TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական մի շարք առաջատար լրատվամիջոցների

11:50 02.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Երևան այցելած իրանական առաջատար լրատվամիջոցների՝ մասնավորապես Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB), «Press TV» հեռուստաալիքի, Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության, «Etemad» և «Donya-e Eghtesad» օրաթերթերի լրագրողներին: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։ Հարցազրույցի ընթացքում երկրի ղեկավարը գնահատել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի […]

̰
Ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի․ Փաշինյան

11:47 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ուրախ եմ տեղեկացնել, որ ժամկետային զինծառայողների սննդի կազմակերպումը նոր համակարգով իրականացնող զորամասերի թիվը հասավ 15-ի: Նոր համակարգով մատակարարվող բարձր որակի, օրական երեքանգամյա սնունդը հասանելի է արդեն հազարավոր զինվորների: Գործընթացը շարունակվելու է հետևողականորեն և մինչև վերջ»:

̰
Գյումրիում մեկամյա փոքրիկի սպանության կասկածանքով ձերբակալվել է մայրը

11:24 02.09.2019

Մեկ տարեկան փոքրիկին սպանելու կասկածանքով Գյումրիում ձերբակալվել է երեխայի մայրը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Գյումրիի քաղաքային աղբանոցում երեխայի դի էր հայտնաբերվել։ Մահացած փոքրիկին գտել էր աղբավայրում պոլիէթիլենային շշեր հավաքող մի տղամարդ։ Վերջինս պատմել է, որ աղբատար մեքենաներից մեկը քաղաքի թաղամասերից […]

̰
Արցախահայության պայքարն ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. Արթուր Վանեցյան

11:17 02.09.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա կապակցությամբ։ Արցախահայության պայքարը հանուն ազատության, հանուն սեփական տանը արժանապատվորեն ապրելու իրավունքի մեր պատմության փառավոր էջերից է։ Այն ունի համահայկական ընդգրկում […]

̰
Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է. Կարեն Աբրահամյան

11:08 02.09.2019

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ […]

̰
Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում․ Արմեն Սարգսյան

10:35 02.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրե՛լի հայրենակիցներ, Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել […]

̰
Լուսանկարներ Մինվոդիում տեղի ունեցած վթարից, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

10:12 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 05:31-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes […]

̰
Սիրիայում հայաստանցի բժիշկներն օգնություն են ցուցաբերել 4870 մարդու

10:04 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2397571533896561?__xts__[0]=68.ARCuavSXXGn9hS1aUrltZd2qaDsQYjc5zFsihcbOOJxqEtC7kTMjRY75qaXrCmfpBWvz8EPZF8bhCwOR-N3LM7zsK1Qljqo9aE4QaYJXwBCjUUoIgpGYTwIdDZfphy2MSo23dYIhuU7cfRn-p8rzmL2LZbLonhqCHj-4FF6Y7JZb5nS8K6YhlHRQy3-FVFv3YHHznGXylh3hbiGyNSUCj5P3mjzN_Dt47iAGbcDhYTkaSG-uM8YnjspNhb_07Ulf0eBZJn0RszUhJYpaWq5sOkDNxG7b1Kgc0aMF_9U46nGj9M4b9RsAOjH67PPWjePQJaOLbsnf0ED_Gb6CG35ibo0o&__tn__=-R

̰
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ Նիկոլ Փաշինյան

09:55 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2397591183894596?__xts__[0]=68.ARBV0wzZMhYj-PWJzZfbBWB-gfloecDa85A7DXXx0MKTEl2DBxWP0ikaWrOWbYH_rsiCkZRfeW_7HalMGsaxFJaCv72GjOQNpH1ta7pci3fNOVUrps–AARkzGl8Fh_IdIc75YfnAP9Ld4op2KSFo1RLeeyFQHTWTPvL6zipcWiwSYiFniDPUJJ2ZacA_XDf0uyInWhyJruuVQJPxPrThb7Sk0VHr-pwIJDNP-ZX_Wj75hs7MbFTUsvvRVw0ie9fl8cVzaSBn5RLOfAx75iTD9yVeDzzp8_jtBZikMNhHhfskhFbDRnmLilhng3wq8SQHloXRppgSzg2g_ENx3jPxMrh&__tn__=-R Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:  

