TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

Թրամփը ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանային պատի վրա

08:42 19.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին եղել է Կալիֆորնիա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանային գոտում։ Նա ստորագրություն է թողել սահմանային պատի վրա, հայտնում է The Hill-ը։ Անցկացված ասուլիսից հետո Սպիտակ տան առաջնորդը մոտեցել է պատին ու մարկերով ստորագրել։ Թրամփը նշել է, որ կիզիչ արևից պատը շատ է տաքացել։ «Այս պատի վրա կարելի է ձվածեղ պատրաստել»,-ասել է […]

̰
Ուրիշ քաղաքներ և գյուղեր ջան, մի նեղվեք, որ Գյումրիի շուրջ այս տարի բացառիկ ակտիվություն է․ Փաշինյան

00:05 19.09.2019

Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի: Հ.Գ. Ուրիշ քաղաքներ և գյուղեր ջան, մի նեղվեք, որ Գյումրիի շուրջ այս տարի բացառիկ ակտիվություն է: Այս ակտիվությունը բոլոր քաղաքներին ու գյուղերին հասնելու է: Համ էլ՝ իմ ու քո չենք անում այլևս»,- […]

̰
Զ.Մնացականյանը Լատվիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը

23:39 18.09.2019

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ նախարար Մնացականյանը վստահություն է հայտնել, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու […]

̰
Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան

23:29 18.09.2019

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել։ Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, […]

̰
Արագածի վրա գտնվել են արջի որջեր

23:19 18.09.2019

Արագած լեռան վրա տեղի ունեցած արտակարգ դեպքից՝ արջի հարձակումից հետո օրեր են անցել, բայց մասնագետները շարունակում են տարածքն ուսումնասիրել: Այսօր նրանց հետ տարածքի ուսումնասիրությանը մասնակցել է նաև SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի

23:03 18.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հետ փոխգործակցության արդյունքում  կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ Ծրագրի իրականացման ընթացքում «Հյուսիս-Հարավ […]

̰
5 օրից բարձրադիր շրջաններում ջերմաստիճանը կիջնի 0-ից

22:29 18.09.2019

Հանրապետությունում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է […]

̰
Վանեցյանի մասին Փաշինյանի հարգալից խոսքերը պայմանավորված էին նաև գեներալների նկատմամբ հարգանքով. Աղաջանյան

21:08 18.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում ընդունել հեռացնել և՛ Արթուր Վանեցյանին, և՛ Վալերի Օսիպյանին: ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ այսօրվա զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարը հատուկ շեշտեց, որ իրենք կարևորում են, որ սա արձանագրվի: Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Փաշինյանի և Վանեցյանի ասածների մեջ անհամապատասխանությունները և Վանեցյանի ազատման մասին Փաշինյանի ասած խոսքերը հարգալից են եղել նաև […]

̰
Երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել. աշխատակազմի ղեկավար

20:50 18.09.2019

«Հայտնի պաշտոնանկությունները եղել են վարչապետի որոշմամբ, և, ըստ էության, ոչ մի ավելացնելու բան չկա»: Այս մասին ՔՊ նիստից հետո հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Պատճառների վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը, որ երկու պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել, չի բավարարել … Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում»,- ասաց Աղաջանյանը: Ինչ վերաբերում է […]

̰
Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ղեկավարին

20:15 18.09.2019

2018թ. հոկտեմբերից մինչև  2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ […]

̰
Փաշինյանը չպատասխանեց Օսիպյանի և Վանեցյանի մասին հարցերին

20:00 18.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ, որտեղ անցկացվում է կուսակցության վարչության նիստ: Փաշինյանը շենք մտավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Իսկ հարցերն առաջին հերթին վերաբերում էին ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնանկություններին: Նույն կերպ վարվեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որ նույնպես մասնակցում է նիստին:

̰
Գյումրիի ավտոմաքսատան շինարարությունը նոր փուլ է մտել

19:20 18.09.2019

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը: Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա: […]

̰
Ավտոմեքենայի բեռնախցիկից ընկած աղբամանները չեն վնասվել. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

18:52 18.09.2019

Ավելի վաղ հայտնել էինք, թե ինչպես է Թումանյան-Մաշտոց խաչմերուկում մեքենայի բեռնախցիկից ընկնում նոր աղբարկղերի մի խումբ: SHANTNEWS.am-ը պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը հավաստիացրել է, որ աղբամանները չեն վնասվել. «Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարձակալած մեքենան, որը տեղափոխում էր աղբամանները, մի քիչ անհաջող շրջադարձ է կատարել, աղբամաններից մի քանիսն […]

̰
Սևանա լճին հարակից ճանապարհների՝ ջրածածկ լինելու վտանգ կա

18:40 18.09.2019

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հետաքրքրվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ճանապարհներ ջրածածկ չլինեն: Կարապետյանը հիշել է Լճաշենում կատարվածը: «Մենք հիմա արդեն պետք է աշխատենք Մարտունի-Վարդենիս հատվածի վրա, կան հատվածներ, […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» նիստ է հրավիրել

18:13 18.09.2019

«Քաղաքացիական պայմանագիրը» այսօր վարչության նիստ է գումարում: SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ նիստին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում պաշտոնանկություններն են ու թափուր մնացած պաշտոններին նոր թեկնածուների նշանակումները:

̰
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել

18:06 18.09.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Պաուլու Ֆոնսեկայի սաները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: ?Ultimo allenamento della Roma prima dell’esordio in #EuropaLeague#ASRoma pic.twitter.com/in1U93FzbX — il Romanista (@ilRomanistaweb) September 18, 2019 «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» […]

