TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Գլխավոր

Այս դեպքը տարօրինակ է, հիմա արջի հարձակման սեզոնը չէ. Սուրեն Սեփանյան

12:51 18.09.2019

Սեպտեմբերի 14-ին Արագած լեռան վրա արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Լեհ զբոսաշրջիկն ընկերուհու հետ բարձրացել էր Արագած։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հարձակվել էր նրանց վրա։ Տղան արջի հետ գլորվել էր ժայռերից և մահացել: Ի՞նչն է պատճառը արջի ագրեսիվ պահվածքի ու հարձակման: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի վարչության […]

̰
Վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

12:42 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից: Ենթադրաբար, ՀՀ նախագահը այսօր կստորագրի հրամանագիրը: Հրամանագիրն այսօր կհրապարակվի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Օսիպյանը հեռանալու է իր պաշտոնից:

̰
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

12:26 18.09.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցման գործընթացում

12:22 18.09.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է ընդունել 2016թ. հունվարի 20-ին։ Նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով 2006թ. հայտարարված մրցույթի ժամանակ հաղթող ճանաչված ՍՊԸ-ին […]

̰
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է

12:07 18.09.2019

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Լյովա Բաղդասարյան կասկածվում է կաշառք ստանալու մեջ (Քր. օր.-ի 311-րդ հոդված)։

̰
Անվտանգության խորհրդի նիստում ոստիկանապետի հրաժարականի թեման անգամ չի շոշափվել. ԱԺ նախագահ

11:50 18.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Անվտանգության խորհրդի երեկվա նիստից հետո հրաժարականի դիմում է գրել Վալերի Օսիպյանը: «Անվտանգության խորհրդի նիստին չէր կարող քննարկվել այդ հարցը: Անվտանգության խորհուրդն ունի հստակ սահմանված, թե ինչի մասին պիտի խոսի, և կար հստակ սահմանված օրակարգ, բացառապես այդ օրակարգի շրջանակներում են եղել քննարկումները: Այդ թեման անգամ […]

̰
Տրամադրություններդ բարձր, ամեն ինչ նորմալ է. Դավիթ Տոնոյանի հրաժարականի հարց չի քննարկվել

11:32 18.09.2019

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսված փակ նիստին հրավիրված էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. մինչ նիստը լրագրողները զրուցել են նրա հետ՝ հարցեր ուղղելով այն մասին, թե արդյոք արդարացված են հրաժարականի մասին լուրերը: Տոնոյանը պատասխանել է. «Ինչպես տեսնում եք, արդարացված չէ, չի քննարկվել: Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնացված աշխատանք է տարվում՝ որպես կառավարության անդամ»: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂ հարցին

11:00 18.09.2019

Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված […]

̰
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը մեկ շաբաթով կայցելի Հայաստան

09:58 18.09.2019

Որպես աշխարհի ամենահզոր ժողովրդավար երկիր՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարության հաստատման գործում։ Այս մասին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարի երեկոյի ընթացքում հայտարարել է կոնգրեսական Ջեքի Սփիր-Կանչելյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նրա կարծիքով, 2018-ի թավշյա հեղափոխությունն աննախադեպ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար. «Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական արմատներով, սակայն հիմա […]

̰
Իռլանդիայում գործել են «Գահերի խաղի» մոտիվներով 90 մետրանոց գոբելեն

08:55 18.09.2019

Իռլանդացիները «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մոտիվներով 90 մետրանոց գոբելեն են գործել։ Այն ցուցադրված է ֆրանսիական Բայո քաղաքում։ Այն գործել են Հյուսիսային Իռլանդիայի զբոսաշրջային գրասենյակի պատվերով։ Հենց Հյուսիսային Իռլանդիայում է կատարվել նկարահանումների մեծ մասը։ Գոբելենի վրա վերստեղծել են գլխավոր հերոսների կյանքի առանցքային դրվագները։ Գոբելենի վրա աշխատել են 1500 ժամ։ «Մեր աշխատանքի՝ այս թանգարանային նախագծի նպատակն այսօրվա […]

̰
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանը

08:45 18.09.2019

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանը։ Բացման ելույթով է հանդես եկել կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա շնորհավորել է գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնում նիգերիացի Թիջանի Մուհամմադ-Բանդեին։ Առաջիկայում քննարկումներ կծավալվեն միջազգային օրակարգի ավելի քան 170 հարցերի շուրջ՝ տնտեսական, բնապահպանական և մարդասիրական, ինչպես նաև անդրադարձ կկատարվի աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտություններին։ Նիստը կմեկնարկի Երևանի […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

00:01 18.09.2019

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: «Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի ) Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»,- գրել է նա։ Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է․ «Անկախ Ամուլսարի թեմայի հետ կապված իմ տարաձայնությանը Նիկոլի հետ, եթե երկրում հակահեղափոխական վիճակ առաջանա, […]

̰
Բիբի՞, թե՞ Բենի. իսրայելցի քաղաքագետի գնահատականները

23:49 17.09.2019

Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց: Բենյամին Նեթանյահո՞ւ, թե՞ Բենի […]

̰
Արջը բաց շագանակագույն էր, ավելի քան 200 կգ. լեհ զբոսաշրջիկը դժբախտ դեպքից մանրամասներ է պատմել

21:51 17.09.2019

Սեպտեմբերի 14-ին Արագած լեռան վրա արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Լեհ զբոսաշրջիկն ընկերուհու հետ բարձրացել էր Արագած։ Մոտ 3500 մետր բարձրության վրա արջը հանկարծակի հարձակվել էր նրանց վրա։ Տղան արջի հետ գլորվել էր ժայռերից և մահացել: Ինչպես է դեպքը տեղի ունեցել. SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է նաև զոհվածի ընկերուհու հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օսիպյանը կհեռանա․ Armlur.am

