TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Հայտնի են դարձել Մոսկվա գետում հայ երիտասարդի մահվան հանգամանքները

18:10 02.09.2019

Ռուսաստանի մայրաքաղաքի հարևանությամբ հոսող Մոսկվա գետում 25-ամյա Տարոն Բժոյանի մահվան հանգամանքներն են հայտնի դարձել։ РУСАРМИНФО-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան երիտասարդն ընկերների հետ զվարճացել է գետում։ Նրանք, մասնավորապես, լողացել են մոտորանավակներից ճոպաններով կապված տախտակների վրա։ Սակայն ինչ-որ պահի Բժոյանը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը։ Մինչ մոտոնավավակը կպտտվեր նրան ջրից հանելու համար, մեկ […]

̰
Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ. ՀՖՖ

17:52 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում է: Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն հաջողությամբ անցել է բուժզննումը «Ռոմայում»: Սպասվում է, որ Մխիթարյանը մոտակա ժամերի ընթացքում պայմանագիր կստորագրի «գայլերի» հետ:

̰
«Սանիթեք»-ի թերի աշխատանքի ապացույցներն ամեն քայլափոխի են. Երևանի քաղաքապետարան

17:44 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Սանիթեք» ընկերության հայտարարությանը: «Հարգելի լրագրողներ ու ոչ միայն «Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։ «Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի […]

̰
Մխիթարյանը, հավանաբար, վաղը կգա Հայաստան. Armtimes.com

17:11 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն «Ռոմայի» ֆուտբոլիստի կարգավիճակում Երևան կժամանի վաղը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հավաքականը Մխիթարյանին վաղն է սպասում: Մխիթարյանն այսօր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվում է իտալական «Ռոմա»: Նա արդեն բուժզննում է անցել Հռոմում: «Գայլերի» կազմը համալրել է վարձավճարով մինչև 2019-20 մրցաշրջանի ավարտը, որից հետո իտալական ակումբը կարող է 15 մլն […]

̰
Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով. Փաշինյան

16:55 02.09.2019

«Սեպտեմբերի 1-ից հանրապետության 38 հազար ուսուցիչների աշխատավարձը բարձրանում է 10 տոկոսով»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեռևս մարտին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս վարչապետը հայտարարել էր, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով, որը  մոտավորապես 90 միլիոն […]

̰
Արշակունյաց պողոտայում երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել

16:49 02.09.2019

Քիչ առաջ Կենտրոնի գետնանցումներից մեկում 28-ամյա աղջկա դի է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը՝ նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ մասնավորեցնելով, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր ընդունել սիրիահայ փախստականներին. Արաքս Փաշայան

16:47 02.09.2019

«Անսպասելի էր ՀՀ համար, որովհետև Հայաստանը պատրաստը չէր ընդունել փախստականներին, տեղահանվածներին: Ժամանակն էր, որ Հայաստանը` որպես անկախ պետություն, կարողանար օգնել, միևնույն ժամանակ, ՀՀ-ն չուներ ռազմավարություն, այսօր չկա հայրենադարձության ու փախստականների հետ կապված ռազմավարություն, մեր համար դժվար ֆինանսական խնդիրներ էին, ՀՀ-ն չի կարողանա գուցե մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որովհետև տեղահանվածները փախստականներ չեն, մեր հայրենակիցներն են, որ […]

̰
«Վովա՛, զգո՛ւյշ եղիր, բոլորը գրում են». Վլադիմիր Զելենսկիի հարցազրույցի կարևոր դրվագները

16:30 02.09.2019

Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ չի սիրում փողկապ կապել, իսկ երբ կապում է, նախագահի արարողակարգի ղեկավարն անմիջապես բարձր տրամադրություն է ունենում:

̰
Մեր ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ. «Սանիթեք»

16:22 02.09.2019

«Սանիթեք»-ը Երևանի քաղաքապետին հասցեագրված նամակ է հրապարակել՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպես քաղաքապետարանի կողմից «Սանիթեք»-ին ներկայացվող ծանուցումների պատասխան:    «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ […]

̰
Սիրիացի փախստականների միգրացիոն ճգնաժամը՝ ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. գիտաժողով Երևանում

16:12 02.09.2019

Սիրիական պատերազմից հետո Հայաստանում հաստատվել են 22-25 հազար սիրիահայեր: Ընդունած սիրիացի փախստականների թվով Հայաստանը, իր բնակչության թվի համեմատ, Եվրոպայում երրորդ երկիրն է՝ զիջելով Գերմանիային և Շվեդիային: Այս հարցերն են նաև վեր հանվել այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որի նախաձեռնողը Արևելագիտության ինստիտուտն էր: Տարածաշրջանայինից մինչև գլոբալ մարտահրավերների քննարկմանը ներկա են գտնվել նաև դեսպաններ, […]

̰
Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են

16:04 02.09.2019

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մերժել է գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ […]

̰
Թանգարան այցելող քաղաքացիների թիվը 31 %-ով ավելացել է

15:46 02.09.2019

ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ավելացել է թանգարան այցելածների թիվը: «Թանգարան այցելուների թիվը 31 %-ով աճել է նախորդ տարվա համեմատ: 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թանգարաններն ունեցել են 463 հազ. 908 այցելու: 2019թ. առաջին կիսամյակում՝ 607 հազ. 797 այցելու։ Հիշեցնենք, որ […]

