Պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը. վարորդը հոսպիտալացվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+25.09 oC

Պայթել է ավտոմեքենայի գազի բալոնը. վարորդը հոսպիտալացվել է

18:28 09.09.2019

Սեպտեմբերի 9-ին` ժամը 10:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ. վարորդը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ:

Տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն», որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը` մասամբ, կոտրվել են դիմապակին և հետևի ապակին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել երթևեկելի գոտուց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

15:20 09.05.2025

Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:27 09.05.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում մայիսի 9-ի ցերեկը, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ Մարզերում մայիսի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, […] ...

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

14:11 09.05.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին: Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն […] ...

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

13:57 09.05.2025

Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին ծանոթանալու նպատակով

Մայիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Նախարարը գտնվել է Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, ինչպես նաև գյուղացիների խնդիրներին ու սպասումներին։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

BACK_TO_TOP