TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

«Սանիթեք»-ը փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա. Հայկ Մարության

14:30 10.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային: «Գիտեք՝ ի՞նչն է հետաքրքիր, որ տարվա ընթացքում, դեռ մեկ տարին չի լրացել իմ պաշտոնավարման, մենք պարբերաբար ՄԻՊ գրասենյակից ստանում էինք նամակներ, որտեղ մեզ ասում էին՝ «Սանիթեք»-ի աշխատակիցները դիմել են, որ չեն տալիս իրենց աշխատավարձը, վերջնահաշվարկ չեն անում, տարբեր խնդիրներ կան: […]

̰
Քաղաքապետին բարկացրեց ավագանու անդամի խորհուրդը՝ լինել ավելի դուխով

14:13 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը: Հարցը վերաբերում էր վթարային շենքերին, նշելով, որ վթարային շենքերի հարցը կարգավորելու համար քաղաքապետարանը կարող է բյուջեում գումար ավելացնել՝ ինքնակամ շինություններին օրինականացնելու թույլտվություն տալով: «1 տարի է՝ Դուք քաղաքապետ եք, և ես ինչքան գիտեմ, ոչ մի ինքնակամ շինության թույլտվություն չեք […]

̰
Կուտական գյուղի կորած 15-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզվում են

14:07 10.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեղարքունիքի մարզում Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում հայտնաբերվել է 15-ամյա երեխայի դին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Երեխան իրավապահների կողմից որոնվում էր սեպտեմբերի 6-ից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները դեպքի հանգամանքները պարզելու համար:

̰
Նման բան չի եղել. Սոֆյա Հովսեփյանը՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին

13:53 10.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց՝ Ամուլսարի հարցով իր քաղաքական թիմի հետ քննարկում եղել է: «Իհարկե, եղել են քննարկումներ թիմային հայտարարությունների հետ կապված: Կան մարդիկ, որ Ամուլսարի շահագործմանը դեմ են արտահայտվել, ոչ միայն ես, այլև մի խումբ պատգամավորներ: Ինչպես մնացած, այնպես էլ այս հարցում թիմը տարակարծություններ ընդունում է, այլ […]

̰
Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել. վարչապետի գրառումը

13:50 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ «Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի […]

̰
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը

13:44 10.09.2019

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացվել է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկությունների հիման վրա։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքն այն է, որ ըստ միջնորդության ՝ 14 սնանկության գործերով որոշակի դատական ընթացակարգեր են խախտվել։ Դատավորը միջնորդեց կարճել կարգապահական վարույթը, քանի որ խախտվել են միջնորդությունը քննելու ժամկետները։ […]

̰
Alibaba-ի հիմնադիրը հեռանում է ընկերությունից

13:40 10.09.2019

Չինական խոշորագույն ինտերնետային ընկերություններից մեկի՝ Alibaba-ի հիմնադիր և ղեկավար Ջեք Ման պաշտոնապես հեռացել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալների համաձայն` Ջեք Մային այդ պաշտոնում փոխարինել է գլխավոր տնօրեն Դենիել Չժանը: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության և նրա կողմից հարցված փորձագետների, Alibaba-ի հիմնադիրը շարունակելու է նշանակալի դեր ունենալ ընկերության կարևոր որոշումների […]

̰
Սա միտումնավոր պահվածք է, և ես պահանջում են պարոն Բեգոյանին դուրս հրավիրել դահլիճից. Անի Խաչատրյան

13:35 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում օրակարգից դուրս հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը. «Երևանի ենթակայության տակ կան տասնյակ ՀՈԱԿ-ներ, ինչո՞ւ է ավագանու նիստին նստած միայն Կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենը»: Ի պատասխան հարցին` քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Տարօրինակ հարց եք տալիս։ Տեղյակ էլ չեմ, թե ով է ներկա այս պահին, ով ոչ»։ Անի Խաչատրյանն […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

13:28 10.09.2019

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ: Այս մասին հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից: Պաշտպանի որոշմամբ` դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու […]

̰
Երևանի քաղաքապետին կից գործող խորհուրդների թիվը կավելանա

13:18 10.09.2019

Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի առաջարկությամբ փոփոխություն կատարվեց քաղաքապետին կից գործող խորհուրդների կազմում: Ըստ նրա ներկայացրած նախագծի` քաղաքապետին կից այսուհետ կլինի 11 խորհուրդ՝ նախորդ 7-ի փոխարեն, իսկ քաղաքապետարանի 2 գործող խորհուրդների փոխարեն այսուհետ լինելու է 6 խորհուրդ: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև

