TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Բորիս Ջոնսոնը նոր պարտություն է կրել խորհրդարանում

08:16 10.09.2019

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ անգամ է մերժել վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը՝ հոկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Կառավարության ղեկավարի նախաձեռնությանն աջակցել է ընդամենը 293 օրենսդիր, ինչը զգալի քիչ է անհրաժեշտ քանակից։ Դեմ է հանդես եկել 46 պատգամավոր։ Սա դարձել է արդեն 6-րդ անընդմեջ պարտությունը Ջոնսոնի համար, ով հուլիսի […]

̰
Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ ավելի ամրանալու են. Ամուլսարի պահապանների պատասխանը Փաշինյանին

00:15 10.09.2019

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ջերմուկցիներին կոչ է արել ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհը։ Ամուլսարի պահապանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա կոչին ի պատասխան հայտարարութուն են տարածել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր տեղի ունեցավ անսպասելի հայտարարություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, որում հիմնական կոչը հետևյալն էր՝ բացել Ամուլսարի պոստերը, բացել ճանապարհները Լիդիանի առաջ։ Բացել այն […]

̰
Գեղարքունիքի մարզում շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել կայանված 06-ին

00:05 10.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին կանչով դեպքի վայր մեկնելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 35 PD 369 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը վրաերթի ենթարկվածին նույն […]

̰
Եթե այս զինվորն ու դեպքն իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրի այդ զինվորին․ Ա․ Հովհաննիսյան

23:43 09.09.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում զինվորներից մեկը դժգոհում է բանակային սննդից ու նշում, որ նույնիսկ կարտոֆիլի խյուսի մեջ միջատ են հայտնաբերել։ «Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ինչո՞ւ հացի մեջ չի, այլ կեղևին կանգնած։ Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ […]

̰
Գեղարքունիքի մարզում վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 3 հոգի հոսպիտալացվել է

23:11 09.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 TQ 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Բ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա […]

̰
Սոնա Ռուբենյանի երգը անակնկալ էր նաև Ծառուկյանի համար. ո՞վ էր նվերի հեղինակը

22:40 09.09.2019

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից անցել է 2 օր, սակայն դրա մասին քննարկումները մինչև օրս շարունակվում են: Այսօր Սոնա Ռուբենյանի՝ Մեր տնից՝ նոր տուն, երգի պրեմիերան է, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության՝ Սոնա Ռուբենյանը: Սակայն երգի առաջին պրեմիերան դեռ 2 օր առաջ էր եղել՝ Ծառուկյան- Սուքիասյան հարսանիքին: Ռուբենյանի այս […]

̰
«Սանիթեքի» թողած լեցուն աղբամաններն արժե հասցնել նկարել. դրանք անհետացող տեսակ են ու շուտով իսպառ կվերանան. Հ․ Կարապետյան

22:28 09.09.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երևանի աղբահանության ու սանմաքրման համայնքային հիմնարկ ունենալն ինչով է կարևոր: «Տասնյակ տարիներ շարունակ համայնքը օտարել է իր գույքն ու լիազորությունները՝ հանձնել, վաճառել, նվիրել մասնավորին՝ շատ հաճախ նաև հանուն պաշտոնավորների անձնական շահի (հիշեք երբեմնի մի երիտասարդ կառավարչի «վաստակած» լայնարձակ գույքը): Հիմա հակառակ պրոցեսն է գնում. […]

̰
Telegram-ը սեփական կրիպտոարժույթն է ստեղծել

21:56 09.09.2019

Համացանցում հայտնվել է ներբեռման համար հասանելի TON բլոկչեյն ցանցը, որը մշակում է Telegram-ը, գրում է lenta-ն: Test.ton.org կայքում հայտնվել է ցանցի կոդը և Telegram-ի ստեղծող Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի ստորագրությունը: Փաստաթղթերում ներկայացվել է, թե ինչպես է աշխատում համակարգը. կոդի և ցուցումների միջոցով ցանկացած մշակող կարող է տեղադրել բլոկչեյնի թեստային տարբերակը: 2018-ին նշվել է, որ […]

̰
ՀՖՖ-ն արգելել է 1 անձի մուտքը Հայաստան-Իտալիա ու Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա ընտրական հանդիպումներին

21:28 09.09.2019

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել․ «Կազմակերպությունների և անհատների՝ մարզադաշտ մուտք գործելու արգելքի մասով Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հարցումներ է ստացել, որոնց ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՖՖ-ն պարտավորություն ունի ապահովելու անցկացվող խաղերի անվտանգությունը և պատասխանատու է մարզադաշտերում հասարակական կարգի պահպանման համար՝ ի կատարումն ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի սահմանած նորմատիվների և դրանց տառին ու ոգուն համապատասխան: Ինչպես […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԳԴՀ նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին

21:00 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու […]

̰
Հայաստան է արտահանձնվել ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը

20:52 09.09.2019

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր […]

̰
ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. Armtimes.com

20:47 09.09.2019

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատախան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Տեղական լրատվամիջոցները արդեն մի քանի օր է, հղում անելով «Ինտերֆաքս»-ի անցած տարվա հրապարակմանը, գրում են, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: «Ինտերֆաքս»-ը այս […]

̰
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

20:35 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17:51-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Թագուհին Brexit-ի հարցով փաստաթուղթ է ստորագրել

20:22 09.09.2019

Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գար մարտի 29-ին, սակայն բրիտանացի քաղաքական գործիչները համաձայնության չեկան Բրյուսելի հետ կնքված գործարքի շուրջ:

̰
Ստեփանավանի դպրոցներից մեկի տնօրենը ուսուցիչներից շուրջ 2 մլն դրամ կաշառք է ստացել

