20:15 18.09.2019
2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Անիի համյանքապետարանի նախկին աշխատակիցներից, նույն համայնքի մի խումբ բնակիչներից, ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից հաղորդումներ են ստացվել Անիի համայնքապետարանում տեղ գտած կոռուպցիոն չարաշահումների և այլ բնույթի հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Դրանց կապակցությամբ նախնական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել են երեք քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով և բավարար ապացույցներով մասնավորապես հիմնավորվել է, որ համայնքի ղեկավար Ա. Գ.-ն, Անի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ք. Մ.-ի և նույն համայնքապետարանում որպես ծառայողական մեքենայի վարորդ աշխատող Ա. Մ.-ի օժանդակությամբ, հաստատապես տեղյակ լինելով, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա.Մ.-ն որպես կարգադրիչ աշխատում է ՀՀ դատական դեպարտամենտում և օրենքով սահմանված կարգով չունի վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունք՝ 01.02.2013թ. ընդունել է աշխատանքի որպես վարորդ: Ապա համայնքի ղեկավարը անձնական շահադիտական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք` հաստատելով աշխատակազմի ղեկավարի կողմից կազմված և Ա. Մ.-ի կողմից բոլոր աշխատանքային օրերին աշխատանքի հաճախած լինելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ 2014-2018թթ. աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, ինչի արդյունքում վատնելու եղանակով հափշտակել է այդ ընթացքում չաշխատած օրերի դիմաց Ա.Մ.-ի անվամբ դուրս գրված և փաստացի վճարված խոշոր չափերի աշխատավարձի գումարները:
Վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու համար սեպտեմբերին 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացվել են ծավալուն քննչական և դատավարական այլ գործողություններ, համայնքապետարանի ֆինանսական գործունեությունը ստուգելու նպատակով նշանակվել և կատարվել է մասնագիտական ստուգում, համայնքապետարանից առգրավվել են 2013-2017թթ. համայնքի ավագանու որոշումների գրանցման մատյանները և նվիրատվության պայմանագրերը, գույքի հրապարակային սակարկությունների փաթեթներ, նշանակվել և անցկացվել են դատաձեռագրաբանական, դատահաշվապահական փորձաքննություններ: Իրականացվում են նաև քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերոնշյալ հանցավոր գործողություններին առնչություն ունեցող անձանց արարաքների իրավական գնահատական տալու, Անի համայնքապետարանում կոռուպցիոն այլ չարաշահումների վերաբերյալ ստացված տվյալների լիարժեք և համակողմանի պարզման ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...
21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...
20:33 08.07.2025
Լրագրողը լռեցրել է Էնցո Մարեսկային«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան «Ֆլումինենսեի» դեմ ակումբային Մունդիալի կիսաեզրափակչին ընդառաջ ընդգծել է՝ որքան շատ խաղեր է անցկացրել լոնդոնյան թիմը, բայց լրագրողի պատասխանը նրա համար անսպասելի է եղել: «Մենք այս մրցաշրջանում արդեն 63 խաղ ենք անցկացրել: Եվրոպական ակումբների համար մրցաշրջանը չափազանց երկար է, մենք տարբեր պայմաններում ենք մոտենում խաղին», – ասել է Մարեսկան, իսկ լրագրողը […] ...