13:05 03.09.2019
Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողների արգելում է մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ Այս մասին ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նա […]
12:57 03.09.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, նախ` անդրադարձել է Վենետիկի հանձնաժողով ուղարկած փաստաթղթի հայերեն տարբերակ չլինելու հանգամանքին: Նա նաև անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշման հավանական հետևանքներին: Մանրամասները` տեսանյութում:
12:54 03.09.2019
Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դատարանի դահլիճում Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների միջև տհաճ միջադեպ է ծագել: Քոչարյանի հակառակորդները հայհոյում էին նաև լրագրողներին` նրանց անվանելով «ծախված»: Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել կողմերին: Մանրամասները` տեսանյութում:
12:39 03.09.2019
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրամիության հետ, առևտրային արտոնություններ ունի ԱՄՆ կողմից և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է այդ արտոնություններից Հայաստանն օգտվում։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Մասամբ դա նաև պայմանավորված է այն ընկալումով, որ մեր համար ԵԱՏՄ-ն ոնց-որ մի հատ […]
12:20 03.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության […]
12:14 03.09.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման […]
12:08 03.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը: Մանրամասները` տեսանյութում:
11:50 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: «Ղեկավարվելով […]
11:44 03.09.2019
Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովում այսօրվա քննարկումից հետո հավանության արժանացավ նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։ Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ սա արվում է պրակտիկան հաշվի […]
11:36 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին: Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը […]
11:24 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ-ում կանցնեն ոսկրածուծի փոխպատվաստման 100% պետական ֆինանսավորման: Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվեն այդ ոլորտի աշխատանքները: Մինչև այժմ իրականացվում էր համավճարային համակարգը: Արդեն կատարվել է երեխաների 4 և մեծահասակների 10 վիրահատություն` ոսկրածուծի փոխպատվաստման համար:
11:20 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքի ամփոփիչ ասուլիսով: Թորոսյանն ասել է, որ «Stent for life» ծրագրով 2019-ին կատարվել է 1308 վիրահատություն` նախորդ տարվա համեմատ 32%-ով ավելի: Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST […]
10:53 03.09.2019
Վրաստանում իշխանության ներսում պաշտոնների վերադասավորման արդյունքում երկրի վարչապետի պաշտոնը հասավ ներքին գործերի գործող նախարար Գեորգի Գախարիային։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Գախարիան այն նախարարն է, որի դեմ ցույցեր էին անցկացվում վերջին շրջանում։ Ոստիկանության բռնությունների պատրվակով ցուցարարները պահանջում էին Գախարիայի հրաժարականը։ Սակայն իշխանությունները մնացին անհողդողդ, և Գախարիան շարունակեց պաշտոնավարումը։ Մյուս պաշտոնները հասել են հետևյալ մարդկանց․ […]
10:46 03.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և հայ համայնքի մի խումբ այլ ներկայացուցիչների։ Համայնքի ներկայացուցիչները կարճատև զրույց են ունեցել երկրի ղեկավարի հետ։ Էրդողանը հետաքրքրվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, […]
10:21 03.09.2019
Սահմանադրական դատարանում այսօր քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։ Այս հայցի քննությունը մեկնարկում է այսօր, և այդ կապակցությամբ ՍԴ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարների երկու խմբեր։ Մի խումբը պահանջում է հաստատել այդ […]
09:41 03.09.2019
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և […]
08:48 03.09.2019
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Զոհվել է 16 մարդ։ Այս մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով ՆԳՆ-ին։ Եվս 119 մարդ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։ Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ PD9 շրջանում՝ Green Village համալիրից ոչ հեռու, որտեղ տեղակայված են մի շարք արտասահմանյան ընկերությունների գրասենյակներ։ Նշվում […]
08:40 03.09.2019
Լիբանանի իշխանությունները երկրում արտակարգ տնտեսական դրություն են հայտարարել, հաղորդում է Լիբանանի նախագահի կայքը։ Նման որոշում է ընդունվել լիբանանցի քաղաքական գործիչների հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև Լիբանանի ԿԲ նախագահը։ Երկրի նախագահ Միշել Աունը կոչ է արել հաղթահարել քաղաքական և անձնական տարաձայնությունները՝ հանուն բարձրագույն ազգային շահերի։ Առաջիկայում Լիբանանի կառավարությունը կմշակի նոր բյուջետային պլան, կսկսվի նաև կենսաթոշակային […]
08:30 03.09.2019
Ճապոնիայում Հարավային Կորեայի դեսպանատուն է ուղարկվել փամփուշտով ու սպառնալիքներով նամակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ «Կորեացինե՛ր, հեռացեք այստեղից»,-ասված է նամակում։ Անհայտ հեղինակն ասել է, որ հրազեն ունի և պատրաստ է կիրառել այն Հարավային Կորեայի քաղաքացիների դեմ։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Տոկիոյի և Սեուլի հարաբերությունները սրվել են 2018 թվականի աշնանը, երբ Կորեայի հանրապետության […]
00:00 03.09.2019
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»,- գրել է նա։
22:33 02.09.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ, դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք […]
22:21 02.09.2019
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը Եվրո-2020-ի առաջիկա խաղերին: Այսօր թիմն անցկացրեց առաջին մարզումը, որն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մարզմանը մասնակցում էր ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայում էին Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը: Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցում էին նաև Հայաստանի Մ-21 հավաքականի […]
21:52 02.09.2019
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։ ՀՀ հավաքականի կիսապաշտպանը վարձավճարով հանդես գալու պայմանագիր է կնքել մինչև 2020-ի հունիսը՝ 3 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ։ «Սա ինձ համար հրաշալի ակումբի հետ նոր էջից սկսելու լավ հնարավորություն է։ Ես գիտեմ, թե ինչ ակումբ է սա, և համոզված եմ, որ իրար հետ մեծ հաջողությունների կհասնենք»,- ասել […]
21:34 02.09.2019
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ […]
20:41 02.09.2019
Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, գրում է 1in.am-ը: Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը կլինի այսօր։ Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։ ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա […]
20:38 02.09.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ասել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է […]
20:04 02.09.2019
ԱԱԾ ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]
19:18 02.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված աղետի գոտու հիմնախնդիրների լուծմանը։ Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր պետք է քննարկենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած այն քաղաքացիների խնդիրը, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Մեր նախորդ քննարկումը հանգեց նրան, որ մենք պետք է որոշում […]
18:53 02.09.2019
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ֆոտոշարք է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆոտոշարքում ներկայացված են Մխիթարյանի ժամանումը Հռոմի օդանավակայան, նաև կադրեր նրա բուժզննումից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանն «Արսենալ»-ից «Ռոմա» է տեղափոխվելու վարձավճարով՝ մեկ տարի ժամկետով, սակայն վարձակալության ժամկետի ավարտից հետո «Ռոմա»-ն կկարողանա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը: Նշվում […]