակամ եմ հարստացնելու համագործակցության երկկողմ օրակարգը

09:22 27.09.2019

Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ ԱԳ նախարարները վերահաստատեցին […]

̰
Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում․ Փաշինյան

09:12 27.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ է հրապարակել․ «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս Շինարարության […]

̰
Քիմ Քարդաշյանը մտադիր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծել

09:03 27.09.2019

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ «Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնելու առևտուրը և ստեղծելու աշխատատեղեր»,-գրել է Քիմը՝ նշելով, որ խոսքը նաև մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրության ստեղծման մասին է։

̰
Շիրակի մարզի երկու դպրոցներում կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել

23:51 26.09.2019

Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին […]

̰
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը խարդախությամբ գումարներ է հափշտակել

23:50 26.09.2019

Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ս.թ. սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, […]

̰
ԱՄՆ այցի օրերին կրել եմ հայկական արտադրանքը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

23:08 26.09.2019

ԱՄՆ այցի օրերին, հավատարիմ մնալով խոստմանս, կրել եմ հայկական արտադրանքն ու տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել հայ դիզայներների ստեղծած հագուստները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի

22:58 26.09.2019

Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն` ի հիշատակ Ժակ Շիրակի:  Դա տեղի կունենա այս գիշեր: Սովորաբար աշտարակի լույսերը անջատվում են ժամը  01:00 -ին, բայց հատուկ առիթներով կարող են կամ ավելի ուշ կամ շուտ անջատվել:  Այսօր լույսերն ավելի շուտ կանջատվեն: Ավելի վաղ, ի հիշատակ նախկին նախագահի, Փարիզի բոլոր կառավարական շենքերի և հաստատությունների վրա իջեցվել են պետական դրոշները: Շիրակը […]

̰
Վանոն ասաց՝ ժողովուրդն արյուն սիրում է, մի քանիսին ձերբակալենք, նստացնենք, ասացի՝ չէ․ Վազգեն Մանուկյան

22:15 26.09.2019

«Մենք որ եկանք իշխանության, Վանոն մի անգամ եկավ մոտս։ Ասաց՝ Վազգե´ն, ժողովուրդն արյուն սիրում է, մի քանի հոգի պետք է ձերբակալել, նստացնել, «կուլակաթափ անել», որպեսզի ժողովուրդը իրան լավ զգա։ Ասացի՝ իհարկե չեմ անելու։ Եթե օրինական պատճառներ, ապացույցներ լինեն, կարելի է։ Բայց հատուկ էդ պրոցեսով մենք չենք զբաղվում»։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում այս պատմությունը պատմեց […]

̰
11 ժամ մտածում էի՝ երբ եմ հասնելու Արփիին գրկեմ․ Աննա Հակոբյան

22:00 26.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «11 ժամ մտածում էի՝ երբ եմ հասնելու Արփիին գրկեմ»:

̰
Սիմոն Մարտիրոսյան ջան, մնաց օլիմպիական ոսկին. Ա․ Հարությունյան

21:40 26.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանին․ «Սիմոն Մարտիրոսյան ջան, մնաց օլիմպիական ոսկին: Աշխատասիրությունը միշտ արդյունք է տալիս… Անխուսափելիորեն… Մեր օրերի հերոսները»: Հիշեցնենք, որ Թաիլանդում ընթացող ծանրամարտի Աշխարհի առաջնությունում այսօր հայազգի երկրորդ ծանրորդը դարձավ աշխարհի չեմպիոն:

̰
BACK_TO_TOP