̰
Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին․ Բակո Սահակյան

09:51 02.09.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, […]

̰
ԱՄՆ-ում մահացել սփյուռքահայ լեգենդար երգիչ Ադիս Հարմանդյանը

09:47 02.09.2019

Սփյուռքահայ լեգենդար երգիչ Ադիս Հարմանդյանի հարազատները հայտնել են երգչի մահվան մասին: Աստղը մահկանացուն կնքել է սեպտեմբերի 1-ին՝ քաղցկեղի դեմ 15 տարի պայքարելուց հետո: Լիբանանահայ երգիչը բնակվում էր ԱՄՆ-ում և համարվում էր հայ փոփ երգերի ռահվիրան: Հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, նրա երգերն ու երգերի ոճը հետագայում տարածվել են նաև Հայաստանում, ազդեցություն ունեցել մի  […]

̰
Մինվոդիի մոտ բեռնատարը բախվել է մինիվենին. տուժել են ՀՀ քաղաքացիներ

09:26 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 05:31-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 09:20-ին, Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes […]

̰
Վրաստանի վարչապետն այսօր կհայտարարի հրաժարականի մասին

09:17 02.09.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հանդես կգա կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու մասին հայտարարությամբ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։ Հայտարարությունը սպասվում է Երևանի ժամանակով 16․00-ին։ Չհաստատված տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան։ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարությունում կադրային փոփոխությունների քննարկումը «Վրացական երազանքը» կշարունակի երեքշաբթի։ Այս մասին լրագրողներին հայտնել է […]

̰
Հայտնվել են կադրեր Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկից․ ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածի

08:49 02.09.2019

Bahamas Press-ն իր թվիթերյան էջում տեսանյութեր է հրապարակել Բահամյան կղզիներին հարվածած «Դորիան» փոթորկից, որի ուժգնությունը հասել է ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի։ Սպասվում է, որ Բահամյան կղզիներից հետո այն կհասնի ԱՄՆ-ի հարավարևելյան ափ։ ԱՄՆ-ի բնակիչները պատրաստվում են տարերային աղետի հարվածին։ Ամերիկյան Ֆլորիդա, Հարավային Կարոլինա և Ջորջիա նահանգներում արդեն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հարավային Կարոլինայի իշխանությունները պատրաստվում […]

̰
Տեխասում աշխատանքից հեռացվելուց հետո տղամարդը հրաձգության մի քանի դրվագի հեղինակ է դարձել

08:28 02.09.2019

Ամերիկյան Տեխաս նահանգի Օդեսսա քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 22 մարդ։  Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանապետ Մայքլ Գերկեին։ Տուժածներից 3-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Նշվում է, որ զոհերը 15-57 տարեկան են։ Նրա խոսքով՝ հրաձգություն իրականացրած տղամարդը միայնակ է գործել, կապ չի ունեցել ահաբեկիչների հետ։ Ողբերգության հանգամանքների հետաքննությունը բարդացել […]

̰
Իսրայելը հրետակոծել է Լիբանանի հարավը․ ՄԱԿ-ը զսպվածության կոչ է արել

08:05 02.09.2019

Իսրայելա-լիբանանյան սահմանին հակամարտությունը սրվել է։ Լիբանանը հրթիռներ է արձակել, իսկ Իսրայելը պատասխանել է հրետակոծմամբ։ Սեպտեմբերի 1-ին ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարել է, որ Լիբանանից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Կառավարվող մի քանի զենիթային հրթիռներ ուղղվել են Ավիվիմ բնակավայրի ռազմաբազայի և տրանսպորտային միջոցների ուղղությամբ, մի քանիսը դիպել են թիրախին։ Դրացից մեկը […]

̰
Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են

00:04 02.09.2019

Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «Իտալիայի դեմ խաղում ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։ Հ․Գ․ Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- […]

̰
Երևանի ակումբներից մեկի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

22:28 01.09.2019

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Ոստիկանները նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և մոտենալով՝ […]

̰
Երևանից Մոսկվա ուղևորվող օդանավն անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում

22:15 01.09.2019

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս «Բոինգ 737» ինքնաթիռում հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը,  կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։ ««Արմենիա» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի […]