13:16 10.09.2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանք պահանջում էին օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը վճարել: Ընկերությունն աշխատավարձը չի վճարել՝ տեղեկացնելով, որ պատճառը Երևանի քաղաքապետարանի՝ գումար չփոխանցելն է: Երևանի քաղաքապետարանից խոստանում են վերջիններիս աշխատանքի տեղավորել՝ իրենց ստացածից ոչ պակաս աշխատավարձով: Խնդիրը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, փուլային լուծում կստանա:

̰
Կուտական գյուղում կորած 15–ամյա աղջկան մահացած են հայտնաբերել

13:13 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին` ժամը 10:20-ին, վերսկսվել են Կուտական գյուղում կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված են 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ: SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ երեխայի դին հայտնաբերվել է Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջի հատվածում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ […]

̰
Վարորդական իրավունքների թարգմանության պարտադրանքն առնչվում է իրանահայերին և սիրիահայերին․ փոխոստիկանապետ

13:00 10.09.2019

ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ Հայաստանում մեքենա վարելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հայերեն թարգմանությամբ վարորդական վկայականներ, եթե նրանց վկայականները տրվել են այլ պետությունների կողմից։ Պատգամավորներից մեկը հարցրեց՝ դա բոլո՞ր օտարերկրացիներին է վերաբերում։ Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը մանրամասնեց, որ Վիեննայի փաստաթղթին միացած պետությունների դեպքում նման պահանջ չկա, քանի որ բոլոր այդ պետությունները նույնական […]

̰
Քիմ Քարդաշյանը WCIT-2019-ի շրջանակում կայցելի Հայաստան

12:44 10.09.2019

WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող: WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը: Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են […]

̰
ՃՈ-ն այլևս չի հանի մեքենաների համարանիշները՝ շահագործումն արգելելու համար․ նախագիծ

12:40 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված նախագծի ընդունման դեպքում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այլևս չի հանի մեքենաների պետհամարանիշները՝ դրանց շահագործումն արգելելու նպատակով։ Կարգավորման բնույթն այսօր ԱԺ-ում ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Խոսքը տեխզննում անցած չլինելու, կտրոնը փակցրած չլինելու կամ մեքենան անօրինական վերասարքավորելու դեպքերի մասին է։ Դրա փոխարեն տրանսպորատային միջոցի շահագործումը կարգելվի հաշվառման փաստաթուղթը վերցնելու միջոցով, իսկ վարորդին կտրվի […]

̰
Հայաստանը փոխադարձությամբ կարգելի ՌԴ վարորդական իրավունքով վարորդ աշխատելը Հայաստանում․ նախագիծ

12:30 10.09.2019

Ազգային ժողով ներկայացված նոր օրենքով կարգելվի տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջապես կապված ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունը օտարերկրյա ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։ Նախագիծն այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ։ «Կարծում եմ՝ ձեզ հայտնի է, որ ազգությամբ […]

̰
Ավելի առաջ ենք գնացել միանգամից. Հայկ Մարությանը ավագանու նիստը սկսեց լավ լուրով

12:20 10.09.2019

Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սկսեց 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Նիստը մեկնարկել է  լավ լուրով՝  ավագանու նիստերի ընթացքում գործարկվելու է էլեկտրոնային քվեարկության համակարգը: «Քաղաքապետարանը վերջապես 20-րդ դարից մտավ 21-րդ դար, և այսուհետ մեր քվեարկությունը լինելու է ոչ թե ձեռքով, այլ թաչ սքրինով: Ավելի առաջ ենք գնացել միանգամից»,- տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Էլեկտրոնային քվեարկության համակարգի սարքավորումները, […]

̰
Երևան քաղաքի ավագանին մեկնարկել է նոր նստաշրջանը

12:18 10.09.2019

Սեպտեմբերի 10-ին  գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը:  Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց: Մասնավորապես քննարկվելու է. – Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցը, -«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություն կատարելու […]

̰
Նորից ու նորից վերահաստատում եմ, որ մանդատը վայր եմ դրել սեփական կամքով, առանց որևէ ճնշման կամ դրա փորձի. Էդգար Առաքելյան

12:08 10.09.2019

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի այն հոդվածը, համաձայն որի` «իմքայլականները ստիպել են նրան վայր դնել մանդատը»: «Քանի որ այսօր թերթերից մեկում տեղ գտած անհեթեթ հերյուրանքը առցանց լրատվամիջոցները տարածել են առանց նույն հրապարակման մեջ իմ հերքման խոսքի, անհրաժեշտ եմ համարում ինքս հրապարակել այդ հատվածը. «Կատարյալ անհեթեթություն է: […]

̰
Հասկանալի է, որ Ռուսաստանի էլիտայի համար հեղափոխությունն այն չէր, որ պիտի ողջունեին. Շավարշ Քոչարյան

11:59 10.09.2019

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ կա՞ արդյոք որևէ հնարավորություն՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը բացառելու համար: «Երկկողմանի կամ բազմակողմանի որևէ դրույթ չկա, որը դա արգելում է անել: Մեզ շատ անգամ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություն: Մյուս կողմից՝ չէ՞ որ մենք անհամեմատ ավելի մատչելի գնով ենք զենք ստանում, […]