21:47 17.09.2019

Ինչպես հայտնի է` այսօր տեղի  է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա:

̰
̰
Բջնի գյուղում տներ են այրվում․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

21:09 17.09.2019

Սեպտեմբերի 17-ին` ժամը 20:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցների մոտ այրվում է երկու տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին. լեհ զբոսաշրջիկը մանրամասներ է պատմել արջի հարձակումից

18:52 17.09.2019

Արջին հանդիպելու պահին ես Փիթերի հետևում էի` մոտավորապես երկու մետր հեռավորության վրա: Նրա դիմաց քարեր էին, և  հանկարծ այդ քարերի հետևից՝ աջ կողմից դուրս եկավ արջը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեհ զբոսաշրջիկ Մաուգոժատա Լուժինցկան: «Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին: Դա մի քանի վայրկյան տևեց: Նախ` հարձակվեց Փիթերի վրա, Փիթերը չէր […]

̰
Որ մեքենայի համար որքան կլինի մաքսազերծման գինը հունվարի 1-ից

18:23 17.09.2019

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով, այսինքն` հաշվարկվելու է մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի պետի պաշտոնակատարը: Գարիկ Մինասյանի խոսերքով՝ հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման […]

̰
Արոնյանը հաղթեց Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ. Շախմատի աշխարհի գավաթ

18:18 17.09.2019

Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաքսիմ Մատլակովին: Այսպիսով, երկու խաղի արդյունքում Արոնյանը հաղթեց 1,5-0,5 հաշվով և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Վլադիսլավ Արտեմև-Քուանգ Լիեմ Լի զույգի հաղթողի հետ: Այս զույգի հաղթողը կորոշվի վաղը թայ բրեյքից հետո, քանի որ դասական երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:

̰
ՌԴ-ում կարող են ընդունվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները. Զատուլին

18:01 17.09.2019

Ռուս պատգամավորները կքննարկեն ազգային վարորդական իրավունքներով ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային փոխադրումները թույլատրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ այս դեպքում Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ պիտի անեն: «Հայերը այս հարցն են բարձրացնում: Նրանք այս հարցը միշտ են բարձրացրել, […]

̰
Արցախը հայերինն է. ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը ԼՂ մասին

17:33 17.09.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին: «1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի […]

̰
ԵԱՏՄ նախարարը դիտարկում է ՌԴ-Բելառուս միության օրինակը ԵԱՏՄ վրա տարածելը

17:29 17.09.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության նախարար Ալեքսանդր Սուբբոտինը հնարավոր է համարում, որ Ռուսաստան-Բելառուս միութենական հանրապետության օրինակը տարածվի ԵԱՏՄ ամբողջ տարածքի վրա։ Այս մասին նա այսօր հայտարարել է Մոսկվայում։ Նախարարի խոսքերով՝ երկկողմ հարաբերություններում պայմանավորվածություններն ավելի հեշտ են ստացվում, բազմակողմում՝ կարգով ավելի բարդ են դրանք։ Այսպիսով՝ պաշտոնյայի տեսությունն այն է, որ Ռուսաստան-Բելառուս ինտեգրացիայի տարբեր ուղղություններում կուտակված փորձը կարելի […]

̰
Արթուր Վանեցյանի ընտանիքն ազատել է կառավարական ամառանոցը

16:51 17.09.2019

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընտանիքն ազատել է ՀՀ կառավարությանը պատկանող կառավարական ամառանոցը: Այս մասին տեղեկացնում է Araratnews.am-ը: Վանեցյանն ու ընտանիքը ամառանոց էին տեղափոխվել նախորդ տարի: Նշենք, որ կառավարական ամառանոցի տներից մեկում այս պահին բնակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսում՝ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ընտանիքը:

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի՞ գրավը. դատարանը սեպտեմբերի 20-ին կհրապարակի որոշումը

16:27 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին։ Գրավի չափը կարող է որոշել դատարանը։ Նշենք, որ այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող […]

̰
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:41 17.09.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել քառորդ եզրափակիչ: «Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Դատարանը դարձյալ մերժել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

15:38 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ […]

̰
Որքա՞ն գրավ է պատրաստ վճարել Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելու համար

15:05 17.09.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ որքա՞ն գրավ է պատրաստ վճարել խափանման միջոց կալանքը փոխելու դեպքում: «Եթե դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ իրավիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ այլ իրավիճակ: Ես չգիտեմ՝ ինչ եմ ասելու, որովհետև չգիտեմ՝ Դուք ինչ եք մտադրված անել: […]

̰
Պուտինի և Զելենսկու հանդիպումը կախված է շփման խմբի արձանագրած արդյունքից. «Коммерсантъ»

14:59 17.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է «Коммерсантъ»-ը: Երկու առաջնորդների հանդիպումը կախված կլինի շփման խմբի նիստի արդյունքներից, որը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 17-ին: Հստակեցվում է, որ նիստին պլանավորվում է համաձայնեցնել Դոնբասում հակամարտող կողմերի ուժերի դուրսբերման ժամկետները, ինչպես նաև «Շտայնմայերի բանաձևի» հաստատումը և […]

̰
Կա 3-4 մարդ, որ այդ շաբաթվա ընթացքում ինձ հետ շփում են ունեցել. Ռոբերտ Քոչարյանն անուններ տվեց

14:53 17.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ ունենալիս անդրադարձավ մտահոգություններին, թե ինքն, ազատության մեջ գտնվելով, կարող է ազդել, խոչընդոտել դատական քննությանը: Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Քոչարյանը նշեց. «Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ բավական լավ ծանոթ եք քրգործին, նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան […]

̰
BACK_TO_TOP