19:55 09.09.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում Ստեփանավանում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրենը, ըստ […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

19:18 09.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և […]

̰
Մակրոնը ներողություն է խնդրել Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի համար

18:58 09.09.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայից «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Ֆրանսիա-Ալբանիա խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի համար: Խաղից առաջ հանդիպման կազմակերպիչները Ալբանիայի փոխարեն միացրել էին Անդորրայի հիմնը, ինչից հետո մարզադաշտի հաղորդավարը ներողություն էր խնդրել Հայաստանից: «Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրել մեր օրհներգի հետ կապված սկանդալային վրիպակի համար: Հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների […]

̰
Այս ընտրությունները դարձան ևս մեկ կարևոր քայլ մեր պետականաշինության զարգացման գործում. Բակո Սահակյանի ուղերձը

18:54 09.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կայացման առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ: Ինչպես միշտ, այս անգամ ևս պայքարը եղել է բավականին ակտիվ, ընտրությունները կայացել են ժողովրդավարական երկրին բնորոշ ազատ, թափանցիկ և […]

̰
Պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը. վարորդը հոսպիտալացվել է

18:28 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է […]

̰
Պատգամավորներն առաջարկում են արգելել մերսման սրահների գործունեությունը բազմաբնակարան շենքերում

18:25 09.09.2019

Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ)  և Հովհաննես Հովհաննիսյանը («Իմ քայլը») հեղինակել են օրենքի փոփոխության նախագիծ, որով սահմանափակումներ են ցանկանում մտցնել մերսման սրահների գործունեության մեջ։ «Մերսման սրահ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա»,- օրենքում այսպիսի ձևակերպում է […]

̰
Հայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

18:20 09.09.2019

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկած Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ է մտել 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Մեր բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիքինսոնի և դուրս եկել 1/16 եզրափակիչ:

̰
Հայաստանը պատրաստվում է ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել Լիբանանի հետ

17:59 09.09.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստի քննարկմանը ներկայացվեց Հայաստանի և Լիբանանի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում բազմաթիվ ոլորտների՝ ռազմական սպորտից մինչև ռազմարդյունաբերություն, ռազմատեխնիկական և խաղաղապահ համագործակցություն։ «Այս նախագիծը խիստ կարևոր է մեզ համար, որովհետև ՄԱԿ-ի մանդատի ներքո Լիբանանի Հանրապետությունում է գտնվում Հայաստանի խաղաղապահ ուժերի զորախումբը։ Այս պայմանագրով որոշակի հստակեցվում են նաև նրանց […]

̰
Հայտնաբերվել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս. դատախազություն

17:35 09.09.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում: Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև […]

̰
Հայաստանում իշխանությունը հետայսու փոխվելու է միայն ընտրությունների միջոցով. Կարապետյանը` Սեֆիլյանի հայտարարության մասին

17:31 09.09.2019

«Հայաստանում իշխանությունը հետայսու փոխվելու է միայն հերթական ընտրությունների միջոցով»,- սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը այսպես արձագանքեց Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ եթե չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, 1 տարի հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տիգրան Կարապետյանի խոսքերով` ՀՀ քաղաքացին «Իմ քայլին» է տվել իր վստահության քվեն: Նա նաև ընդգծել է, որ «Իմ […]

̰
Պատուհանից ընկած 2.5 տարեկան տղան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին

17:27 09.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ օրեր առաջ Երևան քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում պատուհանից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին. «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին: Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]

̰
Կան բնապահպանական մտահոգություններ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն. Սարգիս Խանդանյանը` Ամուլսարի մասին

17:18 09.09.2019

«Գործընթացը պետք է իրականանա իրավական ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր տեսակի շահերը: Կարծում եմ՝ վարչապետի առաջարկած ճանապարհը իրավական առումով ամենալավ ճանապարհն է, քանի որ այս պահին չկա իրավական հիմք նոր ՇՄԱԳ անցկացնելու համար»,- սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի մասին վարչապետի տեսակապին, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը: Խանդանյանի խոսքերով` բնապահպանական անհանգստությունները […]

̰
Արցախի 4 համայնքի մրցակից-թեկնածուները հավասար քանակի ձայներ են ստացել. Եղիշե Արզումանյան

17:10 09.09.2019

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: ԿԸՀ նախագահի փոխարինող Եղիշե Արզումանյանը հայտնել է Ստեփանակերտի հաղթած թեկնածուի անունը: «36 տոկոսով հաղթել է Դավիթ Սարգսյանը: 21600 քվեարկողներից Դավիթ Սարգսյանի օգտին քվեարկել է 7787 ընտրող»,- ասաց Արզումանյանը: Երկրորդ տեղում Գրիգորի Սահակյանն է 4 765 քվեով, երրորդ տեղում Արեգ Ավագյանը 3 125 քվեով: Արմեն Հակոբյանը […]

̰
Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում պատիժ կկրի ԴԱԻՇ-ի օգտին գործունեություն ծավալելու համար

17:10 09.09.2019

Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Հայաստանի քաղաքացի Աշոտ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ անչափահասի ներգրավելու համար: Արդեն 10 տարի ազատազրկում կրող Գրիգորյանի ապօրինի գործունեությունը բացահայտել են Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի անվտանգության դաշնային ծառայության գրասենյակի աշխատակիցները: «Ա. Մ. Գրիգորյանի ապօրինի գործունեության հետագա հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական […]

̰
Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան. Փաշինյանի գրառումը

17:02 09.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ևս 8 լրիվ նոր աղբատար մեքենա է հասել Երևան. «Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք եւս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ […]

̰
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է Աֆղանստանից

17:00 09.09.2019

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, պատվով կատարելով իր առաքելությունը, վերադարձել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից:  

̰
BACK_TO_TOP