̰
Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. Նիկոլ Փաշինյան

21:48 01.09.2019

«Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»: Այսպես է իր ֆեյսբուքյան էջում գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ իր քաղաքական անցյալի մասին:

̰
Արցախում մեկնարկել են Երևանի օրերը. Հայկ Մարությանը Ստեփանակերտում է

19:09 01.09.2019

«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում: Ստեղծագործական ու ծրագրային առումով երևանյան օրերի միջոցառումները հագեցած են: Կեսօրին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված […]

̰
Զինվորների ծնողներ, ձեր որդիների սնունդը իսկապես լավն է. Նաիրա Զոհրաբյան

17:50 01.09.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է զորամասում: «Զինվորի հացը համով էր ու որակյալ։ Զինվորների ծնողներ, ձեր որդիների սնունդը իսկապես լավն է։ Նույնը, սակայն, չեմ կարող ասել զինվորական կոշիկների ու արտահագուստի մասին։ Զորամասում իմ մեկօրյա ծառայությունից հետո պաշտպանության նախարարի հետ քննարկելու հարցերի շրջանակը մեծացավ»,- գրել է պատգամավորը:

̰
Քանդակագործների միջազգային սիմպոզիումը կարող է դառնալ Իջևանի հիմնական բրենդը. վարչապետ

17:48 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ պետք է վերականգնել Քանդակագործների միջազգային փառատոնի անցկացումը: «Քանդակագործների միջազգային սիմպոզիումը կարող էր և կարող է դառնալ Իջևանի հիմնական բրենդը: Պետք է մտածել այդ գեղեցիկ փառատոնը վերականգնելու մասին»,- գրել է վարչապետը:

̰
Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև

17:27 01.09.2019

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

̰
Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու. Սուրենյանը՝ դստեր մասին

16:39 01.09.2019

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դստեր լուսանկարը՝ կից կատարելով հետևյալ գրառումը. «Գիտությունը մեր ապագան է։ Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու»:  

̰
Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել իր հայրենի դպրոց

16:23 01.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանց զգուշացման այցելել է Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որի տնօրենը Աշոտ Փաշինյանն է՝ Նիկոլ Փաշինյանի պատմության ուսուցիչը: Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նա ներողություն խնդրեց տնօրինությունից և աշակերտներից, որ առանց զգուշացման եկել է դպրոց: Նա ցուցադրեց դպրոցը, կատարված փոփոխությունները: «Դրամատիկ, շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել: Ոնց-որ մարզադահլիճը ավելի լավ վիճակում է, քան […]

̰
Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

16:21 01.09.2019

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է […]

̰
Շիրակի մարզում առաջին դասարան է հաճախել 3100 առաջին դասարանցի

16:14 01.09.2019

Չնայած օրն աշխատանքային չէր, բայց Շիրակի մարզի բոլոր միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների բակերում տոնական տրամադրություն էր: Գիտելիքի, գրի և դպրության օրը բարձր դասարանների աշակերտներն ու առաջին դասարանցիները ծաղկեփնջերով ու փուչիկներով, ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ առավոտյան շտապել էին դպրոց: Հենց նրանց համար էլ հնչեց երկար սպասված առաջին զանգը: Գյումրիի Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բակում կազմակերպված […]

̰
Գոնե էս աղբյուրի մեջ քար մի՛ գցեք. Վարազդատ Կարապետյանի հորդորը

16:04 01.09.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է. «Տարիներ շարունակ սպորտի, արվեստի, մշակույթի գործիչները ստիպողաբար ներքաշվել են քաղաքական գործընթացի մեջ, սատարել կամ գովազդել կուսակցությունների կամ քաղաքական առանձին գործիչների։ Այսօր ականատեսն ենք դրա շարունակությանը։ Ցավալի է, որ մարդիկ, ովքեր ժողովրդի խիղճը, դրա ոգու կրողը պետք է […]

̰
Հրդեհ Դիլիջանի թունելում. ահազանգում է ֆեյսբուքյան օգտատերը

15:35 01.09.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում՝ հայտնելով, որ Դիլիջանի թունելից ծուխ է դուրս գալիս: Տեսանյութում երևում են նաև ոստիկաններ, որոնք փորձում են կարգավորել երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP