TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրգործով մեղադրյալի կարգավիճակ ունի. 800 մլն դրամ է վերականգնվել. Armtimes.com

17:48 27.08.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս մասին, ՀԺ-ի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Նա նաև նշել է, […]

̰
Մադրիդի «Ռեալի» 1902թ. մարզաշապիկը՝ ֆուտբոլիստների ստորագրությամբ, հասավ Նիկոլ Փաշինյանին

16:33 27.08.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մազմանյանը լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Լուսանկարին կից՝ նա գրել է. «Մադրիդի Ռեալի 1902 թվականի մարզաշապիկը ֆուտբոլիստների ստորագրությամբ վերջապես հասավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա էն մայկեն ա, որ Սերխիո Ռամոսը ստորագրելուց հետո չէր ուզում վերադարձնել»:

̰
Շրջանառության մեջ ենք դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. Մարուքյան

16:15 27.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում հրապարակել է իրենց գրությունը՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Դրան կից՝ Մարուքյանը գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։ Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ունենք իրավիճակ, որտեղ անձիք, ցանկանալով […]

̰
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ տնօրենին

15:41 27.08.2019

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: […]

̰
Դեսպանները պետք է աշխատեն համահայկականության սկզբունքներով. Նիկոլ Փաշինյան

15:40 27.08.2019

ԱԳՆ-ում տեղի ունեցած դեսպանների համաժողովին ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է մի քանի հիմնադրույթների, որոնք հայկական դիվանագիտական մտքի առաջնահերթությունները պետք է լինեն: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա նախ և առաջ դեսպանների՝ ոչ միայն հայաստանակենտրոն, այլև համահայկական գործունեությունն է: Դեսպանները պետք է ավելի ակտիվ ու սերտորեն համագործակցեն սփյուռքի հայկական համայնքների հետ, և դա պետք […]

̰
«Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում. նախկին փոխնախարարի անդրադարձը

15:33 27.08.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, թե բնական աղետների ինչ ռիսկեր են անտեսված Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում ««Անտեսված» բնական աղետների ռիսկեր Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերում: Ինչպես նշում են մի շարք գործընկերներ, ELARD ընկերությունը TRC ընկերության հետ միասին ավելի շատ իրականացրել է ՛՛տրամադրված՛՛ նյութերի desk study: Ավելին […]

̰
Ի՞նչ փոփոխություններով կմեկնարկի ուսումնական տարին

15:14 27.08.2019

ՀՀ ԿԳՍՄ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում Գիտելիքի օրվան ընդառաջ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: «✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին […]

̰
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քրգործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով. Վանեցյան

14:57 27.08.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու լուրերի մասին: «Խաչատրյանին դեռևս չեն ձերբակալել, վաղ առավոտից քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում նրան պատկանող տարածքներում, առանձնատանը, նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում: Շարունակվում է խուզարկությունը, ավարտից հետո նա […]

̰
Արցախից զորք ներգրավված չի եղել. Քոչարյանի պաշտպանը` Մարտի 1-ի մասին

14:42 27.08.2019

Մարտի 1-ի իրադարձությունների ու քրեական գործի մեղադրանքում կան մի քանի «միֆեր», որոնք ցրելու համար այսօր ասուլիս է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ իբրև թե զինված ուժերի ներգրավվածությունը ներպետական գործընթացներում` զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, արգելվել է»,- ասել է Ալումյանը: Որպես հակափաստարկ` փաստաբանը վկայակոչել է Հայաստանի […]

̰
Բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում. Փաշինյանը ձևակերպեց դիվանագետների առաջ դրվող խնդիրը

14:41 27.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Նա ասում է՝ անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումները ու նպատակները աշխարհի համար լինեն էլ ավելի տեսանելի: Նա նաև նշեց՝ դիվանագետների առջև պետք է խնդիր դրվի՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում:

̰
Փաշինյանը հանդիպում է դիվանագետների հետ

14:32 27.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հեռարձակում է իր հանդիպումը դիվանագետների հետ: «Հանդիպում եմ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ»,- գրել է նա:

̰
Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է

14:32 27.08.2019

Օգոստոսի 27-ին` ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:

̰
Խուզարկության ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը բերման կենթարկվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

14:28 27.08.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում տեղի ունեցող խուզարկությանը: Նա հայտնեց՝ Գագիկ Խաչատրյանին դեռ չեն ձերբակալել: «Վաղ առավոտից Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտն իրականացնում է քննչական գործողություններ, խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, նաև նրա հետ կապ ունեցող այլ անձանց տարածքներում և […]

̰
Իշխանությունները չեն վերահսկում մեդիադաշտը. մեդիափորձագետ

13:47 27.08.2019

Եթե նախկինում միայն նախընտրական շրջանում էր լրահոսը խիստ քաղաքական, ապա վերջին շրջանում քաղաքական լրահոսն անընդհատ է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի  դիտարկմամբ այսօր տեղեկատվական հոսքերն ավելի շատ են, քան դրանց սպառումը: «Հեղափոխական Հայաստանում քաղաքական և հասարակական քննարկումների հիմնական հարթակը դարձավ «Ֆեյսբուքը»: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» 200.000-ի ներհոսք եղավ: Ինչ-որ պահի 1,5 մլն էր հասնում ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը: […]

̰
Ավելի լուրջ՝ «Ֆեյսբուքի» սպամներից հետո. նախարարը՝ տնտեսագիտական համալսարանի մասին

13:30 27.08.2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հեռացնելուց հետո կազմակերպված ստորագրահավաքին՝ նախարարը նշել է, որ դա ընդունում է որպես ազատ կամարտահայտություն: «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրն ազատ կարող է իր […]

̰
Կազմակերպվում է դավադրություն. Լևոն Ջուլֆալակյանը խոսել է հրաժարականի պատճառների մասին

13:19 27.08.2019

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին: «Իմ աշխատանքային ավելի քան 20 տարիներին գլխավորել եմ ազգային հավաքականը, այդ տարիների ընթացքում բոլորդ ծանոթ եք մեր հաջողություններին, դրանք տարեցտարի ավելացել են: Պարզ ասեմ՝ մեդալների հաշվարկ առայսօր չէի արել, երեկ ստիպված էի անել, որ ավելի լիարժեք ներկայացնեմ […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է օդանավում խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից

13:17 27.08.2019

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խուսափել լազերային լույսերի օգտագործումից: «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի […]

̰
Առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար փոխգնդապետ է կալանավորվել

12:29 27.08.2019

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, […]

̰
Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

12:19 27.08.2019

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]

̰
Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ. Grand Chess Tour Sinquefield Cup 2019

11:52 27.08.2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour Sinquefield Cup 2019 շախմատային գերմրցաշարում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Արոնյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ շարունակում է ընթանալ վերջին տեղում: Նա ունի 3,5 միավոր: Առաջատարներն են    Դինգ Լի Ժենը և Յան Նեպոմնյաշչին, […]

̰
«Թղթե երազանք» ֆիլմի առաջին ցուցադրությունն ու կարմիր գորգը` այսօր, «Մոսկվա» կինոթատրոնում

11:45 27.08.2019

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Այն, ինչ ցուցադրվելու է, կլինի եզակի իր բովանդակությամբ, ներկայացման ձևով ու մոտեցմամբ: Անապահով պայմաններում ապրող, բայց թղթե նպատակներին հասնող երեխայի ու մյուս հերոսների մասին պատմող մոտիվացիոն ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա կլինեն հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկաները կտեսնեն ու կկիսվեն տպավորություններով մի […]

̰
Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությանը

11:39 27.08.2019

Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարԶոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում: Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի: «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի […]

̰
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը փակ է լինելու

11:08 27.08.2019

Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու: Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
Հայաստանն ու Արցախը խաղաղության ապահովման համար ունեն բավարար ուժ. ՀՀ ԱԳՆ

10:11 27.08.2019

Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են […]

̰
Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին

09:47 27.08.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը բացեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»։

̰
G7-ի առաջնորդներն ընդունել են ամփոփիչ հայտարարություն

08:33 27.08.2019

G7-ի առաջնորդները հաստատել են գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Առաջնորդներն ընդգծել են իրենց միասնականությունն ու քննարկումների դրական մթնոլորտը։ Ֆրանսիական Բիարից քաղաքում ավարտվեց G7-ի գագաթնաժողովը։ Յոթնյակի կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան։ Հանդիպումներին մասնակցել են նաև ԵՄ առաջնորդները։ Ելիսեյան պալատը հրապարակել է ամփոփիչ հայտարարությունը։ Մասնակիցների միջև հաջողությամբ համաձայնություն է ձեռք բերվել […]

̰
ՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից

08:09 27.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։ Նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում […]

̰
̰
ԱՄՆ-ի դատարանը մերժել է հայերի հայցն ընդդեմ Թուրքիայի

22:47 26.08.2019

Կալիֆոռնիա նահանգի վճռաբեկ դատարանն ԱՄՆ քաղաքացի մի խումբ հայերի հայցի վերաբերյալ վճիռ է կայացրել: Հայցը, որ ներկայացվել է դեռ 2010 թվականին, Թուրքիայի դեմ էր, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի կենտրոնական բանկի և Ziraat Bankası բանկի: Այս հայցով Կարպիս Դավոյանը, Հրայր Թուրաբյանը, Ալեքս Բակալյանը, Անահիտ Հարությունյանը, Ռիտա Մահտեսյանը փոխհատուցում էին պահանջում Թուրքիայից՝ ցեղասպանության տարիներին իրենց ընտանիքներին հասցված նյութական […]

̰
«Հայկական Բրյուս Լի»-ն դարձել է վորկաուտի աշխարհի չեմպիոն

22:18 26.08.2019

Պսկովում ուժային վորկաուտի աշխարհի առաջնությունում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Ահարոն Վիրաբյանը: Ահարոնը հաղթել է լրացուցիչ 24 կգ. քաշով պտտաձողից ձգումներ վարժությունում` կատարելով 18 ձգում: Ահարոնը զուգափայտերի վրա կատարել է նաև լրացուցիչ` 32 կգ քաշով 38 սեղմում, իսկ 90 կգ կշռող ծանրաձողով 86 կքանիստ: Այս երկու վարժություններում Ահարոնը ևս հաղթել է: «Ինձ հաջողվեց աշխարհի չեմպիոն դառնալ […]

̰
BACK_TO_TOP