̰
Ամենալավ տարբերակն ընկերականով խնդրելն է. Գեղարքունիքի մարզպետը՝ ձկնագողությունը կանխելու մասին

17:51 18.09.2019

Այսօր նիստ էր հրավիրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման թեման Սևանա լճի հիմնախնդիրներն են եղել: Ինչպե՞ս պետք է կարգավորվի ձկան որսը լճում, որպեսզի որսագողությունը նվազագույնի հասցվի: Հիշեցնենք, որ մտադրություն կա պաշտոնապես թույլատրել սիգի որսը՝ 150 տոննայի չափով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վալերիյ Օսիպյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

17:50 18.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Հայտնի է Բոլթոնին փոխարինողի անունը

17:42 18.09.2019

Միացյալ Նահանգների նախագահը իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջի հրապարակմամբ՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Օ՛Բրայանը մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով նախագահի հատուկ դեսպանի պաշտոնը։ I am pleased to announce that I will name Robert C. O’Brien, currently […]

̰
Ինչպես են մեքենայով տեղափոխվող նոր աղբամաններն ընկնում բեռնախցիկից

17:38 18.09.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը խմբերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է մեքենայի բեռնախցիկից ընկնում նոր աղբարկղերի մի խումբ: «Տեղափոխվող բեռի տակ անիվների առկայությունը պիտի հիշեցնի, որ արժեր նորմալ անշարժացնել բեռը, հազիվ նոր աղբամաններ էր ստացել Երևանը»,- գրել է նա՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել Թումանյան-Մաշտոց խաչմերուկում:

̰
Հիմա իշխանից ձվածեղ անելու մասին չպետք է մտածենք. զրույց պատգամավորի ու փոխնախարարի միջև

17:32 18.09.2019

Այսօր նիստ է հրավիրել նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման թեման Սևանա լճի հիմնախնդիրներն են եղել: Ինչպե՞ս պետք է կարգավորվի ձկան որսը լճում, որպեսզի որսագողությունը նվազագույնի հասցվի: Հիշեցնենք, որ մտադրություն կա պաշտոնապես թույլատրել սիգի որսը՝ 150 տոննայի չափով: Անդրադարձ է եղել նաև Սևանա լճում իշխանի բազմացման համար տեղադրված […]

̰
Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի հիմնադրամի ղեկավար

17:10 18.09.2019

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար։ Այս մասին տեղեկությունները հաստատել են համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Ջորկաեֆը ղեկավարելու է FIFA-ի հիմնադրամի գործունեությունը՝ աշխարհով մեկ սպորտային ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական զարգացման, սպորտի հանրահռչակման ուղղությամբ։ Հայազգի ֆուտբոլիստը, հիշեցնենք, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Մեծ […]

̰
Պատրաստ եմ իմ փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին. Վալերիյ Օսիպյան

17:06 18.09.2019

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի […]

̰
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են «Կոշ» ՔԿՀ պետն ու ևս երկու անձ. ԱԱԾ

16:59 18.09.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 […]

̰
Արցախի ԱԳՆ արձագանքը ՏԻՄ ընտրությունների ֆոնին Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություններին

16:49 18.09.2019

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ-ների հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի […]

̰
Հայաստանում արձանագրվել է գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների ամենացածր մակարդակը. Նիկոլ Փաշինյան

16:34 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում թվային տվյալներ է հրապարակել գազի ու էլեկտրաէներգիայի կորուստների վերաբերյալ: «2019-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում գազի փոխադրման ու բաշխման համակարգերում գազի կորուստները և սեփական կարիքների համար ծախսերը երբևէ արձանագրված ամենացածր մակարդակի վրա են՝ ներկրված գազի նկատմամբ ընդամենը 4.9% կամ 58.4 մլն խմ: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ կորուստներն ու […]

̰
Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել ՀՖՖ-ն. Զոհրապ Եգանյան

16:28 18.09.2019

Այսօր հայկական որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ շուտով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: SHANTNEWS.am-ի հետ զրուցում ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ասաց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Արթուր Վանեցյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

̰
Ասում են՝ վարչապետը ոստիկանապետ կնշանակի իր թիմից, բա ուզում եք` ձե՞ր թիմից նշանակի. Մարուքյան

16:24 18.09.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի պաշտոնի քաղաքականացմանը վերաբերող իրենց նախագծին ու դրա վերաբերյալ քննադատություններին: Նա անհիմն է համարել մտահոգությունները, թե այս նախագծով «ժողովրդավարությունը քանդվում է», «անվտանգությունը վտանգված է»: «Ասում են՝ նա կնշանակի մի մարդու, որը կլինի իր թիմից: Դա ի՞նչ փաստարկ է, ի՞նչ եք […]

̰
Մեր աշխատակիցները մեզ հետ միասին հայտնվել են անելանելի վիճակում. «Սանիթեքի» հայտարարությունը

16:18 18.09.2019

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր դժգոհությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանից: «Սանիթեք» ընկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես […]

̰
2019թ. հունվար-սեպտեմբերին էապես կրճատվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտավորությունների ծավալը. ՊԵԿ

16:08 18.09.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում գերավճարների մարման դինամիկան: Ըստ այնմ՝ էապես կրճատվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտավորությունների ծավալը: Կառույցը հիշեցնում է, որ անցումային գերավճարը որևէ հարկային պարտավորությունից ավել պետական բյուջե փաստացի կատարված վճարումների հանրագումարն է, որը մինչև 01.01.2018թ. ընկած ժամանակաշրջաններում ներառվել է պետական բյուջեի եկամուտներում:

̰
BACK_TO_TOP