̰
Մետրոյում հնչում են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները

15:20 02.09.2019

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ  Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում լսում են Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչեն Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

̰
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի անունը

15:11 02.09.2019

Օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց Լևոն Ջուլֆալակյանը: Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյանը:

̰
Դեռ չենք քննարկել. Վարազդատ Կարապետյանը՝ Էդգար Առաքելյանին ուղղված իր խնդրանքի մասին

15:10 02.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք գործընկերը՝ Էդգար Առաքելյանը, ընդառաջ է գնացել իր հորդորին, հնարավո՞ր է՝ պատգամավորական մանդատը վայր չդնի: «Մենք կքննարկենք այդ հարցը, դեռ չենք քննարկել, ես իրեն խնդրել եմ՝ վայր չդնի»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ կտեսնեն՝ արդյունքներն ինչպիսին կլինեն: Կարապետյանն ասաց՝ գործընկերոջ հետ դեռ չի հանդիպել, նրան միայն […]

̰
«Պետպատվերը սպառված է» արտահայտությունը մարդիկ այլևս չեն լսի. Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Թորոսյանի հետ

15:03 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը նշել է, որ պետք է ճիշտ կանոնակարգել պոլիկլինիկաների և հիվանդանոցների այցելությունները: Հակառակ դեպքում, ըստ Թորոսյանի, պոլիկլինիկաների դերն անիմաստ կլինի: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:  

̰
Մխիթարյանը «Ռոմա»  տեղափոխվելու համար անցել է բուժզննում

14:58 02.09.2019

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հռոմում ուղևորվել է «Վիլա Ստուարտ» բուժզննում անցնելու համար: Թվիթերյան տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուները դիմավորում նրան, լուսանկարվում իր հետ: Բուժզննման ավարտից հետո Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ: VIDEO – Lo sbarco di #Mkhitaryan nell'aeroporto di Fiumicino https://t.co/q2AAc9Q6g2 — Il Romanista (@ilRomanistaweb) September 2, 2019 🛬#Mkhitaryan […]

̰
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

14:31 02.09.2019

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների […]

̰
Թբիլիսիի մոտակայքում վթարից տուժած ՀՀ 2 քաղաքացիների վիճակը ծանր է․ նրանք վերակենդանացման բաժանմունքում են

14:02 02.09.2019

Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի «Նյու Հոսփիթալ» հիվանդանոցում:  Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ հիվանդներից երկուսի վիճակը  բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Նրանց տեղափոխման համար հարազատները համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: […]

̰
Ինչպիսի՞ն կլինի նոր ուսումնական տարին Երևանի համայնքային դպրոցներում և մանկապարտեզներում

13:54 02.09.2019

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է տվյալներ նոր ուսումնական տարվա մասին: 2019-2020 ուստարում Երևանի հիմնական  և միջնական դպրոցներ կհաճախի 98 հազար 458 աշակերտ և 11 հազար 860 առաջին դասարանցի: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ

13:37 02.09.2019

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ: Հայ ֆուտբոլիստը պետք է պայմանագիր ստորագրի «Ռոմայի» հետ: Ըստ տեղեկությունների` 30-ամյա կիսապաշտպանը իտալական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ:

̰
«Ռոման» ու «Արսենալը» համաձայնեցրել են Մխիթարյանի գործարքը. Նոբել Առուստամյան

13:33 02.09.2019

Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Ռոման» և «Արսենալը» համաձայնեցրել են գործարքը: «Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Հռոմեական «Վիլլա Ստյուարտ» կլինիկայում այսօր սպասում են Մխիթարյանին հետազոտություն անցնելու համար: «Արսենալն» ու «Ռոման» համաձայնեցրել են գործարքը, հերթը ֆուտբոլիստի որոշմանն է: Եթե նկատի ունենանք, որ Լոնդոնից Հռոմ թռիչքը տևում է երկուսուկես ժամ, […]

̰
Շուտով կլինի Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը

13:11 02.09.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության գրավոր կարգադրությունը, հայտնում է Ermenihaber-ը: Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ […]

̰
Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է. Նիկոլ Փաշինյան

12:53 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ: Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիում մեկամյա երեխայի սպանության քրգործից

12:49 02.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

12:38 02.09.2019

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կառավարությունում պաշտոնների տեղափոխության հարցը քննարկել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին:

̰
Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք. Աննա Հակոբյան

12:30 02.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից՝ կից հետևյալ գրառումն արել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս […]

̰
Հայ դիվանագետների պատվիրակությունն Արցախում է

12:22 02.09.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից: «Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց ‪Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա:

̰
Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա»

12:00 02.09.2019

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին։ «Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար»,- գրել է կայքի խմբագիրը։ https://twitter.com/skysports_bryan/status/1168420610835435521 Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է […]

̰
Իրանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան․ դեսպան

11:57 02.09.2019

«Հայաստանի վարչապետն Իրանի նախագահ Ռոհանիին հրավիրել է այցելել Հայաստան, և Իրանի նախագահը, համապատասխանաբար, առաջիկա շաբաթներին այց է կատարելու այդ երկիր», – իրանական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։ Իրանում հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է մասնակցելու ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի (ԵԱՏՄ երկրների ղեկավարնների նիստի) աշխատանքներին։ Մինչ այդ՝ […]

̰
BACK_TO_TOP