̰
2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով. վարչապետ

11:54 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր էջում` հայտնելով, որ 2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը, որովհետև դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ»,- գրել է վարչապետը:

̰
Մտածե՞լ ենք՝ միգուցե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի միանալն օգուտ տա Հայաստանին․ Վիկտոր Ենգիբարյան

11:22 10.09.2019

ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ կառույցն արդյունավետ է։ Այս կարծիքին է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարեփոխումներ նախաձեռնել այդ կառույցում։ «Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ […]

̰
Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

11:01 10.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է: Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ […]

̰
Ադրբեջանը ՀԱՊԿ-ում որևէ կշիռ չունի, ունի անուղղակի ազդեցություն՝ այլ անդամ-պետությունների միջոցով. Շավարշ Քոչարյան

10:59 10.09.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին դիմելով՝ բարձրաձայնեց իր որոշ մտահոգությունների մասին: «ՀԱՊԿ-ում Ադրբեջանը շատ ավելի ծանրակշիռ ազդեցություն ունի, քան Հայաստանը, որ ՀԱՊԿ անդամ է, արդյո՞ք ծանրութեթև արել ենք ռիսկերը, և ընդամենը մեր վետոյի իրավունքը կարո՞ղ է խոչընդոտել Ադրբեջանին՝ այս կազմակերպությունում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի շնորհմանը»,- հետաքրքրվեց նա: Քոչարյանը նշեց՝ ինքնին այդ՝ դիտորդի […]

̰
Խորհրդարանն այսօր ընդունեց 16 օրենք, մերժեց ընդդիմության 2 նախագիծ

10:53 10.09.2019

Ազգային ժողովում այսօր քվեարկությամբ ընդունվեցին և մերժվեցին երեկ քննարկված նախագծերը։ Ընդունվեց 16 օրենք, որից 6-ը՝ ընդդիմության ներկայացրած։ Խորհրդարանի քվեարկությամբ բավարար ձայներ չստացան և մերժվեցին ընդդիմության 2 նախագծեր։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը (առաջին ընթերցում, հեղինակ՝ Գևորգ Պապոյան) – 82 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ, «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և […]

̰
Հունվար-հուլիսին արտադրությունն ավելացել է․ Վարչապետը տեղականն ընտրելու հերթական կոչն է արել

10:43 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայրենակիցներին հերթական անգամ կոչ է արել նախընտրել տեղական արտադրանքը․ «Կարևոր վիճակագրություն, որ շատ բաների մասին է խոսում: Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին՝ նախընտրությունը տալ տեղական արտադրությանը»։ Փաշինյանը գրառմանը կցել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի հրապարակումը, որտեղ նշված է․ որ 2019-ի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն […]

̰
Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում. Գևորգ Պետրոսյան

10:23 10.09.2019

Իշխանական պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց՝ իրենք նմանատիպ նախագիծ էին ներկայացրել, որը մերժվել էր, հիմա կառավարությունը նույնանման նախագիծ է ներկայացրել: «Ի տարբերություն ոմանց՝ մենք նախագծերին խանդով, նախանձով չենք վերաբերվում, բայց քանի որ սա օգուտ […]

̰
Ինչու «մտածել երկարաժամկետ ու լայն համայնապատկերով», եթե նաղդը թելադրում է շատերին․ Ստյոպա Սաֆարյան

09:37 10.09.2019

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Ամուլսարի հարցը ոչ միայն բնապահպանական, հանրային առողջության, այլ շատ ավելի մեծ ու չլուծված խնդրի հետևանք է. ծեծված բան եմ գրելու, բայց երկրի տեսլականի, տվյալ պարագայում՝ զարգացման ուղու, տնտեսության կառուցվածքի մասին հայեցակարգի բացակայության հարց է: Ամուլսարն, այո, […]

̰
Առաջին կիսամյակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ․ Փաշինյան

09:29 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակների և նպաստների գծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Կարո՞ղ ենք ասել, որ սրանք այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Այո՛, կարող ենք ասել: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար […]

̰
Փաստաբանը հրապարակել է Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը

08:59 10.09.2019

Իրենց հորը՝ հայ գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանած Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հերթական նորությունը Խաչատուրյան քույրերի գործով․ Մենք շարունակում ենք ծանոթանալ գործի նյութերին։ Ստորև Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսային նամակագրությունը և ապակոդավորված ձայնային հաղորդագրությունները, որոնք նա ուղարկել էր իր դստերը՝ Անգելինային․․․ Թողնում եմ առանց մեկնաբանության։ Եզրակացություններն արեք ինքներդ»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2645012018876775&id=100001040089356

̰
BACK_TO_TOP